18:32 20.11.2021
Իրանցի զինվորականները Պարսից ծոցում 150 հազար լիտր վառելիքի մաքսանենգության կասկածանքով արտասահմանյան նավ են ձերբակալել: Այս մասին են հաղորդել իրանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։ 150 հազար լիտր վառելիք են առգրավել, նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Ում […]
18:23 20.11.2021
Շաբաթ օրը Վիեննայի փողոցներ են դուրս եկել հակակորոնավիրուսային սահմանափակումների հազարավոր հակառակորդներ, հայտնում է Ռիա Նովոստիի թղթակիցը։ Կազմակերպիչները հայտարարել են շաբաթ օրը Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված 11 ցույցերի անցկացման մասին, որոնց մեծ մասը սահմանափակող միջոցների դեմ է: Ամենամեծ ակցիան անցկացվում է Մարդու իրավունքների հրապարակում, կազմակերպիչներն ակնկալում են մոտ 5000 ցուցարարի մասնակցություն։ Սահմանափակման միջոցառումների հակառակորդները նորից դուրս են […]
18:15 20.11.2021
Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հարևան պետությունները վերջին 7 ամսում 52 տոկոս մասնաբաժին են ունեցել Իրանի արտաքին առևտրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի արտաքին առևտուրը վերջին 7 ամսում կազմել է 54,8 մլրդ դոլար: Մաքսային ներկայացուցիչը հավելել է, որ ավելի քան 61,46 մլն տոննան՝ մոտ 28,32 մլրդ դոլարի, բաժին է ընկնում […]
18:05 20.11.2021
ԱՄՆ-ի Սան Դիեգոյի ավտոճանապարհներից մեկում զրահապատ ինկասացիայի մեքենայից դուրս են թռչել փողերը։ Այս մասին հայտնել է Fox5 հեռուստաալիքը՝ հղում անելով Կալիֆորնիայի պարեկային ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Քենոն Ռոուդից հյուսիս գտնվող Կարլսբադում։ Վարորդները, կանգ են առել մայրուղում և ճանապարհի եզրին սկսել են դոլարները հավաքել, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ինկասացիայի մեքենայի վարորդը […]
17:45 20.11.2021
«Կադիսի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը հայատառ գրառումով ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերայի խոսքերը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին: «Ալվարո Սերվերան Վատոյի մասին. «Նա հիանալի մասնագետ է իր գործում, ում կցանկանային տեսնել իրենց թիմում։ Նա իրազեկ է ամեն ինչից և մեծ հաճույք է մարզվել նրա հետ»,- գրված է էջում: Գրում է Armsport.am-ը։
17:27 20.11.2021
Երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք Նոյեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.94⁰ և արևելյան երկայնության 48.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
17:26 20.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր: Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:
17:17 20.11.2021
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան) ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես, նոյեմբերի 19-ին ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Բաբաևը և Պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը:
17:08 20.11.2021
Նոյեմբերի 20-ին Չինաստանը ուղեծիր է ուղարկել Gaofen-11-03 հեռակառավարվող արբանյակը: Արձակումն իրականացվել է CZ-4B հրթիռի միջոցով Շանսի նահանգի հյուսիսում գտնվող Տայյուան տիեզերակայանից, հայտնում է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան: Սա այս շարքի 397-րդ մեկնարկն է: Արբանյակը կօգտագործվի քաղաքաշինության և գյուղատնտեսության կարիքների համար, ինչպես նաև հողերի հետազոտության, ճանապարհաշինության, բնական աղետների կանխարգելման և վերացման համար։ Այժմ ուղեծրում […]
21:00 19.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է դադարեցնել հացադուլը բանտից հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ ՝ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Նա այցելել է Գորիի զինվորական հոսպիտալ, ուր քաղաքական գործիչը կարող է տեղափոխվել ուրբաթ օրը։ «Նա խոստացել է, որ կդադարեցնի հացադուլը ․․․ Գորիի հիվանդանոցն ամբողջությամբ հագեցած է հիվանդի պահանջած նյութատեխնիկական […]
20:55 19.11.2021
Իրանում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 128 հազար 734-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է 5784 նոր դեպք, որից 893-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 69 հազար 559 դեպքից առողջացել է 5 մլն 759 հազար 378-ը: […]
20:48 19.11.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը […]
20:40 19.11.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սահմանադրության համաձայն, իր պարտականությունները ժամանակավորապես կփոխանցի փոխնախագահ Կամալա Հարիսին և այդ ընթացքում կգտնվի հիվանդանոցում, որտեղ կանցնի սովորական․ պալանային բուժական ընթացակարգերը։ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Այսօր առավոտյան նախագահը կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն՝ իր ամենամյա սովորական ստուգումների համար: Ինչպես 2002 և 2007 թվականներին եղել է նախագահ Ջորջ […]
20:32 19.11.2021
Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման և երեխաների հոսպիտալացման մակարդակը։ Այս պահին Հանրապետությունում վարակման յուրաքանչյուր 100 դեպքից 20-ը երեխա է, իսկ 100 վարակված երեխայից 9-ին անհրաժեշտ է հոսպիտալացում։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն և Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։ Ըստ […]
20:03 19.11.2021
Երևանում ավարտվել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարներին: Անդրադառնալով վերջին զարգացումներին, վարչապետը հայտնել է, որ նիստը, ցավոք, անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում: Մանրամասները՝ տեսանյութում։
19:56 19.11.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և մի շարք տարածաշրջանային հարցեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
19:50 19.11.2021
Ավարտվել են Մ-2, Նորավան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 5.466 կմ է (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածի հողային պաստառը և իջատեղերը վատ վիճակում էին, ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին դեֆորմացված էր, որոշ տեղամասերում բնահողային ծածկի վրա առկա էին տարբեր խորությամբ ջրափոսեր, ինչն էլ անանցանելի էր դարձրել երթևեկությունը: Բացակայում էին […]
19:43 19.11.2021
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացնում Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ հաջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հայտնում է Aliq Media-ն։ ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան ամբիոնից դիմել է Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիներին և ասել, որ հանրահավաքը չի ցրվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոց չեն տեղափոխել։ Ըստ Նիկա Մելիայի՝ Էկա Խերխեուլիձեն […]
19:37 19.11.2021
Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) նահանգի Քյոփրուքյոյ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15:40-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քյոփրուքյոյին հարակից շրջաններում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական […]
21:01 18.11.2021
Վրաստանի մինչև 40 հազար բնակիչ մինչև այս տարվա վերջ կկարողանա ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։ Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նոյեմբերի 10-ից Վրաստանում 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար թույլատրվում է խթանող պատվաստումները։ Մինչ այս պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի վրա կարող էին հույս դնել միայն ռիսկային խմբերի […]
20:53 18.11.2021
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան կոչ են արել ստեղծել պայմանններ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին միգրանտներին մարդասիրական և բժշկական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց պաշտպանությունը ապահովելու համար։ Հինգշաբթի Ժնևում հրապարակված համատեղ հայտարարությունում նրանք ընդգծել են, որ իշխանությունները չպետք է բաժանեն միգրանտների ընտանիքներին և վտանգի ենթարկեն նրանց կյանքն […]
20:45 18.11.2021
Հոկտեմբեր ամսին Վրաստան ներմուծված էլեկտրաէներգիայի 98 տոկոսը Ռուսաստանից է: Հաղորդում է Aliq Media-ն։ Էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO) տվյալներով՝ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստան է ներկրվել 8,4 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 93%-ով պակաս է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկրված էլեկտրաէներգիայի մեծ մասը՝ 98%-ը՝ 8,27 մլն կվտ, Վրաստանը ստացել է Ռուսաստանի […]
20:37 18.11.2021
Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։ «Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո վայր է ընկել։ Ինչպես […]
20:32 18.11.2021
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է […]
20:25 18.11.2021
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և […]
20:18 18.11.2021
Ամերիկյան Novavax դեղագործական ընկերությունը դիմել է Եվրամիությանը նոր Nuvaxovid պատվաստանյութի գրանցման համար։ Այս մասին 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Deutsche Welle» հրատարակությունը՝ հիմք ընդունելով Եվրոպական դեղամիջոցները կարգավորող մարմնի հայտարարությունը։ Ակնկալվում է, որ արագացված սքրինինգային ընթացակարգը կլուծի «մի քանի շաբաթից» դեղամիջոցները եվրոպական շուկայում տեղակայելու հարցը, քանի որ պատվաստանյութը մշակվել է ավանդաբար հայտնի սկզբունքով, ինչպիսիք են հեպատիտ B-ի […]
20:10 18.11.2021
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։ Аliq.ge-ի փոխանցմամբ՝այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Նինո Լոմջարիան։ Լոմջարիան նշել է, որ իր խնդրանքը բավարարվելու դեպքում, նա կկարողանա ՄԻԵԴ-ին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ։ Նաև օմբուդսմենը պատրաստվում է Ստրասբուրգի դատարանին […]
20:02 18.11.2021
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում հրաժարվել է միգրանտներ ընդունել բելառուսալեհական սահմանից՝ նշելով, որ խոսք է գնում եվրոպական խնդրի մասին , որը Գերմանիան միայնակ չի լուծում, Ria.ru-ին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի աղբյուրը։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի հազար միգրանտներ են կուտակվել Բելառուսի և Լեհաստանի սահմանին՝ ԵՄ երկրներ […]
19:56 18.11.2021
Վրաստանում բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ թեստավորման ապօրինի բացված օբյեկտներ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հաղորդվում է, որ քովիդ թեստավորման կետը գտնվել է Աղմաշենեբելի պողոտայի ոսկերչական խանութներից մեկում։ Հաստատությունը գործել է առանց բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգով պահանջվող պարտադիր ծանուցման։ Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատության նկատմամբ կազմվել […]
19:50 18.11.2021
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և […]