TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

19:36 10.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կառավարության տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետ […]

̰
«Փյունիկի» 3 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ-18տ․ հավաքական

19:29 10.11.2021

Հայաստանի Մ-18տ. հավաքականը ս/թ նոյեմբերի 14-17-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի մարզումներ: Այս կապակցությամբ «Փյունիկից» Հայաստանի Մ-18տ․ հավաքական են հրավիրվել Լևոն Պետրոսյանը, Արմեն Ադամյանը և Էրիկ Պապիկյանը։ Տեղեկացնում է ֆուտբոլային ակումբը։ «Փյունիկ» ՖԱ-ն հաջող հավաք է մաղթել Հայաստանի Մ-18տ․ հավաքականին։

̰
Հայ մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

19:14 10.11.2021

Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: Հայտնում են ՀՖՖ-ից։   Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը  կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո – Իսրայել հանդիպումը:   ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան – Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:   ՀՖՖ […]

̰
Վրաստանը կսկսի նավթ որոնել Սև ծովում

19:07 10.11.2021

2022 թվականի մայիսին Վրաստանը կսկսի Սև ծովի ծանծաղուտներում նավթի որոնման  հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Հայտնել են Վրաստանի նավթի և գազի պետական ​​գործակալությունից: Լայնածավալ երկրաբանական հետազոտությունները կիրականացնի ավստրիական OMV Petrom ընկերությունը։ Աշխատանքի ընդհանուր արժեքը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Վրաստանը OMV Petrom-ի հետ ստորագրել է արտադրության բաշխման պայմանագիր։ Փաստաթղթի համաձայն՝ ավստրիական […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

19:00 10.11.2021

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական […]

̰
Դատախազը միջնորդություն է ներկայացրել Սաակաշվիլիին դատական նիստերին ներգրավել քրեակատարողական հիմնարկում կամ հեռակա

18:53 10.11.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի դրվագով ընթացող դատավարության ժամանակ գործի դատախազ Ջարջի Ծիկլաուրին միջնորդություն է ներկայացրել դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկում կամ հեռակա կարգով ներգրավելու վերաբերյալ։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ դատախազը պարզաբանել է, որ եթե ինչ-ինչ պատճառներով բանտարկյալին չի հաջողվում ուղեկցել, հնարավոր է, որ դատաքննությունն անցկացվի մեղադրյալի անմիջական մասնակցությամբ՝ կալանավայրում։ «Միխեիլ Սաակաշվիլիին չեն կարողացել ուղեկցել, […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին

18:46 10.11.2021

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին: Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը  ներկայացրել է  2020թ. ավերիչ  պատերազմի  հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը: Իշխան Սաղաթելյանը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]

̰
Ուկրաինայի ԱԳՆ արձագանքը Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ

19:59 09.11.2021

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին` նշելով, որ Ուկրաինայի քաղաքացու՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Aliq. ge-ի փոխանցմամբ՝ նախարարությունն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիասթափված է իրենց երկրի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի №18 քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ուկրաինական կողմին տեղյակ չպահելու […]

̰
Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

19:53 09.11.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ: «Մենք մանրամասնորեն […]

̰
Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին

19:46 09.11.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին։ Armsport. am-ի փոխանցմամբ՝ Daily Express-ը հայտնում է, որ եթե անգլիական ակումբն այս մրցաշրջանի ավարտին դուրս չգա Չեմպիոնների լիգա, պորտուգալացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, նոր թիմ կփնտրի: 36-ամյա Ռոնալդուն չի ցանկանում իր կարիերայի վերջին տարիներն անցկացնել Եվրոպայի լիգայում։ 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդն է […]

̰
Ուկրաինայում Վրաստանի դեսպանը հրաժարվել է Սաակաշվիլիի գործով ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպումից 

19:40 09.11.2021

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հրաժարվել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ հանդիպում անցկացնելու իր առաջարկից՝ երկրի արտաքին գործերի նախարարության հետ լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտության պատճառով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ուկրաինայի օմբուդսմենն իր Telegram ալիքում։ «Ես տեղեկություն ստացա, որ Ուկրաինայում Վրաստանի  արտակարգ և […]

̰
«Պեկին-2022»-ի օլիմպիական արտոնագրերի գրեթե 76 տոկոսն արդեն բաշխված է․ ՄՕԿ

19:24 09.11.2021

ՄՕԿ-ի «Պեկին-2022» համակարգող հանձնաժողովի  անդամները նշել են, որ այս պահին օլիմպիական արտոնագրերի գրեթե 76 տոկոսն արդեն բաշխված է, իսկ խաղերի մասնակիցների ընտրության գործընթացը կավարտվի հունվարի կեսերին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մարզիկներն ու միջազգային մարզական ֆեդերացիաների աշխատակիցները բարձր են գնահատել Պեկինում անցկացվող թեստային մրցումների ընթացքը, ենթակառուցվածքների վիճակը և կազմակերպական մակարդակը: Սա նշանակում է, որ Չինաստանը պատրաստ  է […]

̰
Պատվաստումը մեր երկրում պարտադիր չէ և չի դառնա, ես չեմ փոխի այս որոշումը. Իրակլի Ղարիբաշվիլի

19:16 09.11.2021

Մեզ մոտ պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է բացատրել ու համոզել պատվաստման դրականության մեջ։ «Պատվաստումը պարտադիր չենք դարձրել։ Մեզ մոտ պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա։ Սա մեր հաստատուն որոշումն է, և ես չեմ փոխի այդ որոշումը։ Իհարկե, պետք է […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. 46-ամյա կին վարորդը հոսպիտալացվել է

19:10 09.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13։30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը։ Հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել […]

̰
Սուրբ Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար

19:03 09.11.2021

Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ: Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը […]

̰
Սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա

18:56 09.11.2021

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց ընդունվել է 8 երեխա՝ 7-11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով: Այս մասին  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրել է ֆեյսբուքյան էջում: Դանիելյանը տեղեկացնում է նաև, որ ներկա պահին երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում՝ միջին ծանրության։

̰
Ծանրորդ Կարեն Ավագյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը

18:53 09.11.2021

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի ընտրանին ավարտել է ուսումնամարզական հավաքը Ուկրաինայում և վերադարձել է հայրենիք: Ծանրորդները որոշ ժամանակ անց նորից կսկսեն մարզումներն արդեն Երևանում և Աբովյանում` նախապատրաստվելով դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարեն Ավագյանը վնասվածք ստացել է  Ուկրաինայի հավաքի […]

̰
Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը

18:41 09.11.2021

Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին կայացան համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները։ Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ ընտրվեց Հայաստանը։ Տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։  Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և […]

̰
ԵՄ-ն չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին․ Տոյվո Կլաար

18:33 09.11.2021

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ  Եվրամիությունը չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի կողքին: «Այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր սպանվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները […]

̰
«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

18:26 09.11.2021

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից: Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

̰
Ռուսական ակումբը հերքել է Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված լինելու լուրերը

18:21 09.11.2021

«Սպարտակի» մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել մոսկովյան ակումբ։ «Սա ճիշտ չէ, ակումբը հետաքրքրված չէ այս խաղացողով»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանին տված հարցազրույցում ասել է Զելենովը։ Ավելի վաղ La Gazzeta dello Sport-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր […]

̰
Օմբուդսմենը Սաակաշվիլիին այլ բուժհաստատություն տեղափոխելու կոչ է անում

18:15 09.11.2021

Միխեիլ Սաակաշվիլիին թիվ 18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։ Նա Քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ է արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։ Հանրային պաշտպանը նշում է, որ Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունը չի […]

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհին նորոգումներ են ընթանում

18:08 09.11.2021

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ313+000-կմ316+350 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող մոտ 3.5կմ-ը գտնվում է Կապան-Քաջարան հատվածում։ Տեղեկացնում է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Կապալառուն՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարել է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Կտեղադրվեն ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ […]

̰
Էդուարդ Աղաջանյանը Միացյալ Թագավորության դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին

19:53 08.11.2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին  հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարևորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ […]

̰
Արշակ Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

19:46 08.11.2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող  […]

̰
Վրաստանի խորհրդարանում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվում

19:39 08.11.2021

Վրաստանի խորհրդարանը անվտանգության լրացուցիչ միջոցների մասին տարածել է հայտարարություն: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները, ապահովել խորհրդարանի անդամների և գրասենյակի աշխատակիցների աշխատանքային պայմանների անվտանգություն։ «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից, Վրաստանի խորհրդարանի նստավայրի և հարակից տարածքում անվտանգության ապահովման պահպանման ռեժիմի մասին» Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259 / […]

̰
Մարդինում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այժմ միայն մեկ հայ է աղոթում

19:33 08.11.2021

Թուրքիայում Մարդինի նահանգի Դերիքի շրջանում 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի։ Եկեղեցու միակ այցելուն շրջանում մնացած վերջին հայերից Զեքերիյա Սաբունջին է, իսկ այն մաքրում և խնամում են մուսուլման կանայք։Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությունը։ Եկեղեցու հարևանությամբ բնակվող Նեջլա Փիրսին, որը հետևում է եկեղեցուն, նշել է, որ […]

̰
Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են բանտային հիվանդանոց

19:25 08.11.2021

Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է թիվ 18 բուժհաստատություն,- այս մասին տեղեկությունը տարածել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Առողջական վիճակի վատթարացումը և վտանգները կանխելու պատճառով բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին թիվ 12 քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է մեղադրյալների և դատապարտյալների N18 բուժհիմնարկ։ Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք փուլ առ փուլ»,- ասված է հաղորդագրության մեջ։  

̰
ԱԺ-ում ներկայացվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին տրամադրվող միջոցները և ծրագրերը

19:18 08.11.2021

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2022 թ. բյուջետային հատկացումներն ու ծախսային ծրագրերն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գրասենյակին կտրամադրվի շուրջ 578 մլն 945 հազար դրամ: Գրասենյակը գործունեություն կիրականացնի երկու ուղղություններով: Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրին կուղղվի շուրջ 374 […]

̰
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագրով աշխատանքների ցուցադրությունը

19:06 08.11.2021

Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ երիտասարդ նկարիչների «Նոր ուժ» խորագիրը կրող աշխատանքների ցուցադրությունը: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով նկարիչներին օրենսդիր մարմնում, ընդգծել է, որ խորհրդարանը քաղաքացիների ընտրությամբ ձևավորվող ներկայացուցչական մարմին է: «Ազգային ժողովն ամուր կապերով է կապված արվեստի հետ: Մեզ միավորում է ոչ միայն մասնակցությունը հասարակական կյանքին, այլև պատասխանատվությունը […]

̰
BACK_TO_TOP