17:58 13.11.2021
Վրաստանի նախագահը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված ֆորումին, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ հավաքվել են և խոսել ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, կազմակերպության կարևորության և դերի մասին: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ։ «75 տարի է անցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրումից, այն բանից հետո, երբ ամեն ինչ արվեց մեզ մոտեցնելու և մարդկության ողջ […]
17:51 13.11.2021
Նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խթանումը։ Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կողմերը մտքեր են […]
17:36 13.11.2021
Մինսկը չի հրաժարվել եվրոպացի քաղաքական գործիչների հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսությունից, Ռիա Նովոստիին ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնակաար Անգելա Մերկելը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ են զրուցել միմյանց հետ և հույս են հայտնել, որ դա տեղի կունենա մոտ […]
17:18 13.11.2021
Նոյեմբերի 13-ին՝ խորվաթական Կարլովաց քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 11-րդ խմբի երկրորդ մրցափուլի Խորվաթիա – Հայաստան հանդիպումը։ Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Զուգահեռաբար ընթացող խաղում Շոտլանդիայի Մ-19 հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հասակակիցներին։ Որակավորման խմբային փուլի վերջին մրցափուլում նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Ջիբրալթարի ընտրանու դեմ։
17:10 13.11.2021
ԱՄՆ Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) մասնագետների աջակցությամբ Վրաստանում միջգերատեսչական վարժանք է անցկացվել քիմիական, կենսաբանական, ռադիացիոն և միջուկային միջադեպերին արձագանքելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Դասընթացին մասնակցել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, ՊՆ, Պետական պահպանության ծառայության, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության և սահմանապահ ոստիկանության համապատասխան գերատեսչությունների մինչև 60 ներկայացուցիչներ։ Զորավարժությունները […]
21:00 12.11.2021
Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել: Գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդ պայմանագրերի՝ ուկրաինական ընկերությունը պետք է ապահովի «Baykar»-ի նոր նախագծերի շարժիչների մատակարարումը և ինտեգրումը: Թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է, որ իրենց նոր նախագծի՝ անօդաչու մարտական ինքնաթիռի համար ստորագրվել է […]
20:47 12.11.2021
New York Times-ի տվյալներով, որը հիմնված է Our World In Data-ի վիճակագրության վրա, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը 100,000 բնակչի հաշվով աճել է 23%-ով՝ հասնելով 128-ի։Ինչպես տեղեկացնում է aliq.ge-ն, վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրում օրական գրանցվում է միջինում կորոնավիրուսով վարակման 4 744 դեպք։ 100 հազար բնակչի հաշվով վիրուսի տարածման առաջին տեղում են Կայմանյան […]
20:35 12.11.2021
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը որոշել է արգելել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թուրքական օդանավակայաններից թռչել Բելառուս։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Daily Sabah»-ը: «Եվրամիության և Բելառուսի միջև սահմանի ապօրինի հատման խնդրի պատճառով որոշում է կայացվել, որ օդային ճանապարհով Բելառուս մեկնել ցանկացող Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թույլ չտալ ձեռքբերել տոմսեր և մեկնել»,-հայտարարել է ավիացիայի վարչությունը: […]
20:30 12.11.2021
Ավարտին են մոտենում Աշոցք համայնքի Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանաներում։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում և 62 մլն 182 հազար դրամ գումարի շրջանակներում ասֆալատապատվել է շուրջ 4000 քառակուսի մետր ճանապարհ։ Գումարի 45 տոկոսն հատկացնելու է պետությունը, 55-ը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լենճանշին» ՍՊԸ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
20:23 12.11.2021
Ավստրիայում բոլոր չպատվաստվածների համար կգործի լոքդաուն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, « Deutsche Welle »-ն տեղեկացնում է, որ համապատասխան որոշումը կընդունվի նոյեմբերի 14-ին: Նոր փոփոխությունների մանրամասները նոյեմբերի 12-ին հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը: Նա, մեջբերելով կորոնավիրուսային աճող թվերը, հայտարարել է, որ սպասելը ողջամիտ չէր լինի: «Մենք հիմա կգնանք նման քայլի»,-նշել է կանցլերը: Նրա խոսքով, ամբողջ երկրում լոքդաուն հայտարարելը […]
20:16 12.11.2021
Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խոր մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային […]
20:10 12.11.2021
Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Տաթև-Լծեն, Տանձավեր-Շուռնուխ և Քաշունի-Բարձրավան գյուղերը կապող ճանապարհների կառուցման ընթացքին ու տեղի ենթակառուցվածքներին։ Այս մասին փոխվարչապետը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։
20:03 12.11.2021
«Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեին ավտոմեքենայով տարհանել են Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) մուտքից՝ այդ ժամանակ պատգամավորը նստած է եղել մեքենայի մեջ։ Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ նրանք մոտեցել են մեքենայում նստած Ջափարիձեին, սակայն կապ չեն կարողացել հաստատել, ուստի որոշել են տարհանել նրան։ Հաղորդում է aliq.ge-ն։ Միաժամանակ վեց քաղաքներում «Գիրչիի» անդամները փորձել են շրջափակել ՊԱԾ-ի շենքերը։ […]
19:57 12.11.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության 2 ծրագրի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն է հիմնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում: Շինարարական աշխատանքները սկզբնափուլում են. կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 1 տարուց: Այն ևս գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով: Միասնական ընդունարաններում (front office) մեկ պատուհանի սկզբունքով շահառուների […]
19:50 12.11.2021
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկին: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ունեցած ներուժի մասին: Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, դրանց […]
19:44 12.11.2021
Վրացի և թուրք սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Սամցխե-Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի ստորաբաժանման և Թուրքիայի ԶՈւ 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։ Ըստ սցենարի՝ սահմանված էր երկու իրավիճակ՝ անօրինական միգրանտների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում: «Զորավարժությունների նպատակը երկու երկրների […]
20:52 11.11.2021
Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 252 միլիոնը։ Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers-ը։ Ըստ նույն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5 միլիոն մարդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 228 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում Covid-19-ի ակտիվ դեպքերը կազմում են 18,8 միլիոն։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 47,6 միլիոն, հաստատվել […]
20:47 11.11.2021
Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա,որտեղ կմասնակցի թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է minval.az-ը։ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովը Ստամբուլում կմեկնարկի նոյեմբերի 12-ին։
20:36 11.11.2021
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ընդունել է Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը, ով հանդիսանում է «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման նախագահ։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Չեխիայի նախագահի մամուլի քարտուղարը։։ Նրա խոսքով՝ Զեմանը «հինգշաբթի օրը ընդունել է կառավարության հրաժարականը՝ համաձայն երկրի սահմանադրության»։ Հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայում կայացած խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում Բաբիշի կուսկացությունը պարտություն է […]
20:28 11.11.2021
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները՝ Կիպրոսի մերձակայքում,Միջերկրական ծովի արևելյան հատվածում վիճելի ջրերում հորատումներ իրականացնելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքներին ի պատասխան ԵՄ-ի արգելող միջոցները գնահատելուց հետո, ԵՄ խորհուրդը հինգշաբթի որոշում է կայացրել 1 տարով երկարաձգել […]
20:20 11.11.2021
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը: «Կքննարկվի երեք հիմնական ուղղությունները` ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցման, Թուրքիայի կողմից մարդասպան ԱԹՍ-ների կիրառման հետաքննության, ռազմական հանցագործության զեկույցի պատրաստման հարցը»,- «Թվիթեր»-ի էջում հաղորդել […]
20:13 11.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:55 11.11.2021
Նոյեմբերի 15-ից կմեկնարկի լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը։ Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է նաև ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, որտեղ նոյեմբերի 15-ից վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի […]
19:27 11.11.2021
Ստամբուլում անցկացվել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովը: Նոյեմբերի 12-ին կայանալիք Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա հայտնել է, որ Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը: Նրա խոսքերով՝ այդ փաստաթղթում տեղ գտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է […]
19:12 11.11.2021
Միխեիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։ «Ես որոշել եմ հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի որոշումը և դադարեցնել հացադուլը»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում, որը կարդացել է Նիկա Գվարամիան։ Ընդ որում, Միխեիլ Սաակաշվիլին որոշակի պայմաններ է դնում այս որոշման իրականացման համար։ «Հացադուլից հետո վերականգնողական գործընթացը […]
19:05 11.11.2021
ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման ծրագրից արդեն օգտվել է 3710 շահառու, ցանվել է 15 802 հա վարելահող, որում ներառված են նախկինում չմշակվող հողակտորներ։ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում բարձրորակ սերմացուի պահանջ կա։ Այս տարի 18 տնտեսվարողների ներկրած գարնանացան սերմացուն արագ սպառվել է։ Ծրագրի համար պետաջակցությամբ 481 մլն դրամ էր հատկացվել։ Տեղեկացնում է […]
18:44 11.11.2021
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը «Մոդեռնա»-ն է։ Տեղեկացնում է ՀՎԿԱԿ-ը։ «Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 […]
18:37 11.11.2021
Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթաներ են անցկացնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։ […]
19:59 10.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային […]
19:42 10.11.2021
Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Նիստի քննարկմանն է ներկայացվել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության […]