TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Գագիկ Ջհանգիրյանը և Իրանի դեսպանը քննարկել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

19:43 18.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով: Իրանի դեսպանը […]

̰
Շիրակի մարզում ձևավորվել են արտագնա շարժական պատվաստումային խմբեր

19:35 18.11.2021

Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։ Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

19:27 18.11.2021

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կարևորություն ունեն նաև Միջին Արևելքի անվտանգության և կայունության տեսանկյունից։

̰
Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են  ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով ՀԱՊԿ գործող մեխանիզմների ու գործիքակազմի հնարավոր քայլերը

19:12 18.11.2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի […]

̰
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

19:06 18.11.2021

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախ՝ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել  արարողակարգային […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման գործում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը․ Պուտին

19:00 18.11.2021

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել, այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց։ «Սակայն հայ-ադրբեջանական սահմանին […]

̰
Վրաստանում անցկացվում են Maple Arch-2021 զորավարժությունները` թուրք ուժայինների մասնակցությամբ

18:42 18.11.2021

Նոյեմբերի 18-ին Վրաստանում մեկնարկել են Maple Arch-2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Թուրքիայի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացումն է, պաշտպանության ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորման և իրականացման գործում ՆԱՏՕ-ի չափանիշներին էլ […]

̰
ԵԺԿ-ն կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ

19:58 17.11.2021

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ մտահոգված է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած գործողությունների հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ: «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահման խախտումները: Միանշանակ կերպով չենք ընդունում, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը կարող է միջոց հանդիսանալ՝ տարածաշրջանում հասնելու քաղաքական նպատակների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է կուսակցության հայտարարության մեջ: ԵԺԿ-ն […]

̰
Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան է բերում հայ զինվորականների դիերը. Armeniasputnik

19:54 17.11.2021

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան: Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։ Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։ Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ: Խոսքը հայ-ադրբեջանական […]

̰
«Պեկին-2022»-ի կազմկոմիտեն սարալանջերին տեղադրել է մոտ 200 թնդանոթ արհեստական ձյուն ստանալու համար

19:50 17.11.2021

Մոլորակի հեղինակավոր օդերևութաբանները մտահոգություն են հայտնել Չինաստանի  Յանցյինում ձյան նվազ տեղումների կապակցությամբ: Այդ բնակավայրում 2022թ. փետրվարին օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված են լեռնադահուկային սպորտի մրցումները։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ 2021թ. հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի դահուկային սպորտի ազգային կենտրոնի տարածքում տեղումները  ընդամենը երկու սանտիմետր են եղել, ինչը թույլ չի տա այնտեղ որևէ մրցաշար անցկացնել։ Կազմակերպիչներին […]

̰
Թուրքիան ևս մեկ հորատման նավ է գնել

19:43 17.11.2021

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ Թուրքիան ձեռք է բերել ևս մեկ հորատող նավ: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Թուրք նախարարը հայտնել է, որ նոր ձեռք բերված նավը հորատման աշխատանքներ կարող է անել մինչև 12200 մետր խորության վրա: Նշենք, որ դա Թուրքիայի չորրորդն նավն է, որը հագեցած է հորատման աշխատանքների համար նախատեսված […]

̰
Արցախի հուշարձանների անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար. «Վատիկան Նյուզ»

19:30 17.11.2021

Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվականը՝ «Վատիկան Նյուզ»-ը, նոյեմբերի 17-ին տպագրել է հոդված՝ անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-16-ի ընթացքում իրականացված ագրեսիվ գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածի «Արվեստի ու մշակույթի ժառանգություն» բաժնում նշվում է, որ նախորդ տարվա զինադադարից հետո հազարավոր տեղահանվածների ապագայի հանդեպ խորը մտահոգությանը զուգահեռ միջազգային հանրության կողմից դրսևորվում էր տարածաշրջանի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունում սփյուռքահայ մասնագետներն ակտիվ մասնակցություն են ունեցել իրականացվող աշխատանքներում

19:23 17.11.2021

«իԳործ» ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականին՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, նպատակ ունի ներգրավել սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին նախարարությունների և պետական համակարգի կազմակերպությունների աշխատանքներում և ուղղել վերջիններիս ներուժը Հայաստանի կառավարության ծրագրերի իրագործմանը։   «իԳործ» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարություն և նախարարության վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններ են գործուղվել 17 մասնագետներ։ Նրանք հաջողությամբ ներգրավվել են իրականացվող […]

̰
Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

19:16 17.11.2021

Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

̰
ՀԲ-ի կրթական ծրագրով ԵՊՀ-ում բացվել է դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի կենտրոն

19:07 17.11.2021

Նախօրեին Համաշխարհային բանկի կրթական ծրագրով կայացել է ԵՊՀ-ի  ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը: Տեխնիկապես հագեցած նորաստեղծ լաբորատոր կենտրոնը կխթանի ֆարմացիայի հարակից ոլորտներում բուհերի, գործարար և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցությունը, կաջակցի բնագիտությանը, ինչպես նաև նորարարությունների զարգացմանը: Համաշխարհային բանկի  ծրագրով Հայաստանի 17 բուհերում գործում են 25 նորարական կենտրոններ։

̰
«Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով

18:57 17.11.2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել «Սևան» թիմի՝ հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով: Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն […]

̰
Սաակաշվիլիի կադրերի տարածումը արժանապատվության և պատվի կոպիտ խախտում է և կտրականապես անընդունելի․ Վրաստանի նախագահ

18:48 17.11.2021

Ինձ համար՝ որպես այս երկրի նախագահի, կտրականապես անընդունելի է կադրերի տարածումը, որը խախտում է արժանապատվությունն ու պատիվը,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Օրբելիանիների պալատում կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքերով՝ նախկին նախագահի ձերբակալությունը հսկայական մարտահրավեր է ցանկացած պետության համար՝ նշելով, որ նրա ձերբակալությունը հիմնված է օրենքի առջև հավասարության և արդարության վրա։ […]

̰
Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Վրաստանի ԱԳՆ

18:40 17.11.2021

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որի ընթացքում կողմերին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

19:48 16.11.2021

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը: Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի […]

̰
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

19:40 16.11.2021

Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել  պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը․ «Հարգելի հայրենակիցներ, Արյան պաշարների համալրման նպատակով խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30-ը։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։ Հեռ.՝ 010-28-38-23 Հասցե՝ Ներսիսյան 7»:

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ ստորագրել է Հայաստանում 2022-2026 թթ․-ի ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը»

19:32 16.11.2021

Նոյեմբերի 16-ին Երևանում ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու […]

̰
Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

19:23 16.11.2021

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից: Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Դեսպան Մակունցը շեշտել […]

̰
Կայացել է Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը Սերգեյ Շոյգուի հետ

19:15 16.11.2021

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ստեղծված իրավիճակը: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության […]

̰
Ուկրաինայի օմբուդսմենին թույլ չի տրվել այցելել Սաակաշվիլիին

18:58 16.11.2021

Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային թույլ չի տրվել այցելել Վրաստանի 3-րդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Վրացական օրենսդրությունը չի պարտավորեցնում թույլատրել Ուկրաինայի հանրային պաշտպանի մուտքը քրեակատարողական հաստատություն: Հետևաբար, երբ բանտարկյալը գտնվում է բուժհաստատությունում, մենք պարտավոր ենք ապահովել նրա բուժման ընթացքը։ […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները

18:51 16.11.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян): Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 […]

̰
ԱԽ քարտուղարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ հարձակման հետևանքով սահմանին ստեղծված մարտավարական իրավիճակը

18:43 16.11.2021

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին: Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը: Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ […]

̰
ԱԽ քարտուղարը  և Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

18:30 16.11.2021

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման սկզբում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը: Երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

̰
Վրաստանում է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարը

18:23 16.11.2021

Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Դեյվիդ Թաբորը։ Aliq.ge-ի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա գեներալ Թաբորի առաջին աշխատանքային այցն է Վրաստան։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Դեյվիդ Թաբորը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, այդպես […]

̰
Թալիբները կարծում են, որ իրենք բոլոր հիմքերն ունեն ՄԱԿ-ում Աֆղանստանը ներկայացնելու համար

18:10 16.11.2021

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը բոլոր հիմքերն ունի, որպեսզի երկիրը ներկայացնի Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ): Նոյեմբերի 16-ին Twitter-ի իր էջում այս կարծիքն է հայտնել թալիբների ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը, որն ավելի վաղ արմատականների կողմից առաջադրվել է համաշխարհային կազմակերպությունում Աֆղանստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «(Թալիբների) ներկայիս կառավարությունը սուվերենություն և իշխանություն ունի ամբողջ երկրում, […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 253 միլիոնը

19:59 15.11.2021

Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 253 միլիոնը։ Տվյալները հրապարակել է worldometers-ը։ Ըստ նույն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,1 միլիոն մարդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 229,4 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 19,1 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 47,8 միլիոն, հաստատվել է […]

̰
BACK_TO_TOP