TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Սաուլ Ալվարեսը՝ աշխարհի բացարձակ չեմպիոն

15:02 07.11.2021

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը՝ Երևանի ժամանակով, ԱՄՆ-ում տեղի ունեցավ Road to Undisputed բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում WBA, WBO և WBC չեմպիոն Սաուլ Կանելո Ալվարեսի և IBF վարկածով չեմպիոն Քելեբ Փլանթի մենամարտն էր։ Ալվարեսը 11-րդ ռաունդում հաղթել է նոկաուտով։ Ալվարեսի համար այս հաղթանակը 57-րդն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում (մեկ պարտություն)։ Փլանտն ունի […]

̰
Պայթյունների հետևանքով Ջալալաբադում երեք մարդ է զոհվել

14:43 07.11.2021

Առնվազն երեք մարդ է զոհվել կիրակի օրը Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի  Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական Salam Watandar ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել երկրում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման կազմավորումների և «Իսլամական պետություն» Խորասանում խմբավորման գրոհայինների միջև։ […]

̰
Իրանի զինված ուժերը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում

14:25 07.11.2021

Իրանի զինված ուժերը կիրակի օրը սկսել են «Զոլֆաղար-1400» զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Զորավարժություններին մասնակցում են Իսլամական Հանրապետության հետևակային ստորաբաժանումները, մեքենայացված ստորաբաժանումները, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը։ Բացի դրանից, զորավարժություններում ներառված են  ռադիոլակացիոն միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ռազմական ուժերը այդ տարածքում ամեն տարի վարժանքներ են անցկացնում։  

̰
Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային խնդիրը և Աֆղանստանի իրավիճակը

13:43 07.11.2021

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) հեռանկարները, ինչպես նաև Աֆղանստանում կայունությունը վերականգնելու միջազգային ջանքերը: Այս մասին կիրակի օրը հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Մենք ուրախ ենք, որ իրանական կողմը որոշել է միանալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ […]

̰
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին BMW-ն բախվել է Mercedes-ին և մոտ 3 մ բարձրությունից ընկել․ կան տուժածներ

13:25 07.11.2021

Նոյեմբերի  6-ին, ժամը 17։40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր  1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է  հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։   Shamshyan.com-ի […]

̰
92 տարեկանում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը

13:10 07.11.2021

Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը։ Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից։

̰
Արթուր Բարսեղյանը լողի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ռեկորդ է սահմանել

13:03 07.11.2021

Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում դուրս է եկել կիսաեզրափակիչ (48,09 վրկ): Բարսեղյանն այդ ցուցանիշով սահմանել է նաև Հայաստանի ռեկորդ: Ցավոք, Արթուրը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում գրանցելով 48,28 վրկ արդյունք: Հաղորդում է armsport.am-ը։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք․ գրանցվել է 1 մահ

12:45 07.11.2021

Նոյեմբեր 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Ունենք 1 մահ։ 93-ամյա տղամարդը մահացել է […]

̰
Իրաքի վարչապետի դեմ մահափորձն իրականացվել է երեք անօդաչու թռչող սարքերով․ ՆԳՆ

12:27 07.11.2021

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձն իրականացվել է երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին նշվում է կիրակի օրը Al Jazeera-ի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրությունում։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրաքի կառավարության ղեկավարի դեմ մահափորձը կատարվել է կիրակի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք. մահացել է 67 մարդ

12:10 07.11.2021

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածել է  stopcov.ge կայքը։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 627 մարդ:  Կորոնավիրուսից մահացել է 67 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 752 855 դեպք, որից 688 781 հիվանդ ապաքինվել է, 10 435-ը՝ մահացել:    

̰
Գորիս քաղաքում բախվել են Mercedes մակնիշի 3 մեքենաներ․ կան վիրավորներ

11:55 07.11.2021

Նոյեմբերի 6-ին, ժամը 00:40-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Սուրեն  Հակոբյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում՝ թիվ 144 շենքի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և նշված շենքի մայթում բախվել Սյունիքի  մարզի բնակիչ, 27-ամյա Վոլոդյա Ասատրյանին պատկանող, կայանված Mercedes  C200 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վ. Ասատրյանի ավտոմեքենան […]

̰
Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և մահացել 

11:40 07.11.2021

Ռուսթավիում 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի մեկնարկից առաջ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տղամարդուն օգնելու համար ժամանել է շտապօգնություն, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ռուսթավի քաղաքի արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը հայտարարություն է տարածել հանրահավաքից առաջ քաղաքացու մահվան կապակցությամբ։   «Տեղեկացնում ենք նաև, որ ս/թ նոյեմբերի 6-ին […]

̰
Ժիլինան հաղթել է արտագնա խաղում․ Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

11:23 07.11.2021

Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ժիլինան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է առաջնության հետնապահ «Պոհրոնյեին»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև դարձել է առաջին գոլի համահեղինակը․ հենց նրա կրունկով փոխանցումից է հանդիպման հաշիվը բացել Յանոշիկը։ Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի1417 նոր դեպք. գրանցվել է 42 մահ

11:10 07.11.2021

COVID-19. Նոյեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1417 նոր դեպք • 8987 թեստավորում • 1802 առողջացած • 42 մահվան դեպք: ‌Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

̰
Ռուսթավիում ցուցարարները վրաններ են տեղադրել 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ

10:52 07.11.2021

Ռուսթավիում ցուցարարները մի քանի վրաններ են տեղադրել 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ։ Մի քանի ցուցարարներ տեղավորվել են հաստատության կենտրոնական մուտքի մոտ տեղադրված վրաններում։Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիան, քանի դեռ նրան չեն տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները  պահանջում են Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական […]

̰
Գլազգոյում ավելի քան 20 էկոակտիվիստ է ձերբակալվել

10:40 07.11.2021

Գլազգոյում, որտեղ ընթանում էԿլիմայի փոփոխության շուրջ համաժաղովը, հազարավոր էկոակտիվիստներ դուրս են եկել երթի։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 էկոակտիվիստների։ Այս մասին  ասվում է Շոտլանդիայի ոստիկանության հայտարարության մեջ։ Ուրբաթ և շաբաթ օրը լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Գլազգոյում, որտեղ այս օրերին ընթանում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP26) կողմերի համաժողովի 26-րդ նստաշրջանը։ […]

̰
Իրաքի վարչապետի նկատմամբ մահափորձ է կատարվել անօդաչու սարքի միջոցով

10:25 07.11.2021

Հրթիռը հարվածել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նստավայրին, նա չի տուժել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով անվտանգության կառույցների աղբյուրները։ INA գործակալությունը, վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններին, հայտնել է, որ վարչապետի դեմ «անհաջող մահափորձ» է իրականացվել՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք։ Ալ-Քազեմին չի տուժել, «Անվտանգության ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է Իրաքի անվտանգության մարմինների մամուլի ծառայության հայտարարության […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ կա տուժած

10:12 07.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 00:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitcubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1973 թ.) դուրս է […]

̰
Հրդեհ Գյումրիում․ այրվել են 2 ավտոտնակների տանիքները

10:00 07.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 00:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմինտերնի փողոցի 2-րդ շարքի տներից մեկի մոտակայքում գտնվող 2 ավտոտնակների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Վրաստանում կրճատվել է հեռավար ուսուցման անցած դպրոցների թիվը

19:59 06.11.2021

Կրթության նախարարության տվյալներով, վերջին շաբաթվա տվյալներով, Վրաստանում կրճատվել է հեռավար ուսուցման համար նախատեսված դպրոցների և առանձին դասարանների թիվը։ Այսօրվա դրությամբ հեռավար ուսուցման համար գործում է 172 դպրոց և 408 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով, ռիսկային խմբի 196 ուսուցիչ Վրաստանում հեռավար ուսուցման մեջ է դպրոցը վերսկսելուց հետո։ Նրանց խոսքով, հանրակրթական հաստատություններում COVID-19 վիրուսի տարածման առումով իրավիճակը կայուն […]

̰
Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարի մասնակիցներին

19:55 06.11.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարի մասնակիցներին։ Իր ելույթում նախարարը նշել է, որ COVID-19 համավարակը աննախադեպ հարված էր առողջապահական համակարգի համար, որը մատնանշեց համակարգի թույլ կողմերը, բայց նաև օգնեց հասկանալու մեր հնարավորություններն ու կարողությունները: «2020 թվականը մարտահրավերներով լի տարի էր ողջ աշխարհի համար, բայց Հայաստանի համար հարվածը կրկնակի […]

̰
Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ վարչապետի մակարդակով որևէ շփում չի եղել ուկրաինացի գործընկերոջ կամ Սաակաշվիլիի հետ. Զալկալիանի

19:40 06.11.2021

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել է, որ ինքը չի խոսել իր ուկրաինացի գործընկերոջ կամ երկրի նախագահի հետ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Զալկալիանին նման մեկնաբանություն է արել պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված տարածված տեղեկատվության հետ, թե նախօրեին Ուկրաինայում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու և Ուկրաինա տեղափոխելու համար։ […]

̰
Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը

19:29 06.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ նախագահին, ով Սպիտակ տանը խոսել է  ենթակառուցվածքների զարգացման նպատակին  ավելի քան 1 տրիլիոն դոլար հատկացնելու մասին Կոնգրեսի հաստատած նախագծից, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի  Իրանի հետ ներկա բանակցությունների վերաբերյալ, և արդյոք նա ունի որևէ այլ  ծրագիր, […]

̰
Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են BMW 750  և Acura մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

19:19 06.11.2021

Նոյեմբերի 6-ին, ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW 750» (վարորդի տվյալները չի […]

̰
6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերին

19:11 06.11.2021

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի  տվյալներով՝ Ինդոնեզիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանադո քաղաքից 204 կիլոմետր հարավ։ Օջախը գտնվել է 86 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։  

̰
Ուկրաինայում ծեծել են պատգամավորին և նրա կնոջը 

19:02 06.11.2021

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ Օդեսայի երկրամասի մայրուղում  ծեծի են ենթարկել  Խերսոնի շրջանի  պատգամավորի և նրա  կնոջը։ Հաղորդում է Ռիա Նովոստին։ Հարձակվողները մայրուղու վրա կանգնեցրել են պաշտոնյայի մեքենան, որից հետո դաժան ծեծի են ենթարկել ամուսիններին։ Քաղաքական գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դիտավորությամբ առողջությանը […]

̰
Հարությունյանն ու Ալիխանյանը կիսաեզրափակիչում են, Հրաչյա Մարգարյանը կպայքարի բրոնզի համար

18:52 06.11.2021

Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ,ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում 10-0 հաշվով հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ: Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակիչում Արսենը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 […]

̰
Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 120 մարդ

18:42 06.11.2021

Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 120 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 127 հազար 173-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 6803 նոր դեպք, որոնցից 985-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 980 հազար 260 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 588 […]

̰
Սաակաշվիլիի կողմնակիցները բանտի դիմաց անժամկետ հանրահավաք են սկսել

18:34 06.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել, ցույցն ընթանում է Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ գտնվում է   քաղաքական գործիչը, հայտնում է ՌԻա Նովոստին-ն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները ակցիա են անցկացնում՝ պահանջելով Սաակաշվիլիին հոսպիտալացնել քաղաքացիական կլինիկայում, մինչդեռ իշխանությունները պատրաստ են նրան անհրաժեշտության դեպքում տեղափոխել միայն բանտային հիվանդանոց։ Միաժամանակ, արդարադատության նախարարության ղեկավար Ռատի […]

̰
Ադրբեջանցիներն ավերել են Մադաթաշենի դպրոցը, հուշարձանը, վնասել Սբ. Աստվածածին եկեղեցին

18:23 06.11.2021

Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (նկ․ 1)։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել […]

̰
BACK_TO_TOP