18:13 06.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նոյեմբերի 6-ին և 7-ին Երևանում գործող COVID-19 պատվաստումային շարժական կետերի հասցեները։
18:08 06.11.2021
Կոստա Ռիկան 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է իրականացնելու , հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Երեխաների և դեռահասների շահերից ելնելով, պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր բոլոր անչափահասների համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Կոստա Ռիկայում ջրծաղիկի, պոլիոմիելիտի և մարդու […]
17:59 06.11.2021
Այս տարվա նոյեմբերի 4-ին անհայտ անձինք Սևան-Ծովագյուղ երկաթուղային հատվածում գողացել են 120 մետր կոնտակտային ցանց՝ կտրելով 3000 վոլտ լարման տակ գտնվող լարը: Վերականգնողական աշխատանքները տևել են 5 ժամ, այդ ընթացքում դադարեցվել է բեռնատար գնացքների շարժը։ Տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հասարակայնության հետ կապերի բաժինը։ Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որի ներկայացուցիչները ձեռնարկում են օպերատիվ […]
17:49 06.11.2021
Հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական վարչության պետի տեղակալ Գիորգի Չիդրաշվիլին նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլին ստանում է անհրաժեշտ սննդային հավելումներ, այդ թվում՝ հեղուկ տեսքով։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Գիորգի Չիդրաշվիլիի խոսքով, Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ, այդ թվում՝ հրավիրված բժիշկների։ «Նրա առողջական վիճակը կայուն է, կենսական հիմնական նշանները՝ նորմայի սահմաններում։ Հիվանդը ստանում է […]
17:40 06.11.2021
«Բարսելոնայի» երկրպագուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել երեք նոր խաղացողների, հաղորդում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ նոր կենտրոնական հարձակվողի փնտրտուքներն արդեն ընթանում են, քանի որ Սերխիո Ագուերոն առողջական խնդիրներ ունի։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակվողը բաց կթողնի առնվազն երեք ամիս սրտի հետ կապված խնդիրների […]
17:20 06.11.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ւնգա Ստանիտե – Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետևել բուժօգնության կազմակերպման գործընթացին: Նրանք մասնավորապես եղել են Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում: Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու […]
21:00 05.11.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, Covid-19-ից մահացությունը մեկ միլիոն բնակչի հաշվով տարածաշրջանում ամենաբարձրն է Վրաստանում։ Վրաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով COVID-19-ից մահացության մակարդակը 2 399 է։ Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Քովիդ-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցում, որը հրապարակվել է կենտրոնի կայքում։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հոկտեմբերի 1-ի տվյալները արտացոլող զեկույցի համաձայն, Վրաստանն […]
20:53 05.11.2021
Նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ըստ հաղորդագրության, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Տեղեկացնում է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղարը։
20:45 05.11.2021
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ է Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են մշակույթի տան 190 քառակուսի մետր հատվածի, որպես հանդիսությունների տան վերակազմավորման աշխատանքները, 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել Լեռնակերտ համայնքի մշակույթի տան […]
20:40 05.11.2021
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, անհրաժեշտության դեպքում Միխեիլ Սաակաշվիլիին պատշաճ ուշադրություն կդարձնեն, և ինչպես բոլոր բանտարկյալները, այնպես էլ նրա առողջությունը կապահովվի։ «Իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին բանտարկյալն է։ Ոչ ոք նրան չի պարտավորեցրել հացադուլ անել: Եթե բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, բնականաբար, ինչպես բոլոր բանտարկյալները, նրա առողջությունը ապահովված կլինի։ Հետևաբար, քրեակատարողական համակարգը պատրաստ է բանտարկյալին մատուցել բոլոր […]
20:33 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին, ով իր կերտած կերպարներով հայ թատրոնի լավագույն ներկայացուցիչներից էր: Տաղանդավոր արտիստը ելույթ է ունեցել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում՝ […]
20:29 05.11.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սողոյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում համագործակցության հուշագիր են ստորագրել: Պետություն-մասնագիտական հանրույթ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ինստիտուցւոնալ հիմքերի վրա դնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկն Անահիտ Ավանեսյանն արել էր ավելի վաղ` նախարարի մասնակցությամբ ՀԲԱ Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստի ժամանակ: […]
20:23 05.11.2021
Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։ Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եփրատի համալսարանի ռեկտորատի տարածած հաղորդագրությունում նշվել է, որ Քութումը սոցիալական մեդիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» է անում, այդ իսկ պատճառով նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության […]
20:17 05.11.2021
Բաքու ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նոյեմբերի 5-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մինչ այդ, Օլսոնը եղել է Հայաստանում, որտեղ մասնակցել է տարածաշրջանային համաժողովի, հանդիպել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
20:10 05.11.2021
Աշխարհահռչակ վրացի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն ֆեյսբուքյան էջում դիմելով իշխող «Վրացական երազանքին», հայտարարել է՝ պատրաստ է Միխեիլ Սաակաշվիլիի փոխարեն կրել պատիժը։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ամեն ինչ սահման ունի, դա այլևս չի կարելի հանդուրժել․ ես չեմ ուզում մեղսակից դառնալ Վրաստանի երրորդ նախագահի սպանությանը։ «Վրացական երազա՛նք», շարունակ խախտում եք օրենքները, հաղթում եք պարտված ընտրություններում, ձերբակալում անմեղ […]
20:02 05.11.2021
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը հատկացվելու է 335 մլրդ 257 մլն դրամ, որից 209 մլրդ 594 մլն դրամն ուղղվելու […]
19:54 05.11.2021
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով վերականգնվել է Հ-46-Խոտ գյուղի մոտ 2 կմ ճանապարհահատվածը։ Այն սկսվում է Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայր բնակավայրի սկզբնամասից, անցնում Խոտի կենտրոնական փողոցով և հասնում մինչև դպրոցի մուտքը: Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը։
19:46 05.11.2021
Նոյեմբերի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելել են Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերիա Բելյանինան և միջազգային համագործակցության վարչություն պետի տեղակալ Օլգա Գլուխովցեվան: Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։
21:00 04.11.2021
Երկրի վրա գլոբալ տաքացումը լրջորեն վնասում է բնության ջրապտույտը և առաջիկա տարիներին կարող է հանգեցնել աղետալի երաշտի: Այս մասին հայտարարել է գիտնական Փիթեր Գլեյքը։ Նա նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է ջրային ռեսուրսների սպառումը։ Նրա խոսքով, կլիմայական փոփոխությունների մասին կանխատեսումները սկսում են իրականանալ. այս գործընթացի ազդեցությունը բնության վրա կաճի։ Գլեյքը ափսոսում է, որ նախկինում […]
20:51 04.11.2021
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում նախատեսվող ֆինանսական ցուցանիշները: 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր՝ ներառելով 6 […]
20:42 04.11.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ 12-ից 15 տարեկան 106 երեխա ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն, իմունիզացման խորհրդի համար պատրաստվել է գիտական կոմիտեի որոշումը 12-ից 15 տարեկան երեխաների համար։ «Եթե նախկինում պատվաստում էինք անում միայն բժշկական նկատառումներով, ապա […]
20:35 04.11.2021
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունն՝ ուղղված Հայաստանում […]
20:28 04.11.2021
2021 թվականին Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝այս մասին «Աշխարհը՝ քովիդ-19-ից հետո» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով, ադրբեջանական բնական գազը մատակարարվել է Վրաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Հունաստանի սպառողներին։ «Իմ կողմից հնչեցված գազի ծավալի գրեթե կեսը ստացել են եվրոպացի […]
20:20 04.11.2021
Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը: Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկել էր նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը: Տեղեկացնում է Արթիկի […]
20:14 04.11.2021
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ն 50 բեռնատար զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայում գործող «Քրդական բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Ժողովրդական պաշտպանության ուժերին (YPG) այն լուրերին զուգահեռ, որ Թուրքիան ամեն պահ կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ 50 բեռնատարներից բաղկացած շարասյունը մուտք է գործել Սիրիայի Քամըշլը քաղաք։ Բեռնատարներում եղել են […]
20:06 04.11.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների։ Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ պետական նախարարը հակիրճ ներկայացրել է Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության […]
19:58 04.11.2021
Դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին մասնակցել են հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Անցած տարի […]
19:52 04.11.2021
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները նոյեմբերի 4-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին նահանգի Մաբաթա շրջանին հարակից Գեմրուք գյուղից երկու տղամարդու են առևանգել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։ Նշվում է, որ քաղաքացիներից մեկը՝ 55, իսկ մյուսը 56 տարեկան է։ Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրք ուժայինները առևանգված քաղաքացիներին ազատ արձակելու համար վերջիններիս ընտանիքներից […]
19:45 04.11.2021
Նոյեմբերի 2-4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։ Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։ Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել […]
19:39 04.11.2021
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցն է բարձրացրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին […]