TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Չավուշօղլուն խոսել է ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին

19:33 04.11.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  հայտնել է, որ թեև Ռուսաստանի հետ ունեցած մի շարք  հարցերում գոյություն ունեն տարաձայնություններ, այնուամենայնիվ, Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանի հետ կապ է պահպանում այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ղարաբաղը: Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են «կառուցողական երկխոսությունը»: Որպես […]

̰
Վրաստանի պատրիարքը Սաակաշվիլիին հացադուլը դադարացնելու կոչ է անում

19:11 04.11.2021

Համայն Վրաստանի պատրիարք Իլիա II-ը երկրի երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին հացադուլը դադարեցնելու կոչ է արել։ Այս մասին է գրում aliq.ge-ն։ Պատրիարքի քարտուղար Միխեիլ Բոտկովելն այցելել է Ռուսթավիի բանտում գտնվող Սաակաշվիլին ու փոխանցել պատրիարքի ուղերձը։ «Նամակի բովանդակությունը վերաբերում է նախկին նախագահի հացադուլին»,- ասել է Բոտկովելը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրիարքը դիմելու […]

̰
Թեստ կհանձնենք շաբաթը մեկ. Անահիտ Ավանեսյան

19:05 04.11.2021

«Փոքրաթիվ բժիշկներ, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար: Ավանեսյանն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների և թեստավորման կարգի փոփոխությանը: Կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Կամչատկայի Կարիմսկի հրաբխի վրա մոխրի մեծ արտանետում է տեղի ունեցել

18:58 04.11.2021

Կամչատկայի Կարիմսկի հրաբխի վրա տեղի ունեցած  մոխրի արտանետման ամպը ձգվում է հարյուրավոր կիլոմետրեր, այս մասին ասել է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի աշխատակից Դմիտրի Մելնիկովը։ «Նոյեմբերի 3-ին Կարիմսկի հրաբխի վրա ուժեղ ժայթքում է տեղի ունեցել, մոխրի արտանետումը ծովի մակարդակից գտնվում է 10 կմ բարձրության վրա: Բացի մոխրից, մեծ քանակության հրաբխային գազ՝ […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևին և նրա գլխավորած պատվիրակությանը

18:46 04.11.2021

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և հայ ակադեմիկոսների: Ակադեմիկոս Սերգեևն իր երախտագիտությունը հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է առաջին անգամ […]

̰
3,7 մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

18:42 04.11.2021

Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր՝ ժամը 13:50-ին, Օնիից 1 կմ հեռավորության վրա գտնվող Պիպիլետի գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել։ Aliq Media-ի  փոխանցմամբ ՝ հաղորդվել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Վրաստանի այս հատվածում երկրաշարժերը հաճախակի բնույթ են ստացել։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին՝ 21։04-ին, 3.8 մագնիտուդով երկրաշարժ էր […]

̰
Վրաստանում աշխատանքներ են տարվում «կանաչ անձնագրի» ներդրման ուղղությամբ

20:18 03.11.2021

Վրաստանում գնալով կորոնավիրուսային իրավիճակը սրվում է, սակայն պատվաստումների տեմպն այդ ֆոնին մնում է ցածր։ Չնայած այդ ամենին, Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն այն սահմանափակումներն ու կանոնակարգերը, որոնք արդեն սահմանվել են, պետք է խստորեն պահպանել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գաբունիայի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «կանաչ անձնագրի» ներդրման […]

̰
Հայտնի են Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող 5 մարզիչները

20:14 03.11.2021

Calcio e Finaza վիճակագրական պորտալը հրապարակել է Ա Սերիայում ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը։ Տարեկան 7 միլիոն եվրո աշխատաավարձով այն գլխավորում են «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Ռոմայի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն։ 4 միլիոն եվրո աշխատավարձով երրորդը «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին է։ Մաուրիցիո Սարին (Լացիո) և Լուչանո Սպալետին (Նապոլի) 3-ական միլիոն եվրոյով կիսում են […]

̰
Պուտինը կարևորել է արհեստական բանականության դերը զենքի արտադրության գործում

20:07 03.11.2021

Արհեստական բանականությունը պետք է որակական բեկում ապահովի զենքի մարտական բնութագրերի բարելավման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կազմակերպված հանդիպմանը հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հատկապես կարևորել է զենքի նոր՝ գերձայնային համակարգերի, գերհզոր լազերների, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծման նպատակով տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը: «Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ այս և այլ հեռանկարային զենքերի ստեղծման […]

̰
Էրդողանին վիրավորելու մեղադրանքով քրգործերը 9 տարում աճել են 9.000%-ով

19:53 03.11.2021

Թուրքիայում 9 տարվա ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործերն աճել են 9 հազար տոկոսով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարության վիճակագրական բաժնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36066 դատական գործ էր բացվել «նախագահին վիրավորելու» մեղադրանքով, մինչդեռ 2010 թվականին նույն մեղադրանքով գրանցված գործերի թիվն ընդամենը 4-ն է եղել։ Այս 9 տարիների ընթացքում տվյալ մեղադրանքով գործերի […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Ջրառատ գյուղում երկհարկանի մանկապարտեզ է կառուցվում

19:46 03.11.2021

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 295 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի շենք, որի առաջին հարկում լինելու է մեկ խմբի համար բոլոր նորմատիվերին համապատասխան մանկապարտեզ, երկրորդ հարկում ՝ վարչական մաս, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Ծրագրի […]

̰
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

19:40 03.11.2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին: Հայտնում է ՀՖՖ-ն։   Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական […]

̰
Հնգամարտի միջազգային միությունը նպատակ ունի ձիասպորտը փոխարինել հեծանվասպորտով, պատճառը Տոկիոյի օլիմպիադայում տեղի ունեցած միջադեպն է

19:30 03.11.2021

Ամառային օլիմպիական խաղերում  հնգամարտիկները հանդես են գալիս իրենց համար անծանոթ ձիերով: Այդ պատճառով  մրցաշարում հաճախ տհաճ անակնկալներ են տեղի ունենում: Օրինակ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերում Գերմանիայի հավաքականի մարզիչը որակազրկվել է Սենտ Բոյի ձիուն բռունցքով հարվածելու համար: Պատճառն այն է, որ նժույգը չի ենթարկվել իր համար անծանոթ մարզուհի-հեծյալ Անիկա Շլոեին: Այս և բազմաթիվ այլ անախորժությունների պատճառով հնգամարտի […]

̰
Վրաստանում ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը

19:15 03.11.2021

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Էկա Խերխեուլիձեն երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սաակաշվիլին շարունակում է կարծել, որ ընդդիմադիրները պետք է բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլին նամակ է հղել ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ անելով լքել խորհրդարանը՝ հավելելով, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը […]

̰
ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներն ոլորտի զարգացմանն ուղղված նախագծերն են քննարկել Շիրակի մարզպետարանում

19:03 03.11.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են առաջիկայում կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը: Նշված ծրագրի շրջանակներում պատրաստվում է «Հայաստանում դրամական փոխանցումների համապատասխան դրամաշնորհային ծրագրի իրականացման» տեխնիկատնտեսական հիմնավորումը: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետի […]

̰
Ավշար համայնքում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

18:56 03.11.2021

Նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի լեչոն է: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, վիճակը գնահատվում է ծանր։ Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանշաններն […]

̰
Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

18:53 03.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: «Ցանկանում եմ […]

̰
ԼՂ հակամարտությունը համապարփակ կարգավորում պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում․ ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Nouvelles d’Arménie» ամսագրին

18:44 03.11.2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d’Arménie» ամսագրին՝ անդրադառնալով  44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հայկական կողմի դիրքորոշումներին․   -Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, […]

̰
Մինչև դեկտեմբերի 31-ը «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հասանելի է 0%-ով

19:59 02.11.2021

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի […]

̰
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70%-ը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ

19:55 02.11.2021

ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70%-ը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, իսկ 80%-ը ստացել է առաջին դեղաչափը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան համակարգող Ջեֆրի Զայենթսը։ Նա ասել, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերով այս տարվա նոյեմբերի 8-ից 5-11 տարեկան երեխաների պատվաստումն ամբողջությամբ կիրականացվի՝ պայմանով, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հանձնարարական կտա […]

̰
Եվրոպայում էլեկտրաէներգիայի և գազի գինը վերջին 2 տարում ամենաշատը բարձրացել է Թուրքիայում

19:44 02.11.2021

Թուրքիան էլեկտրաէներգիայի և բնական գազի գների աճի առումով վերջին երկու տարում «չեմպիոն» է Եվրոպայում։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նման դիտարկում է արել «Euronews»-ի թուրքական ծառայությունը, վկայակոչելով «Eurostat»-ի տվյալները։ Հայտնում է, որ 2019 թվականից 2021 թվականի հունիս ամիսն ընկած շրջանում Թուրքիայում էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է 47․4 տոկոսով, իսկ բնական գազի գինն աճել է 42․3 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում […]

̰
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

19:32 02.11.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը: Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք […]

̰
Սփյուռքի մեծագույն ներուժն իր հարուստ մարդկային ռեսուրսների մեջ է. Արտակ Բեգլարյան

19:25 02.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում։ Հանրային հանդիպման ժամանակ Արտակ Բեգլարյանը և պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը, ընթացիկ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու ծրագրերը: Նրանք ընդգծել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը, որը չպետք է սահմանափակվի նյութական […]

̰
Հակառակորդը անկանոն կրակ է բացել Կարմիր շուկայի ուղղությամբ

19:15 02.11.2021

  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, հակառակորդի բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի […]

̰
Թուրքիայում 96-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

19:05 02.11.2021

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սիվերեք շրջանում ապրող 96-ամյա տատիկի՝ Ալիյե Յաբանսուի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի Հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Յաբանսուն անկողնային հիվանդ է և հիվանդանոցից տրված փաստաթղթի համաձայն՝ մեղսունակ չէ։ Նրա դեմ Ուրֆայի դատախազություն բողոք է ներկայացրել ոմն Մ․Ի․՝ կապված այն տեսանյութի հետ, որն առանց Յաբանսուի համաձայնության նկահարանվել է 2019 թվականին […]

̰
Հայտնի է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը

18:57 02.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը: Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Հրազդանը, որը հավաքել է առավելագույն միավորներ: 2022 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ հանդիպմանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը

18:49 02.11.2021

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ։ Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։ […]

̰
Վեթինգը սկսված է. Կարեն Անդրեասյան

18:45 02.11.2021

Վեթինգի իրականացումը կրկին օրակարգում է: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով այսօր մասնագիտական քննարկում է տեղի ունեցել նախարարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբան գիտնականների միջև: Վերջիններս նշել են իրենց մտահոգությունները վեթինգի իրականացման իրավակարգավորումների վերաբերյալ: Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատել է, որ վեթինգը պետք է ներառի ողջ դատաիրավական ոլորտը, այդ թվում՝ նախաքննական ու փաստաբանական ուղղությունները: Մանրամասները՝ […]

̰
Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

18:38 02.11.2021

Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։ Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական […]

̰
Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Նիկա Մելիա

18:25 02.11.2021

«Ռուսթավիի բանտի առջև ցույցերը  կշարունակվեն  այնքան ժամանակ, մինչև մենք կոնկրետ արդյունք չստանանք և նախագահ Սաակաշվիլիին չազատենք այս դաժան իշխանության ճիրաններից»,- Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։ Մելիայի հայտարարությամբ՝ երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կիրականացվեն։ «Ամենամեծ հանցագործությունն այն է, երբ Վրաստանի քաղաքացուն զրկում եք […]

̰
BACK_TO_TOP