TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վրաստանում նավթի արդյունահանումն աճել է

19:00 08.11.2021

Նոր հանքերի շահագործումը Վրաստանում հանգեցրել է նավթի արդյունահանման զգալի աճի։ Հաշվի առնելով Վրաստանի նավթի ու գազի պետական գործակալության ներկայացրած հաշվետվությունները՝ նավթի արդյունահանումն աճել է 3 անգամ։ 2021 թվականի ութ ամիսների ընթացքում Վրաստանն արդյունահանել է 26 հազար տոննա նավթ, ինչը 36 տոկոսով ավելի է 2020 թվականի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածի համեմատ։ Aliq. Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի նավթի […]

̰
Շուշիի մոտակայքում հակառակորդի կրակոցներից վիրավորում ստացած 3 անձանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր

18:53 08.11.2021

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմի կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն։ Տեղեկացնում է  ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին […]

̰
ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները հայ գործընկերների հետ քննարկել են իրենց երկրների փորձը

18:45 08.11.2021

ԵԱՏՄ նոտարական  պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերող նորարարական մոտեցումները և քննարկել համատեղ գործունեության զարգացման հեռանկարները։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը։ ԵԱՏՄ երկրներից միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնային […]

̰
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է տրանսպորտային միջոցների համար

18:38 08.11.2021

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին  տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։ «Այսօր` նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն […]

̰
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում կտրվեն «կանաչ անձնագրեր»

18:15 08.11.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, որը երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ և 24 ժամվա ընթացքում արագ թեստի բացասական պատասխան ունի։ «Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել […]

̰
Նոբելյան մրցանակակիր Փամուքի դեմ կրկին քրեական գործ է բացվել

18:07 08.11.2021

Թուրքիայում վերաբացվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է իր նոր «Ժանտախտի գիշերներ» վեպում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու, թուրքական դրոշն անարգելու մեջ: Գրում է Ermenihaber.am-ը։ Փամուքի դեմ այս մեղադրանքներով բողոք էր ներկայացրել փաստաբան Թարջան Ուլյուքը՝ պնդելով, որ Աթաթուրքին վիրավորելով՝ Փամուքը ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք է […]

̰
Մերկելը հաստատել է, որ կանցլերի պաշտոնը թողնելուց հետո այլևս չի զբաղվի քաղաքականությամբ

23:23 07.11.2021

Անգելա Մերկելը հաստատել է, որ պաշտոնը լքելուց հետո այլևս մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Deutsche Welle ին  կիրակի օրը տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ եմ անելու… Ես այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվելու»,- ասել է Մերկելը։ «Արդեն ասացի, որ նախ մի փոքր կհանգստանամ, հետո կտեսնենք, թե ինչ կգա մտքիս»,- […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է Ղազախստանի Ակտաու քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունը

22:53 07.11.2021

Հրապարակվել է Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու սրճարանում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը։ Կադրերը վերցված են դրսի տեսախցիկներից։ Երևում է, թե ինչպես է հզոր պայթյուն տեղի ունենում շենքերից մեկում։ Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուսկի շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ պայթյունի հանգամանքները դեռևս պարզված չեն։ Պայթյունի հետևանքով  շենքն ամբողջությամբ ավերվել է։  

̰
Հրայր Ալիխանյանը՝ ըմբշամարտի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

22:25 07.11.2021

74 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Հայ ըմբիշը 10-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ։ Ալիխանյանը ԱԱ-ում հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 2։4 հաշվով զիջել էր իրանցի ըմբիշին։  

̰
165 պատվաստում` մեկ շարժական կետում

22:13 07.11.2021

Ավարտվել է «Հիլլս» սպորտային համալիրում կազմակերպված «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը։Մեկ շարժական կետում կատարվել է 165 պատվաստում։ Այն կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական կարմիր խաչ ընկերության հետ համագործակցությամբ։

̰
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի չեմպիոն

22:02 07.11.2021

Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչում գոտեմարտել է ռուս Արտուր Չեբոդաևի հետ և 11-7 հաշվով հաշվով փայլուն հաղթանակ տարել՝ նվաճելով երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալը։ Հարությունյանը կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ պայքարը սկսել էր  որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել էր […]

̰
Բայդենը Covid-ի դեմ պայքարի նոր գագաթնաժողով կհրավիրի 2022 թվականի սկզբին

21:45 07.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ պայքարի գագաթնաժողով գումարել 2022 թվականի սկզբին։ Այս մասին կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհդական Ջեյք Սալիվանը։ «Սա այն է, ինչ ԱՀԿ-ն և համաճարակաբաններն ասում են, որ անհրաժեշտ է համաճարակը վերջնականապես հաղթահարելու համար: ԱՄՆ-ին առաջարկվել է պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ […]

̰
Պայթյուն է որոտացել Ղազախստանի սրճարանում

21:31 07.11.2021

  Ղազախստանի Ակտաու քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Շենքն ամբողջությամբ փլուզվել է, հայտնել է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչությունը։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։    

̰
ԱՄՆ-ն, ի տարբերություն Իրանի, պատրաստ է բանակցել միջուկային գործարքի շուրջ. Սալիվան

21:05 07.11.2021

ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, սակայն Թեհրանը դեռևս որևէ կամք չի դրսևորել այդ ուղղությամբ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին կիրակի օրը տված հարցազրույցում։ «Մենք ասացինք, որ կվերադառնանք համաձայնագրին, եթե Իրանը պատրաստ լինի վերադառնալ համաձայնագրի իրականացմանը: Փաստն այն է, որ […]

̰
Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, փրկարարները հայտնաբերել են հակատանկային ական

20:50 07.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, նկատվել է հակատանկային ական։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են «TM-62» տիպի հակատանկային […]

̰
Խորեն Բայրամյանի գոլը նպաստել է «Ռոստով»-ի հաղթանակին

20:15 07.11.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոստով»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Ռուբին»-ին` առավելության է հասել 5:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր և խփեց «Ռոստով»-ի առաջին գնդակը` 42-րդ րոպեին: Այս տուրից հետո «Ռոստով»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային […]

̰
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարական կտա շաբաթվա սկզբին

20:00 07.11.2021

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարական կտա այս շաբաթվա սկզբին։ Այս մասին կիրակի հայտնել է SVT հեռուստաալիքը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։ Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե երբ կարող է ընտրվել կառավարության նոր ղեկավարը։ «Հաջորդ շաբաթվա սկզբին նա խորհրդարանի նախագահին կներկայացնի վարչապետի պաշտոնից ազատվելու իր խնդրանքը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մարիա Սուլենգը։ Օգոստոսի 22-ին վարչապետ, […]

̰
Լեհ-բելառուսական սահմանին լարված իրավիճակ է միգրանտների պատճառով

19:25 07.11.2021

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է լեհ-բելառուսական սահմանին լարվածության աճի մասին՝ անօրինական միգրանտների հոսքի պատճառով։ Գործակալությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ մի խումբ միգրանտներ փշալարերի հետևում են, որոնցից մեկը ճյուղ է նետում լեհ սահմանապահների ուղղությամբ: «Լեհ զինվորներն ու սահմանապահ սպաները ամեն օր բախվում են նման իրավիճակների։ Մի խումբ միգրանտ երիտասարդներ, այսօր հարձակվել են […]

̰
Իրաքի վարչապետի դեմ մահափորձը չպետք է խաթարի քաղաքական գործընթացը․ ԵՄ

19:07 07.11.2021

Եվրամիությունը դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի մահափորձը և կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ «ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրաքի կառավարության ղեկավար Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ իրականացված մահափորձը: Այս հանցագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ցանկացած բռնություն անընդունելի է և չպետք է թույլ տալ, որ խաթարի քաղաքական գործընթացը»,- այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարության մեջ, […]

̰
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ. ՀՀ կառավարություն

18:50 07.11.2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպում այս պահին նախատեսված չէ՝ Հայաստանի հանրային ռադիոյին հայտնել են կառավարությունից: Ավելի վաղ ռուսական Ինտերֆաքս գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը:

̰
«Ռոման» պարտվել է Ա Սերիայի նորեկին․Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը

18:45 07.11.2021

Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց Ա Սերիայի նորեկի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Կալդարան Արամուն և Օկերեկեն, հյուրերի կազմում՝ Շոմուրոդովն ու Աբրահամը։ Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 12 միավոր և մրցաշարային աղյուսակում 14-րդն են։ Հյուրերը 19 միավորով 5-րդն են։ Հայաստանի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը

18:28 07.11.2021

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել  է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատապարտող հայտարարությունը ԱԳՆ-ն տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։ Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է […]

̰
Մեկ օրում Ռուսաստանում ավելի քան 1,8 հազար հեկտար տարածքում անտառային հրդեհներ են մեկուսացվել

18:00 07.11.2021

Մեկ օրում անտառային հրդեհային ծառայությունները ՌԴ մարզերում  1843 հա տարածքում հրդեհներ են մարել։ Մեկուսացման աշխատանքները  շարունակվում են 62 հեկտար տարածքում, կիրակի լրագրողներին հայտնել են անտառային պաշտապանության  դաշնային ծառայությունից։   «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում անտառային հրդեհի 12 օջախ է մեկուսացվե։ Ռուսաստանի Դաշնության տարածքում անտառային հինգ օջախներում դեռ ակտիվ հրդեհներ են։Այն ընդգրկում է 62 հա տարածք, […]

̰
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող․ՊՆ

17:42 07.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը: Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

̰
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին մեկնաբանել է տեսանյութը, որում հացադուլի ժամանակ ուտում է

17:13 07.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արձագանքել է բանտից տեսանյութի հայտնվելուն, որտեղ նա հացադուլի ժամանակ ուտում է։ Քաղաքական գործչի խոսքով՝ թույլատրվում է սնունդ ընդունել միայն բանտախցերում, իսկ բուժկետում դեղ են ընդունում՝ հաբերի կամ հեղուկի տեսքով։ Սաակաշվիլին շեշտել է, որ այն, ինչ ստացել է բժշկի նշանակման ժամանակ, «կերակուր չէ», և ինքը, իբր, շարունակում է հացադուլը, գրում է […]

̰
«Յուվենտուսը» մտափոխվել է «Ատլետիկոյից» գնել հարձակվող Մորատային

16:53 07.11.2021

Թուրինի «Յուվենտուսը» մտափոխվել է «Ատլետիկոյից» գնել հարձակվող Ալվարո Մորատային: Թուրինցիները խաղացողին մադրիդյան ակումբից վերցրել են երկամյա վարձակալությամբ՝ 35 միլիոն եվրոյի դիմաց ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ «Յուվենտուսը» նախկինում ցանկանում էր նվազեցնել այս գումարը, սակայն այժմ, ըստ լուրերի, նրանք լիովին հրաժարվել են խաղացողին գնելու մտքից։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացու խաղից, հայտնում է Todofichajes-ը։ «Յուվենտուսը» որոշել է […]

̰
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի ուղղությամբ նոր անօդաչու թռչող սարքի հարձակման մասին

16:35 07.11.2021

Անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է նետել Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածք, հաղորդել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը : Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին շփման գծից ոչ հեռու գտնվող գյուղի մոտ։ Մինչ այդ, առաքելության խումբը լսել է կրակոցների չորս կրակոց նրանցից 50 մետրից պակաս հեռավորության վրա, ինչի համար նրանք ստիպված են եղել լքել վայրը։ Զեկույցում […]

̰
Իրաքի վարչապետի նստավայրի տանիքում չպայթած արկ է հայտնաբերվել

16:18 07.11.2021

Կիրակի օրը չպայթած արկ է հայտնաբերվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի նստավայրի տանիքում՝ Բաղդադի կենտրոնում: Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սակրավորները ներկայում փորձում են վնասազերծել այն։ Հիշեցնենք, երեկ երեկոյան Բաղդադում ականապատ անօդաչու թռչող սարքերի միջոցով մահափորձ է իրականացվել կառավարության ղեկավարի դեմ։ Ալ-Քազիմին չի տուժել, իսկ հարձակման հետևանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ։Տարածքը նյութական […]

̰
Նեյմարը հատել է 400 գոլի նշագիծն իր կարիերայում

15:43 07.11.2021

ՊՍԺ-ն շաբաթ օրը Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղում 3-2 հաշվով հաղթեց «Բորդոյին»: Դուբլի հեղինակ է դարձել փարիզցիների հարձակվող Նեյմարը։ Այս գոլերը նրա համար 400-րդ և 401-րդն էին կարիերայում, իսկ ֆրանսիական ակումբում՝ 89-րդ և 90-րդ: Բրազիլացին նաև 136 գոլ է խփել «Սանթոսի», 105՝ «Բարսելոնայի» և 70՝ ազգային հավաքականի կազմում։ Ըստ ESPN Stats & Info-ի՝ Նեյմարը ՊՍԺ-ի […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 39165 նոր դեպք

15:30 07.11.2021

Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 39 հազար դեպք և ավելի քան 1100 մահվան դեպք, տվյալները հրապարակել է օպերատիվ շտաբը։ Նախորդ օրը գրանցվել էր վարակվածների 41335 դեպք, սա առավելագույնն է եղել համաճարակի ողջ ընթացքում։ Աճի տեմպը 0,47-ից նվազել է 0,45 տոկոսի։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8 795 095-ի,  246 814-ը […]

̰
BACK_TO_TOP