TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետին

19:06 25.10.2021

Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին: Քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը: Կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ […]

̰
Արդարադատության նախարարն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են Սահմանադրության, ոստիկանության, հակակոռուպցիոն և այլ բարեփոխումներին վերաբերող հարցեր

19:01 25.10.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին: Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում […]

̰
Վրաստանում վստահելի լաբորատորիաների անունից տրվել են կեղծ ՊՇՌ թեստեր

18:55 25.10.2021

Վրաստանում գործող վստահելի բժշկական լաբորատորիաների անունից տրվում են կեղծ կորոնավիրուսային ՊՇՌ թեստեր։ Ընդամենը մեկ լաբորատորիայի անունից մինչև հարյուր կեղծ ՊՇՌ թեստ է տրվել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս փաստի մասին «Նեոլաբ» լաբորատորիան ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել է փետրվարին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է կեղծ փաստաթղթերի տպագրություն, կնիքի կամ բլանկի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին

18:48 25.10.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափով  երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:  Նա մեծապես կարևորել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի շուտափույթ մեկնարկը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային […]

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել գնդապետներ Արթուր Սարգսյանի և Սերգեյ Շաքարյանի հիշատակին

18:41 25.10.2021

Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս,Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, որոնք հարգանքի տուրք են մատուցել […]

̰
Թուրք հասարակական գործիչ Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել

18:35 25.10.2021

Թուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները նոր հայտարարություն են տարածել: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Twitter-ում այս երկրների դեսպանները նույնաբովանդակ գրառումն են կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 18-ին արված հայտարարության վերաբերյալ հարցերին ի պատասխան վերահաստատում են իրենց հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին: Թուրքական մամուլը դեսպանների այս հայտարարությունը համարել է հետքայլ հոկտեմբերի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

18:27 25.10.2021

Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջև փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների […]

̰
Բուհերը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով

18:20 25.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն […]

̰
Թուրքիայում անտառներ հրդեհելու կասկածանքով ձերբակալված ռուսաստանցիներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում

18:14 25.10.2021

Անթալիայում ձերբակալված յոթ ռուս զբոսաշրջիկներին, որոնք կասկածվում են անտառներ հրդեհելու մեջ, սպառնում է  երկուսից յոթ տարվա ազատազրկում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրանց փաստաբան Դույգու Մեմիօղլուն։ Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել էին գլխավոր հյուպատոսությունից, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ հանգստացողները քայլարշավ են կատարել դեպի «Լիկյան արահետ» երթուղով: Ինչպես հայտնում է Anadolu-ն, զբոսաշրջիկները […]

̰
Կիրակի Երևանում պատվաստումների օր է․ ՀՀ ԱՆ

19:59 23.10.2021

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: Պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը կմասնակցի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

̰
Բավարիան խոշոր հաշվով հաղթեց Հոֆենհայմին. Ադամյանը հյուրերի հայտացուցակից բացակայում էր

19:54 23.10.2021

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Հոֆենհայմին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ աչքի ընկավ Սերժ Գնաբրին։ 30-րդ րոպեին Մյուլերի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին։ Երկրորդ կեսի 82-րդ րոպեին Չուպո-Մոտինգը հաշիվը դարձրեց 3-0, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կոմանը […]

̰
ԵՄ-ն կոչ է անում Սիրիային վերացնել մահապատիժը

19:48 23.10.2021

Եվրամիությունը դատապարտել է Սիրիայում մահապատժի կիրառումը և կոչ արել Դամասկոսին լիովին հրաժարվել այս պատժամիջոցից: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Եվրամիությունը շարունակում է աշխատել աշխարհում մահապատժի վերացման ուղղությամբ, կոչ է անում Սիրիային միանալ այդ պատժի չեղարկման համաշխարհային մոտեցման», – ասված է ԵՄ ներկայացուցչի գրավոր հայտարարության մեջ: Ավելի վաղ Սիրիայի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ 2020 թվականին անտառների […]

̰
Պեկինի Օլիմպիական խաղերի պատվին Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ջահերի եզակի հավաքածու

19:40 23.10.2021

Չինաստանում  հանդիսավորությամբ են նշել  առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի կրակի մուտքը: Այն տեղափոխվել է Պեկինի օլիմպիական աշտարակ և ներկայացվել է  համընդհանուր ցուցադրության: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Միաժամանակ Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ևս մեկ արժեքավոր ծանրոց՝ ջահերի եզակի հավաքածու։ Դրանք կցուցադրվեն նույն դահլիճում ՝ 2022թ. կայանալիք մարզահանդեսի  կրակի հետ միասին: Ցուցահանդեսը ստացել է «Ժամանակի և տարածության […]

̰
Զանգակատուն գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք

19:30 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկ տարածք։

̰
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Քենեդիի սպանության վերաբերյալ  նոր նյութեր բացահայտել

19:22 23.10.2021

Ամերիկյան վարչակազմը մտադիր է ԱՄՆ 35 -րդ նախագահ Ջոն Քենեդիի 1963 թվականին, Դալասում իրականացված  սպանության վերաբերյալ նոր նյութեր հրապարակել։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, ԱՄՆ Կոնգրեսը 1992 թվականին է հայտարարել, որ Քենեդու սպանության հետ կապված բոլոր տվյալները «պետք է աստիճանաբար բացահայտվեն», եթե դրանք չե […]

̰
Պարտքը չվճարելու դեպքում «Գազպրոմը» կդադարեցնի Մոլդովայի  գազամատակարարումը

19:13 23.10.2021

Մոլդովայում գազի մատակարարման  դժվարությունները ծագել  են Քիշնևի մեղքով, որը չի վճարել արդեն ստացած վառելիքի դիմաց, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։ «Պարտքըկազմում է 433 մլն դոլար, և հաշվի առնելով վճարումների ուշացումը, պարտքի ընդհանուր գումարը կազմել է 709 մլն դոլար: Միևնույն ժամանակ, չգիտես ինչու, Մոլդովայի ներկայացուցիչները չեն ցանկանում ընդունել  կուտակած […]

̰
Կումանը կմնա Բարսելոնայի գլխավոր մարզիչ՝ անկախ Ռեալի դեմ խաղի արդյունքից

18:55 23.10.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կմնա թիմի ղեկին անկախ Լա լիգայի  10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից։ «Այո, իհարկե, Կումանը կշարունակի աշխատանքը Կլասիկոյից հետո»,- Armsport. am-ի տեղեկացմամբ՝ Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։ «Բարսելոնան» «Ռեալին» կհանդիպի հոկտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 18:15-ին։

̰
Մեծ Մանթաշում տուֆ քարով ներհամայնքային ճանապարհ է նորոգվում

18:37 23.10.2021

Ընթացքի մեջ են Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Դրանք իրականացվում են 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը տրամադրելու է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 16 մլն 830 հազար դրամ է։ […]

̰
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների

18:29 23.10.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին 10 երկրների, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների, դեսպաններին  հայտարարել անցանկալի անձինք, որոնք կոչ են արել  ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: 10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանություններն ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել  […]

̰
Բանտարկյալ Սաակաշվիլին երբեք արտոնյալ չի լինի, նա առնվազն վեց տարի կանցկացնի բանտում․ Ղարիբաշվիլի

18:20 23.10.2021

Ո՞վ է նրան խանգարում ուտել, ինչո՞ւ է նա հացադուլ անում, ես ուզում եմ բոլորին ասել, որ բանտարկյալ Սաակաշվիլին երբեք արտոնյալ չի լինի,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարի խոսքով, մի քանի հազար բանտարկյալներ նստած են վրացական բանտերում, որոնք նույնպես խնամքի կարիք ունեն։ «Բանտարկյալ Սաակաշվիլին ոչնչով չի տարբերվում, միայն թե նա […]

̰
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը

17:52 23.10.2021

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում համայնքային ևս 6 մանկապարտեզ ամբողջությամբ կհիմնանորոգվի: Քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը Երևանի թիվ 135, 138, 109, 110, 81 և 161 մանկապարտեզներում ծրագրի շրջանակում կտեղադրվեն էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, կիրականացվի շենքերի սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, […]

̰
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել

17:43 23.10.2021

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ոչնչացվել է «Թալիբան» արմատական ​​շարժման երկու զինյալ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է տեղական TOLO News հեռուստաալիքը: Թալիբները սպանվել են մի քանի կրակոցներից, որոնք, ըստ հաղորդած տեղեկությունների, արձակել են Խորասանի «Իսլամական պետության» զինյալները։ Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը

17:34 23.10.2021

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր: […]

̰
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանել է ընդդիմադիր կուսակցության լոբբիստներ

20:59 22.10.2021

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երկրի  արդարադատության հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնող եվրապատգամավորներին ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության լոբբիստներ է անվանել: Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ Կոբախիձեի՝ եվրապատգամավորները  քաղաքականացնում են Վրաստանի արդարադատության հետ կապված խնդիրները։ «Մենք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում՝ կոնկրետ Եվրախորհրդարանին, որոնք իրականում «Ազգային շարժման» լոբբիստներ են, […]

̰
ԵՄ խորհուրդը կոչ է արել Բելառուսի իշխանությանը ազատ արձակել քաղբանտարկյալներին

20:53 22.10.2021

ԵՄ հարաբերությունները Արևելյան գործընկերության տարածաշրջանի հետ մնում են առանցքային ռազմավարական նշանակություն,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովից հետո խորհրդի կողմից հրապարակված վերջնական փաստաթղթում: Փաստաթղթի համաձայն, Եվրոպական խորհրդի նիստում եվրոպացի առաջնորդները քննարկել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։ Միաժամանակ, խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է անում Բելառուսի իշխանությանը ազատ արձակել բոլոր […]

̰
Ֆրունզիկի մասին «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Թբիլիսիում

20:40 22.10.2021

Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մասին պատմող «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում։ 2021 թվականի ամռանը նկարահանված Ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ֆիլմի հեղինակն ու արտադրողը Դավիթ Բեջիթաշվիլին է, ռեժիսորը՝ Օթար Միքելաձեն, օպերատորն ու խմբագիրը Անա Նիքաբաձեն: «Ֆրունզիկին բոլորը հիշում են կատակերգական ֆիլմերից, ինչպիսին […]

̰
ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

20:28 22.10.2021

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
Եվրամիության առաջնորդները հայտարարում են, որ ակտիվացնում են կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրերի դեմ պայքարը

20:21 22.10.2021

Եվրամիությունն ավելի ակտիվ կլինի կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ պայքարում. որոշումն ընդունվել է Եվրամիության ղեկավարների Բրյուսելում կայացած գագաթնաժողովի առաջին օրը։ Միևնույն ժամանակ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են Եվրամիությունում պատվաստումների արագացման տեղեկատվական արշավի հաջողության մասին։ Միևնույն ժամանակ, նշվել է, որ որոշ եվրոպական երկրներում համավարակի պատճառով իրավիճակը բարդ է, այդ թվում ՝ Լատվիայում և Ռումինիայում: Եվրամիության առաջնորդները […]

̰
Քննարկվում է Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ ռազմաօդային ձեռնարկություն ստեղծելու հարցը

20:09 22.10.2021

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Զուրաբ Ազարաշվիլին և «Թամ» Թբիլավիամշենի գլխավոր տնօրեն Միխեիլ Օղլիշվիլին, հյուրընկալել են Վրաստան այցելած թուրքական պատվիրակությանը, «Թուսաշ» ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլովին և ընկերության փոխնախագահ, ավիացիայի ոլորտում Աթիլա Դողանին։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը և համատեղ ձեռնարկության ստեղծման և ռազմաօդային արդյունաբերության զարգացմանն ուղղված […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարն առաջարկում է դպրոցական արձակուրդի օրերին զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց

20:02 22.10.2021

Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և նշել  է նաև հետևյալը․ «Առաջարկում ենք այդ օրերին դպրոցում մնացյալ աշխատանքները կազմակերպել հնարավորինս հեռավար և զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց, եթե, իհարկե, չկա ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը»։

̰
BACK_TO_TOP