TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

19:27 19.10.2021

Արդարադատության նախարարի հրամանով՝ Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի […]

̰
Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ

19:20 19.10.2021

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել […]

̰
Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ․ armeniasputnik.am

19:15 19.10.2021

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։ Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։ Բաքվից եկող ինքնաթիռում գերիների 5 հոգանոց խումբ է։ Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։ Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական […]

̰
ԵՄ-ն պատրաստ է նպաստել կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Տոյվո Կլաար

19:06 19.10.2021

Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են պաշտոնական Բաքվի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է: Հանդիպմանը  […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին

19:00 19.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՌԴ պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործմանը

18:46 19.10.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության […]

̰
Եվրադատարանը Թուրքիային հորդորել է փոփոխել Էրդողանին վիրավորանքներից պաշտպանող օրենքը

18:40 19.10.2021

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՄԻԵԴ-ն այս որոշմամբ բավարարել է Վեդաթ Շորլիի դիմումը, որը 2017թ. Facebook-ում տարածած լուսանկարի և ծաղրանկարի պատճառով դատապարտվել էր 11 ամիս 20 օրվա պայմանական […]

̰
Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ

18:33 19.10.2021

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին: Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է: «Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը […]

̰
«Փարիզ-2024» Օլիմպիական խաղերի մարզիկների թիվը կնվազի

18:26 19.10.2021

Կորոնավիրուսի  համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ-ը և «Փարիզ-2024» կազմկոմիտեն որոշել են  կրճատել Օլիմպիական խաղերի  անցկացման ծախսերը: Օլիմպիական մարզիկների քանակը կնվազի, կհավասարվի 10500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ՝  1000-ով պակաս է: Կնվազի  նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների  թիվը: Խաղերի պատմությունում  առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք: Փարիզի ստուգատեսում իրենց  նորամուտը կնշեն  և […]

̰
Սիրիայի հյուսիսում թուրքական հետախուզությունը քուրդ կանանց է առևանգել

18:20 19.10.2021

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները  հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։ Նշվում է, որ նույն օրը МİT-ն առևանգել էր նաև […]

̰
2020թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

18:13 19.10.2021

2021թ. հունիսի 19-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ  2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ի թիվս այլոց, որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Լոռու մարզի Արջուտ գյուղի […]

̰
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով Ուկրաինայում է

18:07 19.10.2021

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: «Ես եկել եմ Կիև: Ես այստեղ եմ ՝ վերահաստատելու մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին: Մենք նաև մեր հանձնառությունն ենք հայտնում զարգացնելու Ուկրաինայի կարողությունները՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրել է Օսթինը Twitter-ում: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, […]

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

19:59 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, վերջինիս դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցների պատվիրակությանը

19:54 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակները Հայաստանում են՝ մասնակցելու  հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին: Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև երկխոսություն ապահովող տարբեր հարթակների ստեղծման հեռանկարները: Անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների գործունեության […]

̰
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ

19:48 18.10.2021

Այսօր մեկնարկում է Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում: Հայաստանի հավաքականը ներկայանալու է հետևյալ կազմով. մարզիկներ՝ Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան, մարզիչ՝ Հայկ Նազարյան, մրցավար՝ Հակոբ Սերոբյան: Հիշեցնենք, որ ՀՀ-ից մեկնելիս մեր մյուս մասնակցի՝ Վահագն Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես, Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են Covid-19-ի թեստ, […]

̰
Գլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

19:41 18.10.2021

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ Զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։ Հատուկ ուշադրություն […]

̰
Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

19:33 18.10.2021

Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում:  Հայտնում է ՀՖՖ-ն։  Սոֆիկ Թորոսյանը, որպես գլխավոր մրցավար, և Լիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:   Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը և մրցավարի օգնական Խաչատուր Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի […]

̰
Փակ հաստատություններում մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստանի օմբուդսմենն ընդունել է Ուկրաինայի գործընկերոջը

19:25 18.10.2021

Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի փորձը ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը։ Մարդու իրավունքների ազգային հաստատություններին տրվող անկախության ամենաբարձր «Ա» կարգավիճակն ունեցող երկու կառույցների ներկայացուցիչները համատեղ քննարկում են ունեցել փակ հաստատություններում աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի դատավարություն նշանակելու խնդրանքին դատարանը դեռ չի արձագանքել. փաստաբան

19:17 18.10.2021

Մեր երկու հայցերն էլ ստացել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և նրանք գտնվում են կողմերի հետ շփման մեջ,- այս մասին հայտարարել է նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ սա այն դեպքն է, երբ Սաակաշվիլիի դեմ օբյեկտիվ կամ ուղղակի ապացույցներ չկան: «Ցավոք, մինչ այժմ դատարանը մեզ չի արձագանքել, և մեր […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը երկարաժամկետ կողմնակի բարդություններ չեն առաջացնում․ ԱԱԻ

19:10 18.10.2021

Ինչո՞ւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը երկարաժամկետ կողմնակի բարդություններ չեն առաջացնում: Պատճառներից մեկը, թե ինչու որոշ մարդիկ չեն պատվաստվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերով՝ այն է, որ նրանք վախենում են անհայտ կողմնակի ազդեցություններից, որոնք դրսևորվելու են ամիսներ կամ տարիներ անց: Թեև պատվաստանյութերի մասին դեռևս ավելին իմանալու կարիք կա, օրինակ, որքանով են դրանք արդյունավետ և որքան ժամանակ կպահպանեն իրենց ազդեցությունը, […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը

18:54 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն […]

̰
ՄՕԿ-ը հաստատել է 33-րդ Ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի չափանիշները

18:47 18.10.2021

Աթենքում անցկացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի հերթական նիստը: Այնտեղ հաստատվել են Փարիզում 2024թ. կայանալիք 33-րդ Ամառային օլիմպիական  խաղերի վարկանիշային մրցաշարերի սկզբունքները: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Ընդհանրապես որակավորման մրցաշարերում ընտրության չափանիշները սահմանում են միջազգային  մարզական ֆեդերացիաները: Մարզիկների և թիմերի որակավորման ճշգրիտ պահանջները կհրապարակվեն եկող մրցաշրջանի սկզբին: Փարիզի վարկանիշայինները կսկսվեն 2022թ. հունիսին և կավարտվեն 2024թ. հունիսին: […]

̰
5-րդ տուրից հետո հայ շախմատիստները հետապնդում են առաջատարներին՝ հետ մնալով կես միավորով․ Yerevan Open

18:25 18.10.2021

Հոկտեմբերի 13-22-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանում է Երևան  Yerevan Open 2021 միջազգային բաց մրցաշարը։ 13 երկրի 313 շախմատիստ՝ ներառյալ միջազգային կոչում ունեցող 82, այդ թվում՝ 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ պայքարելու է 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4 շախմատիստ՝ 4,5-ական միավորով։ Հայ շախմատիստները […]

̰
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

18:17 18.10.2021

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-ադրբեջանա-թուրքական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն եռակողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներն ու հնարավորությունները: Հանդիպումներ կանցկացվեն նաև Թուրքիայի […]

̰
Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել է իրազեկման միջոցառում

19:52 16.10.2021

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված`«Մայրի՛կ հետազոտվիր, որ լինես առողջ» խորագրով բժշկա-սոցիալական ծրագրին: Հանրային միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հիվանդության, կրծքագեղձի քաղցկեղի խնդրի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: «Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածվածներից է: Հիվանդության դեմ պայքարի մեխանիզմների, բժշկության զարգացմանը զուգահեռ, աշխարհն այսօր փորձում է հիվանդությունը հաղթահարել […]

̰
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն ԱՀԿ-ն հաստատել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար

19:31 16.10.2021

«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: Հայտնում է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտը։ ԱՀԿ -ի կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման համար մինչև պատվաստանյութի հաստատվելը գնահատվում է COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը գրեթե 94.1 % արդյունավետ է COVID-19- […]

̰
Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներին տարհանել են

19:09 16.10.2021

Բաթումում փլուզված շենքի հարևանությամբ գտնվող բնակելիից կատարվել է բնակչության տարհանում: Այս մասին հայտնում է  1tv.ge-ն։ Բնակիչներին տեղափոխում են հյուրանոցներ, քանի որ, փորձագետների կարծիքով, շենքն ապրելու համար անվտանգ չէ: Փորձաքննության եզրակացության մասին բնակիչներն իմացել են  երեկոյան, որից հետո հեռացել են տարածքից: Բնակելին բաղկացած է հինգ մուտքերից, հինգերորդ մուտքը, որը փլուզված տան անմիջական հարևանությամբ է, մի քանի […]

̰
Հայ մամուլի օրվա առիթով լրագրողներին շնորհավորել է ՏԿԵ նախարարը

18:37 16.10.2021

Հայ մամուլի օրվա  առիթով լրագրողներին շնորհավորել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը․ «Չորրորդ իշխանության հարգելի ներկայացուցիչներ, սիրելի՛ լրագրողներ,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ։ Ազատ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարական, իրավական պետության հիմնասյուներից են, բարձրագույն արժեք, և ես վստահ եմ, որ դուք այսօր Հայաստանում լիարժեք իրացնում եք ձեր այդ ազատությունը։ Այսօր տպագիր […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը

18:28 16.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում […]

̰
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ լսումները

18:03 16.10.2021

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրել է իր պահանջները եւ պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

̰
BACK_TO_TOP