19:44 22.10.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բայանդուր համայնքի կենտրոնական մուտքի 8-րդ փողոցի 320 մ երկարությամբ և 12,5 մ լայնությամբ, ընդհանուրը՝ 4000 մետր քառակուսի հատված ասֆալտապատվել է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 36 մլն 730 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմել է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ հատկացվել է համայնքային բյուջեից։ Շինարարական […]
20:46 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին, ժամը 15։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշատ գյուղում այրվում են եղեգներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 16:48-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
20:35 21.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բանտից վաղաժամկետ ազատման մասին խոսք լինել չի կարող: Նա պատիժը կկրի առնվազն վեց տարի, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Միտումնավոր կերպով տեղեկություններ են տարածվում, որ իբր նա վեց տարի չի լինի անազատության մեջ, նրան կհանձնեն Ուկրաինային և այլն: Այս ամենը բացառված է: […]
20:24 21.10.2021
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաև Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։ Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային […]
20:20 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին, Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որ ոլորտն ունեցել է վերջին […]
20:13 21.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ: Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի […]
20:02 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական […]
19:51 21.10.2021
Վրաստանի ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ որոշել է միավորվել։ Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին կայանալիք ընտրություններին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ընդդիմադիր գործընկերներից որոշների թեկնածությունն է առաջադրել։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ ըստ Մելիայի՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը բազմազանությունն է: Ինչպես նշում է նա, պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի տեղական […]
19:40 21.10.2021
Արթիկում մեկնարկել են Սպանդարյան փողոցի հիմնանորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկեցին Արթիկի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Լինելով համայնքի ամենաբնակեցված փողոցներից՝ Սպանդարյանը վերջին անգամ բարեկարգվել էր խորհրդային տարիներին: Ծրագիրն իրականացնող «Եվրաասֆալտ» ընկերությունն այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ: Ընդհանուր կասֆալտապատվի մոտ 7750 քառակուսի մետր ճանապարհ՝ 11.5 մ լայնությամբ և 534 […]
19:33 21.10.2021
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն […]
19:21 21.10.2021
Թուրքիայի խորհրդարանը 1 տարի ժամկետով երկարաձգել է Մալիում ու Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի ուժերի կազմում թուրքական զորակազմի ներկայությունը: Նախօրեին էր Թուրքիայի խորհրդարան ներկայացվել Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Ermenihaber․am-ի փոխանցմամբ՝ աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ Թուրքիան այս կամ այն չափով ռազմական ներկայություն ունի 13 երկրում։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության […]
19:08 21.10.2021
Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց: Հաղորդում է 1tv.ge-ն։ Բանտում գտնվող Սաակաշվիլին բանտախցի պատուհանից ողջունել է ցուցարարներին: «Միացյալ ազգային շարժման» անդամներն ու կողմնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին: Նրանք ասում են, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի: Ակցիան նախաձեռնել էր «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևը:
18:49 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, նշել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Թուրքիայի դերակատարության մասին, ինչը նվազեցրել է տարածաշրջանում […]
18:43 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարևորելով ԵԽ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների […]
18:35 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։ Զրուցակիցները […]
19:59 20.10.2021
ՆԱՏՕ-ն չի ծրագրում տիեզերքում զենք տեղակայել, սակայն չի կարող վստահ պնդել, որ իր անդամ երկրները նման ծրագրեր չունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ՆԱՏՕ-ն զարգացնում է իր ռազմական հնարավորությունները, ինչպես նաև ներդրումներ է անում նոր […]
19:55 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, թուրք նախարարը հանդիպելու է իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հետ։ Կողմերը Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ վերջնական քննարկում են անցկացնելու։
19:43 20.10.2021
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Արթիկում ավարտվել են Տուֆագործների 1-ին նրբանցքի 280 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 29 մլն 333 հազար ՀՀ դրամ է, որի 40 տոկոսը տրամադրել է պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Եվրաասֆալտ» ՍՊԸ-ի կողմից:
19:35 20.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն: Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 […]
19:27 20.10.2021
Հարավային Կորեայի Գիմհաե քաղաքում 60-ամյա տղամարդը մահացել է ՄՌՏ հետազոտության ժամանակ՝ գլխին թթվածնի բալոնի ստացած հարվածից, գրում է South China Morning Post-ը: Հիվանդն ընդունվել էպիլեպսիային բնորոշ նոպաներով, ուստի նրան նշանակել են ՄՌՏ հետազոտություն: Երբ տղամարդը եղել է ապարատի ներսում, սարքավորումը ներծծել է 60 կիլոգրամանոց թթվածնային բալոնի պարունակությունը, որը հարվածել է հոսպիտալացված անձի գլխին, և պացիենտը […]
19:19 20.10.2021
Վրաստանում պատվաստման գործընթացը կտրուկ դանդաղել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20 000 պատվաստում, ապա նշվում է, որ հոկտեմբերին օրական կատարվել է ամենաշատը 9000 պատվաստում։ Վիրուսի տարածումն ու բացասական հետևանքները կանխելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական պատվաստել մինչև 30 000 մարդ: Պատվաստումը […]
19:11 20.10.2021
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հոկտեմբերի 21-24-ը կանցկացվի վետերան ձյուդոիստների աշխարհի առաջնությունը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայտավորված են 43 երկրների 395 ձյուդոիստները՝ 376 տղամարդ և 19 կին: Տատամի կելնեն նաև մեր երկրի պատվիրակները: 66 կգ քաշայինների պայքարին կմասնակցի Մեսրոպ Բարբարյանը, իսկ Հովհաննես Օհանյանը իր ունակությունները կդրսևորի 100 կգ քաշայինների մրցավեճում:
19:03 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։ Նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով […]
18:56 20.10.2021
Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության […]
18:53 20.10.2021
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատելու գործով հետաքննության շրջանակներում, դատավորի որոշման հիման վրա, ձերբակալել է ևս մեկ անձի՝ 1989 թվականին ծնված Գ. Ն.-ին։ Գործով նույն մեղադրանքով իրավապահներն արդեն ձերբակալել են երեք մարդու: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության անվերապահ քողարկում: […]
18:46 20.10.2021
Թուրքիայում գործող քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմավորման անդամ և ղեկավար լինելու» մեջ։ Ազատազրկման որոշումը կայացրել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը։ Նշենք, որ նախկինում մի քանի անկամ ձերբակալված և ազատ արձակված Այշե Գյոքքանը կալանավորվել և ազատազրկվել է […]
19:59 19.10.2021
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել վրաց-թուրք-ադրբեջանական խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների վեցերորդ ամենամյա նիստը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է պատվիրակության անդամներին և անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, անվտանգության մարտահրավերներին և դրանց լուծման գործընթացում երեք երկրների դերին: Այս առումով նա հատուկ ուշադրություն […]
19:55 19.10.2021
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Վերլուծականում ընդգծվել է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և «լողում է ալիքների դեմ» այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են […]
19:42 19.10.2021
Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ չունենք,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքերով, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, դպրոցների փակման ակնկալիքներ չկան, քանի որ, ըստ Տիկարաձեի, կրթության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ և գտնվում է հսկողության տակ: «Մենք այս փուլում սահմանափակումների հետ կապված ոչ մի նախաձեռնություն […]
19:34 19.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Ողջունելով ԵԽ պատվիրակությանը՝ վարչապետը նշել է. «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության ոլորտում մեր կարևոր գործընկերներից […]