19:08 27.10.2021
Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնն այսօր առավոտյան Կիևից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Մեկ ժամ առաջ ժամանեցի Թբիլիսի, այս ամբողջ ընթացքում անձնագրումս կնիքի էի սպասում։ Հենց նոր ինձ պաշտոնապես ասացին, որ ինձ արգելում են մուտք գործել Վրաստան։ Պատճառը չի նշվում։ Ես այս փաստը միանշանակ կապում […]
18:55 27.10.2021
COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջին 14 օրվա ընթացքում դուք պաշտպանության զգալի մակարդակ չունեք, քանի որ իմունիտետն աստիճանաբար է ձևավորվում: Հայտնում է Առողջապահության ազգային ինստիտուտը։ Պատվաստանյութի մեկ դեղաչափով պաշտպանությունը ձևավորվում է պատվաստումից երկու շաբաթ անց: Երկու դեղաչափով պատվաստանյութի դեպքում` երկու չափաբաժիններն էլ անհրաժեշտ են իմունիտետի հնարավոր առավելագույն մակարդակի հասնելու համար:
18:50 27.10.2021
Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային, որը Վրաստան էր ժամանել նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցության նպատակով, ավելի քան 40 րոպե սահմանին սպասեցրել են: Aliq. ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է Սաակաշվիլիին տեսակցությունից հետո: «Պետք է նշեմ, որ երեկ 40 րոպե է տևել հարցումն այն մասին, թե ինչու եմ եկել Վրաստան, և […]
18:44 27.10.2021
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։ Նախարարը […]
18:38 27.10.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարևորում են հայ-իրանական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Արմեն Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից են […]
20:00 26.10.2021
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն: «Երբ այցելեցի Արցախ 2019 թվականին, ես ապշած էի հարևանի կողմից մշտապես սպառնալիքի տակ գտնվող տարածքի բնականոն կյանքով ապրելու փաստից: Ապշած էի իմ այցելած քաղաքների բնակիչների հանդուրժողականությունից ու տոկունությունից»,- […]
19:56 26.10.2021
Համավարակային իրավիճակը գլոբալ առումով վատթարանում է: Դա ինչ-որ չափով կապված է նկատվող նոր շտամի հետ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ մինչ այժմ Վրաստանում կատարված հետազոտությունների արդյունքում նոր կորոնավիրուսային շտամ չի հայտնաբերվել։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Միացյալ Թագավորությունում այն բավականին բարձր տոկոսով է շրջանառվում, սակայն հայտնվել է նաև մի […]
19:43 26.10.2021
Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ուսումնասիրել է 2015-2019թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերը։ Արդյունքները հրապարակվել են «Լռեցնելով քննադատությունը» խորագրով զեկույցում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ հինգ տարում Թուրքիայում խոսքի ազատության 2․779 խախտում է արձանագրվել։ Այդ խախտումների արդյունքում 6․479 մարդ ձերբակալվել, 2․801 մարդ կալանավորվել է։ Հարուցված 1․372 դատական գործերի շրջանակներում 727 մարդ դատապարտվել է […]
19:36 26.10.2021
Փակ տարածքներում դիմակ կրելու պայմաններն է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի հրամանը։ Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝ 1) երեխաների՝ 0-5 տարեկանը ներառյալ, 2) բնակության վայրում (տանը, բնակարանում), 3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի […]
19:28 26.10.2021
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17։02-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։39-ին։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։
19:21 26.10.2021
Մոլդովայի իշխանությունները հայտարարել են, որ Լեհաստանից գնել են մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազ այն բանից հետո, երբ Քիշնևը չի կարողացել էներգետիկ համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի հետ: «Պետական Energocom ընկերության և լեհական PGNiG ընկերության միջև կնքվել է մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազի գնման պայմանագիր։ Այս գնումը կփորձարկի այլընտրանքային աղբյուրներից գազի ներկրման հնարավորությունը և կհավասարակշռի […]
19:13 26.10.2021
51 կգ քաշային գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց Աշխարհի առաջնությունում: Պայքարը սկսել է 1/16 եզրափակչից և հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ: Հովհաննիսյանը դուրս է եկել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 1-ին կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հանրապետություն) – Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
19:06 26.10.2021
COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, և ցուցանիշն աճման միտում ունի: ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանի հանդիպման օրակարգում հայ-ամերիկյան գործակցությունն էր` համավարակի հաղթահարման ու պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցերը: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-ից Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունների մասին:
19:00 26.10.2021
«Քրդական համայնքների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը պատասխանել է արաբալեզու «Al Nahar» թերթի հարցերին։ Նա ընդգծել է քուրդ-արաբական հարաբերությունների կարևորությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Քուրդ-արաբական հարաբերությունների մասին հարցին Բայըքը պատասխանել է. «Մենք նպատակադրվել ենք արաբաքրդական դաշինք ձևավորել: Մենք ամեն առիթով դրա մասին հայտարարել ենք: Դրա հեռանկարը արտահայտել ենք թե՛ դիվանագիտական ուսումնասիրությունների մեջ և թե՛ ներկայացրել […]
18:52 26.10.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ: Հասանովը 1/32 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ: Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին: Հաղորդում է Armsport.am-ը։
18:46 26.10.2021
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսի այրոցի զգացում։ Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է […]
18:42 26.10.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտադրել պատվաստումը, քանի որ այս մոտեցումը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Համոզված եմ, որ պարտադիր պատվաստմանը հաջորդելու են շատ ավելի բացասական գործընթացներ, որոնք, ընդհակառակը, կխոչընդոտեն պատվաստման գործընթացին։ Հետևաբար, ես համաձայն չեմ պարտադրել ժողովրդին պատվաստվել»,- ասել է Տիկարաձեն։ Առողջապահության նախարարը քաղաքացիներին ևս […]
18:30 26.10.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի համանախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող մի շարք երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները: Հաշվի առնելով, որ այս ձևաչափով սա առաջին քննարկումն էր կառավարության ձևավորումից հետո՝ փոխվարչապետ Մհեր […]
18:24 26.10.2021
Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային վարժություններ` դիրքերի փոփոխմամբ։
18:18 26.10.2021
Հոկտեմբերին տարբեր հետազոտական կենտրոններ սոցհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում ընտրությունների դեպքում բնակչության կողմնորոշվածությունը պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) համակիրների թիվը նվազել է: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ORC հետազոտական կենտրոնի տնօրեն Մեհմեթ Փյոսթեքին հրապարակել […]
18:12 26.10.2021
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու […]
18:07 26.10.2021
Վրաստանում 9 անձի մեղադրանք է առաջադրվել, 70 եվրոյի դիմաց covid-անձնագրեր կեղծելու համար։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված տեղեկությունը տարածել է երկրի Քննչական ծառայությունը: «Քննչական ծառայությունը շարունակում է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ կեղծ անձնագրերի և կորոնավիրուսի լաբորատոր թեստերի բացասական արդյունքներն արտացոլող կեղծ փաստաթղթեր պատրաստող և կիրառող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական ծառայության քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և […]
20:00 25.10.2021
Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի է ունեցել կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և թիֆլիսյան առաջին այցի 105-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին գրում է Aliq Media-ն։ Երկօրյա ծրագրի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ստեղծագործություններից, բանախոսությամբ հանդես են եկել հայ և վրացի գործիչներ։ Անդրադարձ է եղել նաև Սպենդիարյանի Թիֆլիս առաջին այցին, վրաց մտավորականության ջերմ […]
19:53 25.10.2021
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 2 վթարավտանգ հատվածներում (կմ83+200-կմ84+633 և կմ86+000- կմ86+500)՝ Դիլիջանի ոլորաններում, իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ` ասֆալտապատում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում։ Կապալառու կազմակերպությունն է «Արհովշին» ընկերությունը։ Աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։ Ծրագրի շրջանակներում այս տարի համանման աշխատանքներ են կատարվել նաև […]
19:46 25.10.2021
Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը անդրադարձել է Օսման Կավալային ազատ արձակելու կոչ արած 10 երկրների դեսպաններին վտարելու Թուրքիայի որոշմանը։ Այս մասին է գրում Ermenihaber.am-ը։ Մեյեր-Լանդրուտը նշել է, որ Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի հիմնադիր անդամ, ինչպես և մյուս անդամ երկրները, պարտավոր է ենթարկվել ԵԽ կառույցների որոշումներին։ «Այդ կառույցներից մեկն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն […]
19:40 25.10.2021
Ախուրյան համայնքում կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն ունենալու համար Ախուրյան միավորված համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից: Հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի շինարարության աշխատանքները։ Արդյունքում կկառուցվի ընդհանուրը՝ 1715 քառակուսի մետր մակերեսով երեք փակ […]
19:33 25.10.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից: Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի դրանից՝ նրանց կարգելվի այցելել կանոնների ցանկում չնշված վայրեր: Ինչպես Տոկիոյի խաղերում էր, մարզիկներից […]
19:26 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին իր աշխատանքն է սկսել ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX գործիքի շրջանակում փորձագիտական առաքելությունը՝ ուղղված զբոսաշրջության օրենսդրական բարեփոխումներին։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այսօր կայացած միջոցառման մեկնարկին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, շահագրգիռ գերատեսչությունների, զբոսաշրջային ասոցիացիաների, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների […]
19:20 25.10.2021
Վրաստանի խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարում է, որ Քրեակատարողական համակարգի 18-րդ բուժհիմնարկը լիովին համապատասխանում է հացադուլավոր բանտարկյալին մատուցվող ծառայություններին։ Հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, եթե Սաակաշվիլիի առողջությանը սպառնացող որևէ վտանգ լինի, ապա քրեակատարողական համակարգը կապահովի ժամանակին բուժումը, իսկ մեթոդները, նրա խոսքերով, կընտրի հենց քրեակատարողական համակարգը։ «Միխեիլ Սաակաշվիլին դատապարտյալ է, և նրա […]
19:13 25.10.2021
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Մեհմեդ Մեթիները Twitter-ի իր էջում ծաղրանկար է հրապարակել՝ այս անգամ այդպես քննադատելով Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Մեթիները նկարը հրապարակել է «իմաստալից և նույնքան էլ ծիծաղելի ծաղրանկար» մեկնաբանությամբ։ Դրանում ծաղրանքի է ենթարկվում Թուրքիայում ավտոմեքենաների գների օրեցօր բարձրացումը, ինչը պայմանավորված է դոլարի […]