TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մահացել է հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

17:10 30.10.2021

90 տարեկանում մահացել է  հայտնի հեռուստառադիոհաղորդավար Իգոր Կիրիլովը։ Ավելի քան 20 տարի եղել է «Время» լրատվական ծրագրի  հաղորդավարը, վարել է բազմաթիվ այլ հաղորդումներ, այդ թվում՝ Կարմիր հրապարակում անցկացված շքերթները ։ 1968-1989 թվականներին ղեկավարել է Առաջին ալիքի հաղորդավարական բաժինը, 1995 թվականից՝  հեռուստատեսային արտադրության բաժնի հաղորդավար- խորհրդատուն էր։ 1968 թվականին Կիրիլովին շնորհվել է վաստակավոր կոչում, իսկ 1982 […]

̰
Վրաստանում են Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչները

20:59 29.10.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հետ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական գործընթացները և երկրում տիրող իրավիճակը, խոսվել է քաղաքական միջավայրի բևեռացման և դրա հաղթահարման մասին։ Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, կտրուկ բևեռացման պատճառով շատ […]

̰
Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում․ Վրաստանի ԱԳՆ

20:52 29.10.2021

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն ընթանում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք և չենք հաստատում տեղեկությունը, որ այդ հարցը դիվանագիտական ​​ուղիներով բանակցվում է ուկրաինական կողմի հետ։ Սահակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ բանակցություններ չեն կայացել և չեն ընթանում»,- հայտնել են ԱԳՆ-ում։

̰
Հանրապետության գրեթե բոլոր մարզերում իրականացվում է հիմնական մշակաբույսերի ապահովագրություն

20:35 29.10.2021

Մինչև հոկտեմբերի 1-ը շուրջ 305 մլն ՀՀ դրամի արժողությամբ 1440 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր է փոխհատուցվել։ 2021թ.-ին կնքվել է շուրջ 4300 պայմանագիր, այն դեպքում, երբ 2020թ.-ին կնքված պայմանագրերի թիվը 1546 էր։ Հիմնական մշակաբույսերի ապահովագրությունն արդեն իրականացվում է Հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Տեղեկացնում է ՀՀ  էկոնոմիկայի նախարարությունը։

̰
ՀԲ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով ավարտվում է Ախպրաձոր ճանապարհի երկու հատվածների նորոգումը

20:27 29.10.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով ավարտին են մոտենում Մ11-Ախպրաձոր ճանապարհի երկու հատվածների (15.37 կմ) շինաշխատանքները: Տասնամյակներ անց ներհամայնքային անբարեկարգ ճանապարհները վերջապես հիմնանորոգվելուց հետո կնպաստեն Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր համայնքների կապակցելիությանը, ինչպես նաև միջպետական՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին։

̰
Արթիկում 600 կՎտ հզորության  արևային կայան է կառուցվում

20:20 29.10.2021

Ամբողջ ծավալով շարունակվում է Արթիկի 600 կՎտ արևային կայանի շինարարությունը։ Աշխատանքի զգալի մասն արված է, արդեն տեղադրվում են արևային վահանակները։ Տեղեկացնում է Աթրիկի համայնքապետարանը։ Արթիկի արևային կայանի շինարարությունն իրականացնող ԷկոՎիլ ընկերության մասնագետները վստահ են, որ եթե եղանակն անակնկալներ չմատուցի, նոյեմբերի վերջին կայանն արդեն պատրաստ կլինի շահագործման։ Իսկ դա նշանակում է, որ Արթիկը առաջինը Հայաստանում կունենա […]

̰
Եվրամիության խորհուրդը թարմացրել է ճանապարհորդության համար անվտանգ երկրների ցանկը

20:12 29.10.2021

Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։ Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն ընդգրկվել ենլ այն երկրների ցանկում, որոնց համար առաջարկվում է ճանապարհորդական սահմանափակումների վերացում: Ներկայում ԵՄ անվտանգ երկրների ցանկն ունի հետևյալ տեսքը՝ Արգենտինա, Կոլումբիա, Պերու, Նամիբիա, Ավստրալիա, Բահրեյն, Կանադա, Չիլի, Հորդանան, Քուվեյթ, Նոր Զելանդիա, Կատար, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Հարավային Կորեա, […]

̰
Վարչապետը հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada և Service Titan ընկերությունների ղեկավարների հետ

20:05 29.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Sada ընկերության նախագահ Հովիգ Սաֆոյանի և Service Titan ընկերության հիմնադիրներից՝ Արա Մահդեսյանի հետ: Վարչապետը երկու հանդիպումների ընթացքում էլ կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերը նշված ընկերությունների գործունեությունը և ընդգծել, որ այս բնագավառը կառավարության առաջնահերթությունների թվում է: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգիռ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Digitec Expo ամենամյա միջոցառմանը

19:58 29.10.2021

Հոկտեմբերի 29-ին Վահան Քերոբյանը մասնակցել է DigiWeek Հայաստան 2021-ի շրջանակներում կազմակերպված Digitec Expo ամենամյա միջոցառմանը։ Digitec Expo-ի տաղավարներում 100-ից ավելի ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքը և ծառայությունները։ Վահան Քերոբյանը շրջել է Digitec Expo-ի տաղավարներով և ծանոթացել մասնակիցների արտադրանքին և ծառայություններին։ Նա հատկապես տպավորվել է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի փոքր նորարարների ստեղծած ժամանակակից անասնագոմի մոդելով, որոնց […]

̰
Դեկտեմբերի 1-ից Ստեփանավան քաղաքում կգործի շարժական մամոգրաֆը

19:51 29.10.2021

Ստեփանավանի տարածաշրջանում՝ մամոգրաֆիայի ազգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել հանդիպում, ԱԱՊ օղակի բուժանձնակազմի հետ, որին մասնակցել են ՀՀ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ տնօրեն Երվանդ Էլիբեկյանը։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել […]

̰
Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի նախկին քաղաքապետին․ նա ձերբակալվել է

19:43 29.10.2021

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս. Ղ.-ն 2004-2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով […]

̰
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքի կիրառման փաստով

21:00 28.10.2021

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին տեղեկությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացմամբ, ներառյալ մինսկյան համաձայնագրերով արգելված ծանր սպառազինության հաճախակի կիրառումով, ինչպես նաև «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին ուկրաինական բանակի գլխավոր շտաբի […]

̰
Թուրքիայում ինֆլյացիայի մակարդակը հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս

20:53 28.10.2021

Թուրքիայում 18 տնտեսագետի մասնակցությամբ անցկացված ուսումնասիրության համաձայն՝ այդ երկրում սպառողական գների ինդեքսի աճը 2021թ․ հոկտեմբերին կկազմի 2․5 տոկոս։Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հոկտեմբերի վերաբերյալ համապատասխան զեկույցը հրապարակելու է նոեմբերի 3-ին։ Սեպտեմբերին այդ աճը նախորդ ամսվա համեմատ կազմել էր 1․2 տոկոս՝ տարեկան կտրվածքով հասնելով 19․58 տոկոսի։ Նշենք, սակայն, որ Թուրքիայում գործող մեկ այլ կազմակերպության՝ «Ինֆլյացիայի […]

̰
Լոնդոնի դատարանում ավարտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով լսումները

20:40 28.10.2021

Լոնդոնի Գերագույն դատարանում ավարտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման հարցով երկօրյա լսումները, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ չնշելով, թե կոնկրետ երբ այն  կկայացվի, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Լոնդոնի Գերագույն դատարանը հոկտեմբերի 27-28-ը քննարկել է ԱՄՆ-ի բողոքն ընդդեմ Ասանժի ԱՄՆ արտահանձնման արգելքի։ ԱՄՆ կառավարությունը վիճարկում է  2021 թվականի հունվարի 4-ին Լոնդոնի Կենտրոնական […]

̰
Հետևում ենք Սաակաշվիլիի գործին, որ նրա՝ որպես բանտարկյալի, հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն․ ԵՄ դեսպան

20:12 28.10.2021

Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելի խոսքով, ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի գործին: Հողորդում է 1tv.ge-ն։ Դեսպանի խոսքով, առանցքային խնդիրը Սաակաշվիլիի՝ որպես բանտարկյալի, հիմնարար իրավունքները լիովին պաշտպանելն է։ «Մենք մինչ այժմ ևս ասել ենք, որ շատ ուշադիր հետևում ենք երրորդ նախագահի գործին։ Առանցքային հարցն այն է, որ նրա՝ որպես բանտարկյալի հիմնարար իրավունքները լիովին պաշտպանված լինեն, սա […]

̰
ԲԴԽ-ում կայացել է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստը

19:56 28.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, […]

̰
«Սիրիայում Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է». Bloomberg

19:50 28.10.2021

Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր […]

̰
Աբխազիան փակել է Վրաստանին կապող Էնգուրիի կամուրջը

19:43 28.10.2021

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը հոկտեմբերի 28-ի առավոտից միակողմանիորեն փակել է Էնգուրիի կամուրջը, որն Աբխազիան կապում է Վրաստանին։ Շրջանի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածք, մինչդեռ ներկայումս տարածքում գտնվողները կարող են Սամեգրելոյի շրջանից վերադառնալ Աբխազիա։ Հաղորդում է Aliq. Media-ն։ Հատկանշական է նաև, որ սահմանը միակողմանի փակվել էր նաև […]

̰
Նռնակի պայթյուն մարտական հենակետում. հարուցվել է քրեական գործ

19:10 28.10.2021

2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի  պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող: Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի առթիվ […]

̰
Վարչապետն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին

19:05 28.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:

̰
«Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարևոր խթան է Հայաստան-Վատիկան հարաբերությունների համար». վարչապետ

19:02 28.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը: Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է. «Ձերդ Գերազանցություն, պատվիրակության հարգելի անդամներ, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի […]

̰
«Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները՝ սկսած 12 տարեկանից․ ՀՀ ԱՆ

18:58 28.10.2021

Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած՝  ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

̰
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում ներկայացվել է 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը

18:53 28.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը: Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին

18:50 28.10.2021

Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի): Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ […]

̰
Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ

18:44 28.10.2021

Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական «C-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝  պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն գոլառատ խաղում հաղթել է ԲԿՄԱ-ին

19:53 27.10.2021

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գոլառատ խաղում «Արարատ-Արմենիա»-ն առավելության է հասել 2:3 հաշվով: «Բանակայինների» կազմում աչքի են ընկել Մարտին Գրիգորյանը և Միքայել Միրզոյանը, իսկ «Արարատ-Արմենիա»-ից` Մաիլսոն Լիման և Յուսուֆ Օտուբանջոն (դուբլ): «Արարատ-Արմենիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 31 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն եզրափակում է այն 3 միավորով: Ավելի […]

̰
Անի համայնքի Սառնաղբյուր գյուղում բնակարանամուտ է տոնել 8 ընտանիք

19:47 27.10.2021

  Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիքներ, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։ Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու Շիրակի մարզում դարձել է 25 ընտանիք։ Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: Տեղեկացնում […]

̰
Պեկինում ցուցադրվել են ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերի մեդալների օրինակները

19:40 27.10.2021

Ուղիղ 100 օր հետո՝ 2022թ.  փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմեկնարկի ձմեռային 24-րդ օլիմպիական  խաղերը։ Այդ առթիվ տեղի է ունեցել  տոնական արարողություն: Ցուցադրվել են խաղարկվող մեդալների օրինակները: Դրանք կրել են «Tong Xin», անվանումը, որը նշանակում է «Միասնություն, ամբողջություն»: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մեդալի դիմերեսին հինգ օղակներն են, որոնք խորհրդանշում են օլիմպիական ոգին, և այն, որ նաև […]

̰
«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» պահանջում է Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց

19:32 27.10.2021

«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» պահանջում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության թվիթերյան էջում։ «Մեզ անհանգստացնում է Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը նախկին նախագահ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել համապատասխան քաղաքացիական հիվանդանոց: Դա չանելով, իշխանությունը պատասխանատվություն է կրելու նրա առողջական վիճակի ցանկացած վատթարացման […]

̰
Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է ԱՄՆ առողջապահության նախարարությունում ռումբի սպառնալիքի մասին․ ԶԼՄ-ներ

19:24 27.10.2021

Կապիտոլիումի ոստիկանությունը չորեքշաբթի օրը փակել է առողջապահության  և սոցիալական ծառայությունների նախարարությունների շենքերի մոտ գտնվող մի շարք փողոցներ՝ ռումբի հնարավոր պայթյունի մասին ստացած սպառնալիքից հետո։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Axios-ը։ Ըստ տեղեկությունների՝ հարակից մի քանի փողոցներում ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը։ Հաղորդվում է, որ  ոստիկանական զգալի ուժեր են  ժամանում նախարարության շենք։ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին առայժմ չի […]

̰
BACK_TO_TOP