TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վրաստանում հանրահավաք են անցկացնում Սաակաշվիլիի հակառակորդները

17:21 16.10.2021

  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մի քանի հարյուր հակառակորդներ  բողոքի ակցիա են անցկացնում Ռուսթավի քաղաքի բանտի մոտ, որտեղ իր պատիժն է կրում երկրի նախկին առաջնորդը: Հաղորդում է TACC-ը։   Քրեակատարողական հիմնարկի մոտ մեքենաների երթևեկությունն արգելափակված է: Տեղում են ոստիկանության ուժեղացված ջոկատները: Ցուցարարները հայտարարել են, որ դեմ են Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջներին: Հիշեցնենք, նախկին նախագահՄիխեիլ […]

̰
Գերմանիան և Թուրքիան պայմանավորվել են շարունակել բանակցությունները «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ. Մերկել

17:15 16.10.2021

Գերմանիան և Թուրքիան կարծիքներ են փոխանակել «Թալիբան» արմատական ​​շարժման հետ իրենց պատվիրակությունների բանակցությունների վերաբերյալ և  համաձայնել են այդ ուղղությամբ շարունակել ջանքերը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շաբաթ օրը Ստամբուլում, Թուրքիայի նախագահ  Էրդողանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Ի դեպ, սա Մերկելի հրաժեշտի այցն էր Թուրքիա կանցլերի պաշտոնում: «Մենք, իհարկե, քննարկեցինք Աֆղանստանի իրավիճակը: […]

̰
Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը

17:08 16.10.2021

Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 1002-ով՝ նախորդ օրվա 999-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից մինչ օրս  երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 222 315 դեպք։ Տվյալները  հրապարակել է Govid-19-ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Կորոնավիրուսի հետևքանով մահացության ցուցանիշը մնում է  2,79%-ի սահմաններում։

̰
Բրիտանացի պատգամավորը սպանվել է եկեղեցում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ

21:00 15.10.2021

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էյմսը, որը ներկայացնում է Սաութենդ Ուեսթը, սպանվել է  իր ընտրատարածքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած  հարձակման հետևանքով: Այս մասին Twitter- ում հայտնել է Էսեքս շրջանի ոստիկանությունը։ «Մենք հասանք դեպքի վայր և գտանք վիրավոր տղամարդու … Նրան օգնեցին շտապ օգնության ծառայողները, սակայն, ցավոք, նա տեղում մահացավ»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում

20:52 15.10.2021

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ կանցկացվեն երկրի մեծ քաղաքներում, իսկ կուսակցության գործողությունների ծրագիրը կհրապարակվի շուտով: Հաղորդում է Aliq Media-ն։ Բեժաշվիլին նշել է, որ իրենց ծրագրի հիմնական մասերից մեկը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը, և նրանք կշարունակեն ​​ճնշում գործադրել ինչպես […]

̰
Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը․Պուտինը՝ Արցախի շուրջ ստեղծված իրադրության մասին

20:28 15.10.2021

Նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդում նա անդրադարձել է ղարաբաղյան կարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում․ Reuters

20:21 15.10.2021

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողության է պատրաստվում: Գրում է Ermenihaber. am-ը։ Բրիտանական գործակալությունը տեղեկությունը փոխանցել է՝ հղում անելով 2 թուրք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին: Թուրք պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել են, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման հարցերը առողջապահության նախարարի տեղակալները քննարկել են մարզային պոլիկլինիկաներում

20:15 15.10.2021

Առողջապահության նախարարի տեղակալներն աշխատանքային այցերով եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի պոլիկլինիկաների տնօրենների, ոլորտի մասնագետների հետ, քննարկել պատվաստումային գործընթացով պայմանավորված կազմակերպչական բնույթի խնդիրներն` ընդգծելով առաջնային պահպանման օղակի ներգրավվածության կարևորությունը պատվաստումային գործընթացում: Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը, Արտակ Ջումայանը և Գևորգ Սիմոնյանն աշխատանքային այցերով եղել են մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական […]

̰
Հայաստանի 7 մարզի 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա

20:01 15.10.2021

Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում հիմնված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 15 տրակտորներ և 2 ՈՒԱԶ «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատար մեքենաներ: Մինչև տարեվերջ Հայաստանի 7 մարզի շուրջ 27 կոոպերատիվի կտրամադրվի շուրջ 122 գյուղտեխնիկա, ընդհանուր 360 մլն ՀՀ դրամի չափով։ Գյուղտեխնիկայի հանձնման միջոցառմանը […]

̰
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո

19:55 15.10.2021

Ուկրաինացի պատգամավոր Լիզա Յասկոն բանտում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ցավոք, կարող եմ ասել, որ շատ էի նյարդայնանում նրա առողջության համար, քանի որ նրա հացադուլի 15-16-րդ օրն է: Նա շատ […]

̰
Պատվաստանյութերը բավարար են մոլորակի բնակչության 43%-ի լիարժեք պատվաստման համար

20:52 14.10.2021

Աշխարհի 184 երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի քան 6,6 մլրդ չափաբաժին է կիրառվել՝ ըստ համաշխարհային պատվաստումների վերաբերյալ Bloomberg հարթակի հրապարակած տվյալների: Նույն տվյալների համաձայն, օրական մահանում է 27,6 միլիոն մարդ: Այս պահին աշխարհում օգտագործվող պատվաստանյութերը բավարար են բնակչության 43%-ի լիարժեք պատվաստման համար: Աշխարհի երկրների մարդկանց մեծամասնությունը պատվաստվում են Չինաստանում, որտեղ օգտագործված դոզաների թիվը գերազանցել է […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Մարալիկում, Ձորակապում և Սառնաղբյուրում փողոցների հիմնանորոգումներ են

20:47 14.10.2021

Ընթացքի մեջ են Անի համայնքի Մարալիկի Շահինյան 6-րդ նրբանցքի, Ձորակապի թիվ 1 և Սառնաղբյուրի 10-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։ 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցների նորոգման համար անհրաժեշտ գումարի 35 տոկոսը տրամադրելու է պետությունը, 65 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում 7500 քառակուսի մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման և պահպանված ասֆալտի […]

̰
Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա

20:36 14.10.2021

Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին ավելացնել բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը: Ըստ Ֆավրիզ Շահբազովի, հաջորդ տարի ադրբեջանական բնական գազի արտահանումը Եվրոպա և Թուրքիա պետք է ավելանա մինչև 16 միլիարդ խորանարդ մետր: «Հարավային միջանցքով նախատեսվում է արտահանել 16 միլիարդ խորանարդ մետր: Այս ծավալի կհասնենք 2022 թվականին: 6 միլիարդ […]

̰
Լավրովը և Միրզոյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

20:18 14.10.2021

Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների […]

̰
Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

20:11 14.10.2021

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում։ Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ […]

̰
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր

20:04 14.10.2021

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ […]

̰
Բժիշկները Սաակաշվիլիի հետ կհանդիպեն վերջինիս համաձայնության դեպքում

19:58 14.10.2021

Վրաստանի առողջապահության նախարարությունը ստեղծել է բժիշկների խումբ, որը պետք է հետազոտի և վերահսկի Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այդ մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցել են արդարադատության նախարարն ու հանրային պաշտպանը: Առողջապահության նախարարի խոսքերով՝ բժիշկների խումբը Սաակաշվիլիի հետ կհանդիպի վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո: Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքերով՝ միջգերատեսչական […]

̰
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱԹՍ-ի հայտնաբերման և առգրավվման մասին ադրբեջանական կողմի տարածած լուրը

19:45 14.10.2021

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,- նշված […]

̰
Ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

19:39 14.10.2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ: Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան: Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ Զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության […]

̰
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին

19:36 14.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր և ուսանելի կլինի երկրի օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարևորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու […]

̰
Թուրքիայի մեջլիսին է ներկայացվել 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծ․ նրանց թվում է նաև Կարո Փայլանը

19:23 14.10.2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանն է ներկայացվել մեջլիսի 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նախագահականի կողմից ներկայացված օրինագծով պահանջվում է դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական  «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը:

̰
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով Թբիլիսիում ցույց է ընթանում

19:05 14.10.2021

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում  երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույց է անցկացվում։ Հաղորդում է Aliq Media-ն: Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակված է։ Տեղում են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները: Տարածքում են գտնվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, նկատվում է նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տեղաշարժ։ Ավտոբուսներով տարածք են բերվել նաև […]

̰
Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

18:54 14.10.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր […]

̰
ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. վարչապետ

18:41 14.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով: Նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ […]

̰
«Գյումրի» բժշկական կենտրոնի բակում տեղադրվել է Մարտին Կակոսյանի «Պահապան հրեշտակ» արձանը

18:38 14.10.2021

«Գյումրի» բժշկական կենտրոնի բակում տեղադրվել է Մարտին Կակոսյանի «Պահապան հրեշտակ» արձանը։ Բացման արարողությանը մասնակցել են մարզային իշխանությունների և բժշկական կենտրոնի աշխատակիցները։ Երջանկահիշատակ քանդակագործի քանդակի բացման պատիվը տրվել է կնոջն ու թոռներին։ Ծնունդով գյումրեցի Մարտին Կակոսյանը մանկուց աշակերտել է Երվանդ Քոչարին։ Բազմաթիվ քանդակների հեղինակ է, մի շարք բարձրաքանդակներ և կիսանդրիներ դարձել են Նյու Յորքի բնակելի շենքերի […]

̰
Աշխարհի ամենաբարձրահասակ կինն ապրում է Թուրքիայում

20:00 13.10.2021

Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։ Այս տարի Գելգին ևս մեկ անգամ հասակի չափում է անցել և դարձել արդեն չափահասների ռեկորդակիր։ 24-ամյա աղջկա արտասովոր […]

̰
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

19:53 13.10.2021

Ադրբեջանն ազատ է արձակել սեպտեմբերին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին՝ սահմանի անօրինական հատման համար, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը: «Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո Բաքուն ազատ արձակեց իրանցի վարորդներին»,- գրում է թերթը: Հիշեցնենք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները մտքեր էին […]

̰
Ուկրաինացի դիվանագետները մշտական ​​կապ ունեն Միխեիլ Սաակաշվիլիի հետ․ ԱԳ նախարար

19:46 13.10.2021

Ուկրաինացի դիվանագետները մշտական ​​կապ ունեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով Միխեիլ Սաակաշվիլիի ՝ Ուկրաինա հնարավոր արտահանձնման մասին հարցին: «Մենք մշտական ​​կապ ունենք Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Իրավաբանները մուտք ունեն նրա մոտ, հյուպատոսն անարգել մուտք ունի: Նրա հետ արդեն տեղի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը՝ ավտոշարասյանն ուղեկցող ռազմական մեքենայի վրա կրակ բացելու մասին, ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

19:33 13.10.2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ուժերը իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել […]

̰
Նիդեռլանդների ԱԳ նախարարը ջանքեր կգործադրի գերիների խնդիրը ԵՄ օրակարգում պահելու համար

19:25 13.10.2021

Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Բեն Կնապենը պատասխանել է օգոստոսի 6-ին խորհրդարանի պատգամավոր Դերկ յան Էպինկի հասցեագրած գրավոր հարցերին, որոնք վերաբերում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների դատական վճիռների մեջ ներգրավված ադրբեջանցի դատավորներին և դատախազներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը, մասնավորապես, հաստատել է ադրբեջանական դատարանների կողմից հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ապօրինի […]

̰
BACK_TO_TOP