TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

19:17 13.10.2021

Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի ներկայացմամբ՝ խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և […]

̰
Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ թեստավորում կանցնի 5400 մարզիկ

19:08 13.10.2021

Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը ( ITA ) կազմել է 2022թ. Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը, որի պահանջների համաձայն՝ մոտ 5400 մարզիկ- մարզուհի մեկնարկից առաջ պետք է  թեստավորվի: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Ցուցակներ կազմելուն կմասնակցեն միջազգային մարզական ֆեդերացիաները և հակադոպինգային ազգային գործակալությունները: Նախորդ՝ 2018թ. կայացած Փհենչհանի Օլիմպիական խաղերի համեմատ՝ թեստավորման հավանական թեկնածուների թիվն ավելացել է: Այն […]

̰
Թուրքիայում քաղաքական սպանությունների մասին հայտարարությունից հետո Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

19:01 13.10.2021

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ «Ես մտահոգ եմ քաղաքական սպանություններով» խոսքերից հետո Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մերսին քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել էր. «Ինձ անհանգստացնում են քաղաքական սպանությունները. Էրդողանն ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու և չգնալու համար»: Այդ հայտարարությունից […]

̰
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն

18:54 13.10.2021

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմաններին: «Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն մի քանի անգամ այցելել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը գտնվում […]

̰
Հայաստանի սամբոյի հավաքականը Սալոնիկում կմասնակցի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը

18:48 13.10.2021

Այսօր Հունաստան է ուղևորվել  11 մարզիկներով համալրված Հայաստանի սամբոյի հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք  աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Պատվիրակության  ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը: Հայտնի են  մեկնարկային գոտեմարտերի օրերը: Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն […]

̰
Մեծ քսանյակի առաջնորդները Աֆղանստանի հարցով առցանց գագաթնաժողով են անցկացրել

18:42 13.10.2021

  Մեծ քսանյակի երկրների ղեկավարները առցանց գագաթնաժողով են անցկացրել Աֆղանստանի հարցով: Առաջնորդները համաձայնել են օգնել Աֆղանստանին խուսափել տնտեսական աղետից: Տեղեկությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Եվրամիության անդամ երկրների ղեկավարները: Ռուսաստանի և Չինաստանի առաջին դեմքերը չեն մասնակցել Մեծ քսանյակի գագաթնաժողովին: «Դա բազմակողմանի պատասխան էր Աֆղանստանի ճգնաժամին: Բազմակողմանիությունը վերադառնում է դժվարություններով, բայց […]

̰
Աշխարհում Covid վարակակիրների թիվը հասել է 239 միլիոնի

20:00 12.10.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, hամաճարակի սկզբից ի վեր, գերազանցել է 239 միլիոնը: Տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,87 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 216 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.8 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման […]

̰
Գրիպով և Covid-ով միաժամանակ վարակվելը մեծացնում է մահվան վտանգը

19:45 12.10.2021

Միաժամանակ և՛ գրիպով, և՛ կորոնավիրուսուվ վարակվածների մոտ մահացության վտանգը կկրկնապատկվի։ The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի առողջապահության գործակալության ղեկավար Ջենի Հարիսը։ Բրիտանացի փորձագետի խոսքերով՝ շուտով կորոնավիրուսին զուգահեռ կսկսեն տարածվել նաև սուր շնչառական վիրուսային հիվանդությունները՝ մասնավորապես սեզոնային գրիպը, որի հետևանքները, ըստ նրա, ևս չի կարելի անտեսել։ Տարեկան միջինը 11 000 մարդ մահանում է գրիպից։ Հարիսը […]

̰
Հնդկաստանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

19:38 12.10.2021

Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:   Հայաստան իր այցի կապակցությամբ Հնդկաստանի արտգործնախարարը հայերեն գրառում է կատարել  «Թվիթերի» իր միկրոբլոգում․ «Ուրախ եմ ժամանել Հայաստան առաջին արտգործնախարարական այցով: Շատ ուրախ եմ, որ պատմական կապ եմ տեսնում իմ հայրենի նահանգի հետ»։     முதல் இந்திய வெளியுறவு […]

̰
ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

19:32 12.10.2021

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով հայաստանցի գործընկերոջը՝ ՌԴ նախագահը նշել է, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում ու հույս է հայտնել, որ այս անգամ ևս այդպես կլինի:   «Մենք կխոսենք թե ֆորմալ և թե ոչ […]

̰
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը

19:18 12.10.2021

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Լիսաբոնում ընդունված բանաձևում։ «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը, այս երկրներում ապակայունացման, եվրաատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու և էսկալացիա հրահրելու Ռուսաստանի փորձերը»,- ասված է բանաձևում: ԽՎ-ի փաստաթուղթը կոչ է անում նաև Հյուսիսատլանտյան […]

̰
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազը

19:12 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զվարթնոց» օդանավակայանում իրանական պատվիրակությանը դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը: Վերջին 8 տարվա ընթացքում ԻԻՀ գլխավոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած ընդլայնված կազմով բանակցություններով: ՀՀ գլխավոր դատախազությունում ընդունելով […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված են մշակութային և գիտակրթական համագործակցության ամուր կապեր․ ՀՀ ԱԳՆ

19:05 12.10.2021

Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը դինամիկ զարգանում են, և կան համապատասխան հիմքեր՝ փոխշահավետ և ընդհանուր մոտեցումների վրա հիմնված փոխգործակցության առավել առաջմղման համար: Հնդկաստանի քաղաքներում գործում է հայկական համայնք, առկա են նշանավոր հայկական եկեղեցիներ ու կրթամշակութային կենտրոններ։ Հայաստանի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին ՌԴ Պետդումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

18:59 12.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ․ «Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Պետական շինարարության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն և հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ: Վստահ եմ, […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

18:50 12.10.2021

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը  ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես […]

̰
Ինչ է «հետքովիդային վիճակը»․ ԱՀԿ հետազոտությունը

18:43 12.10.2021

Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տեղեկագիր, որով նկարագրել և սահմանել է COVID-19-ից հետո շատերի մոտ արտահայտվող ախտանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ըստ այդմ` հիվանդների մեծ մասը, որոնք վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, լիովին ապաքինվում են, սակայն կան պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունը […]

̰
«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ

18:36 12.10.2021

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների […]

̰
Զինվոր Սամվել Գևորգյանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը  հանձնվել է ծնողին

18:27 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված շարքային Սամվել Վարդանի Գևորգյանի շքանշանը հանձնվել է զինծառայողի ծնողին։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված պարգևը հանձնել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը։

̰
Բացահայտվել և կանխվել են Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքեր

18:20 12.10.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և […]

̰
Էրդողանն ու Բայդենը G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպեն․ Քալըն

18:15 12.10.2021

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք […]

̰
Ալեն Սիմոնյանը և Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են գերիներին ու անհետ կորածներին առնչվող հարցեր

18:10 12.10.2021

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը և նշել, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելու մի շարք խնդիրների արդյունավետ և արագ լուծմանը: Թիերի Ռիբոն ԱԺ նախագահին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային […]

̰
Արին գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 4000 հակ անասնակեր

19:48 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ ներգրավվել են մեկ տրակտոր և երկու ինքնաթափ բեռնատար ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել է 4000, ծխացել՝ ևս 4000 հակ անասնակեր, ջերմահարվել են պտղատու ծառեր․ կանխվել է հրդեհի տարածումը կից անասնագոմ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում […]

̰
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

19:42 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիտինա Մարկուս Լասսենը։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ […]

̰
Վրաստանում պատվաստման տեմպերը նվազում են, վարակի տարածման օրական ցուցանիշը՝ աճում

19:35 11.10.2021

Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը նվազել է, այն չի հասնում 10.000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել օրական մինչև 30,000 պատվաստում: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,874,845 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է 1.000.785 մարդ, կամ չափահաս բնակչության 35.2%-ը: Լիովին […]

̰
Թուրքիայի քաղաքացիների 53.7%-ի կարծիքով՝ Էրդողանը գալիք ընտրություններում կկորցնի իշխանությունը

19:27 11.10.2021

Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե, ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի, թե կպարտվի գալիք ընտրություններում։ Հարցման մասնակիցների 53.7 տոկոսը կարծիք է հայտնել, որ ԱԶԿ-ն գալիք ընտրություններում կորցնելու է իշխանությունը, իսկ 37.8 տոկոսը նշել […]

̰
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Ճարտարապետի օրվան նվիրված միջոցառմանը

19:21 11.10.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Հայաստանի ճարտարապետների պալատ և մասնակցել Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական հաջողություններ: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ճարտարապետի մասնագիտությունը մշտապես արժևորվել է հայ հասարակության կողմից, և կառավարությունն իր հերթին կարևորում է այս ոլորտի շարունակական […]

̰
Շվեդիայի դեսպանը տպավորված է ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակով

19:07 11.10.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել […]

̰
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված առցանց գիտաժողովին

19:00 11.10.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի կազմակերպած, Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված`«Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով առցանց միջոցառմանը։ Անահիտ Ավանեսյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, սիրով ողջունում եմ բոլորիդ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված «Հոգեսոցիալական աջակցությունը արտակարգ իրավիճակներում և վերականգնման ժամանակ» խորագրով գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ։ Ոչ մեկիս […]

̰
ՆԱՏՕ-ի երկրները պետք է որոշեն, թե երբ Վրաստանը և Ուկրաինան  պատրաստ կլինեն անդամակցել․ Ստոլտենբերգ

18:52 11.10.2021

ՆԱՏՕ-ի երկրները պետք է որոշեն, թե ձգտող երկրները՝ Վրաստանը և Ուկրաինան, երբ կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին և պատրաստ կլինեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ուրիշ ոչ ոք չի կարող դա անել,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Ըստ Յենս Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Բարենցի ծովից մինչև […]

̰
Հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել

18:38 11.10.2021

Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրքի և համաշխարհային ռեկորդ. 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ: Այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր ռեկորդը նվիրել է […]

̰
BACK_TO_TOP