18:15 28.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական ԶՈՒ կողմից,Կութ գյուղի մոտակայքում, ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի […]
20:00 27.09.2021
Թբիլիսիում հայկական եկեղեցում հարգել են Ղարաբաղյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ վարդապետ Կիրակոս Դավթյանի օրհնությամբ, աղոթք է մատուցվել Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Աղոթքին միացել են Վրաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաղորդում է 1tv.ge-ն։
19:53 27.09.2021
Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական […]
19:46 27.09.2021
Սեպտեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փոխվարչապետին ուղեկցում էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Փոխվարչապետը շրջել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչական տարածքում, ծանոթացել դատապարտյալների պահման վայրին և պայմաններին: Նա այցելել է ճաշարան՝ տեղեկացել օրվա ճաշացանկին, ինչպես նաև ծանոթացել […]
19:36 27.09.2021
Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Սուլեյման Սոյլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդիի հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սոյլուն շնորհավորել է իրանցի գործընկերոջը նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Նշել է, որ ներքին գործերի նախարարությունների միջև տարածաշրջանային և ռազմավարական հարաբերություններն առաջիկայում արդյունավետ կերպով խորացնելու նպատակ կա։ Իսկ երկկողմ աշխատանքները կարևոր թափ […]
19:29 27.09.2021
Մենք վաղուց ենք սկսել ընտրություններին նախապատրաստվելը, և արտաքին գործերի նախարարությունը այն գերատեսչությունն է, որը պաշտոնապես ուղարկում է հրավերներ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ հրավերներ են ուղարկվել բոլոր միջազգային կազմակերպություններին, իսկ ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի առաքելությունն արդեն Վրաստանում է և վերահսկում է ընտրությունների ընթացքը: Դավիթ Զալկալիանին ասել է, որ մոտ ապագայում […]
19:15 27.09.2021
Սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները շարունակվում են․ կան ծխացող օջախներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 8 աշխատակից։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
19:10 27.09.2021
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը գրում է, որ Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, իսկ Թուրքիան սկսել է զորքեր տեղափոխել այդ շրջաններ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմն […]
19:04 27.09.2021
ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք: Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Հանդիպումներ են […]
18:52 27.09.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին։ Քաղաքապետ Մարությանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաև Երկրապահ կամավորականների միություն՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա […]
18:44 27.09.2021
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով հաղորդագրություն է տարածել: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: ՄԱԿ-ի Միջգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին մենք […]
18:37 27.09.2021
Սեպտեմբերի 27-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին։ Այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենաթաղ (Լեռնաշեն) գյուղի մոտակա սարալանջին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական […]
18:28 27.09.2021
Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքի հաղորդագրությունը, նստաշրջանի առաջին օրը կքննարկվի իռլանդացի պատվիրակ Փոլ Գավանի պատրաստած զեկույցը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով: Ըստ զեկույցի նախագծի՝ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար ողբերգական հետևանքների կապակցությամբ: Նշվում է, […]
18:15 27.09.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կառավարության նոր նախաձեռնությանը՝ Թբիլիսիում երկխոսության հարթակ ստեղծել, որտեղ Վրաստանը կունենա միջնորդի դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ 2021 թվականի հունիսին Վրաստանը կարողացավ աննախադեպ քայլ կատարել և օգնել երկու հարևաններին։ Ըստ կառավարության ղեկավարի, նշված հարթակի նախաձեռնությունը այդ գործընթացի շարունակությունն է՝ […]
18:07 27.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնության կարգից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում է jnews.ge-ն։ Արարողությունը ներկա են գտնվել Հայ եկեղեցու հոգևոր այրերը, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը և Սումբատ […]
19:54 25.09.2021
Ըստ Վրասատանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2020 թվականին 2020 թվականին ծնունդների թիվը կազմել է 46 520 երեխա, այդ թվում՝ 24 289 տղա և 22 231 աղջիկ: Հայտնում է jnews.ge-ն։ Վրաստանում այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում ծնելիության ընդհանուր մակարդակը նվազել է: Հատկանշական է, […]
19:50 25.09.2021
Եվրամիության բնակչության 72,4 %-ն ամբողջությամբ պատվաստված է, սակայն ԵՄ տարածքում ևս պատվաստումների թիվը տատանվում է: Երկրների մեծ մասում պատվաստումների թիվը 90%-ից ավելի է (Մալթա, Պորտուգալիա, Իսլանդիա, Ֆրանսիա), իսկ օրինակ` Ռումինիան Եվրամիությունում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է` ընդամենը 33.9%-ը: Ցուցանիշների տարբերությունը կապվում է մի շարք երկրներում ապատեղեկատվության, սոցցանցերում հակապատվաստումային արշավների և, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի հանդեպ […]
19:43 25.09.2021
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլիի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Խորհրդարանի մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկության, կողմերը քննարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ձևաչափով համագործակցության խորացման հնարավորություններն ու մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ապագայի […]
19:35 25.09.2021
Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Կիպրոսի հիմնախնդրին՝ հանրության ուշադրությանը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նրա խոսքով՝ ի սկզբանե թուրքերը ու հույները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել խնդրի կարգավորման հարցում: Ի տարբերություն Թուրքիայի ագրեսիվ քայլերի՝ Հունաստանի վարչապետի կարծիքով Աթենքը մշտապես կողմ է […]
19:17 25.09.2021
Ֆինլանդիայի Ռովանիեմ քաղաքում մեկնարկել են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Հայաստանը գործուղել է 17 մարզիկ-մարզուհի: Նախօրյակին այնտեղ տեղի է ունեցել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի հերթական կոնգրեսը: Բազմաթիվ հարցերի հետ քննարկվել է նաև եկող տարի անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրը: Որոշվել է մայրցամաքի ուժեղների մրցավեճը կազմակերպել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ ապրիլին: Հաղորդում է Armsport.am-ը։
19:05 25.09.2021
Սեպտեմբերի 25-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։
18:58 25.09.2021
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակված հիվանդների դիմելիությունը նվազել է: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն, այս փուլում կլինիկայում բուժվում է մինչև 95 կորոնավարակակիր, և նրանցից միայն երկուսն են լիովին պատվաստված: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում կլինիկայում դիմելիության եւ հիվանդների թիվը նվազել է: Կլինիկայում կա մոտ 95 հիվանդ, […]
18:50 25.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և առաջիկայում Ռուսաստան կատարելիք այցին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը, թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, դժգոհել է դրանց և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերությունների մակարդակից: Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, որպես ՆԱՏՕ անդամ երկրներ, այլ մակադրակի վրա պետք է […]
18:33 25.09.2021
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական […]
18:17 25.09.2021
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում: «Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների […]
18:10 25.09.2021
Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում (NDAA) հոդված է ներկայացրել, որի համաձայն ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը պետք է հետաքննի հետևյալ հարցը․ «Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ […]
17:56 25.09.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից […]
17:46 25.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Մուլտի […]
17:40 25.09.2021
Սեպտեմբերի 26-ին «Արցախն ապրում է» նախաձեռնող խմբի և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կկայանա ջահերով երթ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների։ Այս մասին տեղեկացում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։ Մեկնարկը տրվելու է ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
17:24 25.09.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում: