19:56 30.09.2021
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել են պահպանել Իդլիբում առկա ստատուս քվոն: Այդ մասին Middle East Eye-ի հետ զրույցում հայտնել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կայքը նաև նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան ստատուս քվոն պահպանելու համար որևէ զիջում արել է: Նշվել […]
19:33 30.09.2021
Ապացուցողական բժշկության տվյալներով՝ դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և […]
19:26 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում մեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1995 թ․) դուրս է եկել […]
19:11 30.09.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում հայտարարվել են Պեկինում 2022թ. անցկացվելիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման անվտանգության սկզբունքները: Դրանք հիմնված են միջազգային փորձագետների, Չինաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մասնակիցների փորձի հիման վրա: Այն մարզիկները, որոնք պատվաստված կլինեն, Չինաստան ժամանելուց հետո կընդգրկվեն հատուկ համակարգում, իսկ չպատվաստվածները 21-օրյա կարանտին կանցնեն: Նրանք, ովքեր […]
19:04 30.09.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Վրաստան ժամանելու մասին հայտարարությանը։ Հայտնում է Aliq Media-ն։ «Ես չեմ պատրաստվում շահարկումներ անել, թե ինչ կարող է անել Միխեիլ Սաակաշվիլին, կամ ոչ, շատ մեկնաբանություններ են արվել, այդ թվում՝ անձամբ Սաակաշվիլիի կողմից։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Վրաստանին անհրաժեշտ է հանգիստ, […]
18:58 30.09.2021
Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ […]
18:51 30.09.2021
Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում պատրաստվում է ևս 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Եվրոպական խորհուրդ տեղեկացրել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս […]
18:44 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին կայացել է «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային […]
18:38 30.09.2021
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն, այդ թվում սեզոնային գրիպը, ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290,000-ից 650,000 մարդ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների գնահատման համաձայն տարեկան արձանագրվում է […]
19:54 29.09.2021
Մեծ քսանյակի երկրների արտահերթ գագաթնաժողովը՝ նվիրված իրավիճակին Աֆղանստանում, տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին: Հանդիպման նախաձեռնությունը G20-ում նախագահող Իտալիայինն է: Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով:
19:48 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ղարիբաշվիլի-Ալիև դեմ առ դեմ հանդիպմանը կարևորվել է երկուստեք ռազմավարական համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, ինչպես նաև ինտենսիվ առևտրատնտեսական համագործակցության խորացումը։ «Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Շարունակում ենք երկուստեք ակտիվ քաղաքականությունը, այսօր սերտորեն աշխատում ենք […]
19:42 29.09.2021
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման հարցը ակտիվորեն քննարկվում է, որոշումը շուտով կհրապարակվի: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ մշակվում է երկու տարբերակ։ Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով իմունիզացիայի գիտական խորհրդի առաջարկությունները։ «Կա երկու մոտեցում. պետք է չէ նոր հեծանիվ […]
19:29 29.09.2021
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում մեջբերումներ է կատարել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որտեղ հոդվածագիրն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքներին։ «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչո՞ւ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում […]
19:16 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին․ կային ծխացող օջախներ։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցում էին նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների […]
19:10 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ […]
19:04 29.09.2021
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքի անդամ, ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսություն ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին արձագանքել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերջերս ընդունված որոշմանը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Այդ որոշմամբ պահանջվում է հետաքննել, թե արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (ԱՇԿ-ի արմատական թեևը համարվող ազգայնամոլական գորշ գայլերը) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ։ Բահչելին […]
18:56 29.09.2021
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը սեպտեմբերի 29-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին: «Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, որը ներկայացնում էր […]
18:49 29.09.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է տիկին Թրեյսիին կրկին տեսնել Գյումրիում․ «Տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չեք Գյումրիում, սակայն սիրով ձեզ […]
18:34 29.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]
20:00 28.09.2021
Սփյուռքի ակտիվ երիտասարդները շարունակում են Հայաստան գալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերով: Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» մեկամյա ծրագիրը, որին մասնակցում են 16 երկրների 20 սփյուռքահայ ակտիվիստներ։ Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Հովանավորվելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում և Արցախում, ապա կվերադառնան իրենց երկրներ ու մեկ […]
19:49 28.09.2021
Հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում: Հայտնում է 1tv.ge-ն։ «Այսօրվա որոշմամբ՝ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը»,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Կիբրաձեն: Սակայն ցանկության դեպքում ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց: […]
19:35 28.09.2021
Թուրքիայում յոթ տարվա ընթացքում երկրի նախագահին վիրավորելու մեղադրանքով 160․169 հետաքննություն է սկսվել, դրանցից 35․507-ի դեպքում քրգործ է հարուցվել, արդյունքում 3․625 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2020 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ հայտնի են դարձել նաև Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ տվյալները։ Այդ հոդվածով 1-4 […]
19:27 28.09.2021
Վրաստանի ջրային տարածք է մտել ՆԱՏՕ-ի ականազերծման խմբի հինգ նավ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը, որոնք համատեղ վարժանքներ կիրականացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ։ «ՆԱՏՕ-ի նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ի հետ […]
19:20 28.09.2021
Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի շրջանակում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հյուրընկալվել է «Պովաժսկա-Բիստրիցային»: Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացել է Վահան Բիչախչյանը: Հյուրերը պատասխանել են առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին: Այս պահին հաշիվը հավասար է՝ 1-1: Հաղորդում է Armsport.am-ը։
19:16 28.09.2021
Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։ Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։ Վարժանքներին, որոնց […]
19:03 28.09.2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող […]
18:51 28.09.2021
Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման […]
18:45 28.09.2021
2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական […]
18:35 28.09.2021
Երևանի քաղաքապետարանի տարեկան հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Արզումանյան, Աբովյան-Մոսկովյան փողոցներում […]
18:30 28.09.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ իշխող մեծամասնության կողմից 9 տարի ձևավորված կառավարությունից հետո պարզ է դառնում կոալիցիոն կառավարության անհրաժեշտությունը: Հայտնում է Aliq Media-ն։ Զուրաբիշվիլին միևնույն ժամանակ նաև նշել է, որ դժվար է տեսնել, թե ինչպես կկարողանա գործել կոալիցիոն կառավարությունը, երբ դիրքորոշումներն այդքան հակասական են: Զուրաբիշվիլին ընդգծել է նաև, […]