20:06 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։ Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել […]
20:00 01.09.2021
Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տղան, կխաղա մանկունիացիների պատանեկան թիմում, հայտնում է A Bola-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Ռոնալդու-կրտսերը կխաղա մինչև 12 տարեկանների թիմում: Նրա թիմակիցը կլինի Կայ Ռունին՝ ՄՅՈՒ-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի որդին: 36-ամյա պորտուգալացին ավելի վաղ 2 տարվա պայմանագիր է կնքել ՄՅՈւ-ի հետ՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
19:52 01.09.2021
2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդ անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում պահպանության տեղամասի մարտական իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական […]
19:46 01.09.2021
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
19:38 01.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվել է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
19:32 01.09.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։ Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։ Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել […]
19:24 01.09.2021
Շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ լրացումները և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով […]
19:16 01.09.2021
Վերջին շրջանում դիվանագիտական աշխուժություն է նկատվում Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև: Ermenihaber.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Region monitor» լրատվական կայքը: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ օգոստոսի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բին Զայիդ Ալ Նահյանի միջև: Ըստ այդ հրապարակումների՝ երկու երկրների ԱԳ […]
19:09 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին լիտվական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Լանդսբերգիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտգործնախարարաի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկան: Նախարարները նաև պատրաստակամություն […]
19:08 01.09.2021
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է յոթ քաղաքացու` պատվաստման փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով: Պետական անվտանգության ծառայության տվյալներով, չորս ձերբակալվածները պատրաստել են Pfizer-ով պատվաստման կեղծ վկայական, մյուս երեքը պատրաստել են Sinopharm-ով պատվաստման վկայական: Հաղորդում է jnews.ge-ն։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նշված անձանցից 4-ը պատրաստել և փոխանցել են Covid-19-ի դեմ պատվաստման մասին կեղծ փաստաթուղթ՝ 350 եվրոյի դիմաց, երեք […]
19:00 01.09.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արմինե Պետրոսյանին: Պետական նախարարը բարձր է գնահատել պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանի ներդրումը հետպատերազմյան դժվար պայմաններում սոցիալական վերականգնման և համակարգում բարեփոխումների իրականացման գործում: Նախագահի հրամանագրով Մանե Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, որը նրան է […]
18:55 01.09.2021
Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայի հետ ամենամյա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ մասնակցելու են Թուրքիայում անցկացվող Sokol TurAz-2021 մարտավարական-թռիչքային վարժանքներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։
18:48 01.09.2021
Սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։ Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
18:42 01.09.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե Վրաստանը ցանկանա նորմալ ապրել Ռուսաստանի հետ որպես իր հարևան: Aliq Media–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է ռուսական Ria Novosti-ն: «Եթե Վրաստանն իրոք չի ցանկանում խաղալ «Ռուսաստանի խաղաքարտով» [ռուսական թեման օգտագործել]՝ արևմուտքի հովանու տակ մնալու համար, և ցանկանում է նորմալ կյանքով ապրել […]
20:00 31.08.2021
Սեպտեմբերի 7-8-ը Անկարայում տեղի կունենա Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը: Նշվում է, որ Թուրքիա-Եգիպտոս քաղաքական խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի փոխարգործնախարարների մակարդակով: Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի և Եգիպտոսի ԱԳ փոխնախարար Համդի Լոզայի գլխավորած պատվիրակությունները հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ Թուրքիա-Եգիպտոս […]
19:47 31.08.2021
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Արարատ Միրզոյանը և Ստանիսլավ Զասը մանրամասն քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունների դինամիկան, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների կենսական շահերի վրա։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի […]
19:41 31.08.2021
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոստի 31-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է Արարատ Միրզոյանին Մոսկվա կատարած իր առաջին այցի կապակցությամբ՝ հավելելով որ խորրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավարման շրջանում Միրզոյանը արդեն իսկ հասցրել է ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել […]
19:23 31.08.2021
ԵՄ չափահաս քաղաքացիների 70 տոկոսը լիովին պատվաստված է,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Մենք պետք է առաջ շարժվենք: Մեզ ավելի շատ պատվաստված եվրոպացիներ են պետք: Մենք նաև պետք է օգնենք մնացած աշխարհին: Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին»,-«Twitter»-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը: ԵՄ երկրները մտադիր են շարունակել կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների […]
19:15 31.08.2021
Օգոստոսի 31-ին, ժամը 14։29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները Կ․ Ն․-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ:
19:12 31.08.2021
Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` դպրոցներում ուսումնական գործընթացը հեռավար կարգով կմեկնարկի սեպտեմբերի 15-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը: Aliq Media-ի փոխանցմամբ՝ խորհրդի որոշմամբ, նմանատիպ կանոնակարգեր կգործեն նաև բուհերում և մասնագիտական այլ հաստատություններում: Մինչև հոկտեմբերի 4-ը կարգելվի նաև պետական և մասնավոր մանկապարտեզների աշխատանքը: «Մենք որոշել ենք առաջնորդվել տարբեր մոտեցումներով, ինչը նշանակում է հետևյալը՝ այն […]
19:00 31.08.2021
Վերջին 6 տարիների ընթացքում Թուրքիայում 127 նոր բանտեր են գործարկվել։ Իսկ վերջին 16 տարվա ընթացքում բացված նոր բանտերի թիվը կազմում է 228։ Գրում է Ermenihaber.am-ը։ Բայց Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում կանգ առնել։ Թեև բանտերում անազատության մեջ գտնվող քաղաքացիների թվով Թուրքիան Եվրոպայում արդեն իսկ բացարձակ առաջատար է, երկրում նոր բանտային համալիրների կառուցման աշխատանքներ են տարվում։ Այսպես, […]
18:52 31.08.2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվեցլ է անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված […]
18:47 31.08.2021
Հարգելի Սերգեյ Վիկտորի, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության և քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։ Անկասկած, Հայաստանի և Ռուսաստանի միջև բացառիկ բնույթի հարաբերությունները կանխորոշել են ինչպես իմ օտարերկրյա առաջին այցի աշխարհագրությունը, այնպես էլ` այսօրվա բանակցությունների մթնոլորտը, որոնց արդյունքները, վստահ եմ, […]
18:35 31.08.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել […]
18:30 31.08.2021
Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
18:23 31.08.2021
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Կողմ ենք արտահայտվել մեր գործնական հարաբերությունների ամրապնդմանը ՝ բիզնեսի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջև կապերի ակտիվացման միջոցով։ Այս առումով մենք ունենք արդյունավետ […]
18:16 31.08.2021
Օգոստոսի 30-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ղազախստանի զինվորականները: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո մրցավարական հանձնաժողովը կհայտարարի «Խաղաղության մարտիկ» մրցույթում ընդհանուր հաշվարկով հաղթող թիմերի, ինչպես նաև առանձին մրցաձևերում անհատական […]
20:00 30.08.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ: Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում […]
19:56 30.08.2021
Դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու մասին որոշումը չի ընդունվի, քանի դեռ երկրում համաճարակաբանական իրավիճակը չի կայունացել: Հայտնում է Aliq Media-ն։ Այս մասին այսօր Պատվաստման խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Պաշտոնյան ընդգծել է, որ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստված ուսուցիչների թիվը: «Հաշվի առնելով մեր ներկայիս համաճարակաբանական […]