TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ամեն անհայտ ճակատագրի հետևում մարդիկ են, ովքեր տառապում են իրենց սիրելիների ճակատագիրն ու գտնվելու վայրը չիմանալու ցավից․ Արցախի ՄԻՊ

19:34 30.08.2021

Արցախի  ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր այցելել է  ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։ «Արցախյան առաջին պատերազմից հետո անհայտ կորած հարյուրավոր ճակատագրերի, ցավոք, միացել են 2020 թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դեռևս չգտնված անձանց […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակը կպահպանվի. Գամկրելիձե

19:27 30.08.2021

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից օրական մահերի թիվը գերազանցել է 50-ը: Հակառեկորդը սահմանվեց օգոստոսի 26-ին, երբ մեկ օրվա ընթացքում արձանագրվեց 79 մահ կորոնավիրուսից: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն աննշան կայունացել է, մահացության բարձր մակարդակը կպահպանվի: Այսպիսի կանխատեսում է անում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա` եթե մինչև […]

̰
Պաշտպանության նախարարությունում քննարկվել է եռամսյա հավաքների ընթացքը

19:10 30.08.2021

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է […]

̰
«Sputnik V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար

19:06 30.08.2021

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը: Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական«Sputnik V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար: Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:  ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են , որ առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել […]

̰
Ռազմամարզական «Աթլետ» մրցաձևում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը

19:03 30.08.2021

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը։ Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից […]

̰
Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում COVID-19-ից 6 տարեկան երեխա է մահացել

18:55 30.08.2021

Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է բուժհաստատության ղեկավարությունը: Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա միացված էր արհեստական ​​շնչառական ապարատին։ «Երեխան ունեցել է ուղեղային կաթված, էպիլեպսիա և զարգացել է սեպտիկ շոկ», – հայտնել  են հիվանդանոցից:

̰
Մեծ քանակության բջջային հեռախոսներ՝ սառնարանի խցիկում

18:43 30.08.2021

Այսօր՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Հ․ Ս․-ի կողմից ընկերոջ՝ դատապարտյալ Կ․ Չ․-ի անվամբ բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանի խցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեծ թվով արգելված իրեր՝ 22 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, USB 1 լար և […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնելու է C-400-ների երկրորդ խմբաքանակը

18:35 30.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անպայման Ռուսաստանից ձեռք է բերելու ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Այս համատեքստում Էրդողանը ասել է .«Ռուսաստանի հետ, ինչպես C-400-ների, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության հարցերում մի շարք քայլեր-նախաձեռնություններ ունենք: Նույնիսկ ավելի տարբերվող այլընտրանք ասեմ. օրինակ՝ այս հրդեհների ժամանակ Ռուսաստանից բերված «Իլյուշին» […]

̰
Պաշտպանության նախարարը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

18:13 30.08.2021

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը: ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ-ում կմասնակցի Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին

18:07 30.08.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։   Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։   Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը […]

̰
138 ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է 21 խախտում․ԱԱՏՄ

20:00 28.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը։Խստացված ստուգայցերն այսօր իրականացվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 138 ստուգայց, արձանագրվել է 21 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կետեր 12 ստուգայցի դեպքում՝ 9 խախտում, դեղատուն 4 ստուգայցի դեպքում՝ 2 խախտում, մեկական ստուգայցեր գրասենյակ […]

̰
Ընտրությունների հետաձգումը Վրաստանի կայունության օգտին չէ. Սալոմե Զուրաբիշվիլի

19:54 28.08.2021

Ընտրությունների տեղափոխումը չի նպաստի Վրաստանի կայունությանը։ Բայց իրավիճակն ինքը լուծում կտա։ Այսպես է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի նախաձեռնությունը՝ քննարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղափոխումը՝ ելնելով համաճարակաբանական ծանր իրավիճակից: «Ինձ հարցնում են, թե ես ինչ եմ կարծում ընտրությունների մասին: Պատասխանը պարզ է՝ մեզանից է կախված, թե որքանով ենք մենք պատասխանատու այս հարցում: […]

̰
67 տարվա մեջ առաջին անգամ Արսենալը պարտվել է մրցաշրջանի առաջին երեք խաղում

19:48 28.08.2021

«Արսենալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի երրորդ տուրի խաղում՝ 0-5: Լոնդոնյան ակումբը 1954-55 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մրցաշարը սկսել է երեք անընդմեջ պարտությամբ: Armsport.am-ի հաղորդմամբ՝ բացի դրանից, «Արսենալը» 1953-54 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ առաջնության մեկնարկային երեք խաղում ոչ մի գոլ չի խփում: Առաջին տուրում Միկել Արտետայի սաները 0-2 հաշվով զիջեցին «Բրենտֆորդին», երկրորդում՝ «Չելսիին» […]

̰
Թբիլիսիի Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում կորոնավիրուսով վարակված 86 երեխա է բուժվում

19:38 28.08.2021

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում բուժվում է 86 կորոնավարակակիր երեխա և 67 ծնող,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ցիցիշվիլիի անվան կլինիկայի տնօրեն Մաիա Չխաիձեն: Նրա խոսքով, 25 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքը միացված է արհեստական շնչառության սարքին: «Երեք հիվանդ առանձնակի ծանր է: Մեկը 27 օրական նորածին է, մեկը՝ 19 օրական: Երկուսն էլ միացված […]

̰
Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է հայտնվել

19:28 28.08.2021

Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար»  (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։ […]

̰
Գյումրիում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն

19:10 28.08.2021

«Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այն հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։ Նշենք, որ նմանատիպ կենտրոն […]

̰
Սուբվենցիոն ծրագրով Առափի գյուղում երկու փողոց կասֆալտապատվի

19:01 28.08.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Առափի համայնքում մեկնարկել են 1-ին և 4-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1-ին փողոցի 34 գծային մետր, 4-րդ փողոցի 506 գծային մետր՝ ընդհանուրը 540 մետր քառակուսի հատված, կասֆալտապատվի։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 45 մլն 760 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում […]

̰
«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին»

18:44 28.08.2021

ԱՊԼ 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին»: 7-րդ րոպեին Գունդոգանը բացեց հաշիվը: 6 րոպե Ֆերան Տորեսը կրնապակեց քաղաքայինների առավելությունը, իսկ 43-րդ րոպեին Ժեզուսը հիշիվը դարձրեց 4:0: Առաջին կեսի վերջնամասում լոնդոնյան ակումբը մնաց 10 հոգով։ 54-րդ րոպեին Ռոդրին եւս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Տորեսը խփեց […]

̰
ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է տասնյակ երեխաների՝ առանց ուղեկցողների

18:36 28.08.2021

ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է տասնյակ երեխաների՝ առանց ուղեկցողների: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Reuters»-ը՝ հիմնված ԱՄՆ իշխանության վրա: Երեխաները Քաբուլի օդանավակայան են ժամանել առանց ծնողների ու խնամակալների: Միացյալ Նահանգներ բերվելուց հետո նրանց հանձնեցին ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտին և սոցիալական ծառայությունների և փախստականների գրասենյակին: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, երեխաների մի մասը հանձնվել է ԱՄՆ-ում բնակվող հարազատներին: Մինչ 34 […]

̰
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

18:25 28.08.2021

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։

̰
Հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա, վնասվել են տների տանիքները

18:08 28.08.2021

Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները: «Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», -նշել […]

̰
Վրաստանում ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով

18:02 28.08.2021

Ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին մեդիա-վեբինարի ժամանակ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով, այնքան ժամանակ, մինչև դրականության ցուցանիշը 4 տոկոսից ցածր չլինի և պատվաստված չլինի վարչական անձնակազմի և մանկավարժների 80 տոկոսը, դպրոցներում և համալսարաններում անվտանգ միջավայր չի լինի: «Ես կարծում եմ, որ Կրթության նախարարությունը քննարկում […]

̰
Ջո Բայդենը քննադատել է Չինաստանին՝ գլոբալ հետաքննության ընթացքում կորոնավիրուսի ծագման մասին տեղեկատվություն չփոխանակելու համար

17:52 28.08.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է Չինաստանին՝ համաշխարհային հետաքննության ընթացքում կորոնավիրուսի ծագման մասին տեղեկատվություն չփոխանակելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես ասել է Ջո Բայդենը կորոնավիրուսի ծագման մասին ամերիկյան հետախուզության զեկույցի հրապարակումից հետո, վիրուսի ծագման մասին կարևոր տեղեկությունները գտնվում են Չինաստանում, որը հետաքննության սկզբից արգելափակել է դրա հասանելիությունը: «Աշխարհն արժանի է պատասխանների, և ես չեմ հանգստանա, […]

̰
Սուրեն Պապիկյանը` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ

17:45 28.08.2021

ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը: Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ` […]

̰
Մեծ Բրիտանիան այսօր կավարտի Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը

17:27 28.08.2021

Միացյալ Թագավորությունն այսօր կավարտի Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը,- BBC-ին ասել է Զինված ուժերի հրամանատար, գեներալ Նիկ Քարթերը: «Մենք ավարտում ենք տարհանումը, որը կշարունակվի այսօր: Այնուհետև անհրաժեշտ կլինի վերադարձնել մեր զորքերը մնացած ինքնաթիռներով: Մենք չէինք կարող բոլորին դուրս հանել, և դա ցավալի է: Տեղում շատ դժվար որոշումներ են կայացվել»,- ասել է բրիտանացի գեներալը: Բրիտանիայի պաշտպանության նախարարության […]

̰
46-ամյա վարորդը Ford մակնիշի մեքենայով բախվել է գազատար խողովակին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան հողամասում․ կա վիրավոր

17:19 28.08.2021

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Քրիստ Մարաբյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ գյուղի կենտրոնական հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա հայտնվել բնակչի այգում՝ բախվելով ծառին։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ք. Մարաբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է«Աբովյան» բժշկական կենտրոն։

̰
Ռուս խաղաղապահներն ապահովել են շինանյութի և շինտեխնիկայի անվտանգ տեղափոխումը Արցախում

17:12 28.08.2021

Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական սարքավորումներով, նյութերով և սննդամթերքով բեռնված մեքենաների շարասյան անվտանգ տեղափոխումը։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռազմական ոստիկաններն ուղեկցել են  Շուշի-Կարմիր շուկա երթուղով մոտ 50 մեքենաներից բաղկացած  ավտոշարասյան տեղաշարժը նաև հետադարձ ուղղությամբ։ «Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է մեծ ուշադրություն մեքենաների վարորդների և ուղեկցորդների […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհին գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է

20:59 27.08.2021

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգվում է։ Այն կդառնա անվտանգ եւ ապահով երթեւեկության համար։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիշեցնենք, որ մինչեւ օգոստոսի 29-ը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, դադարեցված է նշված հատվածի երթեւեկությունը։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 […]

̰
ԱՊՀ-ն քննարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը

20:51 27.08.2021

ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում օգոստոսի 27–ին տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստման հավաստագրերի (այլ փաստաթղթերի) փոխադարձ ճանաչման հարցի շուրջ խորհրդակցություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքէջից: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առողջապահության նախարարությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության մասնակիցները […]

̰
 Վրաստանը որպես հումանիտար օգնություն խմելու ջուր է ուղարկել Աֆղանստան

20:35 27.08.2021

Վրաստանի վարչապետի որոշմամբ, այսօր Աֆղանստանում, մասնավորապես՝ Քաբուլի օդանավակայանում գտնվող մարդկանց մարդասիրական օգնության տեսքով ուղարկվել է խմելու ջուր: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռևազ Ջավելիձեի խոսքով, Վրաստանը կանգնած է իր միջազգային գործընկերների կողքին և ակտիվորեն ներգրավված է ինչպես հումանիտար, այնպես էլ տարհանման գործընթացների կառավարման մեջ: «Ինչպես գիտեք, Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները մեզ դրել են լայնածավալ […]

̰
BACK_TO_TOP