20:28 27.08.2021
Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում խոսել է մի շարք հարցերից, այդ թվում և Աֆղանստանի խնդրից։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը նորից նշել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են բանակցել նաև «Թալիբանի» հետ: Նա նշել է, որ Աֆղանստանում այս պահին կա քաղաքական վակուում, և Թուրքիան Աֆղանստանի հարցում վերջնական […]
20:13 27.08.2021
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններն ու ամենաբարձր մակարդակում առկա սերտ երկխոսությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև դրա ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում կարևորվել են երկու […]
20:07 27.08.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։
20:05 27.08.2021
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, […]
19:56 27.08.2021
Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը: Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ […]
19:40 27.08.2021
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 170-ի: Այս մասին հայտնում է CBS-ը՝ հիմնվելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալների վրա: Հրատարակությունը գրում է, որ մահացածների մեծ մասը աֆղանցիներ են: Պայթյուններից հետո հազարավոր աֆղանցիներ կրկին փորձում են լքել երկիրը Քաբուլի օդանավակայանի միջոցով: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով, մոտակա ամիսներին ավելի քան կես միլիոն մարդ […]
19:55 26.08.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե պատերազմն ավարտելը Ադրբեջանի համար ողջամիտ քայլ էր, և եթե Հայաստանը չհանձնվեր, ապա իրենք մեծ կորուստներ կունենային: «Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ […]
19:47 26.08.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Հաքքարիում կայացած հանդիպման ժամանակ նա մասնավորապես ասել է. «Քրդերը ոչ թե խնդրի անվանումն են, այլ այդ խնդրի զոհը։ Յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ է, որ ապրի հավասար պայմաններում»։ Դավութօղլուն շեշտել է, որ երբ Թուրքիայում իշխանության […]
19:39 26.08.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք […]
19:30 26.08.2021
Ինչպես նշում է «Financial Times»-ը, օգոստոսի 24-ի դրությամբ աշխարհում կա յոթ երկիր, որտեղ երկու դեղաչափով պատվաստված բնակչության թիվը գերազանցել է 70 տոկոսը: Ըստ գլոբալ պատվաստումների տեմպերի, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակչության 85.5 տոկոսը պատվաստված է մեկ դեղաչափով, իսկ 75.2 տոկոսը՝ երկու դեղաչափով: Երկրում վերջին մեկ օրում «Կովիդ 19»-ից մահացել է երեք մարդ: Մալթայում, որտեղ բնակչության 81,7 […]
19:21 26.08.2021
Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, էականորեն սահմանափակվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված […]
19:05 26.08.2021
Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացել են խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրել են երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։ Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի […]
19:02 26.08.2021
Օգոստոսի 26-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ծ․) հարվածել է մայթեզրին […]
18:57 26.08.2021
Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել են Թուրքիա-Ուրուգվայ հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Նա տեղեկացրել է, որ հանդիպմանը Թուրքիայում Ուրուգվայի դեսպանատուն բացելու գրավոր դիմում է ստացել։ Ըստ […]
18:40 26.08.2021
Վրաստանը մասնակցում է միջազգային գործողություններին Աֆղանստանից միջազգային ինստիտուտների աշխատակիցների և գործընկերների շուտափույթ տարհանման նպատակով,- այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ: Հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տարբեր միջազգային կազմակերպություններ և գործընկեր երկրներ իրականացնում են Աֆղանստանից աշխատակիցների և նրանց ընտանիքների անհապաղ մարդասիրական տարհանում: Վրաստանը, որպես միջազգային հանրության արժանի անդամ, որոշեց ներգրավվել […]
20:50 25.08.2021
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ շրջանի անտառներում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է առնվել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Երեկ այդ նահանգի անտառներում շոգ եղանակի հետևաքնով առավոտյան բռնկվել էր հրդեհ։ Կրակը մարվել է ինքնաթիռների և ուղղաթիռների օգնությամբ։ Դեպքի վայր էին տեղափոխվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ Թուրքիայում այս ամառ բռնկվել […]
20:36 25.08.2021
Միացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին: «Երբ առաքելությունն ավարտվի, և մենք հեռանանք, օդանավակայանն այլևս չի լինի ԱՄՆ պատասխանատվության ներքո»,- ասել է նա:
20:30 25.08.2021
Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վանի նահանգի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Շիրմաքարերը […]
20:15 25.08.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Շիրակի մարզ այցելած Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին, խոսել Շիրակի մարզի մասին, ներկայացրել հնարավորություններն ու ներուժը․ «Պարոն դեսպան, ուրախ եմ ձեզ Շիրակում տեսնելու, գիտեմ, որ մարզային այցերն առաջինը Շիրակից եք սկսում։ Մեր հյուրընկալ մարզը […]
20:07 25.08.2021
Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության […]
19:55 25.08.2021
Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ […]
19:28 25.08.2021
ԱՄՆ-ն անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 19 000 մարդու: Տեղեկությունը տարածում է CNN-ը: Սպիտակ տան հայտարարության համաձայն, Քաբուլի օդանավակայանից չվերթներ էին իրականացվում 45 րոպեն մեկ: Այս պահին օդանավակայանում կա ավելի քան 5 000 մարդ, ովքեր պատրաստ են տարհանվել: Բացի դրանից, պաշտպանության պատասխանատուները նշում են, որ սկսվել է ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը, և […]
19:05 25.08.2021
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը՝ շեշտելով, որ բռնությունն անընդունելի է և որևէ արդարացում չունի: ԱԺ նախագահի խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, և ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է: Միևնույն […]
18:57 25.08.2021
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ […]
18:48 25.08.2021
Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք: Ուզում […]
18:42 25.08.2021
Վաղը, օգոստոսի 26-ին, Ռեյկյավիկում կսկսվի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Խաղասեղանների շուրջ կնստեն 36 երկրների 180 վարպետներ: Նրանցից 72 –ը կրում են գրոսմայստերի բարձրագույն կոչում: Մրցակարգը շվեյցարական է, իսկ մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մասնակիցները դասական շախմատի 11 փուլում, միմյանց հետ պայքարում, կորոշեն հին աշխարհամասի մրցանակակիր լավագույն եռյակին և, բացի այդ, […]
20:00 24.08.2021
Եկել է ժամանակը, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը ԵՄ-ի հետ համաձայնագրերին: Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նա գրառմանը կից լուսանկար է հրապարակել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից, որը տեղի էր ունեցել երեկ, Կիևում՝ ոչ պաշտոնական պայմաններում: «Ես վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցում շեշտեցի, որ բարեփոխումներն […]
19:47 24.08.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախ ըստ վերոհիշյալ զեկույցի՝ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր […]
19:41 24.08.2021
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան քաղաքական կուսակցություններին առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում շատ բարդ համաճարակային իրավիճակ է տիրում: Հաղորդում է jnews.ge-ն։ «Այսօր, երբ մենք ունենք օրական 60-70 մահ և պետք է ակնկալենք ավելի խիստ կանոնակարգերի ներդրում, ինչո՞ւ ոչ ոք չի քննարկում նման հնարավորությունը: Ես նույն դժգոհությունն […]
19:30 24.08.2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5–րդ տուրում «Արարատը» Գյումրիում 3։2 հաշվով հաղթել է «Նորավանքին»։ Armsport-ի հաղորդմամբ՝ «Արարատի» կազմում հաշիվը բացել է Ալիկ Առաքելյանը։ Մինչև ընդմիջման գնալը Սերժ Դեբլեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Երկրորդ կեսի սկզբում Էբերտը կրճատել է հաշվի տարբերությունը։ 84–րդ րոպեին Դեբլեն խփել է այս խաղում իր 2-րդ գոլը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին […]