TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Հանրապետության 70-ից ավելի ընտրական տեղամասերում կիրականացվեն վերահաշվարկի աշխատանքներ․ ՀՀ ԿԸՀ

19:50 22.06.2021

2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը`ժամը 11.00-ը։ Տեղեկացնում  են ՀՀ ԿԸՀ-ից։ Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների […]

̰
Հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն 6 շախմատիստներ

19:45 22.06.2021

Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը կկայանան տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Հանդես կգան 206 տղամարդ և 103 կին  մասնակիցներ: Տղամարդկանց մրցաշարի հաղթողն ու եզրափակիչի  մասնակիցը, իսկ կանանցից՝  երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը՝ 676.250 ԱՄՆ դոլար է: Խաղասեղանների շուրջ կնստեն  […]

̰
Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 727 հաղորդում և հարուցված 32 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազության ամփոփ տվյալները

19:37 22.06.2021

2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, քվեների հաշվարկի ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված […]

̰
Օտարերկրյա զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կավարտվի մի քանի շաբաթից․ ԱԳՆ

19:28 22.06.2021

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հանիֆ Աթմարը կարծում է, որ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերումը կավարտվի մի քանի շաբաթ անց, գրում է ՏԱՍՍ-ը։   «Մի քանի շաբաթ անց օտարերկրյա զորքերի դուրսբերումը կավարտվի։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության դիրքորոշման լուրջ վերանայում։ Դոհայի համաձայնագրերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է հարգվեն»,- ասել է նա՝ երեքշաբթի օրը ելույթ […]

̰
Ֆիլիպիններում սպառնացել են պատվաստումից հրաժարվելու համար բանտ նստեցնել

19:16 22.06.2021

Հեռուստատեսային իր տեսաուղերձում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի բնակիչներին սպառնացել է ազատազրկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պարագայում։ Այս մասին հայտնում է nv.ua-ն` հղում կատարելով CNN-ին: «Դուք եք ընտրում՝ կամ կպատվաստվեք, կամ ես ձեզ բանտ կուղարկեմ»,- ասել է Դուտերտեն: Իրենց հերթին, առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ պատվաստումը կամավոր է համարվում, չնայած այն շատ խիստ […]

̰
ՄՕԿ-ի ֆինանսավորմամբ՝ Միջազգային դոպինգ փորձարկման գործակալությունը նմուշների պահպանման երկարաժամկետ ծրագիր է իրականացնում

19:10 22.06.2021

Հակադոպինգային կազմակերպությունները համավարակի  ամբողջ ընթացքում  ամենամեծ քանակի նմուշներ վերցրել են անցած մայիսին: Այս մասին հայտնում է WADA-ն: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ ՄՕԿ-ը ֆինանսավորում է միջազգային դոպինգ փորձարկման գործակալությանը (ITA), որպեսզի  նմուշների պահպանման երկարաժամկետ ծրագիրը  հակադոպինգային կազմակերպությունների համար լինի անվճար: Նմուշները անվտանգ պահեստավորվում են հետագա ամիսներին և տարիներին անհրաժեշտ վերլուծության համար: Հայտնաբերման մեթոդները անընդհատ կատարելագործվում և թարմացվում […]

̰
Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

19:03 22.06.2021

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին երեքշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։    «Շատ կարևոր է ձեռք բերել մեր սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք վերջին փուլին՝ սկսելով փորձարկման երրորդ փուլը: Կարծում եմ, որ Turcovac […]

̰
Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

18:55 22.06.2021

Հունիսի 21-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։ Ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։     Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում։   Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով հայտնի դարձավ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Բաբայանին

18:45 22.06.2021

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Բաբայան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ես, որքան հնարավոր է, հետևել եմ Ձեր քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսում եմ, որ Ձեր քաղաքական ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: Եվ այսօրվա […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետ

18:38 22.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նիկոլ Փաշինյան- Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ ասած, […]

̰
Մերկելը հայտարարել է Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին

18:25 22.06.2021

Գերմանիան անհրաժեշտ է համարում պահպանել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիրը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։   «Մենք դեռ աշխատում ենք (առաջիկա հունիսի 24-25) ԵՄ գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ, որ ԵՄ և Թուրքիայի միջև այս համաձայնագիրը կարևոր […]

̰
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

18:17 22.06.2021

Ռուսաստանը հունիսի 22-ին հանում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման  վերաբերյալ որոշումն ընդունվել է ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել  մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին […]

̰
ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունները

18:09 22.06.2021

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, որը նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական […]

̰
«Ուրարտու»-ի 3 ֆուտբոլիստներ ԲԿՄԱ-ից վերադարձել են հարազատ թիմ

19:53 21.06.2021

«Ուրարտու»-ի սաներ Նարեկ Աղասարյանը, Նարեկ Գրիգորյանը և Սերգեյ Մկրտչյանը, որոնք գործուղված էին ԲԿՄԱ, վերադարձել են հարազատ թիմ։ Տեղեկացնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից։  Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամներն արդեն ներգրավվել են նախապատրաստական գործընթացին և մարզվում են «Ուրարտու»-ի գլխավոր թիմի կազմում։ Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Նարեկ Աղասարյանը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել էր 32 հանդիպում և դարձել 2 […]

̰
Իրաքցի պատգամավորը իշխանություններին մեղադրել է Թուրքիայի զավթողականությունը հանդուրժելու համար

19:47 21.06.2021

Իրաքի քրդական ինքնավար շրջանում շարունակվում են Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունները։ Իրաքցի պատգամավոր Սելիմ Հեմզեն դրանում մեղադրել է իշխանություններին, որ լռության են մատնում Թուրքիայի գործողությունները։ Պատգամավորի խոսքերով՝ Թուրքիայի հարձակումները շարունակվում են, քանի որ Իրաքի քաղաքական կուսակցությունները լռում են։ «Թուրքիան գրավում է Իրաքի հողերը՝ ներխուժելով Քուրդիստանի տարածք։ Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր լռում են թուրքական զավթողականության դեմ։ […]

̰
«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները կրկին թույլ չեն տալիս թուրքական «Էնկա» ընկերության մեքենաների տեղաշարժը

19:40 21.06.2021

«Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները նախատեսում են թույլ չտալ, որ հէկը կառուցող ընկերության տրանսպորտային միջոցները շարժվեն կիրճի ուղղությամբ: Ըստ «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցի կազմակերպիչներից մեկի՝ Վառլամ Գոլեթիանիի, ծանր տեխնիկան այսօր առավոտյան փորձել է շարժվել Նամախվան գյուղի ուղղությամբ, սակայն ակտիվիստները բեռնատարներին թույլ չեն տվել դա անել: «Որպեսզի սկսվի միջնորդության գործընթացը, մեր պայմանները պետք է բավարարվեն: Պայմաններից մեկը կիրճում […]

̰
Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

19:30 21.06.2021

Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և […]

̰
Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ ՔԿ

19:25 21.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, […]

̰
ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խոր բարեփոխումների արդյունավետ իրականացմանը. Շառլ Միշելը՝ Նիկոլ Փաշինյանին

19:18 21.06.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խոր բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը:

̰
Մանախ մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ ՔԿ

19:12 21.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը (հանրությանը հայտնի Մանախ մականվամբ) համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր […]

̰
17-րդ ամառային եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը կանցկացվի 2023 թվականին

19:05 21.06.2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նորընտիր  նախագահ Սպիրոս Կապրալոսը, Մարիբորի քաղաքապետարանը և Սլովենիայի ԱՕԿ-ը համաձայնագիր են ստորագրել  2023թ. 17-րդ  ամառային եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի  (EYOF) անցկացման մասին: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Եվրոպայի 14-18 տարեկան լավագույն մարզիկ-մարզուհիների մրցումները կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը: Մեդալներ կշնորհվեն 12 մարզաձևերում: Առաջին անգամ EYOF-ում կներկայացվեն  լեռնային հեծանվավազքը, սքեյթբորդինգը, 3×3 բասկետբոլը և աղջիկների ֆուտբոլը: […]

̰
Արմավիրում 16-ամյա տղան ВАЗ 2107-ով կողաշրջվել և բախվել է գազատար խողովակին. հիվանդանոց տեղափոխվածներն անչափահասներ են

18:56 21.06.2021

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին: Ինչպես հայտնում է Shamshayan.com–ը, վթարի հետևանքով Հարություն Ե.-ն,  ուղևորներ 10-ամյա Արթուր Ե.-ն և 14-ամյա Դավիթ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է տեղափոխվի MLS

18:47 21.06.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է թիմից հեռանալուն: Մրցաշրջանի ավարտից հետո ղազախական մամուլն ակտիվորեն սկսեց գրել հայ ֆուտբոլիստի՝ այլ ակումբ հավանական տեղափոխության մասին: Թեմայի վերաբերյալ ArmSport-ին մանրամասներ են հայտնի դարձել: 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են ակտիվորեն հետաքրքրվել գերմանական «Վոլֆսբուրգն» ու Մոսկվայի «Սպարտակը»: Մեր տեղեկությունների համաձայն՝ հայ ֆուտբոլիստը տարբերակ ունի նաև կարիերան […]

̰
Գերմանիան կոչ է արել Թուրքիային փախստականների հարցով նոր համաձայնագիր կնքել

18:40 21.06.2021

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը փախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։ Այդ մասին նա հայտնել է «Welt» թերթին տված հարցազրույցի ընթացքում։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Գերմանիայի արտգործնախարարը  մասնավորապես նշել է. «Մենք պետք է նոր թափ հաղորդենք Թուրքիայի հետ համագործակցությունը միգրացիայի հարցում։ Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ մենք պետք է ընդգծենք, […]

̰
Վրաստանում հնդկական շտամի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

18:30 21.06.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի տեղեկությամբ, այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է հնդկական շտամի 20 դեպք: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ամիրան Գամկրելիձեն ենթադրում է, որ հնդկական շտամի տարածումը երկրով 10-15 տոկոս է: «Այսօր մենք երկրում պաշտոնապես արձանագրել ենք հնդկական շտամի 20 դեպք, կար 18-ը և ևս երկուսը հաստատվեցին շաբաթ օրը: Մենք գտնում ենք, որ 10-15 […]

̰
«Տոկիո-2020»-ի կազմակերպիչները ներկայացրել են Հարումի կղզում կառուցված օլիմպիական ավանը

18:23 21.06.2021

«Տոկիո-2020»-ի կազմակերպիչները լրագրողներին են ներկայացրել օլիմպիական ավանը: Այն գտնվում է Տոկիոյի ծովածոցի Հարումի կղզում: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ջրով և պայմանականորեն բաժանված է երեք գոտու. բնակելի, աշխատանքային և Village Plaza համալիր: Վերջինում պետք է տեղակայվեն  լրատվական  կենտրոնը, խանութներ, սրճարաններ և այլ հարմարություններ: Գյուղի տարածքում կառուցվել են 3800 հյուրանոցային համարներ ունեցող 14-18  […]

̰
Թուրքիայի Սահմանադրական դատարանը սկսել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության դեմ հարուցված գործի քննությունը

18:15 21.06.2021

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցումը պահանջող մեղադրական եզրակացությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գործով առաջին քննությունը կայացել է հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին։ Առաջին նիստում քննարկվել և դատարանի կողմից մերժվել են մեղադրող կողմի՝ ԺԴԿ-ի ներկայացուցիչների համար քաղաքականությամբ զբաղվելու արգելք կիրառելու և կուսակցության պետական ֆինանսավորման բանկային հաշիվներին կալանք դնելու պահանջները։ Որպես հաջորդ […]

̰
Թբիլիսիում վնասել են արաբական արձանագրությունը

19:50 19.06.2021

Վրաստանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին մեկնաբանել է սոցցանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիում վնասվել է մշակութային ժառանգության հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Թեա Ծուլուկիանին նշում է, որ աշխատանքներ են սկսվել Թբիլիսիում վնասված արաբական արձանագրության վերականգնման ուղղությամբ: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սոցիալական ցանցում տարածված գրառման հեղինակին: Առավոտյան մշակութային ժառանգության պահպանության գործակալության […]

̰
Մեսսին և Նեյմարը դժգոհել են բրազիլական մարզադաշտի խոտածածկի որակից

19:42 19.06.2021

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը իր քննադատությունն հայտնել է Ռիո դե Ժանեյրոյի «Նիլթոն Սանտոս» մարզադաշտի խոտածածկի վերաբերյալ («Բոթաֆոգոյի» մարզադաշտ), որը հյուրընկալում է Ամերիկայի գավաթի խաղերը: Հաղորդում է Armsport.am-ը։ «Երեկվա գոլի տոնելը «գեղեցիկ» մարզադաշտում: Խնդրում եմ, շտկեք խոտածածկը»,- Նեյմարը լուսանկար է հրապարակել իր Instagram Story-ում: Խոտածածկի որակը քննադատել է նաև Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և մարզիչ […]

̰
Մերկելը գերմանացիների համար ամոթալի օր է անվանել 1941 թվականի հունիսի 22-ը

19:33 19.06.2021

  Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը  , գերմանացիների համար  ամոթի առիթ է. Գերմանիան ընդունում է իր պատասխանատվությունը նացիստական ​​ռեժիմի հանցագործությունների համար, իր տեսաուղերձում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ՌԻԱ լրատվականը։    «Մի քանի օրից` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական ​​Գերմանիայի հարձակման տարելիցը կլինի։ Երբ 1939-ին Լեհաստանի վրա գերմանացինեի հարձակումից հետո սկսվեց […]

̰
BACK_TO_TOP