19:23 19.06.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:
19:12 19.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» -ի համագումարում, հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակի առաջատար հինգ թեկնածուների անունները: Այսպիսով, ըստ նախագահի, իշխող կուսակցության ցուցակը գլխավորեն ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ Ելենա Շմելևան և […]
19:00 19.06.2021
Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Հաղորդում է Armsport.am-ը։ 1/8 եզրափակչում Հակոբյանը 3։2 հաշվով առավելության է հասել սերբ Վլադիմիր Միռանչիկովի նկատմամբ, իսկ Հարությունյանը պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչին։ Այսօր` մրցումների 3-րդ օրը մեր մարզիկներից ռինգ դուրս կգան 56 […]
18:50 19.06.2021
Բելառուսը մտադիր է հրաժարվել Ուկրաինայից ինքնաթիռներ ընդունելուց: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «Բելառուսն այսօր»-ը: «Դուք տեսնում եք, թե ինչքան զզվելի է գործում Ուկրաինան: Մենք կփրկենք նրանց ժողովրդին. մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն, բայց նրանք փակեցին մեր թռիչքը: Հիմա մենք պետք է շրջանցենք օդային ճանապարհը՝ ծախսելով հավելյալ 40-45 րոպե, որպեսզի հասնենք […]
18:42 19.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Ռայիսի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի […]
18:27 19.06.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ և հիշել, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելել է , որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա […]
18:20 19.06.2021
Նախագահական ընտրություններից հետո Իրանին մեծ փոփոխություններ են սպասվում, հայտարարել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում հաղթել է Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին ՝ հավաքելով ձայների 61,9% -ը։ Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 28,9 միլիոն ընտրողից 17,9 միլիոնը։ Ռաիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը: […]
18:13 19.06.2021
Հունիսի 19-ին, ժամը 16:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարոսի անտառ-պուրակում այրվում է խոտածածկույթ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին։
18:00 19.06.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի և ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում և կարևորել պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել և […]
17:55 19.06.2021
Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Գվինեայում Էբոլա համաճարակի ավարտի մասին, որի հետևանքով 12 մարդ էր մահացել, գրում է ՌԻԱ լրատվականը։ «Փետրվարի կեսերին Գվինեայում բռնկված էբոլայի համաճարակը այժմ ավարտված է», – ասված է ԱՀԿ-ի հայտարարությունում։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները արձանագրել են հիվանդության 16 հաստատված դեպք, որից 12-ը մահվան ելքով: Ավելի վաղ ԱՀԿ […]
17:46 19.06.2021
ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Ելնելով դրանից Դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալը: Հացագործություն է քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կնիքները, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կտրոնները, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, […]
17:14 19.06.2021
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ): Հիշեցնենք, որ COVID-19-ի […]
20:58 18.06.2021
«Նամախվանի ՀԷԿ»-ի նախագծում եվրոպական միջնորդի ներգրավմամբ շատ դրական գործընթաց է իրականացվում, պետությունը կատարել է առաջին քայլը, այժմ մենք բողոքի շարժման առաջնորդներից դրական հակաքայլեր ենք ակնկալում,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, ԵՄ էներգետիկ միության վեճերի լուծման և բանակցությունների կենտրոնի ներգրավմամբ հանդիպումը կանցկացվի այսօր առցանց: «Եվրոպացի միջնորդի ներգրավմամբ շատ դրական […]
20:33 18.06.2021
ՌԴ կորոնավիրուսի դեմ պայաքարի օպերատիվ շտաբը որոշում է կայացրել հունիսի 22-ից վերականգնել Թուրքիայի հետ բոլոր թռիչքները, ասել է Գոլիկովան: Գլխավոր շտաբը որոշում է կայացրել վերսկսել օդային հաղորդակցությունը Միացյալ Նահանգների հետ, հավելել է նա: Ռուսաստանը վերսկսում է թռիչքները նաև Իտալիայի, Կիպրոսի և Հյուսիսային Մակեդոնիայի,Գլխավոր շտաբը վերսկսում է թռիչքները Բելգիայի, Բուլղարիայի, Հորդանանի, Իռլանդիայի հետ: Ռուսաստանը կավելացնի թռիչքների […]
19:53 18.06.2021
Վրաստանի հանրային պաշտպանն անհիմն է համարում «պարետային ժամն» ուժի մեջ թողնելու իշխանությունների որոշումը: Այս մասին օմբուդսմեն Նինո Լոմջարիան ասել է Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նիստում: Օմբուդսմենը կարծում է, որ միջգերատեսչական համակարգող խորհուրդը պետք է հանրությանը տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է «պարետային ժամն» ազդում կորոնավիրուսի տարածումը զսպելու վրա. «Չնայած, 2021 թ. մարտի դրությամբ համաճարակի […]
19:54 17.06.2021
Հունիսի 17-ին՝ ժամը 15։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (ջրասուզակ): Ջրասուզակը դուրս է բերել Շ․ Հ․-ի (ծնված 1987 թ․) դին […]
19:51 17.06.2021
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 75-րդ նիստի շրջանակներում «Աբխազիայից Վրաստան ու Ցխինվալի շրջանից/ Հարավային Օսիա Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» Վրաստանի ու աշխարհի տարբեր շրջանների կողմից առաջարկած բանաձևն է ընդունել: Հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանը նշված բանաձևը ՄԱԿ-ի ասամբլեայում է ներկայացնում 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի ճանապարհով […]
19:46 17.06.2021
Հունիսի 17-ին՝ ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ անցակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Վ․ Շ․-ն (ծնված 1958 թ․) դուրս է եկել ավտոմեքենայից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, […]
19:44 17.06.2021
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը: Գրում է Ermenihaber.am-ը։ Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել: HDP-ական գործիչներն այնուհետև հանդիպել են Վաքըֆլը գյուղի կոոպերատիվի կին ներկայացուցիչների հետ: Փերվին Բուլդանն այդ հանդիպմանը […]
19:15 17.06.2021
Հունիսի 17-ին՝ ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղուց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ձորում, ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
19:10 17.06.2021
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ռազմավարությունն է ներկայացրել: Հաղորդում է Aliq.ge-ն։ Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանի կառավարության փորձերին՝ ներկայանալ որպես մեդիատոր և ոչ կողմ Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում տարածքային կոնֆլիկտների մեջ: «Եվրամիությունը շարունակում է իր չճանաչման քաղաքականությունը Ղրիմի թերակղզու ապօրինի անեքսիայի և Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես […]
18:53 17.06.2021
ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը և Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված […]
18:47 17.06.2021
Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) հայտարարել է տեղական GÖKBEY (T-625) բազմանպատակ ուղղաթիռի նախագծում գրանցած հերթական առաջընթացի մասին: TAI-ի սոցցանցի էջում արված գրառման մեջ տեղեկացվել է, որ Թուրքիայի քաղավիացիան հավանություն է տվել GÖKBEY (Գյոքբեյ) ուղղաթիռների նախագծի կազմակերպման գործընթացին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սրանից հետո ուղղաթիռի նախագիծը քաղավիացիայի կողմից պետք է ստանա TİP հավաստագիր (դրանով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը […]
18:40 17.06.2021
Գյուղացիական տնտեսությունները Կառնուտի ջրամբարում ոռոգման ջրի դեֆիցիտի պատճառով բերքը կորցնելու վտանգի առջև են հայտնվել։ Շիրակի մարզի մի քանի գյուղերի ցանքատարածքների մեծ մասը ոռոգման սեզոնի մեկնարկից՝ մայիսից մինչև հիմա չեն ոռոգվել, այնինչ ցորենի և գարու, ինչպես նաև վաղահաս կարտոֆիլի ցանքերը գոնե մեկ անգամ պետք է ջրած լինեին։ Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր չի հասնում։ Հունիսի կեսն է, […]
20:59 16.06.2021
Հունիսի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
20:48 16.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չկա մի խնդիր, որը Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ը միասին չկարողանան լուծել, գրում է Ռիա Նովոստին։ «Եթե մենք՝ բոլորս միասին, շահագրգիռ երկրները, ներառյալ՝ Հյուսիսային խորհրդի անդամ երկրները, միասին աշխատեն այս բոլոր խնդիրները լուծելու համար, ես պարզապես չեմ կասկածում, որ մենք կգտնենք բոլոր լուծումները։ Ես չեմ տեսնում որևէ […]
20:40 16.06.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը 8-րդն է: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում, իսկ մեր […]
20:30 16.06.2021
Հունիսի 15-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Եռօրյա զորավարժության նպատակը հրամանատարների հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը: Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ:
20:12 16.06.2021
Վլադիմիր Պուտին-Ջո Բայդեն Ժնևում կայացած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում,ՌԴ նախագահը ամփոփել է 4 ժամ տևած հանդիպման արդյունքները և հայտնել , որ իր ամերիկացի գործընկերոջ հետ պայմանավորվել են, որ երկու երկրների դեսպանները վերադառնում իրենց աշխատանքին: «Ե՞րբ․․․Կոնկրետ վաղը, մյուս օրը ՝սա զուտ տեխնիկական հարց է», – ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
20:06 16.06.2021
Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կայացավ Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով։ armsport.am Հանդիպման միակ գնդակն առաջին կեսին ավելացված րոպեին հեղինակել է ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։ Հանդիպումը սպասարկել են նիդերլանդական մրցավարական բրիգադը՝ Դանի Մաքքելիի գլխավորությամբ։ Հիշեցնենք՝ առաջին տուրում Ռուսաստանը 0-3 հաշվով պարտվել էր Բելգիային, իսկ […]