19:51 16.06.2021
1-ին զորամիավորման հրամկազմը հունիսի 15-ին անցկացրել է ենթակա զորամասերի պլանների ճշգրտման աշխատանքներ։ Ստացված տվյալների ամփոփման արդյունքում մշակվել են համապատասխան փաստաթղթեր, կազմվել են ուղեցույցներ և հասցվել ստորաբաժանումներին։
19:45 16.06.2021
ՀՀ կառավարության կողմից 2021 թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: Տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Մասնավորապես, շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ […]
19:26 16.06.2021
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված ձևաչափով բանակցությունների առաջին մասը սկսվել է Ժնևի La Grange վիլլայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գագաթնաժողովը բաղկացած է երեք մասից. նեղ և երկու ընդլայնված կազմերով՝ թեյի և սուրճի ընդմիջմամբ: Երկու երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը տևել է գրեթե երկու ժամ: Երկու երկրների ղեկավարներից բացի, մասնակցել […]
19:15 16.06.2021
Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության […]
19:10 16.06.2021
Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ։ Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ. 26, 38, 99, 74, 24, 47)։ Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ […]
18:57 16.06.2021
Տեխասում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով ոստիկանության սպա է վիրավորվել։ Այնուհետ տղամարդը դիրքավորվել է տանը: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանները կենցաղային վեճի մասին ահազանգի հետքերով են եկել տարածք և տեղում բախվել են ինքնաձիգով զինված տղամարդուն, վերջինս էլ կրակ է բացել նրանց ուղղությամբ և վիրավորել ոստիկանի: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Իրավապահներին դեռ […]
18:50 16.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին La Grange վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ […]
18:40 16.06.2021
Ուսումնասիրությունների համաձայն՝ միջազգային ճանաչում ունեցող առաջատար պատվաստանյութերը նույնպես արդյունավետ են հնդկական շտամի դեմ: Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Կան մի շարք ուսումնասիրություններ, որ պաշտպանում են ինչպես նախկինում Covid-ով վարակված անձանց իմունիտետը, այնպես էլ այսօր առկա պատվաստանյութերը, բայց համեմատաբար ցածր տոկոսային երաշխիքով, քան ստանդարտ շտամների […]
19:40 15.06.2021
Ուկրաինայի անվտանգության երկու պաշտոնյաներ Դոնբասի շփման գծի մոտակայքում պայթել են ականների վրա, լրագրողներին ասել է Դոնեցկի Ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ժողմիլիցիայի խոսնակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Համաձայն «Վոստոկ» օպերատիվ մարտավարական խմբի շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվության, հունիսի 14-ին Պավլոպոլի շրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկման հանձնաժողովի ներկայացուցիչների դիրքեր տեղափոխելիս երկու զինծառայող շեղվել են սահմանված […]
19:25 15.06.2021
Հունիսի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաև […]
19:20 15.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ,«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի անդամները Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ հունիսի 21-ից հետո ծանր աշխատանք է սպասվում երկրի տնտեսությունն ու անվտանգային համակարգը, բանակը վերականգնելու ուղղությամբ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը շեշտել է, որ «Հայաստան» դաշինքում համախմբած են կարող ու պրոֆեսիոնալ ուժեր: ՀՅԴ Գերագույն […]
19:06 15.06.2021
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ հաջորդ օրը հանդիպում կանցկացնի Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ այդ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել «երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները»: Ակնկալվում է, […]
19:02 15.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 14-ին մեկնարկած «Տիեզերական տարածության հետազոտում»՝ GLEX-2021 (Global Space Exploration Conference), խորագիրը կրող միջազգային համաժողովին: Տիեզերական, ավիացիոն, աստղագիտության բնագավառներին առնչվող ներկայացուցչական այս համաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում նախարարի պաշտոնակատարն հանդես է եկել ելույթով: Հայկ Չոբանյանն ընդգծել է, որ տիեզերական հետազոտությունների բնագավառում Հայաստանը մեծ […]
18:48 15.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։ Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կայացած այս հանդիպումը թեև «դրական» մթնոլորտում է անցել, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունների հանգուցալուծման համար որևէ առաջընթաց չի ապահովել։ […]
18:40 15.06.2021
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների Շուշի կատարած այցի կապակցությամբ․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու […]
18:27 15.06.2021
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում ծրագրում են նախատեսվում է Թուրքիայի հյուպատոսության բացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: Էրդողանն երեկ է ժամանել Բաքու, որտեղ տեղի է ունեցել դիմավորման արարողություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջ հետ Շուշիում ստորագրել է դաշնակցային հարաբերությունների մասին լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր։ «Շուտով մենք նախատեսում ենք հյուպատոսություն […]
18:18 15.06.2021
Որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական և մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք: Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական և պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ […]
18:13 15.06.2021
Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկվել են նաև ամբողջությամբ պատվաստված բնակչության համար խրախուսական միջոցառումներ սահմանելու հարցը: Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, եթե տեղաշարժի սահմանափակումը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց: «Այսօր մենք քննարկեցինք նաև խրախուսման միջոցառումները, որ կրկնակի պատվաստված մարդկանց դեպքում պարտադիր թեստավորում այլևս անհրաժեշտ […]
20:00 14.06.2021
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղական դիտորդական խմբերի համար դասընթացները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը։ «Ականատես» դիտորդական առաքելության նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվող դասընթացների մասնակիցները ընտրատեղամասերում հետևելու են ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրախախտումների և վիճահարույց դրվագներին։ Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ են այս պատասխանատու աշխատանքը կատարելու։ Ընտրության օրը տեղամասերում դիտորդական աշխատանք կատարելու համար, համեմատ նախորդ ընտրությունների, դիմողների […]
19:40 14.06.2021
Թուրքիան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Ռուսական պատվաստանյութը տեղափոխող ինքնաթիռը վայրեջք է կատարել Ստամբուլի Էսենբողա օդանավակայանում։ Թուրքիայի առողջապահության նախարարը դեռևս ապրիլ ամսին հայտարարել էր, որ 6 ամսվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութի 50 միլիոնանոց խմբաքանակ։ Մինչև հունիս ամսվա վերջ նախատեսվում էր 30 միլիոն չափաբաժնի ներմուծում։ Բացի դրանից՝ […]
19:33 14.06.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներին Տոկիոյի Օլիմպիական խաղերի անվտանգ անցկացմանն աջակցելու համար: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Անգլիայի Քորնուոլ քաղաքում երեկ ավարտված G7- ի գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ առաջիկա ամառային մարզահանդեսի ցանկալի կայացումը կդառնա COVID-19-ի հաղթահարման միասնության խորհրդանիշ: Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 39 օր:
19:58 12.06.2021
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին անկեղծացել է, թե ինչ կանի, եթե Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ-2020-ում: Բոյարսկին կուտի է իր գլխարկը, եթե մրցաշարի ավարտին Ռուսաստանի հավաքականը ոսկե մեդալներ նվաճի: «Հիշե՛ք, Եվրոպայի առաջնությունը 2004-ին: Ոչ ոք չէր հավատում հույներին, շատերն անգամ ծիծաղում էին այս թիմի վրա, բայց նրանք […]
19:47 12.06.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրը: Բուխարեստում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Ռուսաստանի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 29-րդ քայլին Արոնյանը ստիպեց Գրիշչուկին անձնատուր լինել: Մրցաշարային աղյուսակում Արոնյանն առայժմ 4-րդն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո […]
19:40 12.06.2021
Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումը ասել է, որ «Լիվերպուլից» այլ ակումբ տեղափոխվելու ընտրությունը դժվար էր, և նա կարող է հայտնվել իսպանական «Բարսելոնայում»։ Վեյնալդումը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ: «Դժվար ընտրություն էր: Ես մոտ չորս շաբաթ բանակցում էի «Բարսելոնայի» հետ։ ՊՍԺ-ն ավելի վճռական էր: Պետք է ասեմ, որ ես նաև մտածում էի, որ կարող եմ […]
19:28 12.06.2021
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայաստան վերադարձող 15 գերիների լուսանկարը։ Հայ գերիներին փոխանցում են ադրբեջանա–վրացական սահմանով` Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց։
19:21 12.06.2021
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անձամբ հանդիպել են G7-ի գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ համագործակցությունը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայության կողմից շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումից հետո Թրյուդոն և Մակրոնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: «Կանադան և […]
19:12 12.06.2021
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Ուելսի ու Շվեյցարիայի հավաքականները ոչ-ոքիով ավարտեցին հանդիպումը: A խմբի Բաքվում կայացած հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Շվեյցարիայի կազմում հաշիվը բացեց Բրել Էմբոլոն(49-րդ րոպե), իսկ 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ուելսի հավաքականի հարձակվող Կիֆեր Մուռը: Մարզադաշտից խաղին հետևում էին 8 782 հանդիսական: Երեք միավորով խմբի առաջատարն է Իտալիան, մեկական միավոր ձեռք […]
19:02 12.06.2021
Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։Armeniasputnik.am-ի փոխանցմամբ տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։ Նշենք, որ հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան։ […]
18:50 12.06.2021
Հունիսի 12-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։30-ին, մարել՝ 16։37-ին։ Այրվել է փայտե տնակ (մոտ 50 քմ)։