TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մեծ յոթնյակի երկրները կստեղծեն Չինաստանին հակազդելու գլոբալ նախագիծ

18:40 12.06.2021

Մեծ յոթնյակի(G7) երկրների ղեկավարները Բրիտանական Քորնուոլում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են նախաձեռնել Չինաստանին հակազդելու գլոբալ նախաձեռնություն, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Նշվում է, որ գաղափարը վերաբերելու է զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նոր նախագծերին:   «Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է G7-ի առաջնորդներին՝ քննարկելու ռազմավարական մրցակցությունները Չինաստանի հետ և գործողությունները որոշելու համար, որոնք կօգնեն […]

̰
Նիդեռլանդների հավաքականի խաղացողները ծնկի չեն իջնի Եվրո-2020-ի խաղերից առաջ

18:32 12.06.2021

  Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականը հրաժարվել է ռասիզմի դեմ պայքարի խորհրդանիշ ծնկի գալու գաղափարից, ասել է թիմի ավագ Ջորջինո Վեյնալդումը:   Մրցաշարից առաջ ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ «ցանկացած խաղացող, ով ցանկանում է հավասարություն ձեռք բերել ծնկի նստած մարդկանց միջև, կստանա այդ իրավունքը»:  ՈՒԵՖԱ ԵՎՐՈ -2020-ի մեկնարկային խաղում Իտալիայի և Թուրքիայի ֆուտբոլիստները  […]

̰
Վրաստանում ,սեպտեմբերին, հնարավոր է բաց տարածքներում հանվեն շնչադիմակները

18:23 12.06.2021

Լավատեսական կանխատեսման համաձայն, սեպտեմբերին, հնարավոր է, բաց տարածքում հանենք շնչադիմակները,- այս մասին հայտարարել է Իմունիզացման տեխնիկական խորհրդականների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Իվանե Չխաիձեն, կանխատեսման հետևում, երբ հնարավոր կլինի հանել շնչադիմակները բաց տարածքում, կա միայն մեկ հարց` քանի՞ մարդ է երկրում պատվաստվել կրկնակի անգամ: «30% -40% հասնելու դեպքում […]

̰
ՀՀ ՊՆ անդրադարձել է Սև լճի տարածքում Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումների տեղակայման մասին լուրերին

18:08 12.06.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սյունիքի մարզի Սև լճի տարածքում Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղակայման մասին տարածվող լուրերի վերաբերյալ։ «Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել […]

̰
Թուրքական «Էնկա» ընկերությունը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել  «Նամախվանի ՀԷԿ»-ի նախագիծը և լքել երկիրը

17:46 12.06.2021

Նամախվանի ՀԷԿ-ի «Էնկա» շինարարական ընկերությունը հայտարարում է, որ լուրերն այն մասին, որ ընկերությունը հավաքել է տեխնիկան և դադարեցրել աշխատանքը, իրականությանը չի համապատասխանում: Հայտնում է 1tv.ge-ն։ «Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում, իբր «Էնկա» ընկերությունը տեխնիկան հավաքել ու դադարեցրել է իր աշխատանքը, դա չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել երկրի համար կարևոր նախագիծը՝ «Նամախվանի ՀԷԿ»-ը, հրաժարվել […]

̰
5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում

17:40 12.06.2021

Չինաստանի սեյսմիկ կենտրոնի մասնագետները այսօր գրանցել են 5․0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:   Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18: 00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին) 16 կիլոմետր խորության վրա:   Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:  

̰
Հադրութի շրջանում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն

17:28 12.06.2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

̰
Գերմանիայում Telegram ալիքին սպառնում է մինչև 55 միլիոն եվրոյի տուգանք

17:21 12.06.2021

  Գերմանիայում Telegram մեսենջերին սպառնում է մինչև 55 միլիոն եվրոյի տուգանք՝ պետական ​​ծառայությունների հետ կապ հաստատող պաշտոնյայի բացակայության և օրինախախտ բովանդակության դեմ պայքարի միջոցներ չկիրառելու պատճառով, հաղորդում է Spiegel- ը:   Հրապարակման համաձայն, ԳԴՀ արդարադատության դաշնային նախարարությունը պահանջում է, որ Telegram-ը «ենթարկվի օրենքին», պլատֆորմը պետք է հասանելի լինի  իշխանություններին, անհապաղ հեռացնի քրեական բովանդակությունը և ակտիվորեն […]

̰
Հայաստանը դառնում է Արևելյան Եվրոպայից դեպի Իրան, դեպի Միջին Արևելք տանող օղակ․Տիգրան Խզմալյան

20:59 11.06.2021

Հայաստանը դառնում է Արևելյան Եվրոպայից դեպի Իրան, դեպի միջին արևելք տանող օղակ: Այս իրավիճակում Հայաստանը պետք է  ճիշտ գնահատի արտաքին քաղաքական ազդակներն ու հասկանա, որ դրանք մաս են կազմում ներքաղաքական զարգացումներին,- կարծիք է հայտնել Հայաստանի եվրոպական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը:

̰
Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվել են

20:45 11.06.2021

Վրաստանում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի շարք սահմանափակումներ է վերացրել: Սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնում են ուժի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ, մասնավորապես, Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը: Երեկոյան ժամը 23:00-04:00-ն տեղաշարժվելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով: Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ […]

̰
ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են ամառային սեզոնի ընթացքում պարզեցնել ճանապարհորդության սահմանափակումները

20:12 11.06.2021

ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են պարզեցնել ճանապարհորդության սահմանափակումները ամառային սեզոնի ընթացքում: Ըստ «Reuters»-ի, Եվրամիության անդամ 27 երկրների դեսպանները աջակցել են Եվրահանձնաժողովի այն առաջարկին, համաձայն որի՝ լիարժեք պատվաստված մարդիկ կկարողանան ազատ ճանապարհորդել եվրոպական երկրներում: Բացի դրանից, հուլիսի 1-ից ԵՄ-ում կգործարկվեն Covid-19 սերտիֆիկատները: Ճանապարհորդների համար ահմանափակումները կգործեն կախված իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակից: Օրինակ, «կանաչ գոտու» երկրներից ժամանած […]

̰
Լոռու մարզում բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ է հայտնաբերվել

19:56 11.06.2021

ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը […]

̰
Վաղարշակ Հարությունյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն անդրադարձել են անհետ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին

19:44 11.06.2021

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ շփման գծի ամբողջ երկայնքով սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին: Վաղարշակ Հարությունյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին […]

̰
ԱՀԿ-ն նախազգուշացնում է Եվրոպայում կորոնավիրուսի վտանգավոր շտամի տարածման մասին

20:52 10.06.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  Եվրոպայում կորոնավիրուսի հնդկական շտամի տարածում է կանխատեսումը, այս մասին է նախազգուշացնում ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլուգեի հայտարարությունը : Հաղորդում է Ռիա Նովոստին։ Ըստ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի, հենց SARS-CoV-2- ի այս տարբերակն է, որ ներկայում ամենամեծ անհանգստությունն է առաջացնում. Այն վարակիչ է և ունակ է վարակել նույնիսկ իմունիտետ ունեցողներին: […]

̰
Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացել են Աժ հանձնաժողովի հավանությանը

20:35 10.06.2021

Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նշվել է, որ առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել […]

̰
Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն

20:20 10.06.2021

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

̰
Լիտվայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կբարձրացնի Վրաստանի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

20:18 10.06.2021

Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես Արևելյան գործընկերության հարցը, որը շատ կարևոր է,- այսպես է պատասխանել Լիտվայի նախագահ, Գիտանաս Նաուսեդան լրագրողների այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջընթաց կլինի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցում: Լիտվայի նախագահի խոսքով, այդ հարցը ակտիվորեն քննարկվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի հետ: «Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես […]

̰
«Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել

20:02 10.06.2021

«Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներից Վառլամ Գոլեթիանին ասել է, որ Տվիշի գյուղում առճակատում է տեղի ունեցել իրավապահների ու ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների միջեւ: Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, Գոլեթիանին հայտնել է, որ «Էնկա» ընկերությունը ոստիկանության օգնությամբ վառելիք է բերել կիրճ, ինչը բողոքել են վրանում գտնվող ակտիվիստները: Նրանք թույլ չէին տալիս բեռնատարը շարժվեր, ինչին հաջորդել է աղմուկ: […]

̰
Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների

19:52 10.06.2021

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

̰
Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են Զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները

19:47 10.06.2021

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է Զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է Զինված ուժերում […]

̰
ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը Անվտանգության համագործակցության ֆորումում անդրադարձել է ՀՀ տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը և սադրիչ գործողություններին

19:41 10.06.2021

Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ […]

̰
Աշխարհում նույնքան մարդ է մահանում սովից, որքան կորոնավիրուսից

19:30 10.06.2021

Այսօր աշխարհի բնակչության թիվը կազմում է ավելի քան 7 871 640 500 մարդ: Չնայած կորոնավիրուսի համավարակին, այս տարի գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել: Այսօրվա դրությամբ աշխարհում հանրային առողջության վրա արդեն ծախսվել է 7 400 000 000 ԱՄՆ դոլար: Համաշխարհային Worldometer աշխարհաչափը ներկայացրել է տվյալներ հունիսի 10-ի՝ ժամը 12:40-ի դրությամբ։ Ըստ […]

̰
Գործադիրը հաստատել է «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման» ժամկետը երկարաձգելու և շահառուների ցանկը ընդլայնելու մասին որոշումը

19:16 10.06.2021

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է կորոնավիրուսի տարածման դեռևս շարունակվող պայմաններում տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին ուղղված՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման» ժամկետի երկարաձգելու և շահառուների ցանկի ընդլայնման մասին որոշումը։ Որոշմամբ, տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունները հնարավորություն կունենան պետության կողմից 2021 թվականի ապրիլից-հուլիս ամիսը ներառյալ ստանալ վարկի դիմաց վճարման ենթակա տոկոսների 75 տոկոսի […]

̰
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը տարհանվածների գործով Ռուսաստանի պարտավորությունների կատարման համար սահմանել է վերջնական ժամկետ

19:10 10.06.2021

Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, 2021 թվականի հունիսի 7-9-ը կայացած իր նիստում գնահատել է արտաքսվածների գործի կատարման գործընթացը և որոշում է կայացրել: Այս մասին  է հայտնում 1tv.ge-ն։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ, որոշման համաձայն, հանձնաժողովը Ռուսաստանի համար վերջնաժամկետ է սահմանել ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ը, որպեսզի ուղղակիորեն փոխհատուցում վճարվի Վրաստանի […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում

18:49 10.06.2021

Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարությունում: Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

18:47 10.06.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը դիտարկման ենթարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր […]

̰
Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի ավարտը նախատեսված է 2021-ի տարեվերջ

18:40 10.06.2021

  Անի թաղամասում  գերմանական KFW բանկի վարկային միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն են ընթանում։ Ընդհանուր 1 կմ երկարության Մինաս Ավետիսյան փողոցում ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվել են, շարունակությունը Մինաս Ավետիսյան – Տրդատ Ճարտարապետ փողոցներն իրար միացնող 13-րդ փողոցում է։ 1կմ երկարության փողոցում  100 մետրը մեկ  խողովակները  փոխելուց հետո շինարարները ծածկույթը վերականգնում են, […]

̰
Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին

19:55 09.06.2021

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ: Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես […]

̰
Անգլիական ակումբները 3․5 միլիոն ֆունտ տուգանք կվճարեն Սուպերլիգային միանալու համար

19:52 09.06.2021

  Վեց անգլիական ֆուտբոլային ակումբներ, որոնք ցանկանում էին մրցել Եվրոպայի Սուպերլիգայում, մոտ 20 միլիոն ֆունտ տուգանք կվճարեն Անգլիայի Պրեմիեր լիգային, հաղորդում է Sky Sports-ը:   Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց ապրիլին, իսկ դրա անդամների թվում էին «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Մի քանի օր անց բոլոր անգլիական ակումբները հայտարարեցին, որ հրաժարվում են […]

̰
Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

19:45 09.06.2021

Հրաձգային զենքի տիրապետման հմտությունների ամրապնդման նպատակով զորամիավորումներում հունիսի 8-ից 9-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Մինչ հրաձգության անցնելը՝ անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողներին առաջադրված կրակային խնդիրների կատարման և հաստիքային զենքից կրակի վարման կարողությունները։

̰
BACK_TO_TOP