19:37 09.06.2021
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հունիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում […]
19:30 09.06.2021
Ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը: «Տեղեկացնում ենք, որ Դմիտրի Գունկոն և իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են «Նոա»-ից: Շնորհակալություն ենք հայտնում Դմիտրի Գունկոյին՝ թիմը դժվարին 2020-ի հոկտեմբերից հետո գլխավորելու համար: Հենց նրա ղեկավարությամբ «Նոա»-ն իր թիմային խաղով վերահաստատեց իր […]
19:22 09.06.2021
Հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։ Եռօրյա զորավարժության անցկացման նպատակն է մարտական պատրաստականության աստիճանների բերելիս հրամանատարների հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների […]
19:14 09.06.2021
Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերն ութ շրջանում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում բերման են ենթարկել HDP-ական 12 ընդդիմադիր գործչի: Ձերբակալվածների մեջ են նաև Ստամբուլի Բեյօղլու վարչական շրջանի ղեկավար Մեհմեթ Սաիթ Բորը, կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավարներ Ֆեներ Գյունանան, […]
19:09 09.06.2021
Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման միացյալ կենտրոնի գործունեությունը, չորեքշաբթի հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն միջգերատեսչական խորհրդատվությունների արդյունքների ամփոփումից հետո։ Երեքշաբթի Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդակցություններ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ: Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարարներ Սերգեյ Վերշինինը, Ալեքսանդր Գրուշկոն և Անդրեյ […]
18:55 09.06.2021
Ռուս լրագրող Նոբել Առուստամյանին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերի հավատարմագրում չտրամադրելու որոշումը խտրական է, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը: Ավելի վաղ բլոգեր Վասիլի Ուտկինը իր Telegram ալիքում հայտնել էր, որ Առուստամյանը չի ստացել Եվրո-2020-ի ընթացքում աշխատելու հավատարմագրում` Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործադիր փոխնախագահ Էլխան Մամեդովը […]
18:47 09.06.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այժմ առկա պայմաններով «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծը չի շարունակվի: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես լրագրողներին ասել է Իրակլի Ղարիբաշվիլին, բանակցություններ են տարվում ներդրողների հետ այս հէկը ավելի լավ պայմաններով կառուցելու համար: «Ինչ վերաբերում է «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծին, ես ժառանգել եմ այս նախագիծը և այս հիմնախնդիրը: Ես ուզում եմ ձեզ ասել, […]
19:51 08.06.2021
3-րդ զորամիավորման զորամասերում հունիսի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Համալիր պարապմունքների ժամանակ բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ցուցադրվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։
19:35 08.06.2021
Հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։ […]
19:23 08.06.2021
4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 8-ին անցկացրել են համալիր մարզումներ: Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործվել օդային թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները:
19:15 08.06.2021
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Երեխայի առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատել: Նա բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ մանկաբույժի հսկողության ներքո: Այժմ բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 10-ը երեխա: Հիշեցնենք, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ […]
19:07 08.06.2021
Եթե Ճապոնիայի իշխանությունները որոշեն չեղարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ապա 2021թ. 1,7%-ով կնվազի երկրի տնտեսական աճը: Դա լրջորեն կազդի երկրի ընդհանուր վիճակի վրա: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Bloomberg-ի ուսումնասիրությունը: Վարչապետ Յոսիհիդե Սուգան մայիսի 28-ին երկարացրեց արտակարգ դրությունը Տոկիոյում և ինը այլ նահանգներում՝ մինչև հունիսի 20-ը: Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն նախատեսում հետաձգել խաղերը: Եթե միջոցառումը […]
19:01 08.06.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, Չավուշօղլուն հանդիպման վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ քննարկել ենք մեր հարաբերությունները և ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Զարգացնելու ենք մեր համագործակցությունը Լատվիայի հետ։ Այդ երկիրը ՆԱՏՕ-ում մեր 2-րդ գործընկերն է, որ […]
18:50 08.06.2021
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 51 հաղորդում: Դրանցից 11-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 24-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզիկական անձանց […]
18:43 08.06.2021
Լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել առաջիկա 2020 թվականի Եվրոպայի առաջնության համար: Այս մասին հայտնում է հայտնի բլոգեր Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում անասնական անարդարություն կա, ապա ահա այն: Նոբել Առուստամյանն իրականում չի աշխատի Եվրո 2020-ում: Նա հավատարմագրված չէ: Նոբելը հավատարմագրված չէ։ Քանի որ բոլոր երկրներում բոլոր տեղական կազմակերպչական կոմիտեները պետք է կանաչ լույս […]
18:25 08.06.2021
Անհայտ անձը հարվածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմքին։ Միջադեպը տեղի է ունեցել պետության ղեկավարի Դրոմի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Դրանից հետո անվտանգության աշխատակիցները միջամտել են։ Ոստիկանությունը բերման է ենթարկել […]
18:11 08.06.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ […]
19:50 07.06.2021
84 տարեկան հասակում մահացել է գրող, սցենարիստ, ռեժիսոր, մունետիկների թատրոնի հիմնադիր Ռեզո Գաբրիաձեն: Հաղորդում է aliq.ge-ն։ Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականին Քութայիսում: Նա ավելի քան 35 կինոնկարների հեղինակ է, դրանց թվում է «Միմինոն», «Ար դաիդարդոն», «Կին Ձա Ձան», «Շերեկիլեբին», «Անսովոր ցուցահանդեսը», «Երեքը ճանապարհին» և այլն: 1981 թվականին Ռեզո Գաբրիաձեն Թբիլիսիում հիմնադրել է տիկնիկային թատրոնը: Գաբրիաձեն […]
19:42 07.06.2021
Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) դարձել է մարզական խաղերի համաշխարհային ասոցիացիայի (IWGA) անդամ: Ավելի վաղ մարզաձևն ընդգրկվել էր ոչ օլիմպիական ձևերի համաշխարհային խաղերի պաշտոնական ծրագրում: Սամբոյի հեղինակությունը բարձրանում է աշխարհում, և այդ քայլը անչափ կարևոր է Միջազգային օլիմպիական կոմիտեի մշտական ճանաչման համար,- ասել է FIAS- ի նախագահ Վասիլի Շեստակովը: Սամբոյի ներկայացուցիչները հույս ունեն, որ կկարողանան մասնակցել […]
19:27 07.06.2021
Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ: «Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և […]
19:18 07.06.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով […]
19:08 07.06.2021
Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից այգու տարածքում հայտնաբերվել է կասետային ռումբ։ Տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Ժամը 18։15-ին սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է Արցախի ԱԻ ՊԾ տարածած հաղորդագրության մեջ։
19:05 07.06.2021
Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 11:28-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի ունեցած ավտովթարի մասին: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի Լիսագորի տեղամասային ջոկի փրկարարները: Պարզվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Սալի գյուղի բնակիչ Տ. Ղ.-ն (ծնված 1991թ.) իր վարած Mitsubishi pajero […]
18:54 07.06.2021
Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մեդալ է նվաճել Սան Մարինոյում տեղի ունեցած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Վազորդներ Էլլադա Ալավերդյանը (800 մ, 2:16:10), Երվանդ Մկրտչյան (3000 մ, 8:14:46) և հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը ( 7, 42 մ) գրավել են երկրորդ տեղը, իսկ մեկ այլ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7,39 մ) և վազորդ Ռազմիկ Մկրտչյանը (200 մ, […]
18:43 07.06.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի և Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` խնդիրը վերաբերում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտը կանոնակարգելուն, լրացուցիչ կրթական ծրագրերը` վերապատրաստումները, մասնագիտական […]
18:35 07.06.2021
ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի արդարադատության նախարարությունից պաշտոնական ծանուցագիր են ստացել այն մասին, որ չեն կարող պատժամիջոցներ կիրառել այն ակումբների նկատմամբ, որոնք չեն լքել Եվրոպայի Սուպերլիգան: Ըստ իսպանական Cadena SER հրատարակության՝ Շվեյցարիայի դատական իշխանությունները նախազգուշացնում են միջազգային ֆուտբոլային կազմակերպություններին պատժամիջոցներ չկիրառել «Բարսելոնայի», «Ռեալի» և «Յուվենտուսի» նկատմամբ: Ապրիլի 19-ին 12 հիմնադիր թիմեր հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման […]
18:25 07.06.2021
Լատվիան Վրաստանին կտրամադրի պատվաստանյութի 15 000 դեղաչափ,- այս մասին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ուրախ եմ, որ մենք խթան ենք հաղորդել գործընթացին և հաշվի առնելով նյութատեխնիկական խնդիրը, Covid-19-ի դեմ պատվաստանյութի 15 հազար դեղաչափ առաքվելու է Վրաստան»,- ասել է նախարարը: Ռինկևիչսը ընդգծել […]
18:07 07.06.2021
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» (KKP) կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների: Ցուցարարները պահանջում են, որ Իրաքյան Քուրդիստանում վերջ տրվի Թուրքիայի ռազմական ներկայությանը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզվի Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված սահմանների անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը և Թուրքիային դուրս […]
19:53 05.06.2021
Բուխարեստում մեկնարկած Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անդրանիկ տուրում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց բելգիացի Լուպուլեսցույի հետ: Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: Արոնյանը դեռևս […]
19:45 05.06.2021
Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ, ըստ այդմ, սահմաններից ետ են քաշվում բոլոր ստորաբաժանումների՝ բացառությամբ կանոնավոր սահմանային պարեկների: Այս մասին ասվում է Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանների սահմանազատման և սահմանանշման միացյալ պետական հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությունում, որը շաբաթ օրը հրապարակել է Ղրղըզստանի կառավարությունը։ Նշվում է, որ երկու երկրների հանձնաժողովի […]