TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Իրաքի նախագահը նախազգուշացրել է երկրին սպառնացող ջրի ճգնաժամի վտանգի մասին 

19:35 05.06.2021

  Մինչև 2035 թվականը Իրաքը կարող է ջրի պաշարների լուրջ պակաս ունենալ։Պատճառը տարածաշրջանում կլիմայի փոփոխության և Տիգրիս ու Եփրատ գետերի ջրերի անխնա սպառման պատճառով։  Այս մասին շաբաթ օրը հայտարարեց Հանրապետության Նախագահ Բարհամ Սալեհը՝ խոսելով Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ: «Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքը ենթարկվել է տարբեր ցնցումների: Պատերազմը, պատժամիջոցները, ահաբեկչությունը և ներքին բախումները սպառնում […]

̰
Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻ ՊԾ

19:12 05.06.2021

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

̰
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Մոուրինյուն նշել է Եվրո-2020-ի իր ֆավորիտին

19:05 05.06.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է առաջիկա Եվրո-2020-ի և այս մրցաշարում Ֆրանսիայի հավաքականից սպասելիքների մասին: «Եթե Կիլիան Մբապեն քո թիմում է, չհաղթելը շատ դժվար է: Նա այն խաղացողներից է, ովքեր հաղթում են հանդիպումները և վախեցնում մրցակիցներին: Մբապեն կփորձի ամեն ինչ անել, որպեսզի բոլորին ապացուցի, որ Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից հետո նա հաջորդ լավագույնն […]

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ավարտական հանդիսավոր արարողություն

18:52 05.06.2021

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։ Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին, […]

̰
Աֆղանստանում պայթյունի հետևանքով 11մարդ է զոհվել

18:43 05.06.2021

Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած պայթյունից 11 խաղաղ բնակիչ է զոհվել , հայտնում է տեղական Tolo News- ը՝ վկայակոչելով իշխանություններին: Ըստ հաղորդագրության  ճամփեզրին ական է պայթել, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան: Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրվա երկրորդ կեսին շրջանի գյուղերից մեկում: Տեղի իշխանությունների տվյալներով զոհերի թվում  կան կանայք ու երեխաներ: Շրջանի ղեկավար Հուդադադ Թայիբը […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Դիաշը ճանաչվել է  Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

18:34 05.06.2021

  «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, հայտնում է մրցաշարի կայքը: Անցած մրցաշրջանում Դիաշը Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 23-ը հաղթանակով է ավարտվել,  դառնալով՝ մեկ գոլի հեղինակ: «Սիթին» 2020-21 մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճեց Անգլիայի գավաթը, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: […]

̰
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ

18:27 05.06.2021

Հունիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախին մշտապես սատարելու […]

̰
Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում վնասվածքի պատճառով

18:20 05.06.2021

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Փարիզում ընթացող Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Բաչկովը 1/8 եզրափակիչում ուժերն է չափել Ռուսաստան ներկայացուցչի հետ և վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը: Հաղորդում է «Արմենպրես»-ը։  Գյումրեցի մարզիկը դեռևս պահպանում է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունը, քանի որ առաջատար է Եվրոպական վարկանիշային աղյուսակում: […]

̰
Համասի պնդմամբ, Իսրայելը մայիսին ոչնչացրել է  շարժման ավելի քան 80 անդամների

18:16 05.06.2021

  Իսրայելի բանակը ոչնչացրել է Գազայի հատվածում վերահսկող Համաս շարժման ավելի քան 80 անդամների: Այս մասին այսօր հայտարարել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը, գրում է ՏԱՍՍ-ը:   «Նրանք հույս ունեին ոչնչացնել շարժման 50% -ը, բայց ունեցան զրոյական արդյունք: Մեր շարքերում զոհերի թիվը գերազանցում է 80-ը», – Սինվարի խոսքերը մեջբերում է Saut Al-Aqsa ռադիոկայանը,-նրանք […]

̰
Գվարդիոլան երրորդ անգամ ճանաչվեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ

18:08 05.06.2021

  «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ  Խոսեպ Գվարդիոլան ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակը, հայտնում է մրցաշարի կայքը:   50-ամյա մասնագետը գերազանցել է  Օլե Գունար Սոլսկյաերին («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարսելո Բիելսին («Լիդս»), Դեյվիդ Մոյեսին («Վեսթ Հեմ») և Բրենդան Ռոջերսին («Լեսթեր»): «Սիթին» 2020-21 մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճեց Անգլիայի  գավաթը, ինչպես նաև դուրս եկավ […]

̰
Ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով

18:00 05.06.2021

Հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է երջանկահիշատակ զինվորականի անունով։   Արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, ով մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի տոմսերի գումարները վերադարձվել են ռուս երկրպագուներին

17:51 05.06.2021

  Ավարտվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի  գումարների վերադարձը երկրպագուներին,գրում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին լրատվականին հայտնել է Match Hospitality- ի կապի տնօրեն Մարիա Իզոտովան, որը Տոկիոյի ամառային խաղերի և Պեկինում 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքով զբաղվող լիազորված անձն է:   Մարտի 20-ին Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն որոշել էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտերկրից […]

̰
Շվեդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները

17:35 05.06.2021

Հունիսի 5-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, կկայանա Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։

̰
Զորամիավորումում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ

20:59 04.06.2021

5-րդ զորամիավորումում հունիսի 4-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են հաստիքային զենք-զինամթերքը, հանդերձավորվել, անցել շարային ստուգատես ու հրահանգավորվել առաջադրված խնդիրների կատարման ու մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
Շվեդիա-Հայաստան. հունիսի 5-ին տեղի կունենա մրցակիցների առաջին հանդիպումը

20:54 04.06.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին կանցկացնի իր հերթական հանդիպումը՝ արտագնա խաղում մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Շվեդիայի դեմ հանդիպումը Կապառոսի գլխավորությամբ այս տարվա 2-րդ ընկերական խաղն է Հայաստանի ազգային թիմի համար: Մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Հայաստանի հավաքականը մինչև այս երբեք չէր խաղացել Խորվաթիայի ընտրանու դեմ,առաջիկա մրցակցի՝ Շվեդիայի հավաքականի […]

̰
Քննարկվել են զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները

20:35 04.06.2021

Հունիսի 3-ին և 4-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։   Քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։ Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է […]

̰
ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ

20:30 04.06.2021

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տեղեկատվությամբ` նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ: Ըստ հայտարարության` սա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը: Հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանին հատկացված պատվաստանյութի քանակը հայտնի կդառնա, երբ կորոշվեն նյութատեխնիկական, կարգավորիչ և նմանատիպ այլ հարցեր: Ինչպես հայտնի […]

̰
Ճապոնիայի համաճարակաբանական ռիսկերի վերաբերյալ փաստաթուղթ կներկայացվի Միջազգային օլիմպիական կոմիտեուղթ կներկայացվի

20:22 04.06.2021

Ճապոնիայի համաճարակաբանական հիվանդությունների հակազդման  խորհուրդը առաջիկայում  կներկայացնի  իր կարծիքը՝ խաղերի  ռիսկերի վերաբերյալ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը կներկայացվի Միջազգային օլիմպիական կոմիտե: Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ռիսկերը: Հարցը ոչ այնքան մարզիկների և բնակչության միջև շփումների մեջ է, այլ  մարդկանց տեղաշարժի: Ենթադրվում է, որ հարցին ըմբռնումով կմոտենա կառավարությունն ու խաղերի կազմկոմիտեն: Հունիսի 20-ին  Տոկիոյում  և երկրի այլ վարչատարածքներում կավարտվի […]

̰
Բաքուն շարունակում է անտեսել միջազգային բոլոր նորմերը և դատում է հայ գերիներին

20:12 04.06.2021

Բաքուն, անտեսելով հայ գերիներին ազատ արձակելու միջազգային կոչերը, օրերս ընթացք է տվել պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողների դատավարությանը։ Եվրոպական կառույցները դատապարտում են Ադրբեջանի վարքը։ Արդյո՞ք այդ հայտարարություններն ազդելու են հայ  գերիների տունդարձի վրա: Մանրամասներ է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։

̰
ՌՈՒՀ-երի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

20:03 04.06.2021

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն:   Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: Շրջանավարտներին ողջունել և անվտանգ […]

̰
Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

19:57 04.06.2021

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Միասին մենք կարող ենք. Համագործակցություն Վրաստանի և Հայաստանի միջև՝ արտակարգ իրավիճակներում»․ նախագծի հիմնական նպատակն է բարելավել աղետների ռիսկի կառավարման համակարգը, ստեղծել զարգացման հնարավորություններ և միջսահմանային համագործակցության մեխանիզմներ: Համաձայնագիրը կնպաստի միջսահմանային համագործակցությանը և […]

̰
Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ-ի համար ռիսկային երկրների ցանկում

19:48 04.06.2021

Եվրամիությունը կրկին Թուրքիային չի ներառել այն երկրների ցանկում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները,- հաղորդում է Ermenihaber.am-ը։ ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղևորությունները այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Արտոնյալ երկրների ցանկում այս անգամ տեղ են գտել Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Ավստրալիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թայլանդը։ Իսկ Թուրքիան նախկինի պես կշարունակի մնալ […]

̰
Թուրքիայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումներով Էրդողանի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել

19:49 03.06.2021

Թուրքական «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություններ է անցկացրել հասարակության շրջանում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն նախորդ ընտրություններին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքի և ընդդիմադիր «Միլլեթ» (Ազգ) դաշինքի նկատմամբ, գրում է Ermenihaber-ը։ Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ընդդիմադիր «Միլլեթ» դաշինքի վարկանիշը աճ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած  «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի վարկանիշը […]

̰
Հազարավոր կամավորականներ հրաժարվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզահանդեսի մասնակցությունից

19:43 03.06.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերին հազարավոր կամավորականներ, ովքեր պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը: Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով: 80․000 կամավորականներից շուրջ 10․000-ն արդեն հրաժարվել է: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդացության և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին մասնակցել […]

̰
Հայ խաղաղապահներն անցկացրել են վարժանքներ

19:26 03.06.2021

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։   Վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:

̰
Համաշխարհային հակադոպինգային գործակալության ամենամյա սիմպոզիումը չի կայանալու

19:15 03.06.2021

Համաշխարհային հակադոպինգային գործակալության /WADA/ ամենամյա սիմպոզիումը, որը նախատեսված էր Լոզանում առաջիկա հոկտեմբերին, չի կայանալու: ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ այն հետաձգվել է և, հավանաբար, տեղի կունենա եկող տարվա մարտի երրորդ տասնօրյակում: Սիմպոզիումին մասնակցում են միջազգային ֆեդերացիաների, ազգային, տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզիկներ և այլոք:

̰
Բիթլիսում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները շարունակվում են

19:08 03.06.2021

Ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումները շարունակվում են: Այդ բախումների հետևանքով հունիսի 3-ին թուրք մեկ զինվորական է սպանվել, ևս 2-ը՝ վիրավորվել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք ուժայինները 3 քուրդ զինյալի են սպանել: Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական […]

̰
«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն. իրականացվելու են շինարարական աշխատանքներ

18:58 03.06.2021

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Այս մասին հայտնում  է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը։ Նշվում է, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

18:46 03.06.2021

Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:   Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը: Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Զինված ուժերի զարգացման […]

̰
Մոսկովյան եռակողմ խորհրդակցության ժամանակ քննարկվել է 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը․ ՊՆ

18:42 03.06.2021

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնել են  պաշտպանության նախարարությունից։   Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում եղել է նաև մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքից ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը։   «Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, […]

̰
BACK_TO_TOP