19:37 24.05.2021
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի հայտարարության` հնարավոր է, որ տարբեր երկրներում բրիտանական շտամը փոխարինվի հնդկականով: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ բոլոր շտամների վերաբերյալ դիտարկումներ են ընթանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Ըստ Գամկրելիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ լաբորատոր հաստատված չէ: «Ինչպես գիտեք, այլ շտամներ արդեն հայտնվել են եվրոպական տարբեր երկրներում ՝ […]
19:28 24.05.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության: «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել […]
19:21 24.05.2021
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ քաղաքացին 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում որոշել է Արցախից Երևան տեղափոխված փախստական որևէ ընտանիքի տեղավորելու […]
19:13 24.05.2021
Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գործարարի մամուլի խոսնակը և հայտնել, որ այլ մանրամասների մասին կտեղեկացնեն առաջիկայում։
19:03 24.05.2021
23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Հայտնում է ՀՖՖ-ն։ Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել […]
18:57 24.05.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր […]
18:44 24.05.2021
Մայիսի 5-23-ը ներառյալ Երևանում և մարզերում գործող պատվաստումային շարժական կետերում իրականացվել է 2876 պատվաստում, որից՝ 2205-ը AstraZeneca-ով, 313-ը Sputnik V-ով, 358-ը CoronaVac-ով։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշենք, որ շարժական կետերն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին: Երևանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ» համալիրի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի […]
18:30 24.05.2021
Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Դուդայի այցի ընթացքում նախատեսվում է, որ վերջինս համաձայնագիր […]
18:07 24.05.2021
«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի մասնակիցները, Արդարադատության տան մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Ցույցի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց և բողոքել հէկի կառուցման դեմ: «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները, որոնք Հանրապետության հրապարակից բողոք-երթ են սկսել ժամը 16:00-ին, փակել էին Արդարադատության տան հարակից տարածքը: Դրանից հետո նրանք շարժվել […]
23:58 23.05.2021
Հունիսի 1-ից Իսրայելը հրաժարվում է գրեթե բոլոր սահմանափակումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: Մասնավորապես վերացվում է պատվաստումների «կանաչ անձնագրի» անհրաժեշտությունը, և չեղարկվում են «մանուշակագույն ստանդարտի» սահմանափակումները, որոնք կարգավորում են փակ տարածություններում և բաց տարածքներում գտնվող մարդկանց թիվը: «Իսրայելը վերադառնում է բնականոն կյանքի», – հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի […]
23:52 23.05.2021
Ryanair ինքնաթիռը, որը թռչում էր Աթենքից Վիլնյուս և ականապատման մասին հաղորդագրության պատճառով շտապ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում, ժամանել է Լիտվայի մայրաքաղաքի օդանավակայան, այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Flightradar24 ավիացիոն պորտալը։ Ինքնաթիռը Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 21: 27-ին: Կատարվածի առնչությամբ ավելի ուշ պարզաբանում ստացվեց , որ ինքնաթիռի ականապատման մասին տեղեկությունները […]
23:06 23.05.2021
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները մայիսի 24-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Մինսկում Ryanair-ին պատկանող ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված միջադեպը և հնարավոր պատժամիջոցների սահմանելու հարցը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Բարենդ Լեթսը: «Եվրախորհրդի նախագահը վաղը կբարձրացնի Մինսկում Ryanair չվերթի հարկադիր վայրէջքի հարցը: Կքննարկվեն հետևանքներն ու հնարավոր պատժամիջոցները»,- գրել է նա Twitter- ում […]
21:58 23.05.2021
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Մ-23 Եվրոպայի առաջնությունը:Այսօր մրցումային վերջին օրն է: Armsport.am-ի փոխանցմամբ՝ 72 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը այս մրցաշարում՝ իր քաշային կարգում ամենաուժեղն էր: Եզրափակչում աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրը 6-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին ու կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:
21:17 23.05.2021
Մայիսի 23-ին «Ուրարտու»ֆուտբոլային ակումբ է այցելել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայումս հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ Անվանի դարպասապահը վարպետության դաս է անցկացրել պատանի դարպասապահների հետ, իսկ հանդիպման վերջում հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել է պատանի դարպասապահների հարցերին, կիսվել իր փորձով և խորհուրդներ տվել։
20:48 23.05.2021
Մայիսի 23-ին, ժամը 15։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քարաբերդ – Սարակապ դաշտամիջյան ճանապարհի մոտ 3-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված 1987 թ․) […]
20:29 23.05.2021
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում Մ-23 Եվրոպայի առաջնությունը:Այսօր մրցումային վերջին օրն է: 60 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է Անդի Խուան Սուչի հետ ու հաղթել ժամանակից շուտ՝ կանգնելով պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Հաղորդում է Armsport.am-ը։
20:16 23.05.2021
Վնասներ՝ քամու հետևանքով Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են […]
19:45 23.05.2021
Հաջորդ շաբաթ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև նախատեսված է տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն։ Հաղորդում է Ռիա Նովոստին։ Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի Սոչիում Պուտինը կհանդիպի Ղրղզստանի նախագահի հետ և խորհրդակցությունների շարք կանցկացնի ռազմական հարցերի քննարկման նպատակով։
18:20 23.05.2021
Ռուսաստանի Դաշնության Եսենտուկի քաղաքում կայացել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշար, որտեղ հանդես են եկել հայ պատանի ըմբիշները: Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը: Արծաթե մեդալ եննվաճել Սարգիս Բեգոյանը (48 […]
18:00 23.05.2021
Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ: Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում […]
17:45 23.05.2021
Հյուսիսային Իտալիայում ճոպանուղում տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ է մահացել, РИА Новости- ին հայտնել է հյուսիսային Պիեմոնտի շրջանի լեռնափրկարարական ծառայության խոսնակը: «Խցիկում տասը մարդ կար, ես հաստատում եմ, որ նրանցից ութը մահացել են: Երկու երեխայի ծանր վիճակում տեղափոխել են Թուրինի հիվանդանոց»,-ասել է նա: Դեպքը տեղի է ունեցել գրեթե 1500 մետր բարձրության՝ Լագո Մաջորե […]
17:12 23.05.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ իտալական ակումբում։ Tuttomercatoweb-ը գրում է, որ Մխիթարյանն արդեն «համոզել է» Ժոզե Մոուրինյուին, որ իր՝ հռոմեական ակումբում հետագա ելույթների համար հիմքեր կան։ Մոուրինյուն, որն ամռանը կգլխավորի «Ռոման», տվել է իր համաձայնությունը Մխիթարյանի՝ հաջորդ մրցաշրջանում ևս իտալական ակումբում մնալուն։ Նոր պայմանագրի քննարկման համար հանդիպում է նախատեսվում։ […]
16:55 23.05.2021
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, լեգենդար Ֆերնանդո Իեռոն:Հայտնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։ Առաջիկա օրերին հանրահայտ իսպանացին դասախոսությամբ հանդես կգա Երևանում կայանալիք ֆուտբոլային մարզչական համաժողովի ընթացքում
16:35 23.05.2021
Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով զոհվել է 32-ամյա ադրբեջանցի, կան նաև վիրավորներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ վերջերս վրացական Դմանիսիում նույնպես զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ, որը վերածվել էր անկարգությունների։
16:20 23.05.2021
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Այս մասին հայտնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների […]
15:45 23.05.2021
Աթենք – Վիլնյուս ուղևորվող Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում՝ օդանավի ականապատման մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից: «Այս մասին զեկուցեցին օդաչուները: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց,ականապատման մասին տեղեկությունը չհաստատվեց», -ասել էմամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ ուղևորների ուղեբեռն այժմ ստուգվում է, դրանք վերանայվում […]
15:30 23.05.2021
Այսօր Երևանում տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ համագումարը: Համագումարին ելույթներ են ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ներկայացվել է կուսակցության ծրագիրը, ինչպես նաև համագումարը ընտրել է կուսակցության վարչության նոր կազմը: Համագումարի վերջում կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում․
15:18 23.05.2021
Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ «Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը […]
15:00 23.05.2021
«Ուրարտուի» դարպասապահների մարզիչ, իսպանացի մասնագետ Ագուստին Խարկե Պերեսը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով երևանյան թիմի՝ «Արարատի» նկատմամբ երեկ տարած կարևոր հաղթանակի և իր թիմի դարպասապահների մասին․«3 միավոր, ոչ մի բաց թողած գնդակ և մեկ քայլ առաջ՝ դեպի եվրագավաթային ուղեգիր։ Բայց կարևոր էր նաև այն, թե «Ուրարտուի» ակադեմիայի դարպասապահներն ինչ սովորեցին այսօր։ Նրանք վերլուծեցին […]
14:45 23.05.2021
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 8951 դեպք, համաճարակի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 118 482 մարդ, բուժվել է 4 617 762 մարդ: Ամբողջ աշխարհում, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, վարակված է 165,7 միլիոն մարդ, իսկ Ջոն Հոփքինսի համալսարանի գնահատականներով ՝ դրանց թիվն արդեն գերազանցել […]