TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արա Այվազյանը Հնդկաստանի դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը

19:43 27.05.2021

Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դևալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի […]

̰
Արցախցի սամբիստը հաղթել է ադրբեջանցուն և հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

19:35 27.05.2021

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվել չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Հիշեցնենք՝ առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվել էր պատանիներին: Հայ մարզիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ. աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրել է Սյուզաննա […]

̰
Թուրքիայում 4 ամսում 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել

19:28 27.05.2021

2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Գրում է Ermenihaber.am-ը։ Զեկույցի համաձայն՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման: Նշվում է, որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը  վատթարացել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման առաջարկով

19:20 27.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները

19:16 27.05.2021

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ավետ Ադոնցը ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի […]

̰
«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները թուրքական ընկերությանն արգելել են շինտեխնիկա տեղափոխել

19:13 27.05.2021

«Ռիոնիի կիրճի պաշտպանները» Թբիլիսիում մի քանի օր  անդադար բողոքի ցույցեր ու երթեր անելուց հետո, վերադարձել են Գումաթի գյուղ, որտեղ փակել են ճանապարհը «Նամախվանի ՀԷԿ»-ը կառուցող թուրքական «Էնկա» ընկերության համար, քանի որ հենց այդ ճանապարհով է ընկերությունը տեղափոխում տեխնիկան հէկի կառուցման վայր: Հաղորդում է Аliq.ge-ն։ «Ռիոնիի կիրճի պաշտպանները» տեղում ոստիկաններից պահանջում են հանել երկաթե պատնեշը: «Ռիոնիի […]

̰
Լիլիթ Մակունցը ՀՀ-ում հավատարմագրված մի խումբ դեսպաններին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ քայլերը

18:57 27.05.2021

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի խումբ դեսպանների հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը, Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները, որոնք պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համարժեք արձագանքի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից: Լիլիթ Մակունցը […]

̰
Ամերիկյան փողոցում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

18:50 27.05.2021

Մայիսի 27-ին՝ ժամը 12:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։13-ին, մարել՝ 15:31-ին։ Այրվել է մոտ […]

̰
ԿԸՀ-ն հորդորում է ընտրողներին ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ցուցակներում

18:39 27.05.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել  տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։ «Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել  տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային […]

̰
Զինծառայողները կատարելագործել են կրակի վարման հմտությունները

19:48 26.05.2021

Անձնակազմի պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 1-ին զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 26-ին անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները կատարելագործել են հաստիքային զենքից կրակի վարման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։

̰
Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա

19:36 26.05.2021

Հունիսի 1-ին կկայանա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիա: Այս մասին նշվում է Անկախության տոնի առթիվ Թուրքիայի նախագահի ուղերձի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է հրապարակել կառավարության մամուլի ծառայությունը։ «Ուրախ եմ, որ 2021 թվականի հունիսի 1-ին, մեր երկիր կատարած Ձեր այցի ընթացքում, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մեր տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները»,- […]

̰
Որ քաղաքական ուժերն են մասնակցելու հունիսի 20-ի ընտրություններին, և ովքեր են ընդգրկված ընտրական ցուցակներում

19:28 26.05.2021

  Այսօր՝ ժամը 18-ին, ավարտվեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: Մինչև ժամը 13-ը ոչ մի քաղաքական ուժ փաստաթղթերը դեռևս չէր հանձնել հանձնաժողով: Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հոսքը սկսվել է օրվա երկրորդ կեսին, և մինչև վերջնաժամկետի ավարտը, SHANTNEWS-ի տեղեկություններով, ԿԸՀ է դիմել 29 քաղաքական կուսակցություն կամ դաշինք։ […]

̰
Նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին

19:18 26.05.2021

Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրադրության կայունացման և այն բարօրության գոտու վերածելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների իրադարձություններից հետո լիարժեք երկխոսության և փոխվստահության […]

̰
ՀԱԿ-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին 3 անունները

19:08 26.05.2021

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցության վերաբերյալ փաստաթղթերը։ Ցուցակը կազմված է 101 թեկնածուից։ Հայտնի են ցուցակի երեք անունները։ Այն  գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում է Լևոն Զուրաբյանը, և երրորդում՝ Իրինա Գաբայանը:  

̰
«Ե՞րբ եք դատարանին հայտնելու Դինքի սպանությունը կազմակերպած «համակարգի» մասին». Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին

19:00 26.05.2021

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին: Գրում է Ermenihaber.am-ը։ Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը: Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան […]

̰
Հայտնի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին տասնյակը

18:37 26.05.2021

Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 10 համարների անունները: Էդմոն Մարուքյան Արտյոմ Գեղամյան Անի Սամսոնյան Գևորգ Գորգիսյան Դավիթ Խաժակյան Կարինե Ղուկասյան Սարիկ Մինասյան Լևոն Մարտիրոսյան Սրբուհի Գրիգորյան Ստեփան Ստեփանյան

̰
Նախընտրական ցուցակները համալրվում են նոր անուններով

19:59 25.05.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով վաղը՝ մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ին, լրանում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը, որից հետո՝ մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը մեկնարկելու է ընտրական ցուցակների գրանցման գործընթացը: Որոշ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակներում ընդգրկվածների անուններն արդեն հայտնի են։  

̰
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան

19:53 25.05.2021

Ուկրաինայի պաշտպանության նախարար, Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան, մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Մինչ տոնական միջոցառմանը մասնակցելը, պաշտպանության նախարարությունում նրան հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի ու Ուկրաինայի միջև երկարամյա բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունն ու հաջող համագործակցությունը: Ջուանշեր Բուրճուլաձեն և Անդրեյ Տարանը վերահաստատել են իրենց […]

̰
Զինծառայող Մհեր Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ՀՀ ՔԿ

19:46 25.05.2021

2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին: Ստացած հրազենային վնասվածքներով Մ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

19:43 25.05.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ սահմանում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ: Դատախազությունը մանրամասներ է հայտնել, նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատելով Վերին Շորժա բնակավայրի հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը, բռնության կոչեր հնչեցնելով՝ պահանջել են ՀՀ Զինված ուժերի զինծառայողներից դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը: Առաջացած վիճաբանության […]

̰
Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը

19:27 25.05.2021

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստությունն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում: Հայտնում է ՀՖՖ-ն։   Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. […]

̰
Արա Այվազյանը ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը ընդգծել է հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումների կատարումը

19:16 25.05.2021

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնել է Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը: […]

̰
Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում

19:09 25.05.2021

  Վրաստանում՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում, ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված մայիսի 25-27-ը մեծ բեռնատարների համար սահմանափակումներ են գործելու, գրում է jnews.ge-ն։    Վրաստանում Ռուսաստանի սահման տանող ռազմավարական նշանակության ճանապարհին առաջիկա երեք օրերին սահմանափակումներ են սահմանվել։   Ինչպես հաղորդում է Վրաստանի ճանապարհային վարչությունը՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու (ռազմավարական ճանապարհ) Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածում, որը Վրաստանից տանում է […]

̰
Ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՀՀ ՔԿ

19:02 25.05.2021

2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված […]

̰
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունած բանաձևով կոչ է անում ԵՄ-ին՝ պահանջել Ադրբեջանից դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից

18:37 25.05.2021

Նիդեռլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Տեղեկացնում է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը։ Բանաձևում ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում միջադեպեր չեն գրանցվել․ՀՀ ՊՆ

18:29 25.05.2021

Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

̰
«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ ակտիվիստներն այսօր ևս շրջափակել են Թբիլիսիի պետական շենքերն ու կարևոր փողոցները

18:27 25.05.2021

«Ռիոնիի կիրճի պաշտպաններն» ու նրանց աջակիցներն այսօր՝ մայիսի 25-ին ևս պլանավորել են, շրջափակել պետական շենքերն ու կարևոր ճանապարհները: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ակտիվիստներն արդեն մի քանի գիշեր է՝ գիշերում են Թբիլիսիի Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում:   Նախօրեին ակտիվիստները երթով հասել էին արդարադատության տան տարածք, ինչը խորհրդանշական էր, հաշվի առնելով, որ պահանջում են նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման […]

̰
Պուտինը և Բայդենը կհանդիպեն հունիսի 15-16-ը Ժնևում 

18:10 25.05.2021

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնևում: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը։   «Վարչակազմի պաշտոնյաները հայտնեցին, որ Ժնևը վերջնականապես հաստատվել է որպես հյուրընկալող քաղաք երկու երկրների ղեկավարների երկար քննարկված հանդիպման համար, որն, ինչպես սպասվում է, տեղի կունենա հունիսի 15-16-ը […]

̰
Մխիթարյանը Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում է

19:55 24.05.2021

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored կայքի վարկածով ընդգրկվել է Ա սերիայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Նա կայքի կողմից ստացել է 7,3 միավոր։ Ամենաբարձր՝ 7,6 միավոր են ստացել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Նապոլիի» առաջատար Լորենցո Ինսինյեն։ Ա սերիայի արդեն ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 […]

̰
Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործարկման հնարավորությունները

19:50 24.05.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը: ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում […]

̰
BACK_TO_TOP