20:35 20.05.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշոնակատար Վահան Քերոբյանն այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։ Հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը նրանց է ներկայացրել հիմնադրամի մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի տնտեսության գիտելիքահեն զարգացմանը։ Կարևորելով նորարարական լուծումներով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է պետության աջակցության անհրաժեշտությունը՝ այդ […]
20:25 20.05.2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դտախազություն: Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, […]
19:57 20.05.2021
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել քաղաքացիներ, տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ: Նրանք հայտարարել են, որ հայրենիքը վտանգի առաջ է և բարձրախոսով հնչեցրել են համախմբվելու, հավաքվելու և միասին պայքարելու տարբեր կոչեր: Հավաքվածների մի մասը քայլերթով շարժվել է դեպի ԱԺ՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու համար: Մյուս մասն էլ բողոքի ակցիան շարունակում է Կառավարության շենքի դիմաց:
19:47 20.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների դեմ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Աքշեներից 250.000 թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին […]
19:30 20.05.2021
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին: Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. […]
19:26 20.05.2021
Մայիսի 17-21-ը Եվրոպայի խորհրդարանում ընթացող լիագումար նիստի շրջանակներում այսօր քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով։ Ադրբեջանի գործողությունները դատապարտող և հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչով հանդես են եկել Եվրախորհրդարանում Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լիտվայի և այլ երկրների պատգամավորները։ Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով պարտադրում […]
19:20 20.05.2021
Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը հայ-ադրբեջանական սահման՝ Սև լիճ տարածք այցելությունից հետո խոսել է իր այցի նպատակների և տպավորությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ անդամ երկրների մյուս դեսպանների հետ նպատակ են ունեցել փաստահավաք առաքելություն իրականացնել և տեղում ծանոթանալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ «Երախտապարտ եմ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ […]
19:03 20.05.2021
Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը: Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել […]
18:56 20.05.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018թթ-ի ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 160.047.460 ՀՀ դրամ: Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016թ. հունիսի 24-ից 2018թ. մայիսի 29-ն […]
19:59 19.05.2021
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը։ Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան […]
19:22 19.05.2021
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության խմբակցության պատգամավորներ էնգին Ալթայը, Օզգյուր Օզելը և Էնգին Օզքոչն օրինագիծ են ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է չեղարկել Թուրքիայի և Իսրայելի միջև ստորագրված փոխհատուցման կարգի վերաբերյալ համաձայնագիրը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելցի հատուկջոկատայինները Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» դրոշակակիր թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանել էին 9 […]
19:03 19.05.2021
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել, որի կիրառման քայլերն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը։ «Համաներումը կիրառելի է մայիսի 19-ի դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից […]
18:49 19.05.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում»,- ասել է Զասը: Նա հայտնել է, որ իրավիճակը մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի […]
18:44 19.05.2021
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Հաղորդում է jnews.ge-ն։ Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 3.1 (ML) մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 06։19-ին: Էպիկենտրոնը գտնվել է Փոկա գյուղի մոտակայքում՝ Նինոծմինդայից ոչ շատ հեռու:
19:59 18.05.2021
Եռօրյա պայքարից հետո ավարտվել է Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնությունը: Երևանի հեծանվահրապարակում կայացած մրցաշարին մասնակցել է 59 մարզիկ Երևանից և հանրապետության մարզերից: Առաջնությանը լավագույնս մասնակցել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ՀՍՕՄՄ) սան Դավիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարում հաղթել է 5 մրցաձևերում: Երիտասարդների մրցապայքարում 4 մրցաձևում հաղթել է Վահե Վիրաբյանը՝ «Հայաստան» մարզական ՀԿ-ից, մեկ մրցաձևում էլ […]
19:55 18.05.2021
Մայիսի 18-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ […]
19:46 18.05.2021
«Արսենալ»-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը 2020/21 մրցաշրջանի ավարտին կհեռանա անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբից: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport իտալական պարբերականի լրագրող Նիկոլո Շիրան: Ըստ Transfermarkеt պորտալի՝ բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Ավելի […]
19:40 18.05.2021
4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 18-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ: Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, զինծառայողները կատարելագործել են մարտական մեքենաների վարման մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։
19:32 18.05.2021
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ խնդրելով չաջակցել խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Շենթոփը նամակում նշել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» և կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա: Նամակում նա շարադրել է Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը […]
19:24 18.05.2021
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մայիսի 17-ին հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Համալսարանում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ունկնդիրներին և ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին դեսպանը համառոտ ներկայացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ԶՈՒ կառուցվածքն ու խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտում ձեռքբերումներն ու Հայաստանի հետ համագործակցության ներկա […]
19:17 18.05.2021
Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։ Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն Aeroflot ավիաընկերությունը։ Aeroflot-ը տեղեկացրել […]
19:12 18.05.2021
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր Շեյխ Մանսուրը կֆինանսավորի ակումբի մի քանի հազար երկրպագուների տեղափոխումը Պորտու, որտեղ տեղի է ունենալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այս մասին հայտնում է «Մանչեսթեր Սիթի»-ի մամուլի ծառայությունը: 2020/21 Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում, տեղի կունենա մայիսի 29-ին Պորտու քաղաքում: […]
19:05 18.05.2021
Մայիսի 17-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիներին: Նիստի ընթացքում կարևորվել է պետական հանրակրթական դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում պատերազմից տուժած ընտանիքներին տարբերակված վերաբերմունք ցուցաբերելու […]
18:58 18.05.2021
«Արմենպրես»-ի տրամադրության տակ է հայտնվել ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1։100 000 մասշտաբով Թիվ J-38-21 քարտեզը, որի համաձայն՝ Սև լիճն (նիշը՝ 2657.5 մ) իր արևմտյան, հարավային և արևելյան ողջ ափեզրով գտնվում է Հայկական ԽՍՀ սահմաններում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում է գտնվում լճի հյուսիսային ափեզրի մի հատված՝ լճի ընդհանուր հայելու մոտ 10 % մակերեսով։ Սև լճից արևելք […]
18:49 18.05.2021
ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. մայիսի 17-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է. կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ […]
18:34 18.05.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար:
18:23 18.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության հնարավոր ուղիները։ Դեսպան […]
19:54 17.05.2021
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Բաքվին ու Երևանին կոչ է արել համաձայնության գալ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու շուրջ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ նախարարի ադրբեջանցի և հայ գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքներից հետո: «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե […]
19:49 17.05.2021
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի զարգացման նպատակով 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ` կրակային դիրքերի փոփոխումով։ Ստուգվել է հաստիքային զենքով կրակի վարման անհատական վարժվածությունը, խմբային գործողությունների կատարման հմտությունները։
19:26 17.05.2021
Չինաստանի Չենդու քաղաքում նշանակված համաշխարհային ամառային ունիվերսիադան, որը պետք է տեղի ունենար 2021-ի օգոստոսին, համավարակի պատճառով տեղափոխվել է 2022 թվական: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Կազմակերպության գործկոմը հաստատել է անցկացման ժամկետը: Այն տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 7-ը: «Չենդու-2021» անվանումն ու տարբերանշանը պահպանվելու են: