19:10 31.05.2021
Վրաստան մուտքի ժամանակ բոլոր զբոսաշրջիկները պետք է PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ ունենան: Հաղորդում է Aliq.ge-ն։ Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում: Նախկինում այցելուները միայն պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք էին ներկայացնում: Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ ցամաքային ու օդային ուղիներով, ունենալով թեստի բացասական պատասխանի մասին […]
18:58 31.05.2021
Երրորդ երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում ստանալ COVID վկայական, համապատասխան մեխանիզմն արդեն մշակվում է, հայտարարել է իրավական հարցերի եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը: «Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, եթե նրանք ժամանում են ԵՄ պատվաստումը հաստատող փաստաթղթով, նրանք կարող են նաև ձեռք բերել ԵՄ COVID վկայական միության տարածքում ճանապարհորդելու համար: Նման մեխանիզմ է պատրաստվում»,- ասել […]
18:50 31.05.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։ Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, նշել, որ Ճապոնիայի հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առանցքային նշանակություն ունի ԲՏԱՆ-ի համար, քանի որ Ճապոնիան տեխնոարդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունի աշխարհում։ Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, […]
18:35 31.05.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական […]
18:24 31.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև […]
18:18 31.05.2021
Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է. «Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, […]
18:10 31.05.2021
ՆԱՏՕ-ն որոշել է սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը կենտրոնակայան` ելնելով անվտանգության միջոցառումներից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: «Մենք անընդհատ գնահատում ենք անվտանգության միջոցառումները այստեղ՝ ՆԱՏՕ-ում: Եվ մենք որոշեցինք սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` հիմնվելով անվտանգության միջոցառումների մեր գնահատման վրա»,- ասել […]
19:58 29.05.2021
Ավարտին է մոտենում Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը։ Տիտղոսային եռյակում երկու թիմերը Գյումրիի ներկայացուցիչներն են։ «Գյումրի» ակումբը ամրապնդել է դիրքերը 3-րդ հորիզոնականում, իսկ «Հայասան» առաջնության ավարտից առաջ արդեն նվաճել է չեմպիոնությունը։ Թիմը մրցաշրջանում կարողացել է 6 մրցակիցների մրցապայքարում ամրապնդել առաջատարի դիրքերը։ Անցկացրած 14 հանդիպումներից ոչ մեկում ակումբը չի պարտվել և ունի 38 միավոր։ Այժմ […]
19:18 29.05.2021
Բաքուն սատարում է ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, ադրբեջանական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի Երևանի հետ, ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Հաղորդում է Ria.ru-ն։ Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: «Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծման Հայաստանի […]
19:06 29.05.2021
2021թ. առաջին չորս ամիսներին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում են […]
18:52 29.05.2021
Պրահայում Ռուսաստանի դեսպանության առաջին խմբի աշխատակիցներին տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Մոսկվա, գրում է ՌԻԱ լրատվականը: Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները հեռանում են Չեխիայից ՝ Պրահայում Ռուսաստանի դեսպանատան և Մոսկվայում Չեխիայի դեսպանատների անձնակազմի հավասարեցման շրջանակներում ՝ մինչև յոթ դիվանագետ և 25 վարչական և տեխնիկական աշխատող: « Ռուսաստանի դիվանագիտական առաքելության կրճատված անձնակազմի երկրորդ խումբը մայիսի 31-ին […]
18:42 29.05.2021
Բոլոր կանոնակարգերի մեղմացումը որոշակի ռիսկ է դեպքերի ավելացման համար, – այս մասին ցամաքային սահմանների բացման վերաբերյալ հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեն նշում է, որ այդ պատճառով բոլոր հանձնարարականները պետք է խստորեն պահպանվեն: «Չի կարելի, որ սահմանը հատի անձը, ով չունի PCR թեստի բացասական պատասխան: Նույնը պատվաստման […]
18:32 29.05.2021
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսի 29-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը: Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով պայմանավորված, համաշխարհային տնտեսությունը […]
18:25 29.05.2021
Air India-ին պատկանող Boeing 777-300-ը, որը հինգշաբթի օրը Նյու Դելիից դեպի Նյուարք թռիչք էր իրականացնում, վերադարձել է օդանավակայան այն բանից հետո, երբ օդանավում չղջիկ է հայտնվել ։ Գրում է ՌԻԱ լրատվականը: Վայրի բնության պաշտպանության ծառայության աշխատակիցներին են կանչվել չղջիկին բռնելու և տեղափոխելու համար: Իսկ Նյուարք թռչող ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը Air India-ի […]
18:15 29.05.2021
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»: Լյուքսեմբուրգի […]
17:34 29.05.2021
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում ։ «ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներով , ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարումով։ Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ […]
17:27 29.05.2021
Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Միևնույն ժամանակ, ըստ Գամկրելիձեի, երկիրն արդեն լքել են այն երեք անձինք, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի հնդկական շտամը, որի շուրջ արել են հայտարարություն, նոր […]
20:58 28.05.2021
Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա երրորդ՝ չեզոք երկրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինի հետ հանդիպումից ընդառաջ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների աշխատակազմերի միջև շփումներ սկսելու մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, […]
20:50 28.05.2021
Ռուսաստանը և Պակիստանը «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման պայմանավորվածություն ձեռք բերեցին, հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը: 2015 թվականի հոկտեմբերի 16-ի միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը ստորագրել են վարչության պետ Նիկոլայ Շուլգինովը և Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆկաթ Ալի-Խանը: «Ստորագրումը թույլ կտա մեր ընկերություններին մոտ ժամանակներս սկսել ծրագրի գործնական փուլը՝ դրանով իսկ օգնելով պակիստանյան կողմին ամրապնդել […]
20:40 28.05.2021
Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է «Johnson & Johnson» կորոնավիրուսի դեմ մեկ դեղաչափանոց պատվաստանյութը: Համապատասխան տեղեկատվությունը տարածում են բրիտանական լրատվամիջոցները: Մեծ Բրիտանիան պատվիրել է «Johnson & Johnson» պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, որը երկիրը կստանա մինչև այս տարվա վերջ: Սա կլինի Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ օգտագործվող չորրորդ պատվաստանյութը: «Johnson & Johnson» պատվաստանյութը հաստատված է Եվրոպայի […]
20:30 28.05.2021
Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ «Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա […]
20:12 28.05.2021
Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) «կանաչ լույս» է վառել Եվրամիության տարածքում Pfizer / BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութերը 12-15 տարեկան դեռահասներիի շրջանում օգտագործելու համար, ասել է EMA- ի պատվաստումների ռազմավարության բաժնի ղեկավար Մարկո Կավալերին: «EMA կոմիտեն այսօր հաստատեց 12-15 տարեկան դեռահասների շրջանում Pfizer / BioNTech պատվաստանյութի օգտագործումը», – ասել նա ճեպազրույցում: Մայիսի սկզբին դեղերի վերահսկման կարգավորողը հայտնել էր, […]
19:58 28.05.2021
Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի այն քաղաքացիները, որոնք կժամանեն Շվեդիա, մայիսի 31-ից այլևս ստիպված չեն լինի ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեդիայի ՆԳ նախարար Միքայել Դամբերգը: «Սկանդինավյան երկրները մայիսի 31-ից կազատվեն մուտքի սահմանափակումներից»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Շվեդիա ժամանող զբոսաշրջիկները դեռ ստիպված են բացասական […]
19:50 28.05.2021
Գումաթի գյուղի տարածքում (Իմերեթիի շրջան), որտեղ բողոքի ցույց էր ընթանում ընդդեմ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման, տեղի է ունեցել քաշքշուկ քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանության միջև: Հաղորդում է jnews.ge-ն։ Ռիոնի գետի կիրճի պաշտպանության համար շարժման անդամները փորձել են ճեղքել իրավապահների տեղադրած մետաղական արգելապատնեշները, բայց վերջիններս թույլ չեն տվել դա անել: Ըստ ցուցարարների՝ իրավապահները բերման են ենթարկել երկու ակտիվիստների: […]
19:40 28.05.2021
Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գործադիր խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել բելառուսական Belteleradiocompany հեռուստաընկերության անդամակցությունը, ասվում է միության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հայտարարությունում նշվել է, որ կազմակերպությունը «ուշադիր հետևում է Բելառուսում ԶԼՄ-ների ազատության աստիճանական վատթարացմանը» և շարունակ կոչ է անում պահպանել խոսքի ազատությունը, անկախությունն ու հաշվետվողականությունը: Նշվում է, որ վերջին շաբաթներին Եվրոպական հեռարձակողների միությանը հատկապես անհանգստացրել […]
20:43 27.05.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե 27, այլ 26 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարած նիստում Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության դիմումի համաձայն հետ է վերադարձրել ընտրություններին մասնակցելու համար երեկ հանձնաժողովին ներկայացրած գրանցման փաստաթղթերը: Կուսակցության ներկայացուցիչը չի պարզաբանել, թե ինչու են նման որոշում կայացրել:
20:40 27.05.2021
Մայիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմումներ, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, պատշաճ վարչարարության, […]
20:29 27.05.2021
Մադրիդի «Ռեալը» պահպանել է եվրոպական ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, որը կազմել է KPMG աուդիտորական ընկերությունը, հայտնում է footballbenchmark.com կայքը, այս մասին գրում է ՌԻԱ լրատվականը: Մադրիդի «Ռեալի» արժեքը տարվա ընթացքում նվազել է մոտ 570 միլիոն եվրոյով և գնահատվում է 2,909 միլիարդ: Բարսելոնան երկրորդ տեղում է (2,869) ՝ գերազանցելով «Մանչեսթեր […]
20:10 27.05.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շաբաթներին տիրող իրավիճակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Լիտվայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հայտարարության մեջ ասված է. «Մեզ անհանգստացնում են երկու երկրների զինված ուժերի սահմանային բախումների մասին հաղորդագրությունները, որոնք վտանգում են ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում երկու կողմերին դեէսկալացնել իրավիճակը […]
19:51 27.05.2021
Մոսկվայի «Դինամոյի» ազգությամբ հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է թիմի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մրցաշրջանը դեբյուտային էր «Դինամոյի» հիմնական կազմում Զախարյանի համար։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) անցկացրած 13 հանդիպումներում խփել է 3 գոլ: Թիմի VKontakte-ի խմբում անցկացված հարցմանը մասնակցել է 3861 մարդ: Զախարյանին կողմ է քվեարկել հարցման մասնակիցների […]