TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

19:16 13.05.2021

Մայիսի 13-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշեց, որ Հայաստանն այդ գործողությունները […]

̰ ̰
ԱԳ նախարարի պաշտոնակատարը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը

18:49 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ […]

̰
Սոչիի փրկարարները 200 մետր բարձրության կիրճից տարհանել են զբոսաշրջիկների

19:42 12.05.2021

Սոչիում փրկարարները ալպինիստական սարքավորումների օգնությամբ զբոսաշրջիկներին տարհանել են 200 մետր բարձրության  կիրճից, հայտնել է Ռուսաստանի Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական վարչության (ЮРПСО) մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:   Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ի երեկոյան: Հերթապահ օպերատորը զանգ է ստացել մի մարդուց, որը հայտնել է, թե Խոստա գետի հունով կիրճագնացության ժամանակ գետի […]

̰
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի

19:35 12.05.2021

  Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Forbes-ի ցուցակում հաշվի է առնվել մարզիկների եկամուտները նախորդ տարվա մայիսի 1-ից մինչև այս տարվա մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը։   Առաջին տեղում իռլանդացի մենամարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն է։ Նա վաստակել է 180 միլիոն դոլար: Նրա կարողության մեծ մասը կազմվել է Proper No․ վիսկիի […]

̰
Արա Այվազյանը Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

19:22 12.05.2021

Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել  պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի շուրջ: Վերահաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու առկա ավանդական բարիդրացիական հարաբերություններին նոր […]

̰
Իրաքի հյուսիսում Թուրքիայի MIT-ի օպերացիայի հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել

19:17 12.05.2021

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում՝ Գարա շրջանում իրականացված ռազմագործողության հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ: Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները ծրագրել էին անցնել հյուսիսիրաքյան Մեթինայի շրջանը և հարձակում կազմակերպել թուրք ուժայինների դեմ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի […]

̰
Վրաստանի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

19:02 12.05.2021

  Մայիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տիգրան Ավինյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ջրել «Հիշատակի պուրակում» նախկինում իր տնկած եղևնին:           […]

̰
Զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

18:57 12.05.2021

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ծառայությունների պետերը հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգներից պաշտպանվելու միջոցներին։  

̰
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները անցկացրել են գործնական պարապմունքներ

19:58 11.05.2021

Մայիսի 11-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։   Զինծառայողները վարպետորեն իրականացրել են առաջադրված խնդիրները և հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի կրակակետերն ու նշանակետերը։

̰
«Շիրակ»-ը Երևանում պարտվեց «Նոա»-ին

19:51 11.05.2021

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտվեց  «Նոա»-ին։   Հանդիպման առաջին կեսում երևանյան ակումբը 3 գնդակի առավելություն ուներ․ «Նոա»-ի կազմում  դուբլ է ձևակերպել Պետրոս Ավետիսյանը և մեկ անգամ էլ տուգանային հարվածով աչքի է ընկել Բենիկ Հովհաննիսյանը։ «Նոա»-ն վաստակեց երեք միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Այս խաղից հետո Գյումրիի ակումբը 13 միավորով […]

̰
Ռուսաստանը ռումինացի դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել

19:43 11.05.2021

Ի պատասխան Ռումինիայից իր դիվանագետի վտարմանը՝ Ռուսաստանը Մոսկվայում Ռումինիայի դեսպանության պաշտպանության կցորդի օգնականին պերսոնա նոն գրատա է հայտարարել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։    «Մայիսի 11-ին Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատը հրավիրվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նախարարությունից հանձնեցին մի գրություն, որով Ռումինիայի դեսպանատան պաշտպանության կցորդ, կապիտան Գ. Իլիեսկուն հայտարարվեց պերսոնա նոն գրատա: Նշված […]

̰
Արցախի ՄԻՊ-ը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների համաժողովին ընդգծել է հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

19:35 11.05.2021

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։ Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

19:26 11.05.2021

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել  ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ «Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում: Կիսում եմ ձեզ հետ այս […]

̰
Բուֆոնը հայտարարել է մրցաշրջանի ավարտին «Յուվենտուսից» հեռանալու մասին

19:22 11.05.2021

  Իտալիայի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Թուրինի «Յուվենտուսից»:   «Իմ ապագան պարզ է և վճռական: «Յուվենտուսում» այս հիանալի և շատ երկար փորձը կավարտվի այս տարի»,- 43-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն՝ հղում անելով beIN Sports-ին: «Ես զգում եմ, որ ամեն ինչ տվեցի «Յուվենտուսի» համար: Մենք հասել ենք […]

̰
Զորամասում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ

18:55 11.05.2021

Զինծառայողների մասնագիտական հմտությունների և մարտական պատրաստության զարգացման նպատակով մայիսի 11-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ: Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է մարտավարական իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

̰
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

18:43 11.05.2021

Մայիսի 10-ին՝ ժամը 18։15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ `  

̰
Պարետային ժամի չեղարկման հարցը Վրաստանի կառավարությունը կքննարկի մայիսի վերջին

18:35 11.05.2021

Վրաստանում պարետային ժամի վերացման շուրջ քննարկումներ կլինեն մայիսի վերջին: Այս մասին Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Նրա խոսքերով՝ առկա իրավիճակը թույլ չի տալիս մտածել պարետային ժամի վերացման մասին: Գաբունիան բացատրել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդությունը գտնվում է պիկում՝ օրական 2000-ական դեպք է արձանագրվում: […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

18:24 11.05.2021

Մայիսի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ […]

̰
Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են ևս 54 ընտանիքներ

18:10 11.05.2021

2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 54 ընտանիքներ (թվով 271 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 9 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավորները և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը […]

̰
Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում. 7-րդ գումարման ԱԺ-ն կլուծարվի

20:00 10.05.2021

ԱԺ-ում ավարտվեց կեսօրին մեկնարկած հատուկ նիստը, որը հրավիրվել էր իրավունքի ուժով, վարչապետի ու կառավարության հրաժարականի հիմքով: Սա արդեն երկրորդ հատուկ նիստն էր: Առաջինն անցկացվել էր անցյալ երկուշաբթի: Այդ օրը, ինչպես նախապես հայտարարվել էր, վարչապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Նա չէր ընտրվել 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս նիստին ևս «Իմ քայլը» […]

̰
Զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կարգը

19:57 10.05.2021

Մայիսի 10-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

̰
ՈւԵՖԱ-ն դեռ չի մեկնաբանել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Լոնդոն տեղափոխելու հարցը

19:46 10.05.2021

  Այս պահին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ոչինչ չունի հաղորդելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Ստամբուլից Լոնդոն տեղափոխելու վերաբերյալ, կազմակերպության մամուլի ծառայությունը  հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի կառավարությունը ՈւԵՖԱ-ի հետ քննարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հարցը` կապված այն բանի հետ, որ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը Թուրքիային ներառել […]

̰
ՀՀ ԱԺ փոխնախագահը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը

19:37 10.05.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակն հանգիստ է․ ՀՀ ՊՆ

19:25 10.05.2021

Մայիսի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը […]

̰
Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան

19:16 10.05.2021

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ, հատկապես իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով: «Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է, բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական […]

̰
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը

19:10 10.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, […]

̰
Արա Այվազյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը

19:02 10.05.2021

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Զրույցի առանցքային թեմաներից է եղել  ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական […]

̰
Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի18-20-ը կգործուղվեն Մոսկվա

18:50 10.05.2021

  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը գործուղման կմեկնեն  Ռուսաստանի Դաշնություն․ ««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին […]

̰
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ

18:42 10.05.2021

Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։ Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։

̰
BACK_TO_TOP