TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար․ Շոյգու

19:12 17.05.2021

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի […]

̰
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հետ

19:06 17.05.2021

Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է ս.թ. մայիսի 12-ից սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա […]

̰
Երևանում անցկացվել է հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը

18:53 17.05.2021

Երևանի հեծանվահրապարակում անցկացվել է Հայաստանի առաջնությունը: Մասնակցել են տարբեր տարիքի 59 մարզիկներ: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Ծրագրում ընդգրկված է եղել  հինգ մրցաձև. 4 կմ հետապնդում, 1 կմ տեղից արագավազք (գիտ), դուրս գալով խմբային վազք, սկրեչ՝ խմբային վազք մեկ վերջնարկով և խմբային վազք՝ միավորներով:   Մեծահասակների հավաքականը կկազմավորվի ամռանը նախատեսված խճուղային հեծանվավազքի առաջնությունից հետո: Առաջիկայում լուրջ ստուգատեսների […]

̰
ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները հեռախոսազրույցում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

18:46 17.05.2021

Տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը սույն խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների […]

̰
Արցախի ՄԻՊ-ը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

18:42 17.05.2021

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի´ տիկին Միյատովիչ, Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և […]

̰
Սիսիանի ԲԿ-ում բուժումը շարունակում է 11 պացիենտ․ համայնքում շարունակվում են ջրի նմուշառումները

18:35 17.05.2021

Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։ Այսօրվա դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով: Մայիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

18:25 17.05.2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը […]

̰
Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալները

18:07 17.05.2021

2021 թվականի մայիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանին: Հաղորդում է aliq.ge-ն։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշվել է, […]

̰
Մեղրիի լեռնանցքում երթևեկությունն իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով

20:35 15.05.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) քարաթափման հետևանքները վերացվում են. երթևեկությունն այժմ իրականացվում է ճանապարհի կողմնային հատվածով և մեկ երթևեկելի մասով։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը վարորդներին հորդորում է տվյալ ճանապարհահատվածով երթևեկելիս լինել ուշադիր և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։

̰
Բեռլինում մի քանի հազար մարդ ցույցի է դուրս եկել ի պաշտպանություն Պաղեստինի

20:27 15.05.2021

Պաղեստինի դեմ  Իսրայելի վարվող  քաղաքականության հակառակորդների ցույցը տեղի է ունենում Բեռլինում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Կրոյցբերգի տարածքում մի քանի հազար մարդ երթ է կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի: Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են շուրջ 1000 ոստիկաններ:   Բեռլինում սա օրվա մեջ անցկացված երկրորդ պաղեստինամետ գործողությունն է: Առաջինը տեղի է ունեցել Նոյկելնի տարածքում և ավարտվել է […]

̰
Լևանդովսկին կրկնել է Մյուլերի հավերժական ռեկորդը

20:08 15.05.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։   Լեհ հարձակվողը կրկնել է Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը։ Այժմ Մյուլերի ակտիվում 40 գոլ կա 28 խաղում։ Գերմանիայի առաջնությունում՝ մեկ մրցաշրջանում ավելի հաճախ գոլ խփել է միայն Գերդ Մյուլերը։ 1972-1973 մրցաշրջանում գերմանացին դարձել է 36 գոլի հեղինակ, […]

̰
Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի երկու զինվորական է մահացել 

19:53 15.05.2021

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  փոխհրաձգության հետևանքով  մահացել է երկու ադրբեջանցի զինվորական: «Մայիսի 15-ին,  երեք անհայտ անձինք խախտել են պետական ​​սահմանը Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտ (Իրանի հետ սահմանին – խմբ.): Նրանք  չեն ենթարկվել  սահմանապահների «կանգ առ» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, այնուհետ թողել են բեռները և փորձել փախչել դեպքի […]

̰
Շիրակի մարզում հաստատված 70 սուբվենցիոն ծրագրերից 22-ը ճանապարհաշինական են

19:40 15.05.2021

 Մարզում այս տարի իրականացվելիք հաստատված սուբվենցիոն  ծրագրերը 70-ն են։ Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում  նշել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։Պատասխանատուն նաև շեշտել է, որ կարևոր են ոչ միայն ծրագրերի քանակը և ծավալը, այլ համայնքների համար դրանց արդյունավետությունը՝ տնտեսական կամ սոցիալական առումով:   «Մենք անընդհատ հորդորում ենք և քննարկում  ենք, […]

̰
Նոան հաղթանակի հասավ Փյունիկի նկատմամբ, Արարատ-Արմենիան` Ուրարտուի

19:30 15.05.2021

VBET ՀՊԼ  7-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Հանդիպման 15-րդ րոպեին Օտուբանջոն առաց մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը տանտերերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պոլյակովը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ նիգերիացի հարձակվողը խփելով այս խաղում իր երկրորդ գոլը՝ հաղթնակա պարգևեց «Արարատ-Արմենիային»: Հաղորդում է armsport.am-ը։ Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» միավորների […]

̰
Թուրքիայում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը

19:19 15.05.2021

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստը, որը տեղի կունենա մայիսի 16-ին, Թուրքիայիում,կանցկացվի  արտգործնախարարների մակարդակով: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարությունում։ «Թուրքիայի նախաձեռնությամբ՝ խորհրդակցելով Պաղեստինի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի  հետ, որը հանդիսանում է ԻՀԿ ներկայացուցիչ , նախատեսվեց  արտգործնախարարների մակարդակով 2021 թ. մայիսի 16-ին արտակարգ նիստ անցկացնել՝ վիդեոկոնֆերանսի տարբերակով: Հանդիպմանը, որին մասնակցելու է […]

̰
Հայտնի է՝ քանի շաբաթ բաց կթողնի Զլատան Իբրահիմովիչը

18:57 15.05.2021

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով  6 շաբաթ բաց կթողնի: Այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Հաղորդում է Armsport.am-ը։   Հարձակվողն այսօր բուժզննում է անցել:  39-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կարիք չի ունենա, բայց վերականգնման համար նվազագույնը 6 շաբաթ կպահանջվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի առաջիկա առաջնությունը։

̰
Մարդու իրավունքների փաստահավաք աշխատանքի արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում կուղարկվեն միջազգային կազմակերպություններին

18:38 15.05.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

18:28 15.05.2021

Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

̰
Ռաուլը կարող է փոխարինել Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում

18:16 15.05.2021

Ռաուլը «Ռեալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանին փոխարինելու հիմնական հավակնորդն է, հայտնում է Marca մարզական պարբերականը:   Նյութում ասվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը հավանական թեկնածուների քննարկման ժամանակ այլ անուններ է հայտնել, բայց բանակցողների մեծամասնությունը ֆավորիտ համարում է Ռաուլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թիմը կարող է գլխավորել Յոախիմ Լյովը, ով շուտով կլքի Գերմանիայի […]

̰
Շիրակի մարզի հեռավոր համայնքների համար կապույտ վառելիքին այլընտրանք կարող են լինել ֆոտովոլտային կայանները

18:08 15.05.2021

Պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող այս տարվա սուբվենցիոն հայտերում ընդգրկվել է համայնքների գազաֆիկացմանն ուղղված երկու ծրագիր։Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը shantnews-ին տված հարցազրույցում  անդրադառնալով  գազաֆիկացման ծրագրերին, նշել է, որ նախորդ տարի սուբվենցիայով հնարավոր է եղել  բնական գազով ապահովել  Բայանդուր համայնքը, որը ապագայում հնարավորություն կտա գազաֆիկացումից օգտվել նաև հարակից բնակավայրերին։  «2020 […]

̰
Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

18:01 15.05.2021

Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը:    Խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:   Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:    Արմեն Գրիգորյանը կարևորելով […]

̰
Գանձա գյուղում վերանորոգվում է Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը

20:53 14.05.2021

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ` Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները:Հայտնում է  aliq.ge-ն։ Այս մասին  տեղեկացնում է հիմնադրամը՝ իր ֆեյսբուքյան էջում ու կոչ անում ներդրում ունենալ` հայ մեծ հեղինակի տուն-թանգարանի բարեկարգման գործում. «Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: 1000 և ավելի […]

̰
Վրաստանի իշխանությունները քննարկում են գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումների թուլացման հարցը

20:42 14.05.2021

«Մենք դեռ երկար չենք կարողանա հանել դիմակների հետ կապված սահմանափակումները, դա ուղղակիորեն կապված է պատվաստվածների թվի հետ»,-այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն։ Նրա խոսքով՝ դիմակը պաշտպանության միջոց է, հատկապես կորոնավիրուսի տարածման պիկ շրջանում: «Որքան էլ մենք արդյունավետ հաղթահարենք մինչեւ մայիսի վերջ սպասվող պիկը, դիմակը պաշտպանության միջոց է»,- հայտարարել […]

̰
Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ զորքերը. Փաշինյան

20:20 14.05.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել է սահմանային որոշակի կետերի ճշգրտման հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ: Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իհարկե սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում, ես ասել եմ այդ մասին ՌԴ մեր գործընկերներին, մենք, […]

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները

19:47 14.05.2021

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Պատգամավորները նշել են, որ իրենց խորապես մտահոգում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները, քաղաքական գործիչների ու լրագրողների ձերբակալությունները, Քոբանիի դատական գործի հետ կապված ապօրինությունները և Ստամբուլյան կոնվենցիայից պաշտոնապես դուրս գալու որոշումը: Նրանք […]

̰
«Գյումրի» ԲԿ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են կատարվել բուժաշխատողների համար

23:55 13.05.2021

«Գյումրի» բժշկական կենտրոնում Շիրակի մարզպետարանի և Գյումրու թիվ երկու պոլիկլինիկայի համագործակցությամբ իրականացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ՝ բուժաշխատողների համար։ Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են նաև  Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում […]

̰
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում․Փաշինյան

20:06 13.05.2021

Այսօր հրավիրած անվտանգության խորհրդի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի Սև լճի հատվածում ադրբեջանական զինուժը հայ- ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել է ոչ թե տեղային խնդիր լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով: «ՀՀ զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել […]

̰
Արա Այվազյանը և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

19:56 13.05.2021

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է  Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության […]

̰
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին

19:34 13.05.2021

Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին։ Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների  մեկնարկի, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

̰
Արցախի ՄԻՊ-ը նամակներ է հղել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների

19:25 13.05.2021

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին, որում, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին և հետպատերազմյան իրավիճակում Արցախում առաջացած հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին։ Պաշտպանը կոչ է արել միջազգային գործընկերներին՝ ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկել համատեղ ջանքերով ստեղծված […]

̰
BACK_TO_TOP