18:35 10.05.2021
Թուրինի «Յուվենտուսը» որոշում է կայացրել հեռացնել գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին։ Աշխատանքից հեռացումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ, հայտնում է CalcioMercato լրատվականը: «Յուվենտուսը» մայիսի 9-ին Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին» 0: 3 հաշվով: Թուրինյան թիմը մրցաշարային աղյուսակում 5-րդն է և այդ դիրքում մրցաշարն ավարտելուց հետո չի հայտնվի Չեմպիոնների լիգայում: […]
18:27 10.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստի ընթացքում, որում ասվում է․ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Մեծարգո փոխնախագահներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Սիրելի հայրենակիցներ, Տեղյակ ենք բոլորս, որ մեր այսօրվա հավաքի նպատակը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելը: Բայց, հաշվի առնելով նաև, որ, […]
18:20 10.05.2021
Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։ Մարզպետը խոսել է համայնքների ներկայացուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։ Նշենք, որ այս պահի […]
18:07 10.05.2021
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային, Եվրամիության կողմից 40 հազար լարի (ավելի քան 11,6 հազար դոլար) գրավը վճարելուց հետո: Գրում է ՏԱՍՍ-ը։ «Դատարանը լսեց մեղադրող և պաշտպանական կողմերի դիրքորոշումները և որոշեց, որ Նիկա Մելիան պետք է լքի քրեակատարողական հիմնարկը, քանի որ բավարարվել է […]
19:53 08.05.2021
Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելու խնդրանքով Ճապոնիայում մայիսի 5-ին, 47 ժամվա ընթացքում, հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Խնդրագիրն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի այցը […]
19:49 08.05.2021
Մայիսի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ […]
19:32 08.05.2021
«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար – Հայաստան 2021»-ի 6-րդ օրը՝ մայիսի 8-ին, ճամբարին մասնակցող երեխաները մասնակցեցին ծառատունկի Ջրժեվի արգելոցապարկային համալիրում։Տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը և ՖԻՖԱ մրցավարների դեպարտամենտի ղեկավար Մասիմո Բուզական։
19:23 08.05.2021
Ֆրանսիայի իշխանությունները մտահոգված են ֆրանսիական հասարակության շրջանում կատարվող բռնությունների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների աճով: Այս մասին Պորտուում (Պորտուգալիա) ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Ավինյոնում ոստիկանի սպանությունը: «Իրականությունն այն է, որ հասարակության մեջ բախվում ենք բռնության, և դրա մակարդակն աճում է», -ասել է Մակրոնը, ում […]
19:12 08.05.2021
Սոֆիայում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր՝ մայիսի 8-ին, պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։ Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, մրցաշարին ներկայացված է չորս մարզիկով։Հաղորդում է Armsport.am-ը։ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել է մեքսիկացի Սամուել Գուրիային, այնուհետև 9-0 հաշվով հաղթել է լիտվացի Յուստաս Պետրյավիչուսին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այստեղ […]
19:00 08.05.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Ցուցուլյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:
18:43 08.05.2021
Առնվազն 27 մարդ է զոհվել, 46-ը վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմուտքում գտնվող դպրոցի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին հայտարարել է աֆղանական 1TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Քաբուլում երեք պայթյուն է որոտացել : Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ 35 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: […]
18:20 08.05.2021
Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը» եւ կատալոնական «Բարսելոնան» հայտարարել են, որ շարունակելու են ջանքեր գործադրել ժամանակակից ֆուտբոլում բարեփոխումներ իրականացնելու համար՝ չնայած Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) «ճնշումներին ու սպառնալիքներին»: ՈւԵՖԱ-ն երեկ հայտարարեց, որ ինը ակումբներից յուրաքանչյուրը, որոնք սկզբում մասնակցում էին Եվրոպական Սուպեր լիգայի ստեղծմանը, բայց հետագայում հրաժարվեցին գաղափարից, պետք է 15 միլիոն եվրոյի նվիրատվություն կատարեն որպես […]
18:12 08.05.2021
Չորս մարդ մահացել է ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ձնահյուսի պատճառով։ ձնահյուսի տակ է մնացել զբոսաշրջիկների երկու խումբ։Գրում է ՌԻԱ լրատվականը՝ հղում անելով Սավոյա շրջանի իշխանությունների հայտարարությանը: Ձնահյուսը տեղի է ունեցել Ալպերի Գալիբի լեռնանցքի մոտակայքում ։Դեպքի վայր են հասել ժանդարմերիայի սպաները, երկու ուղղաթիռներ և հատուկ վարժեցված շներ: «Նախնական տվյալներով չորս զբոսաշրջիկ է մահացել, և […]
18:05 08.05.2021
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը բուժզննում է անցել, որի արդյունքում ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է մկանային վնասվածք, հայտնում է մադրիդյան ակումբի կայքը: 35-ամյա պաշտպանի մոտ առկա է ձախ ոտքի մկանների տենինիտ:Թե ինչքան կտևի իսպանացի ֆոիտբոլիստի բուժումն ու վերականգնումը հստակ ժամկետներ չեն հաղորդվում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին երկու օրերին Ռամոսը չի մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում: […]
17:56 08.05.2021
Առողջապահության նախարարի պաշտանակատարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան. ա) այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների […]
17:25 08.05.2021
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել «Պարի Սեն Ժերմենի» հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի կայքը: 29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչեւ 2025 թվականի ամառ: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը, այս տրանսֆերը ռեկորդային է ֆուտբոլի պատմության մեջ. բրազիլացու համար փարիզցիները 222 միլիոն եվրո են վճարել: ՊՍԺ-ի կազմում հարձակվողը անցկացրել […]
21:50 07.05.2021
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է […]
21:42 07.05.2021
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 11-ին կայցելի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Regionmonitor-ը: Սա թուրք բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կլինի թագավորություն 2018թ. ի վեր, երբ Ստամբուլում սպանվեց լրագրող Ջեմալ Խաշըգջին: Չավուշօղլուի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին […]
21:34 07.05.2021
Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցել է ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շնորհավորելով ռազմական համալսարանի դասախոսական կազմին և կուրսանտներին լսարանի բացման կապակցությամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ բարեկամ երկու պետությունների դաշնակցային հարաբերությունները և […]
21:15 07.05.2021
6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայի Թասմանիա կղզու հարավում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոբարտ քաղաքից 1,296 կիլոմետր դեպի հարավ՝ 23 կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
21:07 07.05.2021
Uniao Quimica դեղագործական ընկերությունը Բրազիլիայում կսկսի Sputnik V պատվաստանյութի արտադրությունը՝ առանց սպասելու, որ դեղը կհաստատվի Սանիտարական տեսչության ազգային գործակալության կողմից: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է դեղագործական ընկերության ղեկավար Ֆերնանդո Մարկեսը: «Հաջորդ շաբաթ մենք ակտիվ նյութի խմբաքանակ կստանանք Մոսկվայից և կսկսենք պատվաստանյութը շշալցնել Գուարուլհոսի գործարանում», -ասել է դեղագործական ընկերության ղեկավարը՝ խորհրդարանական լսումների ժամանակ: Նա […]
20:50 07.05.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը հայտնել է, որ վստահ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կազմակերպելու հարցում: Հունիսին Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Սպիտակ տանը հարցրել են ամերիկացի առաջնորդին։ «Մենք ի վիճակի ենք դա անել (անցկացնել հանդիպումը): Մենք հստակ ժամանակ կամ վայր չունենք: Սա քննարկվում է»,-ասել է Բայդենը: Պատասխանելով այն հարցին, թե […]
20:42 07.05.2021
Մայիսի 7-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին: […]
20:38 07.05.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել է ներկայիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մինչև մայիս ամսվա վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստելու են բոլոր նրանց, որոնց հետ տուրիստներն առնչություն են ունենալու։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Նախկին արտգործանախարար, ներկայում ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն Չավուշօղլուի այս հայտարարության առնչությամբ իր վրդովմունքն է արտահայտել նշելով. «Տեսե՛ք, թե […]
20:30 07.05.2021
Մայիսի 6-ին և 7-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ […]
20:25 07.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ 2021 թ. մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, […]
20:10 07.05.2021
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով Վրաստանում հաստատվել է պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու 300 դեպք: Հաղորդում է Aliq Media-ն։ Գամկրելիձեի խոսքով` այս դեպքում վարակը հեշտությամբ է ընթանում։ «Մենք չենք ասում, թե պատվաստանյութը 100% պաշտպանություն է ապահովում: «Սինոֆարմը» շուրջ 79% պաշտպանություն ունի, բայց պատվաստվելուց կամ կրկնակի պատվաստվելուց հետո վարակը կանցնի շատ […]
20:02 07.05.2021
2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է: Դրան հակառակ 2021-ի մարտին ռեկորդային աճ են գրանցել Սաուդյան Արաբիայից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալները՝ հասնելով 284.3 մլն դոլարի: […]
19:54 06.05.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ԵԱՀԿ տարածաշրջանում իր հատուկ ներկայացուցիչների հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ նախագահի հատուկ և անձնական ներկայացուցիչների հետ քննարկել ենք Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտությունների կարգավորման ձևաչափերը, թե ինչպես շարժվել դեպի կայուն խաղաղություն ԵԱՀԿ […]
19:47 06.05.2021
ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ է քվեարկել 82 պատգամավոր, 1-ը՝ ձեռնպահ։ Ըստ Ընտրական օրենսգրքի նախագծի առաջարկվում է էականորեն նվազենել ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում է նվազեցնել կուսակցությունների համար նախատեսվաանցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4%, իսկ դաշինքներինը՝ հակառակը՝ բարձրացնել: […]