20:07 10.04.2021
ԱՄՆ հարավում, Լուիզիանա նահանգում տեղի ունեցած պտտահողմից մեկ մարդ մահացել է, յոթը վիրավորվել են։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ հայտնում է տեղական KATC հեռուստաալիքը։ Սենթ Լենդրիի տեղական համայնքի ղեկավար Ջեսսի Բելարդը ասել է, որ շաբաթ գիշերը տորնադոն հարվածել է տեղական երկու բնակավայրի: Ըստ Բելարդի,տուժածներից յոթը տեղափոխվել է հիվանդանոց: Պտտահողմի հետևանքով ութ տուն ավերվել է, վնասվել է հինգ […]
19:52 10.04.2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր հայտարարել է, որ «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտվել են և Ավստրիայի համար արդեն հնարավոր է ռուսական պատվաստանյութ գնել: «Ավստրիայում մեր գնումն հնարավոր է »,- լրագրողներին ասել է Կուրցը ՝ նշելով, որ բանակցությունները «դե ֆակտո ավարտվել են»:Կանցլերը նշել է, որ ռուսական դեղամիջոցի մեկ միլիոն չափաբաժնի գնումը կարագացնի […]
19:43 10.04.2021
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը» Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի փորձնական տեղամասերում երեկ շարունակվել է ասֆալտապատումը։ Մասնագետները չափել են տեղադրվող ասֆալտի ջերմաստիճանը, տեղադրված ծածկից վերցրել են փորձանմուշներ՝ լաբորատոր ուսումնասիրության ենթարկելու եւ ներկայացված պահանջներին որակի համապատասխանությունը ստուգելու համար։
19:32 10.04.2021
Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիորսյանը պոկում վարժությունում գրավեց փոքր ոսկե մեդալ: Օլիմպիական փոխչեմպիոնը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը: Հաղորդում է Armsport.am-ը։
19:27 10.04.2021
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:Հայտնում է ՀՖՖ-ն։ Ապրիլի 10-ին Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կայացավ մրցաշարի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը Հայաստանի և Հորդանանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 25’ Օլգա Օսիպյան՝ 1:0 56′ Մայսա Ջբարահ՝ 1:1 Հայաստան 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 5. Անի Կարապետյան (20. Աննա […]
19:15 10.04.2021
Այսօր տեղի ունեցել Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու Նվեր Ծառուկյանի պսակադրությունը: Hraparak.am -ը էքսկլյուզիվ լուսանկարներ է ներկայացրել հարսանիքից։ Համացանցում նաև կադրեր են հրապարակվել ռեստորանային համալիրից, որտեղ տեղի է ունենում է Նվեր Ծառուկյանի և Բյուզանդ Ավետիսյանի դստեր հարսանիքը:
19:05 10.04.2021
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում: Factor.am-ի փոխանցմամբ նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին: Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ […]
18:58 10.04.2021
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նա նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ […]
18:47 10.04.2021
Ապրիլի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։49-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե […]
18:43 10.04.2021
Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը կկորցնի 15 միլիոն եվրո «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» դեմ տնային խաղերում՝ թիմի պահեստային մարզադաշտում հանդիսատեսի բացակայության պատճառով , հաղորդում է իսպանական Football Espana պորտալը ՝ հղում տալով Marca թերթին։ Երեքշաբթի երեկոյան կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ» – «Լիվերպուլ» (3: 1) առաջին հանդիպումը։Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ […]
18:36 10.04.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը գործատուներին կոչ է անում աշխատակիցներին տեղափոխել հեռավար ռեժիմի: Ինչպես նաև, այսօր տեղի ունեցած նիստին, խորհուրդը որոշում է կայացրել մայիսի 4-11-ը երկրում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:Հաղորդում է Aliq Media-ն։ Խորհուրդը քննարկել է համաճարակաբանական իրավիճակը, որը վատթարանում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում: Խորհուրդը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին ճիշտ օգտագործել […]
20:50 09.04.2021
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ։ Ըստ նախարարության տվյալների, 2021թ․ ապրիլի դրությամբ գրանցվել է 1542 թափուր աշխատատեղ: Սա վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, որը վկայում է տնտեսական ակտիվության և բիզնեսի լավատեսության աստիճանական վերականգնման մասին։
20:40 09.04.2021
Այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով կայացված վճիռների կատարմանը» ծրագիրը։ Նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված այն վճիռների կատարման հարցում, որոնցով արձանագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այդ վճիռների կատարումը ենթադրում է արդարադատության մատչելիության բարելավում, ազգային դատարանների կողմից վճիռների չկատարման […]
20:30 09.04.2021
Դիլիջանի ոլորաններում մինչ հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիշեցնենք‚ որ Դիլիջանի ոլորանները (Մ4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ83+200-կմ91+176 հատված‚ մոտ 8կմ) ներառված են 2021 թվականի պետական բյուջեով հիմնանորոգման ծրագրերում։ Հիմնանորոգման շրջանակներում կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը։
20:20 09.04.2021
Տեղի է ունեցել «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ «AstraZeneca AZD1222» թեմայով առցանց դասընթաց, որի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները քննարկել և ներկայացրել են նոր տվյալներ «AstraZeneca AZD1222» պատվաստանյութի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ նաև տրամադրվել է տեղեկատվություն ԱՀԿ ռեսուրսների վերաբերյալ` բնակչության հետ հաղորդակցության հմտությունների և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների առումով:
20:12 09.04.2021
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը մոտենում է գագաթնակետին` մեկ անգամ ևս զգուշացրել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ու բնակչությանը կոչ արել խստորեն պահպանել բոլոր կանոնները: Մասնագետը վստահ է` իրավիճակի վատթարացումը պայմանավորված է սահմանված կանոնների և խորհրդատվությունների խախտմամբ: «Բոլոր ցուցանիշները վկայում են, որ երկրում վիճակը դեպի վատն է գնում: Վերջին շաբաթվա […]
20:03 09.04.2021
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը Գեղամ Ստեփանյանը այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ […]
19:53 09.04.2021
Գերիների հարազատները քիչ առաջ բացել են Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր մայրուղիները: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ՊՆ-ն ընդունել է անհետ կորածների և գերեվարված զինվորականների շուրջ 50 հարազատներին։ Հիշեցնենք, Շիրակի մարզի միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները՝ Գյումրի -Երևան, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Բավրա, Գյումրի-Արմավիր մայրուղիներն ու երկաթուղին 10 ժամից ավելի փակ էին պահում Խծաբերդի դիրքերում խաղաղ պայմաններում […]
21:00 08.04.2021
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ այսօր կատարվել են տեղամասերի փորձնական ասֆալտապատման աշխատանքներ։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում։ Որակի համապատասխանությունը ստուգելուց և հաստատելուց հետո կսկսվեն լայնածավալ շինարարական աշխատանքներ։
20:50 08.04.2021
Ապրիլի 8-ին, ժամը 17։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շվանիձոր գյուղի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:01-ին: Այրվել են […]
20:46 08.04.2021
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից երկրում արգելվում է հասարակական միջոցառումների՝ հարսանիքների, տարեդարձների և այլ զանգվածային միջոցառումների նպատակով տարածքի տրամադրումը։ Համապատասխան փոփոխությունը մտցվել է «Մեկուսացման և կարանտինի կանոնների հաստատման մասին» Վրաստանի կառավարության որոշման մեջ: Հրամանը պարտավորեցնում է տարածքի սեփականատիրոջը ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները, որպեսզի թույլ չտա տարածքի օգտագործումը հրամանագրով արգելված նպատակներով: Ինչպես նաև, տարածքի սեփականատերը պարտավոր է […]
20:40 08.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին:Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Թուրք նախարարը մասնավորապես ասել է. «Այս (Ղարաբաղի-խմբ.) հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում կայունություն ապահովելուն զուգահեռ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից մեր առջև հնարավորություն է բացվել: Եթե Հայաստանն այս ամենը […]
20:11 08.04.2021
Ապրիլի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը […]
20:00 08.04.2021
Ապրիլի 8-ին՝ ժամը 17։16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։ Փրկարարները սահմանազատել […]
19:46 08.04.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը մոտ 3 մլրդ դրամով ավելացնելու մասին օրենսդրական նախագծին: Գործադիրը հավանություն է տվել նաև զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու առաջարկին: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:
19:42 08.04.2021
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Տեղեկացնում է «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգը: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում: Հայկ Չոբանյանը հայց էր ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելու և որպես […]
19:40 08.04.2021
Սիրիայի Թել Ռըֆաթ քաղաքի մոտակայքում տեղի քրդական ուժերը հարձակվել են այնտեղ գտնվող թուրք զինվորների վրա։ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթի մոտակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 2 թուրք պայմանագրային սերժանտ։ Լուրը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
19:11 08.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու […]
19:07 08.04.2021
Ապրիլի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ դեսպանը խոստացել է աջակցել դեսպան Ազամ Սարքերի հավատարմագրերը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հանձնելու արարողության կազմակերպմանը (ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին): Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարաբերություններին […]
19:00 08.04.2021
Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը ԵՄ ղեկավարության՝ Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված աղմկահարույց դեպքից հետո: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Վաղը դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավ է»,- իր Twitter-ում գրել է նա։ Հիշեցնենք, որ Թուրքիա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ […]