19:30 14.04.2021
Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Լուսանկարի հեղինակը տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին: Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ […]
19:15 14.04.2021
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է կարիերան շարունակել իսպանական լիգայում: Նրա գործակալը գտնվում է Բարսելոնում, հաղորդում է El Chiringuito մարզական ալիքը: Ակումբը լրջորեն հետաքրքրված է արգենտինացուն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար: Հարկ է նշել, որ 34-ամյա Ագուերոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի լավագույն ընկերներից է։ Ագուերոն հեռանալու է «Սիթիից» այս մրցաշրջանի ավարտին […]
19:08 14.04.2021
Ապրիլի 14-ին՝ ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ […]
18:53 14.04.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորվածությունը: Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին։
18:46 14.04.2021
Ապրիլի 14-ին՝ ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ […]
18:42 14.04.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն` ընդունելու նախարարությանը նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերի նոր խմբաքանակը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և […]
20:00 13.04.2021
Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 13-ին, չնայած անձրևոտ եղանակին, կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Հաղորդում է Aliq.ge-ն։ Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։ Նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն Հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր […]
19:44 13.04.2021
Ապրիլի 8-9-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը: Քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բարձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ […]
19:28 13.04.2021
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի գործով դատարանը հինգ ժամանոց նիստից հետո որոշում է կայացրել: Մելիան կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը չի փոխել խափանման միջոցը, որ կիրառել էր Մելիայի նկատմամբ փետրվարի 17-ի որոշմամբ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հույս էին հայտնել, որ դատարանը կփոխի որոշումը, քանի […]
19:15 13.04.2021
Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը […]
19:09 13.04.2021
Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դատաքննությունը նախատեսված […]
18:42 13.04.2021
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու […]
18:38 13.04.2021
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո: Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:
18:35 13.04.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետը ողջունել է դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Պարոն դեսպան, բարով եք եկել մեր մարզ։ Դուք Հայաստանի հյուրընկալ ու կոլորիտային մարզերից մեկում եք։ Մեր մարզը, իհարկե, բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ է տեսել։ Բայց առաջ ենք […]
18:26 13.04.2021
Ապրիլի 13-ին՝ ժամը 16:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված […]
19:49 12.04.2021
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային […]
19:44 12.04.2021
Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա՝ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ով: Նրա խոսքերով՝ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով կիրառվել է տարիքային սահմանափակում, այն կկիրառվի […]
19:28 12.04.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադառնալով Ադրբեջանում բացված ռազմական «պուրակի» բացմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները՝ տեղեկացնում ենք, որ պատրաստվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես […]
19:12 12.04.2021
Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ: Հստակ արձանագրվում էր, որ […]
19:04 12.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարներ Վարուժ Բարոյանին, Անդրե Շահբազյանին և Արաբո Ղազարյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները: Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մարզի գյուղատնտեսական և անասնաբուծական ոլորտների ներուժը, ինչպես նաև հետագայում խոշոր […]
18:53 12.04.2021
Ապրիլի 12-ին՝ ժամը 16։42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Սարահարթ գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։04-ին, մարել՝ 17։45-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ […]
18:47 12.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին իր ելույթի ժամանակ օգտագործել էր «գյավուր» (անհավատ) բառը՝ թիրախավորելով քրիստոնյաներին։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը, քննադատելով Էրդողանի ատելության խոսքը, այն անընդունելի է համարել: Այդ կապակցությամբ Փայլանը գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայից պատասխանել հետևյալ հարցերին. Չգիտե՞ք, որ «գյավուր» բառը […]
18:41 12.04.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր էլենի Թեոխարիուսին։ «Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին Կիպրոսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Պուրակի բացման առիթով: Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի […]
18:22 12.04.2021
2-րդ զորամիավորումում ապրիլի 12-ին անցկացվել են կրակի կառավարման մարզումներ՝ մարտական հրաձգությամբ: Մարտավարական բարդ պայմաններում, ցուցաբերելով փոխգործակցության բարձ մակարդակ, զինծառայողները հմուտ գործողություններով կատարել են առաջադրված բոլոր խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և մասնագիտական կարողությունները, խրախուսել լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին։
18:17 12.04.2021
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, նախկին արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ դեռ վաղ է խոսել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին: «Դեռ վաղ է խոսել օդային հաղորդակցության մասին: Վրաստանում արմատական ճիչերը միայն ավելացնում են […]
18:12 12.04.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված միգրացիայի, հանրային ծառայությունների կարգավորման, տարածքային կառավարման, թափոնների կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, թվային ֆինանսական ծառայությունների և ճանապարհային անվտանգությանը վերաբերյալ 2020 և […]
21:00 10.04.2021
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ կիրառվել է լրացված իրականության ձևաչափը, որի միջոցով նկարչուհիների կտավները խոսում են այցելուների հետ։Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները հավակնում են լրացուցիչ գրավչություն դառնալ զբոսաշրջության տեսանկյունից։Պատկերասրահում նաև առաջին անգամ ցուցադրության են հանվել ժողովրդական նկարչուհի Երանուհի Ասլամազյանի 80-ականներից «Կումայրի» արգելոցի ֆոնդերում պահվող խեցեգործական ժառանգությունը։ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական և վաստակավոր նկարչուհի Մարիամ […]
20:46 10.04.2021
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինստագրամյան իր էջում տեղեկացրել է, որ վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։ «Վերադարձ ընդհանուր խմբի հետ մարզումներին։ C’mon Roma»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:
20:38 10.04.2021
Ինչ կատարվեց Պուտին- Փաշինյան վերջին հանդիպումից հետո, ինչու ինքաթիռը, որով սպասում էինք մեր գերիների վերադարձին Էրեբունի օդանավակայան հասավ առանց նրանց, որքանով է պատրաստ Ռուսաստանը ճնշման միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս և օրակարգային այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Հատված զրույցից․
20:18 10.04.2021
ԱՊԼ 31-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ: 43-րդ րոպեին տանտերերը գնդակ ընդունեցին սեփական դարպասը: 57-րդ րոպեին Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը իսկ 91-րդ րոպեին Ալեքսանդր Արնոլդը հաշիվը դարձրեց 2:1: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 50 միավորով 6-րդն է:Հաղորդում է Armsport.am-ը։