TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արմավիրի մարզի Փշատավան գյուղում, նախնական տվյալներով, այրվել է 40 հա խոտածածկ տարածք

19:14 05.04.2021

Ապրիլի 5-ին՝ ժամը 16։53-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փշատավան գյուղի թիվ 6 ուղեկալի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 40 հա խոտածածկ տարածք։

̰
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի դատավարությունը

19:09 05.04.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակվել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ, ամբաստանյալ Նիկա Մելիայի դատավարությունը: Նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին: Հաղորդում է Aliq.ge-ն։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ին հնարավոր է փոխվի դատախազության միջնորդությունն ու դատարանը վերանայի Նիկա Մելիայի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու հարցը: Հիշեցնենք` Նիկա Մելիան քրեական պատասխանատվության առաջ կանգնեց` Վրաստանի քրեական օրենսգրքի […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին

18:55 05.04.2021

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ […]

̰
Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքը` թուրք ծովակալների սկանդալային հայտարարությանը

18:50 05.04.2021

Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալների քննադատական հայտարարությունը շարունակում է թուրքական մամուլի և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ։ Հաղորդում է  Ermenihaber-ը։ Այդ հայտարարությամբ ծովակալները դատապարտել էին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամականացնելու փորձի համար: Ի պատասխան դրան՝ Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ դատապարտել էին ծովակալների հայտարարությունը։ Արձագանքել […]

̰
Հանրապետության տարածքում կա 17 միլիոն 636 հազար քմ ականապատ տարածք

18:35 05.04.2021

Ինչ փուլում են ականազերծման աշխատանքները հատկապես վերջին պատերազմից հետո: Այս թեմայով այսօր առցանց քննարկում է տեղի ունեցել: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ընդհանուր առմամբ՝ Հանրապետության տարածքում կա 17 միլիոն 636 հազար քմ ականապատ տարածք: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աստղային ճեմուղում բացվեց Մարտուն Ադոյանի անվանական աստղը

18:20 05.04.2021

  Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Մարտուն Ադոյանի անվանական աստղը: Աստղի բացման հանդիսավոր արարողությունից հետո, ներկաները հրավիրվեցին «Մոսկվա» կինոթատրոն՝ դիտելու Մարտուն Ադոյանին նվիրված ֆիլմը:

̰
Արարատը հաղթանակ է տարել Վեստ Արմենիայի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ

19:58 03.04.2021

VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Վարդան Բիչախչյանն այս հաղթանակի շնորհիվ դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ դիմակայության արդյունքում հաղթելով 5-3 հաշվով: Առաջին խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել:Հաղորդում է Armsport.am-ը։ Այսպիսով, «Արարատը» երկարամյա […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը մեկնաբանել է զինված ուժերի կողմից հրետանու  կիրառման վերաբերյալ Լուգանսկի  հայտարարությունները

19:35 03.04.2021

Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելությունը, Դոնբասում Կիևի կողմից հրետանի կիրառելու մասին,  Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության   հայտարարություններից հետո, համապատասխան դիտարկումները կներկայացնի ամենօրյա զեկույցներում։ Նշվում է ԵԱՀԿ առաքելության մեկնաբանությունում։ Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետության  միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին կոչ էր արել ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը  գրանցել Կիևի կողմից հրետանու կիրառումը այն ժամանակ , երբ  երբ ուկրաինական ուժերը  […]

̰
Մաքգրեգորը հայտարարել է UFC- ում Պուարիի հետ երրորդ մենամարտի մասին

19:23 03.04.2021

  Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է ամերիկացի Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտի մասին Ultimate Fighting Championship (UFC) 264 մրցաշարին, որը կկայանա  հուլիսի 11-ին: Այս մասին մարզիկն հայտարարել է իր  Instagram-ում:   Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորիեն պայմանագիր է կնքել մենամարտի համար և բանավոր պայմանավորվածություն է ձեռք […]

̰
 ԱՄՆ Մերիլենդ նահանգում կրակոցների հետևանքով  երեք մարդ է մահացել

19:14 03.04.2021

Առնվազն երեք մարդ է մահացել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Պրինց Ջորջ շրջանում հնչած կրակոցներից։Հայտնել է տեղի ոստիկանությունը: Քննիչները դեպքի առնչությամբ հետաքննություն են անցկացնում: Իրավապահները աշխատանքներ են տանում կրակոցներ արձակած անձի  կամ դրանում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության դրդապատճառները պարզելու ուղղությամբ: «Պարեկություն իրականացնելիս սպաները  կրակոցներ են լսել … Սկսել են տարածքում զննություն իրկանացնել  և հայտնաբերել  […]

̰
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական  խաղերի մարզաձևերի ցանկը

19:06 03.04.2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական  խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:2023թ. ամռանը Լեհաստանում  կայանալիք  երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու  եռամարտի ներկայացուցիչները:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր  են, սիրված են երկրպագուների շրջանում:  2023-ի խաղերի  ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող […]

̰
Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվում ժամը 21․00-ից հետո փողոց դուրս գալու արգելքը վերացնելու պահանջով

18:57 03.04.2021

Քաղաքացիական ակտիվիստները հավաք են անցկացնում Թբիլիսիում`պահանջելով վերացնել գիշերային ժամերին փողոց դուրս գալու  սահմանափակումները, որոնք ուժի մեջ են կորոնավիրուսի համաճարակի պատճառով ։ Արգելքը գործում է  21: 00-ից 05: 00-ն ընկած ժամանակահատվածի համար։Այս մասին հայտարարել է վրացական TV Pirveli հեռուստաալիքը:   Ցուցարարները  հավաքվել  են Թբիլիսիի տարբեր հատվածներում, ապա միաժամանակ շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են

18:47 03.04.2021

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։ Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանն այցելել է Օլիմպավան, հանդիպել մեր ծանրորդներին` մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից հաջողություններ ու հաղթանակ մաղթել բոլորին։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային մրցաշար է։

̰
 «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը․կա զոհ

18:38 03.04.2021

Ապրիլի 3-ին, ժամը 12:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ջրովանք» կոչվող տարածքում «Nissan X-Trail» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., […]

̰
Գյումրիում ոչ բնակելի տնակ է այրվել

18:30 03.04.2021

Ապրիլի 3-ին, ժամը 13:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:16-ին, մարել՝ 14:59-ին։ Այրվել է Ղանդիլյան փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակը՝ գույքով (մոտ 18 քմ):

̰
Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ եկեղեցիներում

18:17 03.04.2021

Սուրբ Զատկի տոնին նախընթաց ճրագալույցի պատարագ է մատուցվում Հայաստանյաց եկեղեցիներում , որի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն։ Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:09 03.04.2021

Ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Պատգամավորին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Պատգամավորն այցելել է նաև Հայոց ցեղասպանության […]

̰
Վարանդայի շրջանից փրկարարները ևս 2 աճյուն են հայտնաբերել

18:01 03.04.2021

Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։

̰
Դոնեցկը  հայտարարել է, որ  ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեխա է մահացել

17:58 03.04.2021

  Այսօր ուկրաինական անվտանգության ուժերին պատկանող  անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով  երեխա է զոհվել  , վիրավորվել՝ մի կին, լրագրողներին ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  ոստիկանության  խոսնակը։Հաղորդում է  Ռիա Նովոստի-ն ։ «Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադի զինյալները,կատարելով  հանցավոր հրաման,կիրառել են անօդաչու թռչող սարք, որը հագեցած է եղել  ինքնաշեն պայթուցիկ սարքով», – ասել է խոսնակը:   Նա […]

̰
Թուրքիայում  ապրիլի 16-ին կմեկնարկի  Աֆղանստանի հարցով համաժողովը 

17:48 03.04.2021

  Ապրիլի 16-ին Թուրքիայում կմեկնարկի Աֆղանստանի հիմնախնդրի  խաղաղ կարգավորման շուրջ համաժողովը: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը ՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Ըստ հեռուստաալիքի, նախատեսվում է, որ համաժողովը  կտևի մոտ 10 օր:   Աֆղանստանի յոթ քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարությամբ ողջունել են առաջիկա հանդիպումը և հույս հայտնել, որ քննարկումների ընթացքում կողմերը կկարողանան հասնել լուծման, որը կնպաստի […]

̰
Գամալեայի անվան կենտրոնը նշել է, որ Sputnik V- ն ապահովում է արագ վերականգնում COVID-19-ից

17:41 03.04.2021

Sputnik V պատվաստանյութը ստեղծած Ն. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնում, մեկնաբանելով Արգենտինայի Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հրապարակումը ռուսական դեղամիջոցով պատվաստվելու և  կորոնավիրուսի թեստի դրական   արդյունքի մասին ,նշել են, որ վարակի դեպքում պատվաստանյութն ապահովում է հիվանդության ընթացքն  առանց լուրջ ախտանիշների և արագ  վերականգնման:   «Sputnik V-ն 91,6% արդյունավետ է վարակների դեմ և 100% արդյունավետ ծանր […]

̰
Դոնեցկը  հայտնել է ՈՒկրաինայի հնարավոր հարվածի մասին

17:23 03.04.2021

    Դոնբասի և Կիևի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում Ուկրաինայի զինված ուժերը  հարվածներ  են հասցնելու անմիջապես Դոնեցկին, հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  տեղեկատվության փոխնախարար Դանիիլ Բեզսոնովը:   Նրա խոսքով ՝ Ուկրաինայի անվտանգության ուժերը թեժացրել են հակամարտությունը, երբ նրանք կրակ են բացել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա:   «Լայնամասշտաբ գործողություններ կլինե՞ն, կարծում եմ ՝ այո, […]

̰
Գերմանիայի նախագահը մատնանշել է համաճարակի ընթացքում թույլ տրված սխալները

17:15 03.04.2021

  Կորոնավիրուսի սահմանափակումները Գերմանիայում կշարունակեն գործել առաջիկա շաբաթների ընթացքում. 2020-ին՝ համավարակի տարվա ընթացքում, եղել են և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանացիներին ուղղված ուղերձում:   «Շատ լավ  եմ հասկանում համբերության և հիասթափության կորուստները վերջին ամիսների պատճառով: Շատ բան է արվել, և շատ բան հաջողվել է: Բայց սխալներ դեռ […]

̰
Քննարկում ՍԱՏՄ-ում ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ 

20:46 02.04.2021

  Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է անցկացված մշտադիտարկման ժամանակ գրանցված արդյունքները՝ նշելով, որ արձանագրված որոշակի խնդիրներ պետք է արագ լուծում ստանան: «Ձեր գործունեության ելակետը, բացի շահույթ ստանալը, պետք է […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարությունն առայժմ լայնամասշտաբ «լոքդաուն» չի նախատեսում

20:37 02.04.2021

«Այս փուլում լայն լոքդաուն չի նախատեսվում, ավելին, ամեն ինչ արվում է վարակի դեպքերի  աճը հնարավորինս արագ տեղայնացնելու համար»,– հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Ըստ նրա` երկրի համար դժվար կլինի դիմանալ լայնամասշտաբ սահմանափակումներին` սոցիալական և բիզնես-ակտիվության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գաբունիան, համաճարակային պատկերը իսկապես ուշադրություն է պահանջում: Ըստ նրա, դեպքերի աճ է […]

̰
Կարո Քաբաբջյանին հետմահու շնորհվել է  «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

20:31 02.04.2021

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությանը: ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Քաբաբջյանի որդուն է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահի կողմից Կարո Քաբաբջյանին հետմահու շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

̰
Առողջապահության նախարարն աշխատանքային այց է կատարել  Գեղարքունիքի մարզ

20:25 02.04.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Մարզային այցի շրջանակներում նախարարն այցելել է նոր կառուցվող Մարտունի բժշկական կենտրոն, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության, նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ԱՆ հետևողական քայլեր է ձեռնարկում` ուղղված մարզային բժշկական հաստատությունների […]

̰
Վրաստան-ԵՄ հարաբերություններն առաջվանը չեն լինի. Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

20:12 02.04.2021

Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Քրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել: Նշվում է, որ  կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները: Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը: «Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, որոնք չկարողացան համաձայնության […]

̰
Ադրբեջանի ԶՈւ սակրավորները դասընթացներ են անցնում Թուրքիայում

20:06 02.04.2021

Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը  շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու: Նշվում է, որ դասընթացին կիրառվում են ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիայով հագեցած այդ ոլորտի ռոբոտացված վերջին համակարգերն ու դետեկտորները: Ուսումնավարժանքներին մասնակցում են նաև ականներ որոնող շներ: Բացի […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին

20:00 02.04.2021

Ապրիլի 2-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին: Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Արշակյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա ղեկավարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնադրման գործընթացը՝ զրոյից պետական ինստիտուտ ստեղծելով: Ըստ Տիգրան Ավինյանի՝ դա չափազանց բարդ գործ էր, որտեղ նորարարական ուղղություններում […]

̰
BACK_TO_TOP