TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ անցկացրած խորհրդակցությանը քննարկել է համայնքների ներկայացրած սուբվենցիոն հայտերը

18:49 08.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը’ […]

̰
Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն․ շրջակա միջավայրի նախարար

19:58 07.04.2021

Աշխատանքային այցով  Արցախի Հանրապետությունում է գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Այս մասին նախարարը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ […]

̰
ՃՈ ղեկավարությունը շարային ստուգատես է անցկացրել

19:49 07.04.2021

Ապրիլի 7-ին Երևանում տեղի է ունեցել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների շարային ստուգատես, որն անցկացնում էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ստուգվել են Ճանապարհային ոստիկանների համազգեստի կոկիկությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ծառայողներին ամրակցված տեսախցիկների սարքինությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաներում առաջին բուժօգնության պարագաների […]

̰
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը

19:45 07.04.2021

Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը: Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

19:39 07.04.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է Սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:  

̰
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

19:37 07.04.2021

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։ Հաղորդում է Armsport.am-ը։ Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք։ Վերջնական հաշվարկներով Ռաֆիկ Հարությունյանը որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո։ Հիշեցնենք՝ […]

̰
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում տուն է այրվել

19:30 07.04.2021

Ապրիլի 7-ին՝ ժամը 15:43-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երանոս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:18-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ […]

̰
Հայկական տեխնոընկերությունները Մոսկվայում կմասնակցեն ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին

19:23 07.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 9 ընկերություններ կմասնակցեն «ExpoElectronica» 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 13-15-ը Մոսկվայում, որտեղ կներկայացվեն էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցանմուշներ: Ցուցահանդեսը ստեղծում է հեռանկարային հնարավորություններ մասնակից ընկերությունների համար՝ ծանոթանալու ոլորտի զարգացումներին և շուկային, ձեռք բերելու նոր գործընկերներ և ձևավորելու համագործակցություններ, ինչպես նաև ներկայացնելու հայկական […]

̰
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

19:15 07.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը առաջարկել է  քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: «Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված որոշ հարցեր, և այս իմաստով այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը նշել է […]

̰
Վրաստանի նախագահի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

19:10 07.04.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի COVID19-ի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Թեստը բացասական է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրվում էին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը երեկ՝ ապրիլի 6-ին, ինքնամեկուսացել էր: Պատճառը ռիսկերից խուսափելն էր, քանի որ նա շփում էր ունեցել վարչապետ Ղարիբաշվիլիի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

̰
«Աստղիկ» բժշկական կենտրոնում պաշտպանության նախարարին ներկայացվել են ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը

19:02 07.04.2021

Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը: […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

18:55 07.04.2021

Ապրիլի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով  և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ 1․ Բելգիա 1783 2․ Ֆրանսիա 1757 3․ Բրազիլիա 1742 […]

̰
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ

18:46 07.04.2021

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս վերադարձած լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։ Այս մասին Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի: […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

18:40 07.04.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով Բոլատ Իմանբաևին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը և իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:   Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ […]

̰
Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին

19:46 06.04.2021

Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Բայց Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ ԿԺԴՀ-ի Ազգային օլիմպիական կոմիտեից Տոկիոյի մարզահանդեսին մասնակցելու մասին, օլիմպիական խարտիայի համաձայն, որևէ պաշտոնական մերժում չի ստացել: Այդ հարցով ՄՕԿ-ի բազմաթիվ խնդրանքներին Փհենյանը չի արձագանքել և չի հաջողվել համատեղ տեսակոնֆերանս անցկացնել: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Այս առթիվ Ճապոնիայի ԱՕԿ-ի նախագահ […]

̰
Ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային 26, 38 և 99 համարների երթուղիների սպասարկումը

19:40 06.04.2021

Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

̰
Պաշտպանության և առողջապահության նախարարները քննարկել են զինծառայողների բուժսպասարկմանը վերաբերող հարցեր

19:26 06.04.2021

Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

̰
Ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են ստանձնած հանձնառությունները՝ հայրենադարձնելու պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

19:18 06.04.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններին, որտեղ  մեղադրում են հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․ «Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով […]

̰
2021-ի մարտին Թուրքիայում սպանվել է 36 կին

19:09 06.04.2021

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը  տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Նշվում է, որ Թուրքիայում մարտին տղամարդիկ 36 կին են սպանել, որոնցից 23-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում: Սպանված կանանցից 23-ի դին հայտնաբերվել է տանը, 10-ինը՝ փողոցում, իսկ մյուս 3-ի […]

̰
ՀՀ ԱԻՆ-ը Հանրապետության ամբողջ տարածքում ախտահանման աշխատանքներ է իրականացնում

18:43 06.04.2021

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:    

̰
Ֆրանսիայի Սենատի պատգամավորի նամակը՝ Արցախի ԱԺ նախագահին

18:35 06.04.2021

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատի) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, որում ասված է. «Պարոն Ազգային ժողովի նախագահ Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար: Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց […]

̰
Նախագահի հրամանագրով հետմահու պարգևների են արժանացել մի խումբ զինծառայողներ

18:22 06.04.2021

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Մհեր Տելիկի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ […]

̰
Դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ

18:13 06.04.2021

Ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի , Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու մասին մերժեց։ Վերացրեց Սեյրան Օհանյանի խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Վերացրեց նաև Սեյրան […]

̰
Գնդերեցները ռազմական համալսարանում մասնակցել են դասընթացի

19:59 05.04.2021

Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը: ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր: Արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համալսարանի տարածքում կազմակերպված ծառատունկին:  

̰
Վրաստանում լրիվ հեռավար ուսուցման ռեժիմի են անցել 37 դպրոց և 117 առանձին դասարաններ

19:52 05.04.2021

Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ, դպրոցներում վարակի ներքին տարածման դեպքեր չեն գրանցվել: Նախորդ շաբաթ անցկացված պարտադիր թեստավորման ընթացքում երկրի մասշտաբով վարակ է հաստատվել ուսուցիչների և դպրոցի աշխատակազմի 0,1 տոկոսի, աշակերտների՝ 0,03 տոկոսի մոտ: Այս փուլում երկրի մասշտաբով լրիվ հեռավար ուսուցման ռեժիմի են անցել 37 դպրոց և 117 առանձին դասարաններ: Հատկանշական է, որ երկու օր […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել ևս 158 հերոսների ընտանիքների

19:44 05.04.2021

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 158 հերոսների ընտանիքների: Ապրիլի 5-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 2237 է, որից 1827-ը` այս պատերազմի արդյունքում։ Տեղեկացնում է հիմնադրամը։

̰
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն

19:42 05.04.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում։

̰

19:37 05.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին կայուն իրավիճակը պահպանվել է

19:21 05.04.2021

Ապրիլի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]

̰
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

19:18 05.04.2021

  ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունվար-մարտ ամիսներին։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ.մարտի նկատմամբ) կազմել է 5.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%:      

̰
BACK_TO_TOP