TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ապրիլի 5-19-ը Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

19:52 02.04.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։ Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական իրավիճակը չի փոփոխվել․ ՀՀ ՊՆ

19:36 02.04.2021

Ապրիլի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ […]

̰
Այսօրվանից գործարկվում է Միասնական սոցիալական ծառայությունը․ մեկնարկը տրվել է Դիլիջանի տարածքային կենտրոնից

20:58 01.04.2021

Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։ Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն […]

̰
Ավագ հինգշաբթի․ Մայր Աթոռում Ոտնլվայի արարողություն է կատարվել

20:47 01.04.2021

Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվել է Ոտնլվայի արարողությունը: Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի […]

̰
Փոփոխություններ գործադիրի կազմում, պետաշխատողներին տրամադրվող սոցփաթեթում և բուհական ընդունելության կարգում․ գործադիրի կայացրած որոշումները

20:22 01.04.2021

  Կառավարության որոշմամբ՝ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից: Կառավարության նիստին վարչապետը հայտնել է, որ Չոբանյանը կփոխարինի Հակոբ Արշակյանին ու կստանձնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Երեկ Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել։Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ փոխվել է բուհական ընդունելության կարգը։ Նիստի մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Այսօրվանից Վրաստանում ևս 2 սահմանափակում չեղարկվել է

20:15 01.04.2021

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված ևս 2 սահմանափակում է վերացվում: Համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 1-ից կանոնակարգերի պահպանմամբ թույլատրել մանկական ժամանցի կենտրոնների և կինոթատրոնների աշխատանքը: Մարտի 19-ից երկրում վերացվել է  ռեստորաններում կենդանի երաժշտության արգելքը, 24-ից՝ տաքսիներում ուղևորների քանակի արգելքը: Այս փուլում ուժի […]

̰
Զենք-զինամթերքի հայտնաբերման, ոչնչացման գործընթացն Արցախում կշարունակվի առաջիկա ամիսներին ևս

20:03 01.04.2021

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ ՝ ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները: ՆԳ նախարարությունը որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը, և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած […]

̰
Ռեյտինգային ցուցակների փոխարեն՝ 100 տոկոսանոց համամասնական ցուցակներ․ 82 կողմ ձայնով օրինագիծն ընդունվեց

19:37 01.04.2021

  ԱԺ պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է արտահերթ նիստ, քննարկվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական մեծամասնության նախագիծը: Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու և մաքուր համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը դեմ է արտահայտվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» նիստին չի մասնակցել: 83 կողմ ձայնով նախագիծն  առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Մոտ 5 ժամ անց տեղի է […]

̰
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

19:29 01.04.2021

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարարի առանձին հանդիպումները  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ  տեղի են  ունենում  Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

̰
Միավորվել հանուն երկրի ապագայի․ Կոմանդոսի քաղաքական կտակը

19:23 01.04.2021

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվեն մտավորականներ, հասարակական և քաղաքական այնպիսի գործիչներ, որոնց հասարակությունը վստահում է: Այդ խորհուրդն արդեն ստեղծվել է։ Այսօր խորհրդի անդամները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հրապարակելու Կոմանդոսի, ինչպես նշել են հավաքվածները՝ «քաղաքական կտակը»: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանում ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը

18:56 01.04.2021

Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով․ ԸՕ փոփոխությունների նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

18:52 01.04.2021

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որին կողմ քվեարկեց 82 պատգամավոր։«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել ։ Կատարված փոփոխությունների համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով`առանց ռեյտինգային քվեարկության։      

̰
Մոսկվայում տեղի է ունենում ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարարի հետ

18:44 01.04.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով կայուն իրավիճակը պահպանվում է․ ՀՀ ՊՆ

18:38 01.04.2021

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային […]

̰
Փրկարարները դուրս են բերել «Նորավանքի ձոր» տարածքում արգելափակված քաղաքացուն

19:58 31.03.2021

Մարտի 31-ին՝ ժամը 15:50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի «Նորավանքի ձոր» կոչվող տարածքում ժայռը բարձրանալիս քաղաքացին արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Արենի բնակավայրի «Սարի գլուխ» կոչվող տարածքում գտնվող ժայռից արգելափակումից դուրս են բերել Դ․ Ս․-ին (ծնված 1990 թ․)։

̰
«Մանչեսթեր Սիթին» ամռանը պայմանագիր չի առաջարկի Մեսսիին

19:52 31.03.2021

  Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի պայմանագիր չի առաջարկի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, հաղորդում է sport.es-ը:   Ինչպես նշում է թերթը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության տրանսֆերային առաջնահերթություններն են Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդը, Լոնդոնի «Տոտենհեմից»՝ Հարի Քեյնը և Միլանի «Ինտերից»՝ Ռոմելու Լուկակուն: Ենթադրվում է, որ նրանցից մեկը կփոխարինի Սերխիո Ագուերոյին, որը հայտարարեց, որ մրցաշրջանի […]

̰
Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում․ ՀՀ ԱԺ նախագահ

19:45 31.03.2021

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել  Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ «Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Հրամանատարի անունը ոսկե տառերով է գրվել ռազմարվեստի պատմության էջերում: Նրա կյանքն ու նվիրումը հայրենիքին դեռ օրինակելի է լինելու բազմաթիվ սերունդների համար: Հանգչի՛ր խաղաղությամբ, հերոս»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

̰
Մոսկվայում գտնվող ԲԴԽ պատվիրակությունը հանդիպել է հայ իրավաբանների հետ

19:40 31.03.2021

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի հրավերով պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ իրավաբանների հետ: Տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Միջոցառումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիան: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում […]

̰
Առողջապահության նախարարությունում պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկվել են  պատվաստումների գործընթացին վերաբերող հարցեր

19:34 31.03.2021

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ COVAX FACILITY նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և […]

̰
Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել

19:20 31.03.2021

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել: Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է նրա Instagram-ի էջում: Հաղորդում է rbc.ru-ն։ Ընդդիմադիր գործիչը  բացատրել է, որ չի ուտի, քանի դեռ բժիշկ չի հրավիրվել իրեն տեսակցելու: «Ես իրավունք ունեմ բժիշկ հրավիրել և դեղեր ստանալ: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը հիմարաբար ինձ չեն տալիս: Մեջքի ցավը տեղափոխվել է ոտք: Աջ […]

̰
ՈւԵՖԱ-ն վերացնում է Եվրոպայի առաջնության խաղերում հանդիսատեսի ներկայության սահմանափակումները 

19:13 31.03.2021

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) 2021 թվականի հունիսից կվերացնի հանդիսատեսի սահմանափակումը, որը նախկինում կազմում էր մարզադաշտերի զբաղվածության 30%-ը: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:   2020 թվականի հոկտեմբերին, համաճարակի պատճառով, ՈւԵՖԱ-ն սահմանափակումներ դրեց հանդիսատեսների թվի առումով՝ կրճատելով այն 30%-ով։ Նոր կանոնների համաձայն՝ խաղերում հանդիսատեսի քանակը որոշելու իրավունք տրվել է տարածքային իշխանություններին։   30%-ի սահմանագիծը […]

̰
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին

19:06 31.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը: Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին կայուն իրավիճակ է․ Գորիս-Կապան ավտոճանապարհին միջադեպեր չեն գրանցվել

19:01 31.03.2021

Մարտի 30-ին և 31-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քրդամետ կուսակցությունը փակելու հայցը վերադարձրել է դատախազությանը

18:57 31.03.2021

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (PDN) գործունեությունը արգելելու դատախազության հայցը և այն վերադարձրել է վերանայման։ Այս մասին հաղորդել է Anadolu-ն: Նշվում է, որ հայցը պատշաճ կերպով չի ձևակերպվել և վերանայման կարիք ունի: Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով արգելել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գործունեությունը։   Թուրքիայի իշխանությունները […]

̰
Վրաստանում 55 տարեկանից բարձր անձինք նույնպես կկարողանան պատվաստվել

18:50 31.03.2021

Վրաստանում այսուհետ կորոնավիրուսի դեմ կկարողանան պատվաստվել նաև 55 տարեկանից բարձր անձինք: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: «Սա պայմանավորված է նրանով, որ մեծ ակտիվություն և հետաքրքրություն է նկատվում  պատվաստման հանդեպ 65 տարեկանից բարձր անձանց մոտ: Ինչպես նաև մեծ է պահանջարկը այն խմբերում, որը ներառում է 55-65 տարիքային խումբը»,- հայտարարել է Տիկարաձեն: Հիշեցնենք՝ […]

̰
Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ ավտոճանապարհի կամուրջը միակողմանի փլուզվել է

19:53 30.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի՝ Հ-12‚ Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ-Մ-3 ավտոճանապարհի կմ 5+200 հատվածում գտնվող կամրջի երթևեկելի հատվածը միակողմանի փլուզվել է, ինչի հետևանքով կամուրջը միակողմանի փակ է: Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Նախարարությունը վարորդներին հորդորում է  տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։

̰
Կայացել է Խոակին Կապառոսի և Տիգրան Բարսեղյանի նախախաղային մամուլի ասուլիսը

19:48 30.03.2021

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ՝ մարտի 30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ […]

̰
80-ամյա թուրք դերասանուհին Էրդողանին վիրավորելու համար ազատազրկման է դատապարտվել

19:26 30.03.2021

Թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանը (Այդան Ջանբուլա) 11 ամիս 20 օրվա ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝  երկրի նախագահին վիրավորելը հանցագործություն է ու պատժվում է առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։ Թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք դերասանուհու դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ […]

̰
Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել սոցցանցում իրեն վիրավորած օգտատիրոջը․ ոստիկանության բացահայտումը

19:11 30.03.2021

Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել… Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր: Այս ամենը պարզվեց հետո, […]

̰
Վրաստանը շաբաթվա վերջին կստանա չինական պատվաստանյութ

19:06 30.03.2021

Վրաստանը շաբաթվա վերջին  Չինաստանից պատվաստանյութ կներկրի: Այս մասին կառավարության  կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Վերջինս հայտնել է, որ Վրաստանը խորհրդատվություններ է անցկացնում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, թե ինչպես կիրառել այս պատվաստանյութը: «Շաբաթվա վերջում սպասում ենք Չինաստանից պատվաստանյութի ներկրմանը, որը ճանաչված է Հունգարիայի կողմից: Սպասում […]

̰
BACK_TO_TOP