TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում

18:59 30.03.2021

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․ Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։ Պատճառած անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

18:54 30.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր:

̰
Թուրքիայում քննարկում են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը

18:45 30.03.2021

Թուրքական մամուլում ակտիվ քննարկվում է ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման: Դրա վերաբերյալ ուշագրավ հոդված է պատրաստել թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Ալի Չընարը: Վերջինս, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներից ստացած տեղեկատվությանը, հայտնել է, որ Բայդենը Ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չունի: Նա հիշեցրել է, որ Բայդենը քարոզարշավի ժամանակ էլ […]

̰
Վրաստանում համընդհանուր պատվաստումները կմեկնարկեն հավանաբար հուլիսից

18:35 30.03.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է երկրում համընդհանուր պատվաստման հարցին՝ նշելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, հուլիսին: Գամկրելիձեի խոսքով, մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը: Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի քանի տեսակի պատվաստանյութ: «Նախօրեին սկսել […]

̰
Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

18:25 30.03.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի  արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին: «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել․ իրավիճակը հանգիստ է նաև Որոտան-Դավիթ Բեկ հատվածում

18:22 30.03.2021

Մարտի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
Թուրքիայի ԱԽ նիստում կքննարկվի Աղդամում ստեղծված կենտրոնի հարցը

18:10 30.03.2021

Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի անվտանգության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվամիջոցը՝ նիստում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակը։ Նիստի օրակարգում քննարկվելու է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) շրջանում հունվարի 30-ին ստեղծված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների հարցը։

̰
«Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբը Գյումրիում ռազմարշավ է անցկացրել

19:30 29.03.2021

«Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբը  ռազմարշավ է նախաձեռնել։ Անձնակազմը մարտական նախապատրաստության է անցել, պայմանականորեն հասել է անհրաժեշտ տեղանքը, առաջին գործողությունը ժամանակավոր ճամբարի կազմակերպումն է՝ վրանների տեղադրումից մինչև սննդի կազմակերպում։   «Սա զինվորական վրան է, փորձնական ենք տեղադրել, որ երեխաները իմանան, թե ինչպիսին է կառուցվածքը ու ինչքան ժամանակ է տանում հավաքելու համար: Նախատեսված է 8-10 հոգու համար, […]

̰
Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա

18:56 29.03.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը: Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովից հետո Միշելը հայտնել էր, […]

̰
Հայաստան և Արցախ կայցելի ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն

18:30 29.03.2021

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին։ Վերջինս էլ  շնորհակալություն է հայտնել շնորհավորական ուղերձի համար և նշել , որ շուտով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակություն է այցելելու Հայաստան և Արցախ։ԱԺ նախագահին ուղղված նամակում ասվում է․    «Պարոն Ազգային ժողովի նախագահ Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է նիհարել սուրճի միջոցով

21:45 28.03.2021

Կոֆեինը սովորական դեղ է, որը ենթադրաբար ուժեղացնում է ճարպի այրումը ֆիզիկական վարժությունների ընթացքում, սակայն դրա իրական արդյունավետությունը դեռ չի ստուգվել:   Գրանադայի համալսարանի իսպանացի ֆիզիոլոգները պարզել են, որ մարզվելուց կես ժամ առաջ մեկ բաժակ սուրճը մեծացնում է ճարպի այրման մակարդակը: Հետազոտության համար գիտնականները մոտ 32 տարեկան 15 տղամարդու են հրավիրել, ովքեր մարզվել են շաբաթական 4 […]

̰
Հայաստան -Իսլանդիա․ 2-0

21:39 28.03.2021

Հայաստանի հավաքականը տարվա առաջին տնային խաղը է անցկացնում: ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում մեր ընտրանին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Իսլանդիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանը, փոխարինման դուրս գալով, գրավել է Իսլանդիայի դարպասն ու հաշիվը դարձրեց 2-0: Ավելի վաղ հաշիվը բացել էր Տիգրան Բարսեղյանը:

̰
Ավարտվել է վարչապետի այցը Արմավիրի մարզ

21:15 28.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ ավարտվեց։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Կառավարության ղեկավարը յուրաքանչյուր համայնքում այցելեց 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին, հանդիպումներ ունեցավ տեղի բնակիչների հետ եւ անդրադարձավ առաջիկա ծրագրերին»,-գրել է Մանե Գևորգյանը։  

̰
Հայաստան-Իսլանդիա․ առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել

20:53 28.03.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Իսլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։ Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հայ ֆուտբոլիտներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի վտանգավոր էին գործում, սակայն լուրջ սպառնալիք մրցակցի դարպասի մոտ, Կապառոսի թիմին այդպես էլ չհաջողվեց ստեղծել։Հաղորդում […]

̰
Կապիկը շրջել է Ռուսաստանի առևտրի կենտրոններից մեկում 

20:42 28.03.2021

Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքում մի կապիկ փախել է կենդանիների ցուցահանդեսից և հայտնվել է  տեղի առևտրի կենտրոնի տեսախցիկների առջև։Այս մասին հաղորդում է  LIFE SHOT տելեգրամյան ալիքը։   Հեռուստաալիքի տվյալներով՝ պրիմատին երկու օր չեն կարողացել բռնել, քանի որ կապիկին հաջողվում է փախչել առաստաղիների լայնքով ու երկայնքով:Ցուցահանդեսի   կազմակերպիչները վստահ են, որ կենդանին կվերադառնա, երբ ուտելու ցանկություն ունենա։Բայց պարզվում […]

̰
Գիտնականները օղակ են ստեղծել՝ ճնշումը մշտապես վերահսկելու համար

20:30 28.03.2021

  Ավստրիացի  և գերմանացի գիտնականները ստեղծել են սենսոր, որը թույլ է տալիս անընդհատ  վերահսկել արյան ճնշումը: Մատանիի տեսքով տվիչը չի խանգարում արյան շրջանառությանը,միևնույն ժամանակ ճշգրիտ ցույց է տալիս արյան ճնշումը։Այն արդեն հաստատվել է ուսումնասիրությունների արդյունքում:   Սարքը ստացել է Cnap2Go անունը, որի աշխատանքի էությունն նրանում է, որ այն ամրագրում է  արյան շրջանառության  ծավալը սրտի յուրաքանչյուր […]

̰
Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

20:07 28.03.2021

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար:Տեղեկացնում […]

̰
Մոսկվայից թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարում

20:00 28.03.2021

Մոսկվայից թռչող ինքնաթիռը բարեհաջող արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարում։ РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Ավելի վաղ  արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ Մոսկվայից  թռչող «Բոինգ -738» ինքնաթիռի փեղկերում առաջ եկած  անսարքության պատճառով պատրաստվում է արտակարգ վայրէջքի Կրասնոդարում: Ինքնաթիռում գտնվել է 149 մարդ։  

̰
COVID սահմանափակումները Ռուսաստանում կթույլատրվի վերացնել մինչ ամառվա վերջ․Պուտին

19:56 28.03.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ հնարավոր կլինի խոսել երկրում COVID  լայնամասշտաբ սահմանափակումների վերացման մասին, երբ  ռուսաստանցիների շրջանում իմունիտետ կձևավորվի, և  դա սպասվում է ամռան վերջին: «Դա տեղի կունենա, և այստեղ մենք արդեն պետք է լսենք մասնագետներին։ Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է պատվաստել մեծահասակների մոտ 70% -ին» – ասել է ՌԴ նախագահը ,«Россия» […]

̰
Նոյեմբերյան քաղաքում վագոն-տնակ է այրվել

19:45 28.03.2021

Մարտի 28-ին, ժամը 16:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։20-ին, մարել՝ 17։33-ին։ Վագոն-տնակում (մոտ 36 քմ) այրվել է գույք:

̰
Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանուն

19:40 28.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի Իսլանդիայի դեմ խաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Հերթական կարևոր հանդիպումը Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի […]

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից․ՀՀ առողջապահության նախարարություն

19:27 28.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից․ «Ասիայում, կայուն մանրէներով պայմանավորված վարակներից, յուրաքանչյուր հինգ րոպեում մահանում է մեկ երեխա»,-նշվում է նախարարության տարածած հայտարարությունում:

̰
Հռոմի Պապը Ծաղկազարդի պատարագ է  մատուցել  առանց ծխականների

18:58 28.03.2021

  Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկրորդ տարին անընդմեջ Ծաղկազարդի պատարագ է մատուցում գրեթե առանց ծխականների։Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Քրիստոնյաները Ծաղկազարդի տոնը  նշում են Զատիկից մեկ շաբաթ առաջ։Հաղորդում է interfax.ru-ն։ Սովորաբար տասնյակ հազարավոր կաթոլիկներ են  հավաքվում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և հարակից հրապարակում ՝ նշելու Ծաղկազարդը ՝ խորհրդանշելով Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Նրանք իրենց հետ կրում […]

̰
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 ավելի քան 62 հազար դեպք

18:30 28.03.2021

ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 62 062-ով, ևս 741 մարդ մահացել է հաստատված հիվանդությունից։ COVID-19- ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում  անցել է 30,2 միլիոնից, մահացել է 548 828 հիվանդ: Հիշեցնենք, 2020 թ.-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց  COVID-19 վիրուսի համաճարակի մասին։

̰
Վագրի ֆիասկոն կապիկի որսի ժամանակ

18:00 28.03.2021

  Վագրի՝ կապիկին որսալու փորձն անհաջող է եղել։ Կապիկին բռնելու համար վագրը բարձրացել է ծառը, բայց չի ստացել ցանկալի արդյունքը և հայտնվել է նկարահող սարքերի տեսադաշտում։ Տեսանյութը Twitter- ում տեղադրել է Հնդկաստանի անտառային ծառայության աշխատակից Պրավին Անգուսամին:   Կադրերում երեւում է, թե ինչպես է կապիկը նստում ծառի գագաթին: Վագրը մոտենում է նրան: Այդ պահին, երբ […]

̰
Վրաստանը պատրաստվում է 2024-ին ԵՄ անդամակցության դիմում ներկայացնել․Ղարիբաշվիլի

17:50 28.03.2021

Մենք շարունակում ենք աշխատել Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար և պատրաստվում ենք պաշտոնական դիմում ներկայացնել 2024 թվականին։Այս  մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կառավարության ղեկավարի խոսքով, արվում է ամեն բան, որ հասարակությունը, այդ թվում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բնակչությունը, առավելագույնս օգտվեն այն արտոնություններից, որոնք Եվրամիությունը բերում է մեր քաղաքացիներին: «Այսօր նշում ենք Եվրամիության՝Շենգենյան գոտում առանց […]

̰
Վերին Լարս անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար ․ՊԵԿ

17:37 28.03.2021

Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։ Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ աստիճանաբար կազմակերպվում է […]

̰
Ինչ ավանդույթներ կան պահպանված Ջավախքում՝ Ծաղկազարդի տոնի հետ կապված

17:25 28.03.2021

Այսօր, մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը: Գարնան զարթոնքն ազդարարող տոնին Ջավախքում կատարվել է նաև մանուկների օրհնության կարգ։Հաղորդում է Jnews.ge-ն։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ձեռամբ մատուցվել է սուրբ պատարագ, որից հետո կատարվել է մանուկների օրհնության կարգ: Ծաղկազարդին բաց պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի:   Օրը […]

̰
Մարտի 29-ի գիշերը Հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան

17:10 28.03.2021

Մարտի 29-ի գիշերային ժամերին Հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ Մարտի 29-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: […]

̰
Պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ․ Սահակ Օհանյան

16:30 28.03.2021

Արցախյան 44-օրյա պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ «Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցներ։ Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք […]

̰
BACK_TO_TOP