16:15 28.03.2021
Ինչպես և որքան են կորոնավիրուսային համաճարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա, վերականգնման ի՞նչ հեռանկարներ ու կանխատեսումներ կան։ Այս հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարում» զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ. ներկայացնում ենք հատված զրույցից:
15:42 28.03.2021
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ Գնդապետ Փաշիկյանը ընդգծեց, որ պատերազմի […]
15:35 28.03.2021
Նյու Յորք նահանգի իշխանությունները շրջանառության մեջ են դրել «թվային հավաստագիր», որը պաշտոնապես կհաստատի, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ նրա COVID-ի թեստը բացասական է: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ QR-կոդի տեսքով «հավաստագրին» հասանելիություն ստանալու համար հարկավոր կլինի հատուկ հավելվածը ներբեռնել Apple App Store-ից կամ Google Play Store-ից:
15:17 28.03.2021
«Հայրենիքի փրկության շարժումն» շարժումն այսօր համապետական հանրահավաք է անցկացնում Դեմիրճյան փողոցում։ Հիշեցնենք, որ 5 օր առաջ շարժումը հայտարարություն էր տարածել այն մասին, որ քաղաքական ակցիաների նոր փուլ է սկսում, ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Ընդդիմությունը այս հայտարարությունից հետո հանել էր Բաղրամյան պողոտայում տեղադրված վրանները, վերականգնելով երթևեկությունը, միաժամանակ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել […]
15:15 28.03.2021
Հնդկաստանում COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել։ Անցած մեկ օրում երկրում հայտնաբերվել է հիվանդության 62.7 հազար նոր դեպք, որը վերջին հինգ ամսվա ընթացքում գրանցված ռեկորդային ցուցանիշն է ։ Տեղեկացնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը ։ Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19 […]
14:52 28.03.2021
Շաբաթ առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելքում 10 հարկանի բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասավ 25-ի, ևս 24 տուժել է։ Հաղորդում է եգիպտական Akhbar El-Yom պորտալը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրները: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի մասին: Ըստ աղբյուրի հաղորդման, շենքի առաջին երեք հարկերում տեղակայված են եղել հագուստի արտադրամաս և գործվածքների պահեստ: Բնակելիում ապրել է 100 […]
14:45 28.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ռուսական կողմում կա մոտ 648 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:40 28.03.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում է: Հաղորդում է jnews.ge-ն։ Դանիելսոնի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ուշ գիշերին: Քրիստիան Դանիելսոնը լրագրողներին ասել է, որ Վրաստանում կմնա երեք օր և կրկին ընդգծել է քաղաքական գործիչների կողմից փոխզիջման անհրաժեշտությունը: Քրիստիան Դանիելսոնը իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ կսկսի մարտի 29-ին: […]
14:10 28.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից թիմերի նախագահներին, մարզիչներին և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական լիգայի ձևաչափի, մասնակիցների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ մրցաշարը մարզասերների […]
13:55 28.03.2021
Վրաստանն ապրիլին կստանա չինական Sinopharm պատվաստանյութի 100 հազար չափաբաժին: Ներկայումս երկրին հասանելի է միայն 2 տեսակի պատվաստանյութ` AstraZeneca և Pfizer. բնակիչները (առայժմ միայն բուժաշխատողներն ու 65-ն անց անձինք) հնարավորություն ունեն ընտրել՝ որով պատվաստվել: Ըստ վարակաբան Ամիրան Գամկրելիձեի` Sinopharm-ը չինական հայտնի ընկերություն է, որի պատվաստանյութն արդեն ընդունել են միլիոնավոր չինացիներ, պատվաստվում են նաև Սերբիայում,Արաբական Էմիրություններում, Հունգարիայում […]
13:16 28.03.2021
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
13:00 28.03.2021
Մարտի 27-ին Երևանի Դինամո մարզադահլիճում կայացել է ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանի և իրանցի մարզիկ Աբդոլլա Անսարիի մենամարտը, որտեղ Նաիր Մելիքյանը փայլուն հաղթանակ է գրանցել։ Ջավախքցի բռնցքամարտիկը հանդես է եկել 71 կգ քաշային կարգում: Մրցաշարի հենց սկզբից հայտարարել են, որ Նաիրն արդեն պայմանագիր է կնքել UFC կազմակերպության հետ: Այս մրցաշարը ջավախքցի բռնցքամարտիկը նվիրել է վերջին Արցախյան […]
12:50 28.03.2021
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք։Վրաստանում ակտիիվ դեպքերի թիվը 4 305 է , որից 1 605 մարդ բուժվում է հիվանդանոցներում: 2 497 մարդ բուժվում է տնային պայմաններում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 858 մարդ:
12:35 28.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։ Եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ ճանապարհների մաքրման աշխատանքներից հետո Խաչի լեռնանցքում մնացած բեռնատարներն իջեցվում են «Դարիալի» («Կազբեկի») անցակետ՝ հոսքը դեպի «Վերին Լարս» աստիճանաբար կազմակերպելու նպատակով։ Վրացական կողմն արդեն սկսել է թույլատրել նաև միջին […]
12:10 28.03.2021
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը: Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ դատական իշխանության բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ ևս:
11:55 28.03.2021
Մարտի 27-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի […]
11:35 28.03.2021
Ուկրաինան կիրակի օրը տեղական ժամանակով 03: 00-ին (Մոսկվայի ժամանակով 04: 00-ին) ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ կտեղափոխի, որի արդյունքում անցում կկատարի Մոսկվայի ժամային գոտի։ Պատճառն այն է, որ երկրում իշխող կուսակցությանը չի հաջողվել ամառային ժամանակը չեղարկելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ընդունել Գերագույն ռադայում։ Գերագույն ռադայի խոսնակի առաջին տեղակալ, «Ժողովրդի ծառա»կուսակցության անդամ Ռուսլան Ստեֆանչուկը «աշխարհաքաղաքական խնդիր» է […]
11:22 28.03.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի օրերին, ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի նկատմամբ իրականացրած խոշտանգումներին ևայդ մասին տեսանյութ է հրապարակել․ «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է: Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված […]
11:03 28.03.2021
Մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190317 դեպք, որոնցից 171506-ն` առողջացած, 3464-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838․839 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 14 մահվան դեպք:
10:50 28.03.2021
Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ: Հայկական […]
10:45 28.03.2021
Մեքսիկայի Սոնորա նահանգում երկշարժիչ Cessna ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Յոթ մարդ է զոհվել, հայտնում է տեղական Jornada թերթը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին։ Յոթ մարդ տեղափոխող ինքնաթիռը Էրմոսիլյո քաղաքից թռչում էր դեպի Արիզոնա նահանգի ամերիկյան Տուսոն: Թռիչքից րոպեներ անց տեղի ինքնթիռն ընկել է։ Նահանգի գլխավոր դատախազության գրասենյակը հայտնում է, որ վթարի հետևանքով զոհվել է […]
10:30 28.03.2021
Այսօր , մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը հիշատակությունն է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի է Անդաստան և մանուկների օրհնություն ։ Մայր […]
10:25 28.03.2021
Մի քանի մարդ է վիրավորվել Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի կենտրոնում՝ Մակասար քաղաքում, կաթոլիկ եկեղեցու վրա մահապարտի հարձակման հետևանքով: Այս մասին կիրակի օրը հայտարարել է նահանգի ոստիկանության պետը: Պայթյունը տեղի է ունեցել կիրակնօրյա ծառայության ժամանակ, չորս տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ « Մահապարտ-ահաբեկիչը տեղում մահացել է»,-հաղորդել է Detik պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների խոսնակին։ Նախնական տվյալներով ՝ մոտակայքում […]
10:10 28.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների […]
09:58 28.03.2021
Մարտի 28-ին, ժամը 01։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն Էլեկտրական սյունը տեղափոխել են անվտանգ տարածք և ճանապարհից հեռացրել կոտրված ապակե բեկորները։
19:43 27.03.2021
Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի 3-րդ բռնկման փուլում` հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նա կոչ է արել բնակչությանը` խստորեն հետևել մասնագետների խորհրդատվություններին, «չարհամարհել այս փուլում գործածվող գործիքները»: Նախարարն ասել է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ են ձեռնարկում: Նախկին միջոցներին գումարվել է մասսայական պատվաստումը: Վարակաբաններից ոմանք կարծում են, որ բռնկման երրորդ […]
19:33 27.03.2021
Ինչպիսին է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի հարցում: Զրույց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ: Իրանի համար առանցքային կարևորություն է ներկայացնում Հայաստանի հետ սահմանային գոտու անվտանգությունը. այսօր նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Թեմայի շուրջ Իրանի խորհրդարանի պատգամավոր հետ զրուցել է Սագօ Արեանը։
19:23 27.03.2021
այաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանիայի և Ռումինիայի դեմ առաջիկա խաղերին: «Այժմ վերականգնողական փուլում եմ: Իսլանդիայի դեմ խաղին չեմ մասնակցի: Հաջորդ խաղին ևս մեծ է հավանականությունը, որ չեմ լինի: Թիմում ընդհանուր մթնոլորտը շատ լավ է»,- նախաղային մամուլի ասուլիսին ասել է Ղազարյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում […]