TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնը տոնել է թատրոնի միջազգային օրը

19:10 27.03.2021

Թատրոնի միջազգային օրը Թբիլիսիի հայկական թատրոնի աշխատակազմն ավանդույթի համաձայն, սկսել է Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնից, ուր ադամյանցիները ծաղիկներ են  խոնարհել Թբիլիսիի հայ թատրոնի մեծերի շիրիմներին: Ապա եղել են թատրոնի նոր կառուցվող  շենքում: Հաղորդում է  aliq.ge-ն։ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականը 165 տարվա պատմություն ունի, այն հայկական հնագույն թատրոններից է, ու Հայաստանի սահմաններից դուրս […]

̰
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տրամադրել Արցախի  Նորագյուղ բնակավայրի բնակիչներին

18:55 27.03.2021

  Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր:   «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, Նորագյուգ բնակավայրի վարչակազմի հետ համատեղ, մշակել է հումանիտար աջակցության իրականացման ծրագիր: Նախկինում վարչակազմի հետ մենք հստակեցնում էինք բնակավայրի հիմնականում անապահով բնակիչների ցուցակները, փախստականների և […]

̰
Ադրբեջանական զինվորականները վանդալիզմի են ենթարկում Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին․ՀՀ ՄԻՊ

18:47 27.03.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանական զինվորականների կողմից Արցախում  հայկական եկեղեցիների նկատմամբ կատարվող հերթական վանդալիզմին և այդ մասին տեսանյութ է տեղադրել․ «Սա Արցախի Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է (19-րդ դար): Ադրբեջանական զինվորականները (համազգեստի վրա բացահայտ է նաև թուրքական դրոշի առկայությունը) այս տեսանյութում ցինիզմով անարգանքի, վանդալիզմի են ենթարկում հայկական եկեղեցին` բացահայտ ցուցադրելով […]

̰
«Ավելի ուժեղ է, քան ես այդ տարիքում» Արշավինը՝ Արսեն Զախարյանի մասին 

18:35 27.03.2021

  Ռուսաստանի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը բարձր է գնահատել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տաղանդը:   Մարտի 25-ին Զախարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի ամենաերիտասարդ ռմբարկուն: Ռուսաստանի հավաքականը 4: 1 հաշվով հաղթեց Իսլանդիայի ազգային հավաքականին:   «Իհարկե, նա մեծ տաղանդ է: Իմ ուշադրությունը գրավեց, երբ տեսա, թե ինչպես […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում բուք է․մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

18:25 27.03.2021

 Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Իջևանի, Բերդի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տիգրանաշենի ոլորաններում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ […]

̰
Սուեզի ջրանցքում արգելափակված նավերի թիվը հասել է 321-ի

18:20 27.03.2021

Սուեզի ջրանցքով անցնելու իրենց հերթին  սպասող նավերի թիվը   հասել է 321-ի։ Այս մասին հայտնել է ջրանցքի վարչակազմի ղեկավար, ծովակալ Ուսամա Ռաբիան: Ever Given նավը, որը  շարժվում էր Չինաստանից դեպի Հոլանդիա, ուժեղ քամու հետևանքով մարտի 23-ին  արգելափակվել է Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածում, 151-րդ կմ-ում: Ենթադրաբար, անձնակազմը կորցրել է վերահսկողությունը ՝ ավազային փոթորիկների և փոթորիկ քամիների պատճառով։ […]

̰
Արցախի Աժ նախագահը ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել

18:03 27.03.2021

Այսօր՝ մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հանդիպում ունենալով Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։ ԱԺ նախագահը անդրադարձել է երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի և Հադրութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բնակիչներին հուզող անշարժ և շարժական գույքի փոխհատուցման հետ կապված հարցերի օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին, միևնույն […]

̰
Վթար Երևան-Գյումրի -Բավրա ավտոճանապարհին․կա մեկ զոհ

17:49 27.03.2021

Այսօր ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում,  բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի  բեռնատարը: Ըստ Shamshyan.com-ի , վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս մեկը  Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն։  

̰
Ջրականի և Վարանդայի շրջաններում Արցախի  փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն

17:43 27.03.2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն:Հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 […]

̰
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում 477․039 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք է ոչնչացվել

17:30 27.03.2021

2021թ. մարտի 22-ից մինչև մարտի 26-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերվել է 75 հատ, որից ոչնչացվել է 16 հատ խոշոր տրամաչափի զինամթերք: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում և քաղաք Մարտակերտում : Արդյունքում Մարտունու շրջանի տարածքում հայտնաբերվել 3045 հատ, որից […]

̰
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:54 26.03.2021

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Թալինի, Ախուրյանի, Լոռիի, Թումանյանի, Տաշիրի, Արթիկի տարածաշրջաններում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում ձյուն է տեղում։Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության

20:48 26.03.2021

Ժնևում փետրվարի 22-ից մարտի 24-ը կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ՄԻԽ 46-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը համահեղինակել է 6 բանաձև և միացել 11 համատեղ հայտարարության։ COVID-19  համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց […]

̰
Փոխվարչապետը  սփյուռքի մի շարք ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսում քննարկել է բարեգործական բեռների ներմուծման հարցը

20:40 26.03.2021

Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սփյուռքում գործող ԱՄՆ-ի և Կանադայի «Հայ-հյուսիսամերիկյան բժշկական համայնքների» ներկայացուցիչների նախաձեռնած առցանց տեսակոնֆերանսին: Վերջինիս ընթացքում քննարկվել են Հայաստան ներմուծվող բարեգործական բեռների հետ կապված հարցերը: Տեսակոնֆերանսի ժամանակ փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ողջունում ենք բոլորին այս առցանց քննարկմանը: Մենք բարձր ենք գնահատում հայրենիքին ուղղվող սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: […]

̰
Վրաստանում պարետային ժամը չի հանվում․Տիկարաձե

20:22 26.03.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «ճոխություն» է համարում երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքի վերացումը, գտնում է, որ դրա համար հիմքեր չկան, իսկ պանդեմիան ոչ մի տեղ չի գնացել: Նախարարը համեմատական է տարել եվրոպական երկրների հետ` նշելով, որ որոշ տեղերում ամբողջական լոքդաուն է, իսկ Վրաստանում ամեն ինչ շատ ավելի մեղմ է: Հիշեցնենք`  2020-ի նոյեմբերի 9-ից գիշերային […]

̰
Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է. Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ

20:10 26.03.2021

Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մարտի 22-ին ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջութամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան […]

̰
Արցախի նախագահը Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների բնակիչների հետ

20:03 26.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։   Քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող […]

̰
Դատախազությունը դիրքորոշում կհայտնի Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի ակտին ծանոթանալուց հետո

19:55 26.03.2021

Դատախազությունը դիրքորոշում կհայտնի ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ակտը ստանալուց ու ամբողջության մեջ դրան ծանոթանալուց հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 […]

̰
«Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար». վարչապետը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին

19:49 26.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ […]

̰
Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

19:35 26.03.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է  Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում […]

̰
Իրաքի ՊՆ պատվիրակությանը  ներկայացվել են  ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների զինատեսակները 

20:52 25.03.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։ Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները: Նախարար Արշակյանն ողջունել է իրաքցի գործընկերոջը […]

̰
Իրար հաջորդած սպանությունները բացահայտվել են․ՀՀ ոստիկանություն

20:47 25.03.2021

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է․ ռուսական կողմում 602 բեռնատար կա կուտակված

20:35 25.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]

̰
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» միջազգային ցուցահանդեսի բացմանը

20:20 25.03.2021

Մարտի 25-ին Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են շուրջ 90 շինարարական կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցուցահանդեսի պաշտոնական բացմանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում շինարարությունը և կառուցապատումը կարևոր ոլորտներից են, և այս ցուսահանդեսը […]

̰
Բեռնատարների 11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում․ՊԵԿ

20:08 25.03.2021

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են: ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ արտգործնախարարի հետ

20:05 25.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և […]

̰
Պաշտպանության  նախարարը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Նարեկ սարկավագի այրուն

19:58 25.03.2021

ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:   Մարտի 25-ին՝ Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Վաղարշակ Հարությունյանը բարձր […]

̰
Պաշտպանության նախարարը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության ռազմական կցորդը քննարկել են հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր

19:44 25.03.2021

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային […]

̰
Գարնանային հեղեղումներից խուսափելու համար Շիրակի մարզում սելավատարների մաքրման աշխատանքներ են կատարվում

19:37 25.03.2021

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող «Ճանշին» ՓԲԸ  իրականացնում է գարնանային հնարավոր հեղեղումների հետևանքների կանխարգելման միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ճանապարհներին մոտ գտնվող սելավատարների և կողային առուների մաքրման ու կողնակների վնասված հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

̰
Վարչապետը և Իրաքի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հարցերը 

19:27 25.03.2021

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, […]

̰
Վանդալիզմի այս դրսևորումը միտումնավոր է և հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը․ ԱԳՆ խոսնակ  

19:06 25.03.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ, որում ասվում է․ «Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի […]

̰
BACK_TO_TOP