19:51 16.03.2023
Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին պատրաստակամություն է հայտնել այցելելու Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ Միխեիլ Սաակաշվիլիին, եթե վերջինս ցանկանա։ Հաղորդում է Aliq Media-ն։
Իոսելիանին հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Սաակաշվիլիի ընտանիքի անդամներին և օմբուդսմենի ստեղծած բժիշկների խորհրդին։
«Ես մտադիր եմ հանդիպել բոլոր շահագրգիռ անձանց, ներառյալ` նրա ընտանիքի անդամներին, և լսել նրանց տեսակետները: Հանրային պաշտպանն ինքնին շարունակում է վերահսկել Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Եթե նա ցանկանա, ես միշտ պատրաստ եմ գնալ և հանդիպել իրեն: Համարեք, որ սա առաջարկ է»,- ասել է Իոսելիանին:
Ի դեպ, հանրային պաշտպանի բժիշկների և փորձագետների խմբի եզրակացության համաձայն, որը հրապարակվել էր փետրվարի վերջին, Սաակաշվիլիի ինքնազգացողությունը զգալիորեն վատացել է անցյալ տարվա դեկտեմբերի 4-ից։ Ըստ մասնագետների՝ այս ընթացքում նա 5-7 կիլոգրամ նիհարել է մկանների թուլացման հաշվին։ Եթե երրորդ նախագահը շարունակի նիհարել, ապա անկողնուն կգամվի:
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...