20:17 09.03.2023
Ինդոնեզիայի պետական լրատվական Antara News-ը Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է ՀՀ դեսպանության տրամադրած հոդվածը , որում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից շարունակվող հերթական հայատյաց ակցիային՝ Լաչինի միջանցքն արդեն 80 օրից ավել փակ պահելուն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հոդվածում նշվում է, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ին, Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ու հանցավոր անգործության պայմաններում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող […]
20:08 09.03.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների […]
19:57 09.03.2023
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում սառեցրել են ավելի քան 58 միլիարդ դոլարի չափով պատժամիջոցների ենթարկված ռուսների ակտիվները։ Այս մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել։ Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում REPO խումբը առգրավել է զբոսանավեր, ինքնաթիռներ, շքեղ անշարժ գույք և այլն։ Դրա […]
19:46 09.03.2023
Մարտի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հայտնում են մարզպետարանից։ Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ աջակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական […]
19:35 09.03.2023
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում արդեն 9 ամիս է, ինչ 16 ընդդիմադիր լրագրող շարունակում է մնալ ձերբակալված: Իսկ դատախազը դեռևս չի ներկայացրել մեղադրական եզրակացությունը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ձերբակալված լրագրողների փաստաբան Ռեսուլ Թեմուրը նշում է, որ դատախազը, ով պարտավոր էր արդեն պատրաստած լինել մեղադրական եզրակացությունը, հայտնում է, որ այդ գործընթացը երկարաձգվում է՝ պատճառաբանելով վիրտուալ փաստաթղթերի բազմաքանակությունը։ Դիարբեքիրի փաստաբանների միության […]
19:27 09.03.2023
Հացահատիկի գործարքի շուրջ խորհրդակցությունները Ժնևում կանցկացվեն մարտի 13-ին։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Խորհրդակցությունների հաջորդ փուլերը նախատեսված են մարտի 13-ին Ժնևում, որին կմասնակցի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, կլինեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներ»,- ասել է նա։ Զախարովան նաև նշել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման կանխատեսումը հոռետեսական կլինի, եթե Արևմուտքը շարունակի չկատարել իր […]
19:16 09.03.2023
Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան հայտնել է, որ համապատասխան շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համագործակցությամբ ու ռուս խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ: «Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանուր […]
19:09 09.03.2023
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Մերձավոր Արևելյան շրջագայության շրջանակներում ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Օսթինը ժամանել է Կահիրեից՝ Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է պետական Kan ռադիոկայանը։ Հաղորդվել է, որ Օսթինի ժամանումից առաջ ցուցարարները փակել են երկրի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանի մուտքերը։ Նրանք բողոքում են Բենիամին […]
19:00 09.03.2023
Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ […]
18:49 09.03.2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի գոտում ավերածությունների հետ կապված շինարարների ձերբակալությունների թիվը հասել է 269-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Աղետի մեծածավալ հետևանքների առնչությամբ քննչական աշխատանքները շարունակվում են։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 1068 մարդ ներգրավված է եղել անորակ շինարարության մեջ, ինչը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ 320 կասկածյալներ գրավի դիմաց ազատ են արձակվել։ Բացի դրանից, […]
18:41 09.03.2023
Ռուսաստանը չի տեսնում Ուկրաինայի ցանկությունը՝ լուրջ երկխոսություն սկսել Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Առայժմ մենք մեր ուկրաինացի հարևանների կողմից լուրջ խոսակցություն սկսելու ցանկություն չենք տեսնում։ Ավելին, ես արդեն բազմիցս […]
19:53 08.03.2023
Ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և գների իջեցման համար, Կիևում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նշելով Սևծովյան հացահատիկի գործարքի երկարաձգման կարևորությունը: «Ուկրաինական, ինչպես նաև ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության և գների համար»,- ասել է Գուտերեշը։ Նա ընդգծել է […]
19:37 08.03.2023
Եվրամիությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեն 2 միլիարդ եվրոյով ավելացնելու որոշումը, որը կվճարվի Ուկրաինային զենքի մատակարարումների համար։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությանTwitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր ԵՄ դեսպանները հավելյալ 2 միլիարդ եվրո են հաստատել Խաղաղության եվրոպական հիմնադրամի համար: Այս որոշումը հստակ ազդանշան է Ուկրաինային և մյուս գործընկերներին ռազմական աջակցության հարցում […]
19:13 08.03.2023
Թուրքիայում երկրաշարժերի վնասն այս պահին կազմում է մոտ 80 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարար Վահիդ Քիրիշչին։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մեզ համար շատ ցավալի իրադարձություն էր, վնասը մոտավոր կազմում է 80 միլիարդ դոլար, միայն երկրաշարժերի հետևանքով Ջրային ռեսուրսների վարչությանը հասցված վնասը կազմում է 22 միլիարդ լիրա (1,15 միլիարդ […]
19:05 08.03.2023
Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը: Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը: Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության […]
18:48 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին ուղղված նամակում գրել է՝ քանի որ Վրաստանն առաջ է շարժվում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով, իշխանությունները ցանկանում են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու թափանցիկության, անվտանգության և քաղաքացիական հասարակության իրավունքների ու ազատությունների միջև առավելագույն հավասարակշռություն։ Հաղորդում է Aliq Media-ն։ Պապուաշվիլին Կլեր Բազի Մալորին զեկուցել է […]
18:39 08.03.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։ «Ուրախ եմ այսօր Կիևում ողջունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի պատվիրակությանը, որը երրորդ անգամ է ռուսական լայնածավալ ագրեսիայի սկսվելուց հետո»,- գրել է նախագահը։ Նա ընդգծել է Կիևում քննարկումների կարևորությունը, թե […]
14:30 08.03.2023
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրև թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով և որ իբրև թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի փոխադրում: Պաշտոնապես շեշտում ենք, որ սույն տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, չունի և չի […]
20:00 07.03.2023
Ջրափի բնակավայրում դպրոցի ճակատային պատի քարաթափում է տեղի ունեցել։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները նախօրեին եղել են Ջրափի բնակավայրում, դպրոցի ճակատային պատի քարաթափման մասով աշխատանքային խումբը կատարել է ուսումնասիրություն, տեխնիկական վիճակի մասին մասնագիտական եզրակացություն ստանալուց հետո խնդրի լուծմանը կտրվի համապատասխան ընթացք։ Մասնագիտական խումբը եղել է նաև Լանջիկ և Հայկաձոր բնակավայրերում, որտեղ խմելու ջրագծերի փոփոխությունից […]
19:53 07.03.2023
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել։ Գերիների փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 130 ուկրաինացի զինծառայող։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ գերությունից վերադարձածների թվում են 126 տղամարդ և 4 կին։ Նրանց մի մասը Մարիուպոլի պաշտպաններն են, այդ թվում՝ Ազովստալը պաշտպանած մարտիկները, ինչպես նաև Բախմուտի և Սոլեդարի տարածքում գերեվարված զինվորականները։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության […]
19:47 07.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում […]
19:43 07.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել մարզի խոշորացված համայնքների ղեկավարների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների հետ։ Հանդիպման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակը։ Ողջունելով հանդիպման […]
19:32 07.03.2023
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Ժնևում բանակցություններ կունենան ռուսական պատվիրակության հետ, երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, հանդիպման քննարկման թեման ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանմանն է վերաբերելու։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 8-ին կժամանի Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ […]
19:25 07.03.2023
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված Մարտի 7-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի […]
19:19 07.03.2023
2023 թվականին Շիրակի մարզի համայնքները տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել՝ 130 ենթածրագրերով, որոնց նախնական արժեքը կազմում է 10 մլրդ 76 մլն դրամ։ Գումարի 53 տոկոսը կառավարությունն է տրամադրելու՝ 5 մլրդ 344 մլն դրամ, համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 4 մլրդ 642 մլն դրամ (46.1%) է, այլ ներդրողները՝ 89 մլն դրամ […]
19:10 07.03.2023
Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: […]