19:48 23.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]
19:35 23.01.2023
2022 թվականի տվյալներով` Վրաստանից արտահանվող ապրանքախմբերում մարդատար ավտոմեքենաները երկրորդ տեղում են, իսկ ներմուծվող ապրանքախմբերում՝ առաջին տեղում, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: 2022 թվականին Վրաստանում վաճառվել է 903,8 մլն դոլարի ավտոմեքենա, երկիր է ներկրվել 1,6 մլրդ դոլարի ավտոմեքենա։ Հարկ է նշել, որ 2021 թվականին Վրաստան է ներմուծվել 935,4 մլն դոլարի ավտոմեքենա: 2021 թվականի համեմատ, 2022 թվականին […]
19:29 23.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը, […]
19:19 23.01.2023
Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրում բացվել է Բասենի մանկապարտեզի արևային ֆոտովոլտային կայանը: Կայանը ձեռք է բերվել «Բասենի մանկապարտեզի էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում: Տեղակացնում են Ախուրյանի համայնքապետարանից։ Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրերի շրջանակում Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած աջակցությամբ և Ախուրյանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:
18:57 23.01.2023
Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների […]
18:48 23.01.2023
Փետրվարի 22-ին Ստամբուլում կայանալու է գագաթնաժողով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված հատուկ օպերացիայի հարցով: Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը: Վերջինս նշել է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները ազդեցություն ունեցան ողջ ԵՄ-ի վրա։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գագաթնաժողովին մասնակցելու մի շարք պաշտոնյաներ Թուրքիայից և Ուկրաինայից: Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի […]
18:33 23.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
18:26 23.01.2023
Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները` ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։ Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։ Այս խմբից երկու իսլամիստ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։ Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ […]
18:20 23.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի […]
18:13 23.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը: Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում […]
18:09 23.01.2023
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, […]
00:04 23.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին […]
23:58 22.01.2023
Արդեն երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է հայտարարել Սպիտակ տան ներկայիս աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնի հրաժարականի և նրա փոխարեն կորոնավիրուսի նախկին համակարգող Ջեֆրի Զիենցի նշանակման մասին, գրում է Bloomberg-ը։ «Սպիտակ տունը վաղը կհայտարարի, որ Ջեֆրի Զիենցը կլինի աշխատակազմի նոր ղեկավարը», – Twitter-ում հայտնել է հրատարակության ներկայացուցիչը։ Ավելի վաղ Washington Post-ը, հղում անելով […]
23:49 22.01.2023
Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են ֆրանս-գերմանական բրիգադի համատեղ զորավարժություններ անցկացնել Լիտվայում և Ռումինիայում, ասվում է ֆրանս-գերմանական նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ Բեռլինը և Փարիզը վերահաստատում են իրենց հավատարմությունը անդրատլանտյան գործընկերությանը և ՆԱՏՕ-ին, որը մնում է «եվրատլանտյան անվտանգության հիմնաքարը»։ «Մեր արևելյան դաշնակիցներին աջակցելու համար զինված ուժերը ծրագրելու են ֆրանս-գերմանական բրիգադի համատեղ […]
23:18 22.01.2023
Հունվարի 22-ին, ժամը 20:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց […]
23:14 22.01.2023
Անգամ մեկ ամերիկյան Abrams տանկի մատակարարումն Ուկրաինա բավական է, որպեսզի Եվրոպան սկսի գերմանական Leopard 2 տանկեր ուղարկել Կիև, հունվարի 22-ին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը։ «Եթե մենք հայտարարեինք, որ պատրաստվում ենք Abrams տեղափոխել, թեկուզ մեկը, ապա Leopard տանկեր կտրամադրեին։ Ես լսել եմ, որ Գերմանիան սպասում է, որ […]
22:58 22.01.2023
Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ մշակել գազի գնման ընդհանուր մեխանիզմներ։ Այս մասին հունվարի 22-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, որ Բարսելոնայի և Մարսելի միջև ստեղծվող ջրածնային խողովակաշարը կերկարաձգվի մինչև Գերմանիա։ Նրա խոսքով՝ նախագիծը կմիացնի Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Մակրոնն ընդգծել է, […]
22:31 22.01.2023
Պաշտոնական այցով Իրան է ժամանել Պետդումայի պատվիրակությունը՝ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի Պետդումայի և Իրանի խորհրդարանի համագործակցության հանձնաժողովի երրորդ նիստին։ Օրակարգում է, մասնավորապես, օրենսդրական աջակցություն Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության, Կասպից ծովում փոխգործակցության, տարածաշրջանային […]
22:16 22.01.2023
Ուկրաինայի հինգ շրջաններում կիրակի երեկոյան օդային տագնապ է հայտարարվել, այս մասին տեղեկացնում է քաղաքացիների ահազանգման պաշտոնական ռեսուրսը։ Նշվում է, որ այս պահին տագնապի ազդանշաններ են հնչում Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Չերկասիի և Չեռնիգովի շրջաններում, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կիևի կողմից վերահսկվող շրջաններում։
22:05 22.01.2023
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»,ArmSpor. am-ի հաղորդմամբ՝ հայտնում է El Nacional-ը։ Իսպանական ակումբը 24-ամյա Օսիմենին դիտարկում է որպես 36-ամյա հարձակվող Կարիմ Բենզեմային փոխարինող։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Նապոլիին» 60 միլիոն եվրո առաջարկել Նիգերիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի համար։ Նշվում է, որ նեապոլցիները մտադիր չեն Օսիմհենին վաճառել 80 միլիոնից պակաս գնով։ Նրա […]
21:52 22.01.2023
Գերմանիայում ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է մեկ երրորդով՝ հասնելով 226467-ի, որը համարվում է 2016 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի գաղտնի փաստաթուղթը, որը կոչվում է «Զեկույց միգրացիայի և փախստականների հետ կապված իրավիճակի մասին»։ Գերմանիան, ինչպես նշում է թերթը, ԵՄ երկրների շարքում […]
21:37 22.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ «Ես կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Էրդողանը Բուրսայի երիտասարդության հետ հանդիպմանը։ Հաղորդում է TRT-ն։ Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր […]
21:27 22.01.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր ամուսնու՝ Փոլի վրա հարձակումից հետո քահանաներին կոչ է արել էկզորցիզմի ծես կատարել իր տանը։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի դստերը։ Նրա կարծիքով՝ Նենսի Փելոսին իրեն մեղավոր է զգացել ամուսնու վրա հարձակումից հետո, որը «կոտրել» է իրեն։ Փելոսիի […]
21:11 22.01.2023
Ryanair ավիաընկերության Boeing 738 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Լեհաստանից, վայրէջք է կատարել Աթենքի Էլեֆթերիոս Վենեզիլոս միջազգային օդանավակայանում՝ երկու F-16 կործանիչների ուղեկցությամբ, այն բանից հետո, երբ հայտնել է, որ ինքնաթիռում ռումբ է եղել, հաղորդում է Հունաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ERT-ն: Ինքնաթիռը թռիչք է կատարել Կատովիցե-Աթենք չվերթով։ Ինքնաթիռում եղել է 192 մարդ։ Թռիչքի ժամանակ օդանավում ռումբի […]
20:56 22.01.2023
Լիոնել Մեսսին բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը։ArmSport. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Փարիզյան թիմը կմրցի «Պեյ դե Կասելի» հետ Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչում։ 35-ամյա արգենտինացին հայտացուցակում ներառված չէ, քանի որ նրան հանգիստ են տվել։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
20:41 22.01.2023
Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, […]
20:11 22.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են․ «Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի»։ Շտաբից հայտնում են, որ վաճառքի կետերում առկա […]
19:56 22.01.2023
ԱՄՆ բանակի գեներալը ԱՄՆ ռազմական և ռազմական փորձագետների հետ այցելել է Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաք, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ «ԱՄՆ բանակի գեներալ Քիթ Քելլոգի և ԱՄՆ ռազմական փորձագետների պատվիրակության հետ մենք այցելեցինք Իզյում»,- գրել է Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով, իրենք քննարկել են քաղաքի վերականգնման, ռազմական ոլորտում տարածաշրջանի կարիքները։ […]
19:24 22.01.2023
Մոլդովա-ուկրաինական սահմանի բոլոր անցակետերը վերսկսել են բնականոն աշխատանքը՝ ուկրաինական կողմի տեխնիկական խափանումը վերացնելուց հետո։ Այս մասին կիրակի հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանությունը։ «Մոլդովա-ուկրաինական սահմանի բոլոր հսկիչ-անցակետերը վերսկսել են իրենց աշխատանքը»,- ասվում է նախարարության Telegram ալիքում։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալների բազայում առկա խնդիրների պատճառով դադարեցվել էին սահմանային անցումները։
19:11 22.01.2023
Անցյալ աշնանը Ֆինլանդիան բավարարել է Թուրքիայից արտահանձնման մեկ դիմում։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով STT լրատվական գործակալությանը։ Տղամարդուն արտահանձնել են հոկտեմբերին։ Թուրքիայում նա դատապարտվել է կողոպուտի համար։ Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիայի նախարարության տվյալներով, 2019 թվականից Թուրքիայի երեք քաղաքացի է արտահանձնվել։ Մի հարցում ներկայումս քննարկվում է, մյուսը մերժվել է 2022 թվականի վերջին։ 2022 […]