18:41 22.01.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին: Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն: Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել […]
18:26 22.01.2023
Բրազիլիան և Արգենտինան հաջորդ շաբաթ կարող են հայտարարել, որ կսկսեն աշխատանքը միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ, հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ պաշտոնյաներին: Նոր արժույթն առաջարկվում է անվանել «sur» (իսպաներենից «հարավ»), այն ուղղված կլինի երկու երկրների տնտեսությունների կախվածությունը դոլարից նվազեցնելուն։ Ըստ FT-ի, նախագծին միանալու կհրավիրվեն նաև Լատինական Ամերիկայի այլ երկրներ: Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասայի […]
18:12 22.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր մասնակցել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը կարիերայում 5-րդ անգամ նվաճել է գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի կրկնակի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը։ […]
18:06 22.01.2023
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հունվարի 22-ին իր Telegram ալիքում հայտնել է ուկրաինական Klimenko Time պարբերականը։ Ենթադրվում է, որ Ջոնսոնն այցելել է Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաք։ Հրապարակմանը կցված են նաև մի քանի լուսանկարներ, որոնցում նախկին վարչապետը կանգնած է ավերված շենքերի դիմաց։ 2022 թվականի նոյեմբերի վերջին Financial Times-ը հայտնել […]
17:51 22.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:43 22.01.2023
Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին մասնակցելու նպատակով՝ Շիրակի մարզպետարանի թիմի ձևավորման համար, հունվարի 20֊ին Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կազմակերպվել է ընտրական մրցաշար։ Ընտրական մրցաշարին մասնակցել է մարզպետարանի 24 աշխատակից։ Մրցույթի զինատեսակ օդամղիչ հրացանով յուրաքանչյուր մասնակից կատարել է 8 ընդհանուր կրակոց, որից 5 լավագույնը՝ հաշվարկային։ Մրցումների արդյունքներով համալրված մարզպետարանի թիմը՝ 3 տղամարդ […]
17:13 22.01.2023
Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության […]
17:09 22.01.2023
Հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ:Այս մասին հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման […]
16:54 22.01.2023
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և հասարակական կարգի պահպանության ծառայության մասնակցությամբ իրականացվել են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:38 22.01.2023
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը ՊՍՎ կախված է նրանից, թե Մարկո Վան Գինկելը երբ կլքի ակումբը, ArmSport. am-ի փոխանցմամբ՝ հայտնում է РБ Спорт-ը։ Նշվում է, որ հոլանդական ակումբն իսկապես հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով, սակայն ակումբի աշխատավարձերի բյուջեն թեթևացնելու համար առաջին հերթին պետք է վաճառել Մարկո Վան Գինկելին։ Ինքը՝ Սպերցյանը, մտադիր չէ ձմռանը […]
16:05 22.01.2023
Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան […]
15:58 22.01.2023
Առաջիկա մի քանի ամիսներին Չինաստանում COVID-19-ի դեպքերի լայնածավալ աճ գրանցել քիչ հավանական է, քանի որ երկրի բնակչության 80 տոկոսն արդեն վարակված է, նշել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր համաճարակաբանը։ Նրա խոսքերով, մարդկանց զանգվածային տեղաշարժը լուսնային օրացույցով Ամանորի տոնակատարության ժամանակ կարող է հանգեցնել համավարակի տարածման, սակայն դեպքերի երկրորդ ալիք քիչ հավանական է առաջիկա […]
15:42 22.01.2023
Հունաստանի իշխանությունները ԵՄ 27 երկրների, Շենգենյան համաձայնագրի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին ցույց են տվել Թուրքիայի հետ ցամաքային սահմանին կառուցված պարիսպը։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է In-Cyprus պորտալը։ Քաղաքացիների պաշտպանության նախարար Տակիս Թեոդորիկակոսը պատվիրակությանը ուղեկցել է սահմանամերձ Ալեքսանդրապոլիս և ցույց տվել 37,5 կմ երկարությամբ պարիսպը։ Նրա խոսքով՝ շինարարությունը հնարավորություն է տվել 2022 թվականին կանխել 260 […]
15:26 22.01.2023
Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում, հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:56 22.01.2023
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիտների ընդհանուր տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գերազանցել է 1 միլիարդ եվրոյի նշագիծը, իսկ աշխարհում միայն «Մանչեսթեր Սիթիի» կազմն է ավելի թանկ (1,1 միլիարդ եվրո): Լավագույն տասնյակում են նաև Մյունխենի «Բավարիան» (945 միլիոն եվրո), «Լիվերպուլը» (928 միլիոն եվրո), ՊՍԺ-ն (895 միլիոն եվրո), «Ռեալը» (849 միլիոն եվրո),«Արսենալը» (789 միլիոն եվրո), «Բարսելոնան» (777 միլիոն եվրո), «Մանչեսթեր Յունայթեդը» (742 միլիոն եվրո) և«Տոտենհեմը» (688 միլիոն եվրո)։ Ամառային և ձմեռային տրանսֆերային պատուհանների […]
14:43 22.01.2023
Հունվարի 23֊25֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքի իր էջում։ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ֊ԵՄ […]
14:30 22.01.2023
Եվրամիությունը կարողացավ լիովին ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Այս մասին Diario թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ էներգակիրների գները վերադարձել են իրենց մակարդակին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ «Մի քանի ամսում մենք վերացրեցինք էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որը մենք ունեինք տարիներ շարունակ»,- ասել է […]
14:17 22.01.2023
Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, ակտիվիստները այրել են Շվեդիայի դրոշը, հայտնում է T24 կայքը։ Այսպես, Թուրքիայի ժողովուրդն արձագանքել է դանիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և փաստաբան Ռասմուս Փալուդանի արարքի։ Հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց նա այրել է Ղուրանի կրկնօրինակը։ Հաղորդվում է, որ դրոշի այրումից հետո ցուցարարները Ղուրան են կարդացել […]
14:02 22.01.2023
Լոս Անջելեսի արվարձան Մոնտերեյ Պարկ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է BNO News պորտալը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 10 մարդ, ևս ինը վիրավոր է։ Հաղորդվում է, որ այդ տարածքում տեղի են ունեցել չինական Ամանորի տոնակատարություններ, որտեղ բիզնեսով են զբաղվում ասիացիները։
13:49 22.01.2023
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան, որը կտևի երկու օր։ Հայտնում է IRNA գործակալությունը։ «Հունվարի 22-23-ը Պետդումայի պատվիրակությունը՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պատվիրակության կազմում են եղել Պետդումայի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները։ Այցի ընթացքում երկուշաբթի ծրագրված […]
13:35 22.01.2023
Ուկրաինային տանկեր մատակարարելու քաղաքական որոշում դեռ չի կայացվել՝ հիմնականում Գերմանիայի դիրքորոշման պատճառով։ Այս մասին իսպանական El Diario թերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։ «Անձամբ ես կարծում եմ, որ ներկայիս պատերազմական իրավիճակում անհրաժեշտ է տանկեր մատակարարել Ուկրաինային»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ «Մենք պետք է ռիսկի գնանք […]
13:19 22.01.2023
Առնվազն 10 մարդ է զոհվել սիրիական Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով, հայտնում է Sham FM ռադիոկայանը: «Նախնական տվյալներով՝ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ, երեքը՝ վիրավորվել»,- հայտնում է Sham FM-ի թղթակիցը։ Դեպքի վայրում են հրշեջներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը։ Ռադիոկայանի նախնական տվյալներով՝ փլատակների տակ է մնացել մոտ 30 մարդ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում […]
13:11 22.01.2023
Հունվարի 22-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները լճից դուրս են բերել Գ․ Պ․-ի (ծնված 1994 թ․) դին և հանձնել […]
12:58 22.01.2023
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում նորամուտը կնշի այսօր՝ հունվարի 22-ին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Այսօր «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության շրջանակում կմրցի «Ալ-Իթիֆակի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին։ Հաղթանակի դեպքում «Ալ-Նասրը» միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Իթիֆակը» զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Առաջնությունում ընդհանուր առմամբ 16 ակումբ է մասնակցում։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2022 թվականի […]
12:41 22.01.2023
Հունվարի 22-ին, ժամը 00:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:26-ին, մարվել՝ 02:06-ին: Այրվել են փայտե սյուներ (մոտ 60 հատ և 10 հատ՝ մասամբ):
12:28 22.01.2023
ԱՄՆ արդարադատության նախարարության քննիչները Դելավերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերել են գաղտնի նյութերի հերթական խմբաքանակը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նախագահի փաստաբան Բոբ Բաուերին։ Խուզարկությունը տևել է գրեթե 12 ժամ, ասել է փաստաբանը։ Առգրավված փաստաթղթերը վերաբերում են Բայդենի աշխատանքին որպես սենատոր և փոխնախագահ։ Մասնագետները տարել են նաև ձեռագիր գրառումներ, որոնք արվել են […]
12:15 22.01.2023
Այսօր թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ArmSport. am-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Խաչանովը տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Հիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր […]
12:05 22.01.2023
Հունվարի 22-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․) դուրս է […]
11:52 22.01.2023
Սլովակիայում անցկացված սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անվավեր է ճանաչվել ցածր մասնակցության պատճառով։ Այս մասին հունվարի 21-ին հայտնել է տեղական TAZ հեռուստաալիքը՝ հղում անելով պետական վիճակագրական վարչությանը։ Նշվում է, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որը ենթադրում է խորհրդարանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը, անցկացվել է նախօրեին՝ հունվարի 21-ին։ Նախնական հաշվարկներով՝ դրան մասնակցել է քաղաքացիների մոտ 27,26 տոկոսը։ «Հանրաքվեի արդյունքները […]
11:39 22.01.2023
Հունվարի 22-ին, ժամը 05:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel G» մակնիշի […]