TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Փրկարարները քարշակման միջոցով ձորակից դուրս են բերել բեռնատարը

11:30 22.01.2023

Հունվարի 21-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ջինգլոս» կոչվող աղբյուրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով […]

̰
Թուրքիան ռուսական հացահատիկը գնել է ռուբլով․ ՌԴ Փոխվարչապետ 

11:17 22.01.2023

Թուրքիան հաջողությամբ ավարտել է հացահատիկի գնման ռուբլով գործարքը, այժմ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է Եգիպտոս նման մատակարարումների ուղղությամբ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։ Նրա խոսքով, այս պահին Ռուսաստանի բանկը բանակցություններ է վարում այլ պետությունների կենտրոնական բանկերի հետ՝ նման փոխադարձ հաշվարկների մեխանիզմներ մշակելու համար, և դա վերաբերում է ոչ միայն պարենային մատակարարմանը։ «Որպես […]

̰
Ֆինլանդիան սառեցրել է գրեթե 200 մլն եվրոյի ռուսական ակտիվները 

11:02 22.01.2023

Ֆինլանդիան, որպես պատժամիջոցների մաս, սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվները։ «Երկրում սառեցված ակտիվների գործերը վարում է պարտքերի հավաքագրման բաժինը։ Այս պահին գործակալությունը սառեցրել է 187 միլիոն եվրոյի ակտիվներ»,- ասվում է զեկույցում։ Ինչպես նշել է երկրի արտաքին գործերի նախարարության պատժամիջոցների բաժնի ղեկավար Պիա Սաարիվաարան, խոսքը անշարժ գույքի, բաժնետոմսերի, մեքենաների, զբոսանավերի, ինքնաթիռների և այլ արժեքավոր գույքի […]

̰
Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները վատթարանում են

10:48 22.01.2023

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմն արձագանքել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրմանը։ Նրա խոսքով, թեև երկրում կա խոսքի լայն ազատություն, դա չի նշանակում, որ իշխանությունները պաշտպանում են այս բոլոր կարծիքները. «Իսլամաֆոբ սադրանքները սարսափելի են. Շվեդիան ունի արտահայտվելու լայն ազատություն, բայց դա չի նշանակում, որ Շվեդիայի կառավարությունը կամ ես աջակցում ենք արտահայտված կարծիքներին»,- գրել […]

̰
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ շուտով կայցելի Ուկրաինա

10:35 22.01.2023

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ շուտով կայցելի Ուկրաինա, հնարավոր է, առաջիկա չորս շաբաթվա ընթացքում: Այս մասին նաասել է շաբաթ երեկոյան Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում։ Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ ուրբաթ օրը Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Միևնույն ժամանակ, Պիստորիուսը խուսափել է Կիևին գերմանական […]

̰
Ֆիլիպիններում ջրհեղեղն արդեն 35 մարդու կյանք է խլել

10:23 22.01.2023

Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով առնվազն 35 մարդ է մահացել, 12-ը վիրավորվել են, 7-ը դեռևս անհետ կորած են համարվում: Հունվարի 22-ին հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցի համաձայն՝ աղետից տուժել է ավելի քան 1,93 մլն մարդ հանրապետության 14 մարզերում։ Վերջին տվյալներով՝ 358 տարհանման կենտրոնում է գտնվում 121,9 հազար մարդ։ Ընդ որում, առնվազն 14,3 […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին` չինական Նոր տարվա առիթով

10:10 22.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։ Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը […]

̰
Քաջարան, Ալավերդի քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

10:01 22.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Քաջարան քաղաքում, Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Վանաձորում մեկնարկել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը․ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր

20:00 21.01.2023

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Լեհաստանի եվրոպական գործընկեր քաղաք Պիլայի աջակցությամբ Վանաձոր և Գյումրի համայնքներում «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ Դաշինք) ծրագրի շրջանակներում կիրականացվի «կայուն և կանաչ կառավարում»՝ մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ: Ծրագրի աջակցությամբ Վանաձոր և Գյումրի համայնքները հնարավորություն կունենան ստեղծելու աշխարհագրական տեղեկատվական համակարգեր: Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով համայնքի կառավարման համար […]

̰
SHANTNEWS

19:59 21.01.2023

̰
Հունաստանում ՀՀ դեսպանը հունական հեռուստաընկերության եթերում բարձրաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը

19:56 21.01.2023

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկի հանրային TV100 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բարձրաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է դեսպանի հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ -Շատ ուրախ եմ կրկին հյուրընկալելու Հունաստաում ՀՀ դեսպան պարոն Մկրտչյանին։ Շնորհակալություն, պարոն դեսպան, մեզ հետ այստեղ լինելու համար: -Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար: -Պարոն դեսպան, մոտավորապես մեկ […]

̰
Արարատն ու Շիրակը ոչ-ոքի են ավարտել ընկերական խաղը

19:48 21.01.2023

«Արարատն» ու «Շիրակն» այսօր՝ հունվարի 21-ին ընկերական հանդիպում են անցկացրել։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Երևանյան թիմի կազմում աչքի են ընկել Ամարա Տրաորեն և Ալեքսանդր Գլիշիչը։ Հաղորդում է ArmSport. am-ը։

̰
Բալթյան երկրները Գերմանիային կոչ են արել անհապաղ տանկեր փոխանցել Ուկրաինային

19:40 21.01.2023

Բալթյան երկրները Գերմանիային կոչ են արել անհապաղ տանկեր փոխանցել Ուկրաինային։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի արտգործնախարարները։ «Մենք Գերմանիային կոչ ենք անում «Լեոպարդները» անհապաղ փոխանցել Ուկրաինային»: Դա անհրաժեշտ է Ռուսաստանի ագրեսիան կասեցնելու, Ուկրաինային օգնելու և Եվրոպայում խաղաղությունը արագ վերականգնելու համար»,- «Twitter»-ում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռիկևիչսկին։ Հունվարի 20-ին «Ռամշտայնի» […]

̰
Չեխիայի նախագահի թեկնածուն հայտարարել է, որ սպառնալից նամակ է ստացել՝ փամփուշտով 

19:29 21.01.2023

Չեխիայի նախագահի թեկնածու Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ իր կինը սպառնալից նամակ է ստացել, որում եղել է նաև մարտական փամփուշտի։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Առավոտյան թիկնապահներն ինձ հանձնեցին կնոջս՝ Մոնիկային ուղղված ծրարը, որի մեջ կար մարտական փամփուշտ՝ անանուն հաղորդագրություն՝ լիքը սպառնալիքներով։ Խոսքը նախագահի թեկնածուին և նրա ընտանիքի անդամներին […]

̰
Անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացանցում տարածելը․ Արցախի ՄԻՊ

19:17 21.01.2023

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը  հետևյալ գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում․ «Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։ Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացանցում տարածելը։ Արժանապատիվ արցախցու […]

̰
Շվեդիայի պաշտպանության նախարարն ակնկալում է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ

19:06 21.01.2023

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնն ակնկալում է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ՝ Անկարայի կողմից Թուրքիա կատարած այցի չեղարկման պարագայում։ «Երեկ ես հանդիպեցի իմ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Գերմանիայի Ռամշտայնի ամերիկյան ռազմաբազայում», – գրել է նա շաբաթ օրը Twitter-ում: «Այնուհետև մենք որոշեցինք հետաձգել Անկարայում նախատեսված հանդիպումը ավելի ուշ: Անհամբերությամբ սպասում ենք […]

̰
Ինչպե՞ս է իրականացվում սննդի` կտրոններով բաշխումը. հարցազրույց Արցախից

18:55 21.01.2023

Արցախի շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի պակասը, ստիպեց կտրոնային համակարգի անցնել: Հունվարի 20 -ից Արցախում սկսվել է կտրոններով ապրանքների բաշխումը: Թե ինչպես է այն իրականացվում «Հորիզոն»-ի եթերում մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացի պատասխանատուներից Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Գոհար Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Բուլղարիայի նախագահը հորդորել է զենք չմատակարարել Ուկրաինային

18:44 21.01.2023

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության շարունակականությունը «կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության» և կոչ է արել զենք չմատակարարել Կիևին։ «Ամենակարևոր արժեքը խաղաղությունն է և մարդկային կյանքը։ Զենքի մատակարարումը նշանակում է, որ մենք կրակը մարում ենք բենզինով, դա նշանակում է գիտակցում, որ դեռ շատ զոհեր կլինեն», – ասել է Ռադևը շաբաթ օրը […]

̰
Ռուսաստանում բիզնեսը շարունակում են ավելի քան 550 միջազգային ընկերություններ. Euronews

18:33 21.01.2023

«Euronews»-ի տվյալներով՝ ավելի քան 550 միջազգային ընկերություններ, այդ թվում՝ եվրոպական, մնում են Ռուսաստանում և շարունակում են իրենց բիզնես գործունեությունը։ Այս մասին ասվում է Ելի համալսարանի կատարած հետազոտության մեջ։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Այդ ընկերություններից 223-ը Ռուսաստանում գործունեությունը շարունակում են «սովորականի» նման։ Դրանցից են իտալական Boggi-ն, Benetton-ը, Calzedonia-ն, ֆրանսիական-Clarins-ը, Etam-ը, Lacoste-ն, գերմանական-Siemens Healthineers-ը, B. Braun-ը, Philips-ը: Ամերիկյան […]

̰
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար

18:22 21.01.2023

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար։ Այս մասին հայտնում է  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհունակությամբ նշում է, որ այսօր Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը […]

̰
Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն

18:12 21.01.2023

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ (2016, 2017, 2019, 2020, 2023) նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության վերջին տուրում Մարիա Գևորգյանը սև խաղաքարերով հաղթեց Նվարդ Հայրապետյանին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Մարիա Գևորգյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: «Շնորհավորում ենք Մարիային՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Հայաստանի շախմատի կանանց առաջնության 2023 թվականի չեմպիոնը Մարիա Գևորգյանն է»,- […]

̰
Փրկարարները գտել են Սոչիում սարի վրա արգելափակված օդապարիկի բոլոր ուղևորներին

18:05 21.01.2023

Արտակարգ իրավիճակների ծառայությունները Սոչիի լեռներում հայտնաբերել են օդապարիկի մեջ արգելափակված բոլոր մեծահասակներին և երեխաներին։ Այս մասին  հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Սոչիի Լազարևսկի շրջանի Սոլոխաուլ գյուղում վայրէջք կատարած օդապարիկի բոլոր ուղևորները հայտնաբերվել են։ Այժմ փրկարարները տեղում գնահատում են մարդկանց վիճակը»,- ​​ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պատահարի արդյունքում […]

̰
SHANTNEWS

17:59 21.01.2023

̰
Մոլդովան քննարկում է չեզոք կարգավիճակը չեղարկելու և ռազմական դաշինքին միանալու հարցը․ Մայա Սանդու

17:54 21.01.2023

Մոլդովան քննարկում է իր չեզոք կարգավիճակը չեղարկելու և ռազմական դաշինքին միանալու հարցը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին «Politico»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նրա խոսքով, Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը Մոլդովայում լուրջ քննարկում է առաջացրել այն մասին, թե արդյոք երկիրը կարող է ինքնուրույն պաշտպանել սեփական անվտանգությունը։ «Այժմ լուրջ քննարկում կա մեր պաշտպանունակության մասին, արդյոք […]

̰
 Իլոն Մասկը մոտ 100 թիկնապահ է վարձել՝ առևանգման սպառնալիքների պատճառով

17:45 21.01.2023

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը 14600 դոլար է ծախսել Հարավային Աֆրիկայում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգը ուժեղացնելու համար, ինչպես նաև իր համար վարձել է մոտ 100 թիկնապահ։ Ինչպես գրում է The Sun թերթը հունվարի 21-ի հոդվածում, դա արվել է առևանգման վախի պատճառով։ Էրոլ Մասկի խոսքով՝ իր որդին որոշել է ուժեղացնել անվտանգությունը  միլիարդատիրոջ հասցեին վերջերս […]

̰
Սուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին

17:37 21.01.2023

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ: Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

̰
Զիդանը կարող է գլխավորել իտալական թիմը

17:29 21.01.2023

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Յուվենտուսը»։ Ֆրանսիացին ցանկանում է վերադառնալ իտալական ակումբ, որի կազմում հանդես է եկել իր խաղային կարիերայի ընթացքում։ ArmSport. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը հրաժարվել է գլխավորել Պորտուգալիայի ազգային հավաքականը։

̰
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է հացահատիկային միջանցքով 18 մլն տոննա մթերքի մատակարարման մասին

17:20 21.01.2023

Հացահատիկի գործարքի շրջանակներում 18 միլիոն տոննա գյուղմթերք է մատակարարվել տարբեր երկրներ, հունվարի 21-ին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։   Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ՄԱԿ-ի պնդումները, թե իբր հետաձգում է նավերի ստուգումները հացահատիկի գործարքում: Ինչպես նշել են գերատեսչությունում, ստուգումների ցուցակն ու հաջորդականությունը կազմում է ուկրաինական կողմը։ ՌԴ ԱԳՆ-ն իր […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է, որ չի դադարի ջանքեր գործադրել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար

21:00 20.01.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ չի դադարեցնի Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ջանքերը։ «Բոլորը համաձայն են, որ ակտիվ ռազմական գործողությունների գոտում առաջնագծում տեղակայված կայանը պետք է պաշտպանված լինի, բայց դրանք շատ դժվար բանակցություններ են: Ես կանգ չեմ առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել այդքան անհրաժեշտ անվտանգության […]

̰
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցերը

20:53 20.01.2023

2022 թվականի վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել եւ հրապարակել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները: Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակում ներառված է 5 միջոցառում, որոնցից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98,5 տոկոսը: Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ, 2020-ին՝ շուրջ 26,6 […]

̰
BACK_TO_TOP