TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Արևմուտքը չի դանդաղեցնի Կիևին ռազմական օգնության տեմպը․ Պենտագոն

20:47 20.01.2023

Արևմուտքը մտադիր չէ դանդաղեցնել Կիևին ռազմական օգնություն տրամադրելու տեմպերը՝ համարելով, որ այժմ Ուկրաինայի ռազմական գործողությունների «վճռական պահն է»։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու նպատակով ստեղծված կոնտակտային խմբի հերթական նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ինչպես ասաց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, […]

̰
 Ուկրաինային տանկեր մատակարարելու շուրջ կոալիցիոն համաձայնություն դեռ չկա․ Գերմանիայի ՊՆ

20:36 20.01.2023

Չկա ոչ մի սերտ կոալիցիա, որը շահագրգռված է Կիև Leopard տանկերի մատակարարմամբ ։ Այս մասին հունվարի 20-ին Die Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքով, հունվարի 20-ին Գերմանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ռամշտայն ավիաբազայում կայացած բանակցությունների շատ մասնակիցներ այն կարծիքին էին, որ պետք է կշռադատել դրական ու բացասական կողմերը։ Մասնավորապես, […]

̰
Այսօր՝ ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը, փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը

20:25 20.01.2023

Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 20-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 21-ը ժամը 07:00-ը փակ կլինի Կիևյան կամրջի երթևեկությունը: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

̰
Ստեփանակերտում հովհարային անջատումներ կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

20:11 20.01.2023

Արցախէներգո ՓԲԸ-ն բաժանորդներին տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Ընկերությունը կհրապարակի հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի։

̰
Նիդերլանդներում երեխաների մեծ մասն այլևս չի պատվաստվի կորոնավիրուսի դեմ

20:01 20.01.2023

Նիդերլանդներում 5-ից 12 տարեկան առողջ երեխաները այլևս չեն պատվաստվի կորոնավիրուսի դեմ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար Էռնստ Կայպերսը։ Հաղորդում է հոլանդական ANP լրատվական գործակալությունը։ Նրա խոսքով՝ փետրվարի 23-ից ծնողներն չեն կարողանա առանց բժշկի ուղեգրի  մինչև 12 տարեկան երեխաներին գրանցել պատվաստման համար։ Երեխաները, ովքեր ռիսկի խմբում են, ունեն օրինակ՝ ուղեկցող […]

̰
SHANTNEWS

19:59 20.01.2023

̰
Իրանից Ռուսաստան բալիստիկ հրթիռների մատակարարման ապացույցներ չկան․ ԵՄ

19:46 20.01.2023

Բրյուսելը ապացույցներ չունի, որ Թեհրանն իբր Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարում։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է IZ.ru-ն։ «Ոչ, մենք ապացույցներ չունենք, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարում Ռուսաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին։ Ավելի վաղ՝ հունվարի 6-ին, Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Իրանի մի քանի քաղաքացիների նկատմամբ, […]

̰
Նորից բնակվում եմ վագոն-տնակում, որը հարազատներս են տվել․ Սպանդարյան գյուղում հրդեհից տուժած ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում 

21:00 19.01.2023

Անցած տարվա դեկտեմբերի 19-ին Սպանդարյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքով  Աղալարյանների ընտանիքը կորցրել է ամբողջ ունեցվածքը, րոպեների ընթացքում տնակն ամբողջությամբ այրվել է, ոչինչ հնարավոր չի եղել փրկել՝ ո՛չ կարևոր փաստաթղթերը, ո՛չ ամուսինների տնտեսած գումարը, որը նորակառույց տան շինարարական աշխատանքների համար էին հավաքել։ «Երկու հրշեջ բրիգադ է եկել, բայց ջանքերն ապարդյուն է եղել, տնակն ամբողջովին այրվել է։ […]

̰
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով

20:52 19.01.2023

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի […]

̰
Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված 28 ընտանիքի ԲԳՎ-ի տրամադրման գործընթացը կիրականացվի 2023 թ-ին 

20:43 19.01.2023

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտից հետո աղետի գոտու բնակավայրերում դեռևս մնում են չլուծված խնդիրներ: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Փաստագրվել են ոչ հիմնական շինությունները, կազմվել են աղյուսակային և քարտեզագրական նյութեր, մշակվել է խնդրի կանոնակարգման առաջարկությունների փաթեթ: Հարցը ներառվել է ՀՀ Կառավարության գործունեության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրում: Տեղեկացնում […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունների միջև

20:12 19.01.2023

Հունվարի 10-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են […]

̰
Արմեն Գրիգորյանը Իզաբել Դյումոնի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը

20:06 19.01.2023

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը: Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական […]

̰
SHANTNEWS

19:59 19.01.2023

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Գերմանիա

19:52 19.01.2023

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վաղը կմեկնի Գերմանիա։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են աղբյուրները, մոտ 30 երկրի ՊՆ ղեկավարներ կմասնակցեն «Ուկրաինային ուղղված պաշտպանական ու անվտանգային խորհրդակցության խմբային ժողովին», որը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի «Ռամշտեյն» ավիաբազայում։ Սպասվում է, որ կքննարկվեն ռուս-ուկրաինական վերջին զարգացումները, տարածաշրջանային օգնության հարցերը։

̰
Իրանը հայտարարել է, որ չնայած ՌԴ-ի հետ լավ հարաբերություններին, չի ճանաչում Ղրիմն ու Դոնբասը որպես Ռուսաստանի մաս

19:44 19.01.2023

Թեհրանը չի ճանաչում Ղրիմի, ինչպես նաև Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի  հանրապետությունների շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 19-ին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Արտգործնախարարը պարզաբանել է, որ չնայած Ռուսաստանի Դաշնության հետ հիանալի հարաբերություններին, Իրանը ճանաչում է ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակներում։ «Քանի որ մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր […]

̰
Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի 600 «Brimstone» հրթիռներ

19:28 19.01.2023

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հայտարարել է, որ Բրիտանիան 600 «Brimstone» ճշգրիտ կառավարվող հրթիռներ կուղարկի Ուկրաինա՝ որպես ռազմական աջակցություն: «Այսօր կարող եմ ասել, որ մենք նաև նախատեսում ենք ևս 600 «Brimstone» հրթիռ ուղարկել, ինչը չափազանց կարևոր է Ուկրաինային օգնելու համար…»,- ասել է Ուոլլեսը Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի հետ հանդիպումից հետո։ Նա նաև կարծում […]

̰
Մեծ Պարնի բնակավայրի դպրոցն ապահովվել է ջրով, կառուցվել է մաքրման կայան

19:17 19.01.2023

Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան: Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և […]

̰
Սուրեն Մաղաքյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական

18:59 19.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Մաղաքյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Մաղաքյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,- նշված է որոշման մեջ:

̰
Վրաստանը դարձել է հարմար լոգիստիկ խողովակ Ռուսաստանի և արտաքին աշխարհի միջև. The New York Times

18:46 19.01.2023

Ամերիկյան The New York Times թերթը նյութեր է հրապարակում Ռուսաստան ներկրվող արևմտյան ապրանքների մասին։ Ըստ այդ լրատվամիջոցի հեղինակ Իվան Նեչեպուրենկոյի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, Ռուսաստանը ստիպված է այլընտրանքային ճանապարհներով առևտրային կապեր գտնել, և դրա համար օգտագործում է Վրաստանը։ Փոխանցում է Aliq Media-ն։ Հեղինակը նշել է, որ վրաց-ռուսական սահմանին ամեն օր բեռնատարների հերթեր […]

̰
SHANTNEWS

19:59 18.01.2023

̰
Թուրքիայում քուրդ զինյալների դեմ նոր օպերացիա է սկսվել

19:46 18.01.2023

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարդինի նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ ռազմական գործողություն է սկսել։ Նախարարությունից հայտնած տեղեկության համաձայն՝ «Էրեն շրջափակում աշուն-ձմեռ-22» ռազմագործողությանը մասնակցում 655 հոգի Մարդին նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումներից։ Նշենք, որ ռազմագործողությունը կրում է 17-ամյա Էրեն Բուլբուլի անունը, որը ըստ թուրքական մամուլի՝ 2017-ին սպանվել էր քուրդ գրոհայինների կողմից։ «Հայրենիքի ներսում ահաբեկչության լիակատար ոչնչացմանն ուղղված ռազմական […]

̰
Գորիսում տեղի է ունեցել պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

19:38 18.01.2023

Հունվարի 17-ին Ներքին գործերի նախարարությունը Գորիսում կազմակերպել էր պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Գրիգոր Տաթևացու հրապարակում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, […]

̰
Ստոլտենբերգը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունները Կիև տանկեր ուղարկելու վերաբերյալ

19:30 18.01.2023

Հունվարի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև Ուկրաինա տանկեր ուղարկելու վերաբերյալ խորհրդակցությունների անցկացումը։ Նա նաև ասել է, որ Կիևին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանական համակարգեր։ Բացի դրանից, Ստոլտենբերգի խոսքով, ուկրաինական կողմին անհրաժեշտ են տեխնիկայի և զինամթերքի պահեստամասեր։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը […]

̰
Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը․ Արցախի ԱԳՆ

19:19 18.01.2023

Արցախի ԱԳՆ-ն հանրապետությունում գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը […]

̰
Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

19:11 18.01.2023

Մարզում ձմեռային զորակոչը շարունակվում է, և այսօր պարտադիր ժամկետային ծառայության են  մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների նորակոչիկները: Նրանց ճանապարհել և բարի ծառայություն են մաղթել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հարազատները, ընկերները։ Մարզպետի տեղակալը տղաներին մաղթել է անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հուսալի ձեռքերում […]

̰
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտի միջազգային լավագույն փորձը

19:03 18.01.2023

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային: Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվել են միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնել […]

̰
Զովունիում ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կայանում տեղի ունեցած արտակարգ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

18:54 18.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվում են մարզի Նաիրիի համայնքի Զովունի բնակավայրում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի և դրա արդյունքում մի քանի անձանց այրվածքներ ստանալու դեպքի հանգամանքները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2023 թվականի հունվարի 17-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ  նույն օրը` ժամը 17։30-ի […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը

18:45 18.01.2023

Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:

̰
Վրաստանով Եվրոպա է տեղափոխվել 19,5 միլիարդ խորանարդ մետր գազ

18:38 18.01.2023

Անդրանատոլիական բնական գազատարը (TANAP), որը Հարավային գազային միջանցքի հիմնական մասն է, 2022 թվականին Թուրքիա է մատակարարել 5,8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է BusinessPressNews-ը: Տեղեկության ահամաձայն, ընդհանուր առմամբ, գազատարի շահագործման սկզբից Թուրքիա է փոխանցվել 20,5 մլրդ խմ գազ, իսկ Եվրոպա՝ 19,5 մլրդ խմ։ Հարկ է […]

̰
Գյումրիում հասանելի է առաջին վիրտուալ ցուցահանդեսը

20:00 17.01.2023

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունն արվեստում հնարավոր է դարձնում թանգարաններ այցելել նաև ցուցադրությունների մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում՝ գտնվելով տանը։ Սա իրականություն է դարձել VR տեխնոլոգիաների կիրառությամբ։ Վիրտուալ աշխարհում՝ ինչպես իրականությունում․ արվեսատագետ Արտակ Թադևոսյանի արվեստանոցն ու ցուցադրությունը վերարտադրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գյումրեցի մասնագետները։ Ցուցադրությունը Գյումրիում է, բայց VR ակնոցների օգնությամբ հասանելի է ամբողջ աշխարհին։ Գյումրեցի Արտակ Թադևոսյանի […]

̰
BACK_TO_TOP