19:47 28.01.2019
ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է բանակում անպատժելիության մթնոլորտի մասին. «Եթե մի մարդն ասում է անպատժելիության մթնոլորտ, ես արդեն լուրջ չեմ վերաբերվում այդ խոսակցությանը: Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացները: Եթե ասվեր բանակում շարունակում են տեղի ունենալ որոշ […]
19:39 28.01.2019
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է 50 տարեկանում մայր դառնալ: Այս մասին գրում է New Idea պարբերականը: Որոշ տվյալների համաձայն՝ դերասանուհին արդեն սկսել է 13 ամսական մեքսիկացի աղջկա որդեգրման գործընթացը: Նշվում է, որ դերասանուհին մի քանի տարի շարունակ Մեքսիկայում դրամական օգնությամբ աջակցել է երկու մանկատների, իսկ վերջերս շատ է կապվել մեքսիկացի փոքրիկ աղջնակի հետ: «Վերջին այցելության […]
19:30 28.01.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ և վերջինս իր մաղթանքն է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Նրա խոսքերով՝ մաղթելու շատ բան կա, ամենակարևորն այն է, որ Հայոց բանակը իր մեջ զգա այն ամենակարևոր զգացմունքը, որ ունեցել է ստեղծման օրվանից, որ այն այս ժողովրդի, այս հողի ամենակարևոր մասն է, չանջատի իրեն մեր ժողովրդից: «Ցանկանում եմ, որ […]
19:29 28.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում նա նաև անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին: «Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս: Բնականաբար, իր ունեցած հիմքերով փաստերով ներկայացրել է բողոք, և այդտեղ […]
19:20 28.01.2019
Ադրբեջանում քննարկում են հայտնի պետական գործիչ, Ադրբեջանի անկախության գաղափարակիր Մամեդ-Էմին Ռասուլզադեի նոր հարթաքանդակի վրա տեղ գտած կոպիտ սխալը, գրում է jam-news.net-ը։ Բանն այն է, որ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը հարթաքանդակի վրա նշված է որպես «Ադրբեջանի պետական հանրապետություն»։ Երկրում շատերին է այս միջադեպը վրդովեցրել։ Կատարվածի բացատրությունը պետք է տա ավանի ղեկավարությունը, սակայն այնտեղից դեռ ոչ մի մեկնաբանություն […]
19:18 28.01.2019
ՀՀ Զինված ուժերի առջև այսօր ծառացած է արդիականացման խնդիրը: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց՝ տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ պետք է զարգանա զինվորական տեխնիկան, այն պետք է համապատասխանեցվի մերօրյա պահանջներին, մեծ դեր է ունենալու նոր` բարձր տեխնոլոգիաներով զբաղվող նախարարությունը, որը այդ արտադրանքը, առհասարակ այդ շուկան պետք է ստեղծի […]
19:16 28.01.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բանակի օրվան, ասաց, որ մենք այսօր ունենք բանակ, որը բազմաթիվ սխրագործություններ է գործել: «Ես վստահ կարող եմ ասել, որ մենք ունենք բանակ, որն արդեն իսկ պատմականորեն հաստատված փաստերով բազմում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն […]
19:05 28.01.2019
2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից: Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ Բոլորիդ շնորհավորում […]
19:02 28.01.2019
Վրաստանի բնակչության 80%-ը համաձայն է անդամակցել Եվրամիությանը, իսկ 78%-ը համաձայն է ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Հարցումներն իրականացրել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) ու CRRC-Վրաստանը: Հարցումներն իրականացվել են 2018թ. նոյեմբերի 6-ից սկսած: Հարցումներին մասնակցել է 2200 մարդ: Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը հայտարարել է, որ նման բարձր ցուցանիշ 2013-ից ի վեր դեռ չի եղել: «Ընդ որում՝ այս ցուցանիշներն աճել […]
18:54 28.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ժամանակ հանրությանը ներկայացել է մարզակոշիկներով ու դրանով մեծ զարմանք առաջացրել մարդկանց մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինն այդ կոշիկներն ընտրել է եգիպտական բուրգեր այցելելու համար: 65-ամյա Բրիջիթի հագին, աղբյուրի փոխանցմամբ, Louis Vuitton-ի մարզակոշիկներ են եղել: Նա դրանք համադրել է […]
18:48 28.01.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը լուսանկար է հրապարակել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ: «Հանդիպում լեգենդար հետախույզ, Խորհրդային միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կինը՝ Մերի Տողանյանը, այցելել է Գոհար Վարդանյանին և շնորհավորել Թեհրանի համաժողովի կենդանի լեգենդին ծննդյան տարեդարձի առթիվ»:
18:40 28.01.2019
Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում 2017-ին իրականացված գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալի հետևանքով երեկ զրկվել է սպառազինություն արտահանելու թույլտվությունից, ինչը նշանակում է, որ նրա արտոնագրով Ադրբեջանում նույն ԱԹՍ-ների արտադրությունը նույնպես պետք է դադարեցվի։ Իսրայելական նույն ընկերությունն էր, որ նախորդ տարվա ամռանը միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում […]
18:25 28.01.2019
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացել է մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են մարզչական աշխատանքները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը, ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշել է, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակի […]
18:17 28.01.2019
Արդյո՞ք գերտերությունները խոչընդոտ չեն հանդիսանա, երբ Հայաստանը սկսի զենքի սեփական արտադրությամբ զբաղվել. այսօր հարցրել են լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, երբ նա խոսել է սեփականն ունենալու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեր բանակը վաղը, մյուս օրը կարիք է ունենալու ամենաժամանակակից տեխնոլոգիաների, որոնք լինելու են շատ թանկ, հաճախ անհասանելի, բայց մենք հնարավորություն ունենք դրա […]
18:01 28.01.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղվել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։ «Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք սխալվում ենք, բայց նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործով: Ինչ որոշում կկայացվեն նախաքննության և դատաքննության մարմինների կողմից, այդպես էլ կշարունակենք: Մենք հասկանում […]
17:50 28.01.2019
ԵՄ-ն աջակցում է անդամ երկրների տեսակետը, որ մոտ օրերս Վենեսուելայում պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, գրում է РИА Новости-ն: Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ էր արել ԵՄ երկրներին չեղարկել Վենեսուելայում 8 օրում կազմակերպելիք ընտրությունների մասին հայտարարությունը: «Մեր տեսակետից մոտ օրերին պետք է […]
17:44 28.01.2019
ԱՄՆ բնակչության 63%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ և գոհ չէ երկրում իրադարձությունների զարգացումներից: Այս մասին հայտնել են The Wall Street Journal և NBC հեռուստաալիքները համատեղ հարցում իրականացնելուց հետո: Հոդվածում նշված է, որ մեկ ամիս առաջ նման հարցման ժամանակ բնակչության 56%-ն էր դժգոհ եղել: Հարցվածները հիմնականում բացասական պատասխաններ են տվել ԱՄՆ-ում կատարվող հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ: […]
17:36 28.01.2019
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում շուրջ 3.3 հազար մարդ կարմրուկով է վարակվել, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի առողջապահության նախարարության հասարակական առողջության կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ այստեղ 3.5 հազար մարդ էր կարմրուկով վարակվել: «2019 թվականի 4-րդ շաբաթվա տվյալներով՝ 3279 մարդ կարմրուկով է վարակվել: Նրանցից 1350-ը […]
17:30 28.01.2019
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր մասնակցում էր պաշտպանության նախարարության կազմակերպած տոնական միջոցառմանը: Հայոց բանակին, հայ զինվորներին տոնական այս օրվա առթիվ շնորհավորելով` Խաչատուրովը նշեց, որ մաղթում է միայն առողջություն, հաղթանակ: «Ու ոչ մի բանից թող չվախենան, մենք ուժեղ ենք»,- ասաց նա: Իր նկատմամբ հարուցված քրեական գործի ու այլ թեմաների Խաչատուրովը չցանկացավ անդրադառնալ:
17:22 28.01.2019
Իրավապաշտպանները բավականին մտահոգիչ են համարում այն, որ 2018 թվականին՝ մեկ տարվա ընթացքում մահվան 63 դեպք է գրանցվել հայկական բանակում. այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո լրագրողներն այս մասին հիշեցրել են ՀՀ նախագահին՝ հավելելով, դեպքերը վերջին տարիներին գնալով ավելացել են. «Տեղյակ եմ, և երբ որ հանդիպում եմ պաշտպանության նախարարի հետ, քննարկում եմ, ավելի ճշգրիտ թվեր […]
17:18 28.01.2019
Այսօր՝ նախագահական նստավայրում կայացած հյուրընկալության ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից, թե արդյո՞ք պարգևատրումներ կատարվել են ԱԱԾ համակարգում։ «Պարգևատրումներ չենք տվել, ես, ճիշտն ասած, տեղյակ էլ չէի տենց պարգևատրումների մասին: Մամուլից եմ տեղեկացել, որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»,- ասել է Վանեցյանը:
17:15 28.01.2019
«Քանի դեռ մենք ունենք հզոր և ուժեղ բանակ, մեր երկիրը և ժողովուրդը կարող են հանգիստ ապրել, քնել և արարել»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանը նաև ասել է, որ ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել։ «Իհարկե, մարտահրավերներ կան, ՀՀ-ի ողջ պաշտպանական համակարգն […]
17:14 28.01.2019
ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնի առիթով այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու բարեկամները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: SHANTNEWS.am-ը զրուցել է նրա մոր և պատերազմի մասնակից, զոհված մյուս տղաների հարազատների հետ:
17:11 28.01.2019
Այսօր ՀՀ նախագահական նստավայրում պարգևատրված զինվորականներից է եղել նաև մայոր Վահագն Իվանյանը. «Առաջին մեդալը չէ, բայց ավելի պարտավորեցնող է, ուժ ու եռանդ է տալիս, որ ավելի լավ ծառայենք, ավելի ապահով պահենք երկրի սահմանները»,- ասել է սպան: Վահագն Իվանյանն ասել է, որ ծառայության մեջ է արդեն 18 տարին: Համարում է, որ այս օրը միայն բանակի համար […]
16:51 28.01.2019
«Փառք Աստծո, հիմա ինձ թվում է լավ է՝ համեմատած մեր ժամանակվա, էն ժամանակ բանակ էլ չկար, ում ձեռքն ինչ ընկնում, դրանով պայքարում էին»,- այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացած պարգևատրման ժամանակ հիշողություններով է կիսվել ազատամարտիկ Անդրանիկ Մանուկյանը, որը ևս պարգևատրվողների շարքում էր: Ազատամարտիկն ասել է, որ հիմա զինվորներն ավելի «ժիր ու դուխով են», իր որդին էլ […]
16:41 28.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Բանակի օրվա առթիվ հանրապետության նախագահի հրամանագրերով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրման համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր […]
16:30 28.01.2019
Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև կառավարության կառուցվածքից ու հետագա ծրագրերից. «Թե ինչպիսին պետք է լինի կառավարության կառուցվածքը, դա վարչապետի և կառավարության գործն է: Նույն գործը կարելի է անել 10 հոգով, կարելի է անել 20 հոգով: Կարելի է անել 10 կամ 20 նախարարությամբ: Ես վստահ եմ, որ մեր վարչապետը […]