TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

Էրդողանը վստահեցնում է՝ Թուրքիան արդեն պատրաստ է Սիրիայի տարածքում նոր գործողությանը

17:50 22.01.2019

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկիրն արդեն լիարժեք պատրաստ է հարևան Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն անցկացնելուն։ Նա հայտարարել է, որ նրանք, որոնք ձգձգում են թուրքական կողմի՝ Սիրիայի տարածքում անցկացվելիք գործողությունների մեկնարկը, փորձում են միաժամանակ ուժեղացնել տեղի զինված խմբերին, որպեսզի նրանք հետո անկայունություն ստեղծեն Թուրքիայի սահմանի մոտ ու հենց երկրի ներսում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել […]

̰
ՀՀ ԶՈւ հրետանավորները վարժանքներ են անցկացրել

17:49 22.01.2019

Հաստիքային զենքին տիրապետելու, հնարավոր խափանումները ժամանակին վերացնելու և կրակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հունվարի 21-ին Հայաստանի Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մասնագետների հավաքներ՝ ցուցադրական պարապմունքների տեսքով: ՀՀ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարների համաձայն՝ վարժանքներին մասնակցել են մասնավորապես ՍՊԳ-9 նռնականետների անձնակազմերը։

̰
ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներում

17:44 22.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ […]

̰
Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում` կարող են մտափոխվել և ՄԻԵԴ դիմել

17:41 22.01.2019

«Հիմա ունենք էն, ինչ ունենք: Դատավորի տրամադրվածությունն ակնհայտ էր ու պարզ: Բոլոր միջնորդությունները քննել էր հենց այդ նախագահող դատավորը, նա նախկին կալանքները տվող դատավորի գործընկերն էր: Բնականաբար, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել»,- ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորման մասին այսպես արտահայտվեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը: Հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ […]

̰
Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

17:32 22.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ժ. 13։30-ին հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այս մասին դռնփակ դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը ժամանեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրան ուղեկցեցին դարպասներից ներս: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԵԽԽՎ-ում կոռուպցիայի համար պատժվող ադրբեջանցի խորհրդարանականն այժմ նույն կառույցի փոխնախագահն է

17:30 22.01.2019

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձևավորվել է նախագահությունը, և վեհաժողովի 18 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին է հասել ադրբեջանցի պատգամավոր Սամադ Սեիդովին։ Սեիդովն ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավարն է այս կառույցում։ Զարմանալին, սակայն, այն է, որ նույն Սեիդովը նույն ԵԽԽՎ կողմից նախորդ տարի մեղադրվել է կոռուպցիայի համար՝ որպես նույն կառույցի նախագահ եղած ժամանակ կոռուպցիոն գործարքներով հռչակված Պեդրո Ագրամունտի […]

̰
Զինված ուղևորը պահանջել է, որ «Աերոֆլոտի» ինքնաթիռը փոխի թռիչքի ուղղությունը

17:28 22.01.2019

Սուրգուտ-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը պահանջել է փոխել թռիչքի ուղղությունն ու գնալ Աֆղանստան: Այս մասին հայտնում է «Интерфакс» -ը: Թռիչքուղին փոխելու պահանջ ներկայացրած Պավել անունով ուղևորը եղել է զինված: Սուրգուտի օդանավակայանի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ինքնաթիռը պատկանել է «Աերոֆլոտ» ընկերությանը: «Մենք ոչ մի տեղեկություն չունենք: Գիտենք միայն, որ ինքնաթիռը նորմալ սկսել է իր թռիչքը»,- ասել է […]

̰
Նարեկ Գուրուրյանի կալանքի մեկ ամիսը կլրանա 17 օրից. դատական նիստը կրկին հետաձգվել է

17:23 22.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցով դատական նիստը դարձյալ հետաձգվել է, այս անգամ` երկու օրով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ հաջորդ դատական նիստը կլինի հինգշաբթի: Նիստի հետաձգման հիմքը եղել է Գուրուրյանի փաստաբանի անհամաձայնությունը դատախազի առաջարկին` Գուրուրյանի կալանավորման ժամկետը ևս 10 օրով երկարաձգելու մասին: Նարեկ Գուրուրյանի կալանավորման […]

̰
Պակիստանում ավտոբուս է այրվել. կա 27 զոհ

17:08 22.01.2019

Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է ТСН-ն: Բախման հետևանքով այրվել է 27 մարդ, ևս 4-ը լուրջ այրվածքներ է ստացել: Վիրավորներին տեղափոխել են Կարաչի քաղաքի հոսպիտալ: Նշվում է, որ դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ ականատեսները պնդում են, որ բենզինը այրվել է ոչ միայն ցիստեռնում, այլև ավտոբուսում, որում […]

̰
Մեծ Բրիտանիայում խաբված աշխատողը քանդել է իր կառուցած շենքը

17:08 22.01.2019

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում աշխատողը քանդել է իր կողմից գրեթե ամբողջովին կառուցված հյուրանոցը, քանի որ նրան չէին վճարել արված աշխատանքի դիմաց, գրում է The Guardian-ը: Տղամարդու գործընկերներից Սեմյուել Ուայթը հաստատել է այն փաստը, որ տղամարդուն չեն վճարել 600 ֆունտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն էքսկավատորի օգնությամբ ավերում սարքածը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ […]

̰
Բաքվի իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմադիրների՝ ցույց անելու հնարավորությունները

17:04 22.01.2019

Բաքվի ոստիկանության վարչությունը հայտ է ուղարկելու քաղաքային իշխանություններին՝ ադրբեջանական «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» նախաձեռնության հավաք-ցույցերն այսուհետ արգելելու միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է Բաքվի ոստիկանապետը։ Խոսքը այն խմբի մասին է, որ կազմակերպել էր օրերս անցկացված խոշորագույն ցույցերը՝ քաղբանտարկյալների ազատման պահանջով։ Ոստիկանապետի հայտարարության համաձայն՝ այդ ընդդիմադիր խումբը վերջին ցույցերի ժամանակ ցուցադրել է իր «իսկական դեմքը» ու փորձել […]

̰
ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը Փաշինյանը կընդունի առանց մյուս պետությունների ղեկավարների մասնակցության

16:52 22.01.2019

Հունվարի 25-ին Հայաստանի վարչապետը կմեկնի Մոսկվա, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով, որը նվիրված կլինի ԵԱՏՄ մարմիններում 2019 թվականին Հայաստանի նախագահությանը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից։ Ըստ մամուլի ծառայության՝ միջոցառմանը ներկա չեն լինի ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներ։

̰
Հայաստանը պատրաստ է ընդունել Նիդեռլանդներից արտաքսվող Գրիգորյանների ընտանիքին. Միգրացիոն ծառայություն

16:49 22.01.2019

ՀՀ միգրացիոն ծառայությունը տեղյակ է Նիդեռլանդներից արտաքսվող հայ ընտանիքի մասին և պատրաստ է օգնել: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Նիդեռլանդները Հայաստանի միգրացիոն ծառայությանը խնդրել է հաստատել, որ արտաքսվող ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են: «Մենք հաստատել ենք, որ իրենք ՀՀ քաղաքացի են, իրենք պարտավորվում են արտաքսելուց առաջ այդ մասին ծանուցել, մեզ […]

̰
Պարո՛ն դատավոր ջան, շնորհակալ ենք ձեզանից. ցուցարարները Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը տոնել են շամպայնով

16:40 22.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ժ. 13.30-ին հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այս մասին դռնփակ դատական նիստից  հետո լրագրողներին տեղեկացրեց հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Դատարանի որոշման մասին հայտնի դառնալուց հետո դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները սուլոցներով, ծափահարություններով և […]

̰
DataArt-ը պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ում աջակցել ՏՏ ստարտափերի էկոհամակարգի զարգացմանը

16:30 22.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է  «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն և Յուլյա Զավիլեյսկայային։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: «DataArt»-ի ներկայացուցիչները Հակոբ Արշակյանին ներկայացրել են ընկերության գործունեությունը։ «DataArt»-ը գործում է արդեն 20 տարուց ավելի և առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական, […]

̰
Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

16:26 22.01.2019

Նախիջևանում մարտական պատրաստության կուրս է անցկացվել երկրամասի առանձին համազորային բանակի դիպուկահար զինծառայողների համար։ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ ու իրական պատերազմական իրավիճակին մոտեցված պայմաններում անցկացված մարզումների ժամանակ կատարվել են մարտական ամենաբարդ հրահանգները։ Թուրքիայի բանակի զինծառայողներն այս մարզումներին ներգրավվել են որպես հրահանգիչներ։ Նրանց հրահանգավորմամբ ադրբեջանցի զինծառայողներն անցել են ֆիզիկական բարձր պատրաստության ու դիմացկունության վարժանքներ՝ […]

̰
ՌԴ-ում երգչուհին մահացել է հենց համերգի ժամանակ

16:23 22.01.2019

Թաթար երգչուհի Ֆանիա Խալիլուլովան մահացել է համերգի ժամանակ, հաղորդում է NTV-ն: Նշվում է, որ երգչուհին 53 տարեկան էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հյուրախաղերի էր մեկնել «Կարլիգաչ»  նվագախմբի հետ և գտնվում էր ՌԴ Ուլյանովի մարզի Դիմիտրովգրադում, որտեղ համերգի ժամանակ նրա սիրտը կանգ է առել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին երգելիս վայր ընկնում:

̰ ̰
Հորիզոն 15.00

16:13 22.01.2019

̰
Քաղաքացիները ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերի վերաբերյալ կարող են տեղեկացնել ՊԵԿ-ին

16:11 22.01.2019

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հայտնում է, որ եթե առանձին հարկ վճարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ, ապա այդ մասին քաղաքացիները կարող են տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Նամակին կարող են կցել հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, լոգոն, գնում կատարելու ժամը, հարկ վճարողի կողմից տրված հաշվառման կտրոնը, նկարներ և այլ տեղեկատվություն: ՊԵԿ-ը […]

̰
Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը նշանակման առթիվ շնորհավորել է Փաշինյանին

16:02 22.01.2019

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՀ նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից: «Հարգարժա´ն պարոն վարչապետ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն իրականացնելիս: Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ես […]

̰
Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմ Արմենիայի» հետ․ սպառողների համար գազը չի թանկանա

16:01 22.01.2019

Հայաստանի կառավարությունը համաձայնության է եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հայկական դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ, ինչի արդյունքում Հայաստանի սպառողների համար գազի գինը 2019 թվականին կմնա նույնը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող համաժողովի կուլուարներում ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստիին»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը գազը գնում է ոչ թե ռուսական ընկերությունից, այլ դրա հայկական մասնաճյուղից, […]

̰
Ռուսաստանում ռազմական խոշոր ինքնաթիռ է ընկել․ կան զոհեր

15:59 22.01.2019

Ռուսաստանի զինված ուժերի Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչներից մեկն ավիավթարի է ենթարկվել Մուրմանսկում վայրէջքի ժամանակ։ Անձնակազմի 4 անդամներից 2-ը, նախնական տվյալներով, զոհվել են։ Ողջ են մնացել ինքնաթիռի հրամանատարն ու ղեկապետը: https://www.facebook.com/ntvofficial/photos/a.240009849391863/2241915882534573/?type=3&theater

̰
Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի մեկ ամսում. Նիկոլ Փաշինյան

15:56 22.01.2019

Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, կառավարության կառուցվածքն այժմ քննարկվում է: Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը կլինի մեկ ամսվա ընթացքում: «Փաստացի, մեր կառավարությունն արդեն ձևավորվել է: Մենք նախատեսում ենք կառավարության կառուցվածքը փոխել, այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են, որից […]

̰
Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները

15:52 22.01.2019

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ […]

̰
Նիդեռլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու

15:37 22.01.2019

Չնայած Նիդեռլանդներում ապաստան գտած երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին, երկուշաբթի Նիդեռլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու, այդ թվում՝ 3 երեխա՝ 8, 5 և 3 տարեկան: Այս մասին տեղեկացնում է հոլանդական RTL Nieuws լրատվամիջոցը: RTL Nieuws-ի հետ զրույցում ընտանիքի փաստաբանն ասել է, որ ինքը մինչև վերջին րոպեն պայքարել է արտաքսման դեմ, սակայն  ապարդյուն: Նշվում է, որ […]

̰
Տեսանյութ «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակության ու կողոպուտի դեպքերից

15:36 22.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանները բացահայտել են «Varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները: Ոստիկանները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակերպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը: Հիմնավորվել է, որ մայրաքաղաքում ապրող, 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ […]

̰
Երևանի ավագանու երեք անդամ հրաժարվել է մանդատից

15:17 22.01.2019

Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ արտահերթ նիստը: Ստացվել են Երևանի քաղաքապետի արձանագրությունները, որոնցում նշված է, որը «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու մի քանի անդամներ հրաժարվել են մանդատներից: Մանդատից հրաժարված ավագանու անդամներն են Սաշա Կատվալյանը, Վահագն Գրիգորյանը, Արման Իսկանդարյանը: Համաձայն ԿԸՀ որոշման՝ մանդատը հանձնվել է «Իմ քայլը» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և […]

̰
Խորհրդարանի միակարծիք լինելու կանխատեսումներն իրականություն չդարձան. քաղաքագետ Էդգար Վարդանյան

15:15 22.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Էդգար Վարդանյանն ամփոփել է ՀՀ նորընտիր խորհրդարանի՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքը: Նրա խոսքերով՝ այն տեսակետը, որ խորհրդարանը միակարծիք ու անհետաքրքիր է լինելու, իրականություն չդարձավ: «Իրականում տեսանք, որ բավականին հետաքրքիր խորհրդարան է: Ի դեպ, խորհրդարանի աշխատանքներին շատ լուրջ հետաքրքրությամբ հետևում էին հասարակության տարբեր շերտեր: Դա երևում էր և՛ […]

̰
Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

14:55 22.01.2019

Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Տիգրան Գալստյանի կենսագրությունը` ստորև: Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1978 թ. 22 հունվար, ք. Երևան: Կրթություն 2000թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման […]

̰
BACK_TO_TOP