13:06 23.01.2019
Ֆրանսիայի բուտիկներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ այստեղից 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ հսկայական յուղաներկ կտավը փակցված է եղել կառույցի պատին: Այն պատկանել է ֆլամանդացի Առնո դե Վուեսի վրձնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղանկարիչն այդ ժամանակ եղել է Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչը: Նա պատկերել է նաև ֆրանսիացի […]
12:56 23.01.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչի մասին հայտնել են պետքարտուղարությունից։ Նա ղեկավարում էր այս տարածաշրջանների հարցերով զբաղվող բյուրոն։ Նրա ազատման հետ կապված գրառում է կատարել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու նշել, որ Միտչելը հսկայական աշխատանք է տարել, ու ինքը՝ պետքարտուղարը, գոհ է եղել նրա աշխատանքից։ […]
12:54 23.01.2019
Դավոսում հունվարի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման մասին խոսելիս քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջին օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԱՄՆ նախագահի և այլ հեղինակավոր գործիչների հայտարարությունները, թե Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության, վկայում են, որ միջազգային հանրությունը դասեր է քաղել իր նախկին սխալներից: Ստեփան Սաֆարյանի […]
12:49 23.01.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է CNBS-ն: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը: Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական […]
12:46 23.01.2019
Ականատեսները Ինդոնեզիայում նկարահանել են հսկա թռչող օբյեկտ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube- ում: REN հեռուստաընկերության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը, երբ լուսնի խավարում տեղի ունեցել : Տասնյակ մարդիկ են դուրս եկել՝ տարօրինակ երևույթը դիտելու: Թե կոնկրետ ինչ է արձանագրվել կադրերում, չի հաղորդվում: Հիշեցնենք, որ եզակի լուսնային խավարումը կարելի էր տեսնել հունվարի 16-ին: […]
12:46 23.01.2019
Հունվարի 22-ին՝ ժամը 14.45-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ», «աջ քունքային շրջանի պատռած վերք», «ձախ վերհոնքային հատվածի պատռած արնահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» և «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշումներով՝ 16 և 17-ամյա 4 դպրոցականներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները […]
12:44 23.01.2019
«Իմ կառավարության ռազմավարությունը Վրաստանը դարձրել է տարածաշրջանի կենտրոն՝ բիզնեսի, առևտրի, ֆինանսների, լոգիստիկայի, զբոսաշրջության և կրթության ոլորտում», – ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Deutsche Welle- ին տված հարցազրույցում: Վրաստանի կառավարության ղեկավարը գերմանական առաջատար լրատվամիջոցների հարցերին պատասխանել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցության շրջանակում: Մամուկա Բախտաձեն ընդգծել է Վրաստանի՝ որպես Եվրոպան ու Ասիան կապող ամենակարճ ճանապարհի […]
12:41 23.01.2019
«Երբ բանակցային գործընթացի մասին բավարար տեղեկություն չի փոխանցվում հանրությանը, և հույսը մնում են միայն վիզուալ կադրերը, կարող են առաջ գալ տարբեր պատկերացումներ, ստացվում են ֆեյք նյուզեր և ֆեյք վերլուծություններ անելու հնարավորություններ»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով համացանցում տարածված ու քննարկման առարկա դարձած լուսանկարին, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևում է կիսաթեք նստած, […]
12:39 23.01.2019
Թույլ արտահայտված ազգայնական հողի վրա երկրի խորհրդարանական խմբակցություններից մեկն առաջարկել է երկրի անվանումը փոխել. Ղազախական Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության փոխարեն։ Առաջարկվում է գործող անվանը զուգահեռ գործածության մեջ դնել նաև նոր անվանումը, իսկ ոչ պաշտոնական միջավայրում շարունակել «Ղազախստան» անվանման կիրառումը։ Առաջին հայացքից աննշան փոփոխությունն ուղղված է պետության մեջ ղազախ ազգի դերը բարձրացնելուն։ Ինչպես մեկնաբանել են առաջարկի հեղինակները, […]
12:37 23.01.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները և օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որևէ դրսևորման դեպքերում անհապաղ զեկուցել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ […]
12:34 23.01.2019
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Սուրենավան գյուղի բնակիչը ՀՀ ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն […]
12:33 23.01.2019
Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման ֆոնին ՀՀ ղեկավարությունը պետք է վերին աստիճանի ճշգրիտ ձևավորի բանակցության դիզայնը, այսինքն` հանրությանը ներկայացնի այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, սակայն միաժամանակ պետք է կարողանա բանակցությունը նոր էջից սկսելու հանդիպումների ժամանակ արդյունավետ ներկայացնել սեփական դիրքորոշումները: Այն, որ […]
12:28 23.01.2019
«Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարևոր է մեր կյանքի ու առողջության համար»,- հունվարի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք նոր օրինագիծը, որը պարտադիր կդարձնի քարսիթների օգտագործումը, կարող է շահավետ բիզնեսի առիթ դառնալ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հստակեցրեց, որ օրենքը նախատեսում է մինչև 7 տարեկան […]
12:22 23.01.2019
2015 թվականի վերջից Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց գոյություն չունի: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ 2016, 2017, 2018 թվականներին տեղի ունեցած նախագահների հանդիպումներն ընդամենը հետէսկալացիոն ստաբիլացման քայլեր են եղել: Բանախոսի կարծիքով՝ նախորդ տարի ՀՀ իշխանափոխությունից հետո միջազգային հանրությունը սպասում էր Հայաստանի իշխանության վերջնական […]
12:14 23.01.2019
Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի, հաղորդում է Universal -ը: Նախկինում հաղորդվում էր 93 զոհի մասին: Իշխանությունների տվյալներով՝ ևս 48 մարդ մնում է հիվանդանոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայի Իդալգո նահանգում՝ խողովակաշարի բաց հատվածում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձել էին […]
12:03 23.01.2019
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հունվարի 23-ին, առողջապահության նախարարի հրավիրած ասուլիսի ժամանակ: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս տարի 700 մլն դրամի աճ է գրանցվել ուռուցքաբանական ծառայությունների համար, և դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Քննարկումների արդյունքում նախարարությունում եկել են այն համոզման, որ պետք […]
11:58 23.01.2019
Դեպքը տեղի է ունեցել Կանադայի Սասկաչևան նահանգում: Ցորենով բեռնված գնացքի 52 վագոններից 30-ը դուրս են եկել ռելսերից, այդ թվում՝ լոկոմոտիվը, շրջվել են և բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել Սասկատուն քաղաքի մոտ՝ ընդամենը 100 մետր հեռավորության վրա այն ճանապարհային անցակետից, որտեղ մի քանի մեքենաներ սպասում էին ճանապարհն անցնելուն: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ վթարի ժամանակ ոչ ոք վնասվածքներ չի ստացել: […]
11:48 23.01.2019
Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որոշել է ապագա երեխայի համար գենդերային չեզոք սենյակ կառուցել, հաղորդում է The Sun-ը: Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը կծնվի արդեն գարնանը: Նշվում է, որ ողջ հղիության ընթացքում Մեգան Մարքլը խստորեն հետևում է բուսակերության նորմերին և համոզել է իր ամուսնուն ավելի քիչ միս ուտել: Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ապագա մայրիկն ակտիվորեն […]
11:42 23.01.2019
Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչ ծրագրեր է իրականացնելու 2019 թվականին: «Քայլեր են ձեռնարկվում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգ մշակելու համար: Շտապօօգնության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով բարեփոխումներ են կատարվելու: Երևանում և մարզերում կմերկնարկի պալիատիվ խնամքի փորձնական ծարագիրը: Քննարկվումէ նաև ծառայությունը ստացիոնարում ներդնելու հնարավորությունները: Մշակվել և կառավարությանն են ներկայացվել դեղերի […]
11:38 23.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր 2021-ից նախատեսվող պարտադիր առողջական ապահովագրության ներդրման մասին: Այսօր՝ հունվարի 23-ին, նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ նախարարը մանրամասներ ներկայացրեց այդ ծրագրից: Մասնավորապես, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագծին կմիանան բոլոր գրանցված աշխատողներն ու բյուջետային համակարգի աշխատողները: «Ծրագրի բոլոր կոմպոնենտները դեռ որոշված չեն: Թե աշխատավարձի քանի տոկոսը պետք է փոխանցվի, […]
11:34 23.01.2019
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր լրագրողներին է ներկայացրել 2019 թվականի անելիքների ցանկը: Ըստ տարածած հաղորդագրության՝ առողջապահական բյուջեն աճել է մոտ 10 մլրդ դրամով: «Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակում: Պետպատվերով նաև 200 պացիենտ կստանա ճառագայթային բուժում ժամանակակից գծային արագացուցիչների վրա: Հեպատիտ Ց-ի դեմ պետպատվերի շրջանակներում բուժում կստանա շուրջ 1000 պացիենտ»,- […]
11:17 23.01.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված էին ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման գործընթացներն ապահովող իրավական փաստաթղթերին վերաբերող հարցերը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Զարուհի Բաթոյանը նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը հույս […]
10:54 23.01.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «հաշվետվություն» է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իրենք չեն կարող հրապարակել այն մարդկանց անունները, որոնց միջև Ամանորին ընդառաջ բաշխվել է ընդհանուր 474 միլիոն դրամ պարգևավճարը։ Խոսնակը դա բացատրում է նրանով, որ պարգևատրված 1628 աշխատակիցները պետք է գրավոր համաձայնություն տան հրապարակման, այլապես դա կլինի անձնական տվյալների ապօրինի […]
01:00 23.01.2019
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու հարցին: Կա օրինականության մաս, և կա էթիկայի մաս, հարցը տալու ժամանակ ընդգծել է հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանը. «Պետական հաստատության աշխատակիցները միշտ ստացել են պարգևավճարներ և կարծում եմ, որ պետք է շարունակեն ստանալ: Սակայն, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգով է […]
00:44 23.01.2019
Անցած օրերի ընթացքում խորհրդարանն ավելի ծանրակշիռ արժեք է ստացել ու հետագայում կարող է քաղաքական ամենահիմնական մարմինը դառնալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Իհարկե, այստեղ դեռևս շատ անելիք կա, որպեսզի խորհրդարանը կարողանա հակակշռել գործադիր իշխանությանը, և, ըստ էության, այս մոդելը, որ մենք ունենք՝ այնքան էլ նպաստավոր չէ այդ հակակշռմանը, […]
00:31 23.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ Երևանում գործող սուպերմարկետում զենքի գործադրմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 17-ին` ժամը 02:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն […]
00:20 23.01.2019
Արդեն հայտնի են «Օսկար»-ի առաջադրված ֆիլմերի ցանկն ու դերասանների, դերասանուհիների, կինոգործիչների անունները: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Սև հովազը», «BlacKkKlansman», «Բոհեմական ռապսոդիա»-ն,«Ֆավորիտուհին», «Կանաչ գիրքը», «Ռոման», «Աստղ է ծնվել» և «Իշխանություն» ֆիլմերը: Մյուս անվանակարգերում առաջադրվածների ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ: Համացանցում արդեն սկսվել է ակտիվ քննարկումը և շատերի համար անհասկանալի և անընդունելի նոմինանտների ցուցակ է […]
00:09 23.01.2019
Ռուսական հասարակական նախաձեռնության ակտիվիստներն առաջարկել են արգելել մարդկանց մետրոպոլիտենում նստել ոտքը ոտքին գցած, հայտնում է «Российская газета»-ն: Ակտիվիստներն իրենց կայքում ստորագրահավաք են սկսել այս հարցի շուրջ: «Մետրոպոլիտենում սկսել են հիշեցնել, որպեսզի մարդիկ հանեն ուսապարկերը մեջքից, նման հիշեցում է պետք, որպեսզի ուղևորները չդնեն ոտքը ոտքին, քանի որ դա խանգարում է այլ ուղևորներին և կարող է կեղտոտել մարդկանց […]